[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽԻ ԹԵ­ՄԻ Ա­ՌԱՋ­ՆՈՐԴ ՊԱՐ­ԳԵՎ ԱՐ­ՔԵ­ՊԻՍ­ԿՈ­ՊՈՍ ՄԱՐ­ՏԻ­ՐՈ­ՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Սի­րե­լի ար­ցախ­ցի­ներ,

 Շնոր­հա­վո­րում եմ բո­լո­րիս Ա­մա­նո­րի ու Սուրբ Ծնն­դյան տո­նե­րի ա­ռի­թով։ Թող այս գա­լիք տա­րին մեզ խա­ղա­ղու­թյուն բե­րի։

Նոր Տա­րին մենք առ­հա­սա­րակ սկ­սում ենք Սուրբ Ծնն­դյան տո­նով՝ ա­մե­նա­մեծ խա­ղա­ղու­թյան տո­նով, ինչ­պես դա ա­վե­տե­ցին երկ­նա­յին հրեշ­տակ­ներն ի­րենց եր­գե­ցո­ղու­թյամբ Մա­նուկ Հի­սու­սի Ծնն­դյան օ­րը Մսու­րի մեջ, ուր ներ­կա էին ե­րեք հո­վիվ­ներ։
Մինչ այդ Բուն Արևել­քից ե­րեք ի­մաս­տուն­ներ ե­կան և եր­կր­պա­գե­ցին Նո­րած­նին, որ­պես խա­ղա­ղու­թյան Թա­գա­վո­րի։
Ի­րոք Աստ­ծո Որ­դին՝ ինքն Աստ­ված և մեր Ա­րա­րի­չը ստիպ­ված ե­ղավ մար­դա­նալ, մարդ­կա­յին կեր­պա­րանք ստա­նալ։ Հա­վի­տե­նա­կա­նը և Ան­սահ­մա­նը սահ­մա­նա­փակ­վեց մար­դու սահ­մա­նա­փակ էու­թյան մեջ։
Աստ­ված դա ա­րեց սի­րուց ել­նե­լով, քան­զի սի­րում է իր մարդ ա­րա­րա­ծին, որ­պես ա­րար­չա­գոր­ծու­թյան թագ ու պսա­կի։
Խա­ղա­ղու­թյուն ու սեր բե­րեց աշ­խար­հին։
Ազ­դա­րա­րեց, որ մոտ է Աստ­ծո ար­քա­յու­թյու­նը, պատ­վի­րեց սի­րել մի­մյանց և նույ­նիսկ ա­ղո­թել վասն թշ­նա­մյաց, որ­պես­զի նրանք էլ դար­ձի գան և ար­ժա­նա­նան փր­կու­թյա­նը։
Տերն ա­սաց մեզ, որ Ին­քը տա­լիս է մեզ Իր խա­ղա­ղու­թյու­նը, ոչ այն խա­ղա­ղու­թյու­նը, որ տա­լիս է այս աշ­խար­հը, որն էլ Տի­րոջ խոս­քի հա­մա­ձայն՝ թա­թախ­ված է չա­րի մեջ։
Բայց պատ­վի­րեց մեզ նաև ծայ­րա­հեղ պայ­ման­նե­րում վա­ճա­ռել վեր­ջին շա­պի­կը և սուր գնել, որ­պես­զի կա­րող լի­նենք կա­սեց­նել չա­րի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը և պար­տադ­րել միայն ու միայն խա­ղա­ղու­թյուն։ Այդ էլ մենք ի­րա­կա­նաց­րե­ցինք 90-ա­կան թվա­կան­նե­րին և 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ՝ ինչն էլ այ­սօր մեր քա­ջա­րի զին­վոր­նե­րը պատ­վով կա­տա­րում են ա­ռաջ­նագ­ծում։
Սի­րե­լի ար­ցախ­ցի­ներ, այս տա­րի մենք ազ­գո­վի պի­տի ընտ­րենք Ազ­գա­յին ժո­ղով և Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ։
Բո­լո­րիդ կոչ եմ ա­նում ակ­տիվ մաս­նակ­ցել այդ կարևոր ի­րա­դար­ձու­թյա­նը և սի­րո ու հա­մե­րաշ­խու­թյան մթ­նո­լոր­տում անց կաց­նել թա­փան­ցիկ և ժո­ղովր­դա­վար ընտ­րու­թյուն հա­նուն մեր ա­պա­գա­յի և միաս­նա­բար ա­ղո­թենք, որ մեր ընտ­րյալ­նե­րը և ա­պա­գա նա­խա­գա­հը կա­րող լի­նեն լա­վա­գույնս ղե­կա­վա­րեն մեր եր­կի­րը և մեր իղ­ձե­րը կյան­քի կո­չեն։
Եվ թող Նո­րա­ծին Մա­նուկ Հի­սու­սի՝ Խա­ղա­ղու­թյան Թա­գա­վո­րի Ա­ջը լի­նի ի­րենց և մեր բո­լո­րիս վրա։
Եվ այս բա­րի Ա­վե­տի­սը պի­տի տա­րա­ծենք մեր բո­լոր հա­րա­զատ­նե­րին՝ ա­սե­լով«ձեզ և մեզ մեծ Ա­վե­տիս՝ Քրիս­տոս Ծնավ և Հայտ­նե­ցա­վ՛՛։
Օրհ­նյալ է Հայտ­նու­թյու­նը Քրիս­տո­սի վասն
խա­ղա­ղու­թյան ու փր­կու­թյան։ Ա­մեն։