[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԴԱՐԵՐԻ ՇՈՒՆՉԸ

Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

 Դա­դի­վանքն օ­րե­ցօր վե­րա­դառ­նում է նախ­կին տես­քին։ Նա­խագծ­ման աշ­խա­տանք­նե­րից ա­ռաջ վե­րա­կանգ­նող ճար­տա­րա­պետ Սամ­վել Այ­վա­զյանն ար­խի­վա­յին նյու­թեր և գի­տա­մե­թո­դա­կան նյու­թեր է ու­սում­նա­սի­րել։ Նրա վկա­յու­թյամբ` 1890-ա­կան թվա­կան­նե­րին ար­ված լու­սան­կար­նե­րում առ­կա են շի­նու­թյուն­ներ, ո­րոնք այ­սօր բա­ցա­կա­յում են։ Այս ի­մաս­տով ժա­մա­նակն իր գործն ա­նում է, և Դա­դի­վան­քի վե­րա­կանգ­նումն ուղ­ղա­կի ան­հե­տաձ­գե­լի էր: ՙԱր­խի­վա­յին լու­սան­կար­նե­րում երևում են այ­սօր գո­յու­թյուն չու­նե­ցող ո­րոշ կա­ռույց­նե­րի ո­րոշ հատ­ված­ներ։ Մաս­նա­վո­րա­պես, վան­քի հա­րա­վարևե­լյան հատ­վա­ծում՝ տներ-սրա­հից դե­պի արևելք, ե­ղել են մոտ 11 կամ 13 հատ խցեր, ո­րոնք երևում են հին լու­սան­կա­րում։ Բայց այ­սօր այդ խցերն ամ­բող­ջու­թյամբ հո­ղի մեջ ծածկ­ված են։ Հի­մա ու­նենք ար­խի­վա­յին նյու­թեր, ո­րոնք թե­լադ­րում են կա­ռույց­նե­րի նախ­նա­կան տես­քե­րը՚,-ա­սում է վե­րա­կանգ­նող ճար­տա­րա­պե­տը։

Սամ­վել Այ­վա­զյա­նը ցա­վում է, որ ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի սղու­թյան պատ­ճա­ռով վա­նա­կան հա­մա­լի­րը վե­րա­կանգ­նում են հատ­վա­ծա­բար, այլ ոչ ամ­բող­ջա­կան։ Բայց և այն­պես, ա­ռա­ջին հեր­թին փր­կում են վտանգ­ված շի­նու­թյուն­նե­րը։ Այս­պես աշ­խա­տում են դեռ 1997 թվա­կա­նից, երբ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մից հե­տո ա­ռա­ջին ան­գամ Դա­դի­վան­քում սկս­վել են նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը: ՙԾրա­գի­րը մշակ­վեց այն ի­մաս­տով, որ վե­րա­կան­գն­վի Դա­դի­վան­քի հիմ­նա­կա­նում քանդ­վող կա­ռույց­նե­րը։ Ե­թե մենք մի քա­նի տա­րի էլ ու­շաց­նեինք, դրանք կփ­լուզ­վեին։ Այս ա­ռու­մով ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տր­վեց Սուրբ Աստ­վա­ծա­ծին փոքր գմ­բե­թա­վոր ե­կե­ղե­ցուն, ո­րի վե­րա­կանգ­նումն սկս­վեց հենց 1997 թվա­կա­նից՚,-մեզ հետ զրույ­ցում նշել է Ս. Այ­վա­զյա­նը։
Աշ­խա­տանք­նե­րի այս փու­լում Դա­դի­վան­քի բո­լոր ե­կե­ղե­ցի­նե­րը կան­գուն են, մնում է վե­րա­կանգ­նել օ­ժան­դակ և տն­տե­սա­կան շի­նու­թյուն­նե­րը։ Վե­րահս­կող ճար­տա­րա­պետ Մա­նու­շակ Տի­տա­նյա­նի գնա­հատ­մամբ՝ այս ըն­թաց­քում զգա­լի աշ­խա­տանք է կա­տար­վել վա­նա­կան հա­մա­լի­րում։ Հի­շեց­նում է, որ ե­թե մար­դիկ չեն տես­նում կա­տար­վա­ծը, ու­րեմն վե­րա­կանգ­նող ճար­տա­րա­պե­տը հա­ջո­ղել է, քա­նի որ լա­վա­գույն վե­րա­կանգ­նումն այն է, որ չն­կատ­վի հնի ու նո­րոգ­վա­ծի տար­բե­րու­թյու­նը:
Ճար­տա­րա­պետ­նե­րը վս­տա­հեց­նում են՝ ո­չինչ չեն խնա­յում, որ Դա­դի­վան­քը պահ­պա­նի դա­րե­րի շուն­չը։ Փաս­տում են, որ վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րին նաև հան­րու­թյունն է հետևում ու եր­բեմն գնա­հա­տա­կան­ներ հն­չեց­նում, բայց հա­ճախ կի­սատ աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ։
Վա­նա­կան այս հա­մա­լի­րում շի­նա­րա­րու­թյու­նը հիմ­նա­կա­նում ի­րա­կա­նաց­վում է բա­րե­րար­նե­րի նվի­րատ­վու­թյամբ։ Որ­պես լիա­զոր մար­մին՝ ծրա­գի­րը վե­րահս­կում է Ար­ցա­խի մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը։ Նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի զբո­սաշր­ջու­թյան և պատ­մա­կան մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան վար­չու­թյան պետ Ար­տակ Գրի­գո­րյա­նի խոս­քով` վան­քի վե­րա­կանգ­նումն իս­կա­կան օ­րի­նակ է լի­նե­լու նոր մաս­նա­գետ­նե­րի հա­մար. ՙԴա­դի­վան­քը սկս­նակ վե­րա­կանգ­նող ճար­տա­րա­պետ­նե­րի հա­մար գի­տե­լիք­նե­րի մեծ շտե­մա­րան է լի­նե­լու։ Սա պետք է հաշ­վի առ­նել և մեծ ու­շադ­րու­թյուն դարձ­նել վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կան­գն­մանն ու հե­տա­գա­յում՝ նաև պահ­պան­մա­նը՚,-ա­սում է նա:
Դա­դի­վան­քի վե­րա­կան­գն­ման ա­ռա­ջին փուլն սկս­վել է 1997-ին, 2015-ին վերս­կս­վել են աշ­խա­տանք­նե­րը։ Վան­քը սո­ղան­քից փր­կե­լու հա­մար կա­ռուց­վել է հե­նա­պատ, հե­տո հող են լց­նե­լու, ծա­ռեր տն­կե­լու, որ մե­նախ­ցե­րի հիմ­քե­րը չթու­լա­նան։
Ըստ մի­ջին վի­ճա­կագ­րու­թյան՝ օ­րա­կան Դա­դի­վանք է այ­ցե­լում շուրջ 200 զբո­սաշր­ջիկ։ Զբո­սաշր­ջա­յին հոսքն ակ­տի­վա­ցել է հատ­կա­պես Վար­դե­նիս-Մար­տա­կերտ ճա­նա­պար­հի շա­հա­գոր­ծու­մից հե­տո։