[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՆ ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿՏԱՎԸ

Ճա­պո­նա­ցի մաս­նա­գետ­նե­րը ա­վար­տել են Էջ­միած­նի հնա­գի­տա­կան կտոր­նե­րի վե­րա­կան­գն­ման վրա տար­վող աշ­խա­տանք­նե­րը։

 Ինչ­պես հայտ­նի է, ճա­պո­նա­ցի ռես­տավ­րա­տոր­նե­րը Հա­յաս­տան են ժա­մա­նել 4 տա­րի ա­ռաջ։ Ծա­գող արևի երկ­րի մաս­նա­գետ­նե­րի եր­կա­րատև գոր­ծու­ղու­մը կապ­ված է հայ-ճա­պո­նա­կան հա­մա­տեղ նա­խագ­ծի հետ։ Բո­լոր այս տա­րի­նե­րին փոր­ձա­գետ­նե­րը սե­մի­նար­ներ են անց­կաց­րել հայ ռես­տավ­րա­տոր­նե­րի հա­մար, ով­քեր զբաղ­վում են Հա­յաս­տա­նի տար­բեր թան­գա­րան­նե­րում և, մաս­նա­վո­րա­պես, Էջ­միած­նում պահ­վող կտո­րից ի­րե­րի վե­րա­կան­գն­մամբ։

Այդ սե­մի­նար­նե­րի շնոր­հիվ հնա­գի­տա­կան տեքս­տի­լի վե­րա­կան­գն­ման հմ­տու­թյուն­ներ ձեռք բե­րե­ցին 20 հայ մաս­նա­գետ­ներ։ Հայ գոր­ծըն­կեր­նե­րը ճա­պո­նա­ցի վար­պետ­նե­րից սո­վո­րել են հնա­գի­տա­կան տեքս­տի­լի ու­սում­նա­սի­րու­թյան ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա­նե­րը, նյու­թի գրան­ցու­մը, պե­ղում­նե­րի ար­դյուն­քում տվյալ­նե­րի ար­դյունք­նե­րի վեր­լու­ծու­թյուն։ Ա­ռան­ձին դա­սըն­թա­ցով ու­սում­նա­սի­րել են աշ­խա­տանք­նե­րի ոչ պա­կաս մի փուլ ևս՝ հնա­գի­տա­կան կտոր­նե­րի լվա­ցում, չո­րա­ցում ու պա­հես­տա­վո­րում, ո­րը պետք է շատ գրա­գետ կա­տա­րել՝ չկորց­նե­լով նախ­նա­կան հում­քը։
Ճա­պո­նա­ցի վե­րա­կանգ­նող Միե Ի­շին դա­սըն­թա­ցա­վարն է։ Նա նշել է, որ Հա­յաս­տա­նում գտն­վե­լու 4 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ու­սա­նող­նե­րը ու­սում­նա­սի­րել և մշա­կել են նաև բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րառ­մամբ կտոր­նե­րի վե­րա­կան­գն­ման նոր սխե­մա­ներ։ Ի դեպ, հայ գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­մա­տեղ տար­ված աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում վե­րա­կան­գն­վել է 15-րդ դա­րի խաչ­վա­ռը, ո­րը 2018թ. սեպ­տեմ­բե­րին ցու­ցադր­վել է Նյու Յոր­քի Մետ­րո­պո­լի­տեն թան­գա­րա­նում ՙՀա­յաս­տան՚ ցու­ցա­հան­դե­սի ժա­մա­նակ։
ՙԷջ­միած­նի հնա­գի­տա­կան տեքս­տի­լը հա­մաշ­խար­հա­յին ժա­ռան­գու­թյուն է, իսկ օգ­նել վե­րա­կանգ­նել ու պա­հես­տա­վո­րել հա­մաշ­խար­հա­յին ժա­ռան­գու­թյան նմուշ­նե­րը՝ նշա­նա­կում է՝ պահ­պա­նել հա­մա­մարդ­կա­յին սե­փա­կա­նու­թյու­նը՚,- շեշ­տում է Միե Ի­շին։
Ճա­պո­նա­ցի մաս­նա­գետն իր հիաց­մունքն է հայտ­նել Էջ­միած­նի թան­գա­րան­նե­րում պահ­վող մե­տաք­սյա ու այլ կտոր­նե­րի հան­դեպ, ո­րոնք ա­սեղ­նա­գոր­ծու­թյան տար­րեր են պա­րու­նա­կում, լրաց­ված են թան­կար­ժեք ու կի­սա­թան­կար­ժեք քա­րե­րով։
Այս փու­լում հայ և ճա­պո­նա­ցի վե­րա­կանգ­նող­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ա­վարտ­վում է։ Վեր­ջերս Հա­յաս­տա­նում Ճա­պո­նիա­յի դես­պան Ջուն Յա­մա­դան ե­ղել է Էջ­միած­նում, հան­դի­պել է ար­քե­պիս­կո­պոս Նա­թան Հով­հան­նի­սյա­նի և Էջ­միած­նի թան­գա­րան­նե­րի տնօ­րեն տեր Ա­սո­ղիկ քա­հա­նա Կա­րա­պե­տյա­նի հետ։ Ճա­պո­նիա­յի դես­պա­նի հետ հան­դիպ­ման ար­դյունք­նե­րով՝ հայ-ճա­պո­նա­կան հե­տա­գա մշա­կու­թա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել։