Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԴԵ­ՐԵ­ՎԱՆ­ՔԸ՝ ՔԱ­ՐԱՆ­ձԱ­ՎԱ­ՅԻՆ ՀԱԶ­ՎԱ­ԳՅՈՒՏ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻ

Հայ­կա­կան ժայ­ռա­վոր ե­կե­ղե­ցի­նե­րը վաղ քրիս­տո­նեա­կան պատ­մու­թյան մասն են կազ­մում։ Դրանք հայ­տն­վում էին այն վայ­րե­րում, որ­տեղ ա­ռա­ջին քրիս­տո­նյա քա­րո­զիչ­նե­րի քա­րան­ձավ­ներն էին, ուր հա­վաք­վում էին քրիս­տո­նեա­կան ա­ռա­ջին հա­մայ­նք­նե­րը։

Հայ­կա­կան այս ժա­ռան­գու­թյան ու­սում­նա­սի­րումն այժմ դժ­վա­րու­թյուն­նե­րի հետ է կապ­ված, քա­նի որ քա­րան­ձա­վա­յին նման կո­թող­նե­րի մեծ մա­սը Թուր­քիա­յի տա­րած­քում է։ Այ­դու­հան­դերձ, թեթևա­կի ու­սում­նա­սի­րու­թյունն էլ բա­վա­րար է հայ­կա­կան քա­րան­ձա­վա­յին ե­կե­ղե­ցի­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տե­լու հա­մար։

Դերևան­քը գտն­վում է Կե­սա­րիա­յի՝ ներ­կա­յիս Կայ­սե­րիա­յի մոտ։ Ի սկզ­բա­նե ե­կե­ղե­ցին ան­վան­վում էր Ձո­րա­վանք, ա­վե­լի ուշ ան­վա­նու­մը թր­քա­կա­նաց­վեց։ ՙԴե­րե՚ թուր­քե­րե­նից նշա­նա­կում է քա­րան­ձավ, այր։ Ին­չո՞վ է ա­ռանձ­նա­նում հատ­կա­պես այս ե­կե­ղե­ցին։
19-րդ դա­րի վեր­ջում Ֆրան­սիա­ցի հնէա­բան Շառլ Թեք­սյեն ա­ռաջ քա­շեց են­թադ­րու­թյուն, որ Դերևան­քը քրիս­տո­նեու­թյան ա­մե­նա­վաղ շր­ջա­նի կո­թող­նե­րից է և սկզ­բում, հնա­րա­վոր է, ծա­ռա­յել է որ­պես քրիս­տո­նյա ճգ­նա­վոր­նե­րի ա­ղո­թա­տե­ղի, խուց։ Հա­րա­կից բնա­կա­վայ­րի հա­յերն ի­րենք ա­ռանձ­նա­հա­տուկ վե­րա­բեր­մունք ու­նեն ե­կե­ղե­ցու հան­դեպ՝ այն հա­մա­րե­լով ի­րենց ՙմայր տա­ճա­րը՚։

Գյուղն ին­քը թեև ամ­բող­ջո­վին հայ­կա­կան էր, միևնույն ժա­մա­նակ նրա կենտ­րո­նում հու­նա­կան ե­կե­ղե­ցու ա­վե­րակ­ներ կա­յին։ Սա նույն­պես կա­րող է մատ­նան­շել այն փաս­տը, որ բնա­կա­վայրն ի սկզ­բա­նե հենց քրիս­տո­նեա­կան էր, ոչ թե պար­զա­պես հայ­կա­կան։ Գյու­ղում տե­ղա­կայ­ված էին նաև Սբ Սեր­գիյ և Սբ Թո­րոս ե­կե­ղե­ցի­նե­րը։ Հա­մի­դյան ջար­դե­րի ժա­մա­նակ այս եր­կու ե­կե­ղե­ցի­նե­րի զան­գա­կատ­ներն էլ ոչն­չաց­վե­ցին, իսկ գյուղն ին­քը ան­հե­տա­ցավ 1909թ. ջար­դե­րի ժա­մա­նակ։ Ե­կե­ղե­ցի­նե­րը վերջ­նա­կա­նա­պես ոչն­չաց­վե­ցին Ցե­ղաս­պա­նու­թյան ժա­մա­նակ։

Ե­կե­ղե­ցու տե­ղա­կայ­ման վայ­րը բա­վա­կա­նա­չափ հայտ­նի է։ Հարևան Կե­սա­րիա­յում քա­րո­զում էին Պետ­րոս և Պո­ղոս ա­ռա­քյալ­նե­րը։ Հենց այս­տեղ՝ Կա­պա­դով­կիա­յում, նրանց ա­ռա­ջին հետևորդ­նե­րը ստիպ­ված էին հա­լա­ծանք­նե­րից թաքն­վել տե­ղի քա­րան­ձավ­նե­րում։ Կե­սա­րիա­յում էր նաև մե­ծա­ցել հա­յոց հայ­րա­պետ Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը։ Այս ա­ռու­մով Դերևան­քը, ի­րոք, կա­րող էր ա­ռա­ջին քրիս­տո­նյա­նե­րի հա­մար թաքս­տոց ծա­ռա­յել, ո­րի հի­ման վրա ա­վե­լի ուշ հրա­շա­լիո­րեն կա­ռուց­վեց հայ­կա­կան հա­մա­լիր։

Գյուղն ան­վա­նի մար­դիկ է տվել։ Այս գյու­ղից էին սե­րում Օս­մա­նյան կայս­րու­թյան հայտ­նի ճար­տա­րա­պետ­ներ Բա­լյան­նե­րը, ով­քեր նա­խագ­ծել էին Դոլ­մա­բախ­չա, Բեյ­լեր­բեյ հո­յա­կերտ պա­լատ­նե­րը, Օր­թա­քյոյ մզ­կի­թը և օս­մայ­նան դա­սա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան այլ գլուխ­գոր­ծոց­ներ։
Այժմ գյու­ղը չկա, իսկ քա­րան­ձա­վը դա­տարկ է։ Ու դեռևս հայտ­նի չէ, թե մշա­կու­թա­յին քա­նի նման կո­թող­ներ են սփռ­ված ողջ Կա­պա­դով­կիա­յում։ Այս ժա­ռան­գու­թյան ու­սում­նա­սի­րու­մը թույլ կտար պար­զել՝ ինչ­պի­սին էին ա­ռա­ջին հայ քրիս­տո­նյա­նե­րը, բա­ցա­հայ­տել նրանց ու­նե­ցած շփում­նե­րը քրիս­տո­նեու­թյան ա­ռա­ջին քա­րո­զիչ­նե­րի հետ։ Թադևոսն ու Բար­դու­ղե­մեո­սը քրիս­տո­նեու­թյու­նը բե­րե­ցին Հա­յաս­տան, բայց ար­դյո՞ք նրանք միակ ա­ռա­քյալ­ներն էին, ո­րոնց հետ ուղ­ղա­կիո­րեն շփ­վում և ում քա­րոզ­նե­րը լսում էին հա­յե­րը։ Ա­ռա­վել հա­վա­նա­կան է, քրիս­տո­նեու­թյան տա­րած­ման գոր­ծում հա­յե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը շատ ա­վե­լի լայն էր։