comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Չորեքշաբթի, 02 Հոկտեմբերի 2019 http://artsakhtert.com Tue, 19 Nov 2019 06:46:39 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել ՊԲ ռազմավարական զորավարժություններին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27545-2019-10-03-15-58-47 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27545-2019-10-03-15-58-47 Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել ՊԲ ռազմավարական զորավարժություններին
Արցախի Հանրապետության Նախագահ…

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը միշտ եղել է եւ կմնա մեր պետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման առանցքային գործոններից մեկը: Բակո Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել Արցախի Հանրապետության պաշտպանության գործում անձնական արիություն եւ խիզախություն ցուցաբերած մի խումբ զինծառայողների: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 03 Oct 2019 15:57:34 +0000
Անհայտ բաժանորդ. կատակերգությունն արդեն Արցախում է http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27544-2019-10-03-10-24-04 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27544-2019-10-03-10-24-04 Անհայտ բաժանորդ. կատակերգությունն արդեն Արցախում է
Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Անցած կիրակի Ստեփանակերտի ՙՎալլեքս Գարդեն՚ կինոթատրոնը դարձյալ մարդաշատ էր. այստեղ հայ կինոարտադրողների կողմից ֆիլմերի պրեմիերաներ անցկացնելն արդեն հաճելի ավանդույթ է դարձել: Այս անգամ արցախյան կինոսիրողներին ներկայացվեց կատակերգություն (ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Արշալույս Հարությունյանի ՙԱնհայտ բաժանորդ՚ ֆիլմը), որտեղ նկարահանվել են Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Անի Խաչիկյանը, Սոս Ջանիբեկյանը, Մարջան Ավետիսյանը, Արթուր Մանուկյանը, Բաբկեն Չոբանյանը:

Պրեմիերայի առիթով Արցախ է ժամանել ֆիլմի ստեղծագործական կազմի բավականին մեծ խումբ? գլխավոր ռեժիսոր Արշալույս Հարությունյանի գլխավորությամբ: Ֆիլմը խաղաղ կյանքի մասին է: Ինչպես ռեժիսորը, այնպես էլ մյուս դերասաններն իրենց ելույթներում հնչեցրին այն միտքը, որ միշտ չէ, որ պատերազմող երկրում կամ այնտեղ ապրողի համար պետք է հենց պատերազմի մասին ֆիլմ ցուցադրել: ՙԱյսօր մենք հնարավորություն ունենք արցախցիներին ներկայացնելու մեր կատարած համեստ աշխատանքը և այն պարզ պատճառով, որ արցախցիները մեզ համար միշտ ուժեղ, ոգով ամուր սատարում են մեզ բոլոր հարցերում՚,- ավելացրել է Ն. Հովհաննիսյանը:
ՙՄենք պետք է պատրաստ լինենք այլ մարտահրավերների, և այս ֆիլմն այն մասին է, թե ինչպես պետք է ապրել ու պայքարել՝ չկորցնելով ամենաթանկը՝ ոգու կորովը՚,- ասել է Ա. Հարությունյանը: Իսկ Ն. Հովհաննիսյանն իր համար մեծագույն պատիվ և բացարձակ հաճույք է համարում նման տաղանդավոր դերասանների հետ այս նախագծում լինելը:
Ֆիլմը ընկերական հարաբերությունների, հերոսներից յուրաքանչյուրի կյանքի և ընդհանուր հետաքրքրությունների մասին է: Բայց այն միայն որպես թեթև ժամանցային ֆիլմ դիտարկելը ճիշտ չէր լինի, քանի որ բազմաթիվ հարցերի շուրջ խորհելու, ընտանիքում, ընկերական միջավայրում և պարզապես մտերիմների հետ հարաբերությունները գնահատելու, վերաարժևորելու տեղիք է տալիս: Ֆիլմում մի քանի մտերիմ ընկերներ հավաքվում են միասին? ժամանակ անցկացնելու նպատակով: Նրանցից մեկն առաջարկում է խաղալ անսովոր մի խաղ, որի կանոններով բոլորը պարտավոր են սեղանին դնել իրենց բջջային հեռախոսները, այդ ընթացքում եկած զանգերին ու հաղորդագրություններին բարձրաձայն պատասխանելու պայմանով: Համերաշխ ընկերների համար դժվար էր պատկերացնել, թե ինչ գաղտնիքներ են բացահայտվելու խաղի ընթացքում և ինչ կործանարար ազդեցություն են թողնելու այդ բացահայտումներն իրենցից յուրաքանչյուրի կյանքի վրա:
Ֆիլմը հետաքրքիր էր այն առումով, որ անսպասելի ավարտ ունեցավ: Պարզվեց? ընկերներից մեկը, ով ավելի խորագետ էր, արգելեց կազմակերպել խաղը, ոչ թե որպեսզի իր գաղտնիքները չբացահայտվեն, այլ որպեսզի փրկվեն այն հարաբերությունները, որ կառուցել են հավաքված յոթ ընկերները տարիներ շարունակ: ՙՍա(հեռախոսը-հեղ.) մեր բոլորի ՙՍև արկղն է՚, այն վերծանելը չգիտենք, թե ինչի կհանգեցնի, դե, ուրեմն, այն պետք չէր խաղալ՚,- բացատրել էր նա իր կնոջը: Արդյունքում, ընկերական հավաքույթն անցել է ջերմ, հաճելի մթնոլորտում, շրջանցելով կանխատեսվող սցենարի սպասվելիք բարդությունները:

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Thu, 03 Oct 2019 10:22:19 +0000