[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍ­ԿԵ­ՐԱ­ՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏ­ՎԱ­ԾԱ­ԾԻՆ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ 17 ՏԱ­ՐԵ­ԿԱՆ Է

Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

ք. Աս­կե­րան

 Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին, լի­նե­լով աշ­խար­հի հնա­գույն ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կը, միշտ էլ իր ան­փո­խա­րի­նե­լի դե­րա­կա­տա­րու­թյունն է ու­նե­ցել մեր պատ­մու­թյան ողջ ըն­թաց­քում։ Փաս­տո­րեն, բա­ցի քրիս­տո­նեու­թյան ուս­մուն­քը տա­րա­ծե­լուց և պահ­պա­նե­լուց, այն իր վրա է վերց­րել նաև ազ­գա­պահ­պան­ման նվի­րա­կան գոր­ծը։

17 տա­րի է, ինչ Աս­կե­րա­նում գոր­ծում է Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին։ Այն բա­րե­րար Բար­սեղ Բեգ­լա­րյա­նի նվերն է ոչ միայն աս­կե­րան­ցի­նե­րին, այլև շր­ջա­նի հա­վա­տա­ցյալ բնակ­չու­թյա­նը: Բա­րե­րար Բար­սեղ Բեգ­լա­րյա­նի շնոր­հիվ այ­սօր զար­գա­նում և բար­գա­վա­ճում է հայ­րե­նի Խնա­պատ գյու­ղը, որ­տեղ ե­րի­տա­սարդ­նե­րը սեր­տո­րեն կապ­վել են ի­րենց հող ու ջրին։
Եվ նո­յեմ­բե­րի 17-ին Աս­կե­րա­նի Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում նշ­վեց ե­կե­ղե­ցու օծ­ման 17-ա­մյա­կը։ Հա­վաք­վել էին շր­ջա­նի ե­րախ­տա­պարտ հա­վա­տա­ցյալ­նե­րը` մեկ ան­գամ ևս ի­րենց ա­ղոթք­նե­րում փառք տա­լու և ի­րենց գո­հու­նա­կու­թյու­նը հայտ­նե­լու երկ­նա­յին Տի­րո­ջը` շրջ­կենտ­րո­նում ա­ղո­թա­տե­ղի-սր­բա­վայր ու­նե­նա­լու հա­մար։
- Ա­մեն մի բնա­կա­վայր կա­րիք ու­նի այն­պի­սի վայ­րի, որ­տեղ կա­րող է հա­ղոր­դա­կից լի­նել Աստ­ծո հետ։ Աս­կե­րա­նում չկար այդ­պի­սին։ Եվ, փառք Աստ­ծո, 2002 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ին Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին օծ­վեց։ Ա­մեն պա­տա­րա­գի ժա­մա­նակ ու­րա­խու­թյամբ եմ հետևում, որ մեր հա­վա­տա­ցյալ­նե­րի շար­քե­րը հա­մալր­վում են։ Նշա­նա­կում է ե­կե­ղե­ցին իր ճշ­մա­րիտ ճա­նա­պար­հի վրա է, և ար­վում է ա­մեն ինչ` մարդ­կանց Աստ­ծուն մո­տեց­նե­լու, նրա հո­վա­նա­վոր­չու­թյու­նը զգա­լու հա­մար։ Բա­րե­գործ Բար­սեղ Բեգ­լա­րյանն էլ մշ­տա­պես հե­տաքր­քր­ված է Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու կյան­քով։ Ե­կե­ղե­ցին նաև այլ բա­րե­րար­ներ ու­նի, ո­րոնց հո­վա­նա­վոր­չու­թյամբ կա­տար­վում են կնունք­ներ, մա­տաղ­ներ, ե­կե­ղե­ցա­կան այլ տո­նա­կա­տա­րու­թյուն­ներ։ Այ­սօր­վա մա­տա­ղի բա­րե­րար­նե­րը Ի­վան Հա­րու­թյու­նյանն ու Մա­րատ Հայ­րա­պե­տյանն են, ով­քեր մշ­տա­պես կանգ­նած են մեր ե­կե­ղե­ցու կող­քին և սա­տա­րում են տար­բեր հար­ցե­րում։ Աստ­ծո շնորհն ու ո­ղոր­մու­թյու­նը` բո­լոր բա­րե­րար­նե­րին,- մեզ հետ զրույ­ցի ժա­մա­նակ ա­սաց տեր Մես­րոպ քա­հա­նա Խու­նո­յա­նը, հա­վե­լե­լով, որ ա­մեն կի­րա­կի պա­տա­րա­գից հե­տո տե­ղի են ու­նե­նա­լու հոգևոր դա­սեր, կա­տար­վե­լու են ա­վե­տա­րա­նա­կան ըն­թեր­ցում­ներ, խոս­վե­լու է ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան մա­սին։
Շր­ջա­նը սպա­սար­կող հոգևոր հո­վիվ տեր Մես­րոպ քա­հա­նա Խու­նո­յա­նը ե­կե­ղե­ցու օծ­ման հեր­թա­կան տա­րե­դար­ձի առ­թիվ պա­տա­րագ մա­տու­ցեց, ո­րին ներ­կա էին նաև Ն զո­րա­մա­սի զին­վոր­ներ։
Պա­տա­րա­գից հե­տո ե­րախ­տա­գետ զա­վակ­ներ Ի­վան Հա­րու­թյու­նյա­նի և Մա­րատ Հայ­րա­պե­տյա­նի հո­վա­նա­վոր­չու­թյամբ ե­կե­ղե­ցու բա­կում մա­տուց­վեց մա­տաղ, ին­չը ե­րախ­տա­գի­տու­թյան ար­տա­հայ­տու­թյուն է առ Աստ­ված, որ­պես­զի ազգս զերծ մնա փոր­ձանք­նե­րից և մշ­տա­պես Աստ­ծո խոս­քը մեր մեջ ար­թուն պա­հենք: Ճմա­րիտ է աս­ված` ինչ­պի­սին ժո­ղո­վուրդն է, այն­պի­սին էլ` նրա հա­վատքն ու ե­կե­ղե­ցին: Եվ պա­տա­հա­կան չէ, որ օ­տար­նե­րը մեզ ճա­նա­չում են նախևա­ռաջ հա­վա­տով, որ­պես ա­վան­դա­պաշտ ու խա­չա­պաշտ, ա­րար­չա­գործ ու տա­ղան­դա­շատ, գոր­ծով` ստեղ­ծող ու շի­նա­րար ազ­գի…