comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 18 Փետրվարի 2019 http://artsakhtert.com Wed, 18 Sep 2019 02:25:37 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՀԱՆՃԱՐԵՂ ԼՈՌԵՑՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26111-2019-02-19-14-59-09 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26111-2019-02-19-14-59-09 ՀԱՆՃԱՐԵՂ ԼՈՌԵՑՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Լուսինե ՇԱԴՅԱՆ

 

Գիրք նվիրելու օրվա ընտրությունը պայմանավորված է Հովհ. Թումանյանի ծննդյան օրով։
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի ընթերցասրահում գրադարանի տնօրեն Անահիտ Բաղրյանի և ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրուն Բաղդասարյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակին։

Միջոցառումը բացեց գրադարանի տնօրենը` հորդորելով միշտ բարձր պահել գրքի հեղինակությունը, իսկ գիրք նվիրելը դարձնել սովորական երևույթ։
Հովհաննես Թումանյանի կյանքին ու հայրենանվեր գործունեությանն անդրադարձավ Սիրուն Բաղդասարյանը. ՙԹումանյանը միշտ հայրենիքի հետ է, ժողովրդի կողքին, միշտ այնտեղ, որտեղ իր կարիքն ավելի շատ է զգացվում։ Նրա խոսքը միշտ գոտեպնդող է, իսկ կանխատեսումները փայլուն իրականություն են այսօր դարձել։ Թումանյանի բոլոր գրքերը հանապազօրյա հացի պես մեր սեղանին են՚։
Միջոցառմանն առանձնակի շուք հաղորդեցին ԱրՊՀ բանասիրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհիները, ովքեր հանդես եկան ազգային մեծ բանաստեղծի ստեղծագործություններով՝ ասմունքեցին, կատարեցին Թումանյանին նվիրված և Թումանյանի մոտիվներով գրված երգեր։ Հանճարեղ բանաստեղծի շունչն ու ոգին համակել էր ներկաներին։
Փետրվարի 19-ը տոնական էր նաև Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում։ Գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը հագեցած էր ու բովանդակալից։ ՙԹումանյանը մեր գրականության տիեզերքն է, եզակի գործիչ, ում գրական ժառանգությունը նույնքան բացառիկ է ու մեծ, որքան նրա մարդկային կերպարը՚,¬ իր խոսքում նշեց Մ. Խաչատրյանը։
ՙԲանաստեղծ, արձակագիր, գրող, ում ստեղծագործություններն արդիական են եղել բոլոր ժամանակներում։ Ի՜ր ուղերձներով, ի՜ր պատգամներով, իր ստեղծագործությամբ ու խորհուրդներով Թումանյանը միշտ մեզ հետ է։ Մանուկներն աշխարհը ճանաչում են հենց Թումանյանով: Թումանյանի հետ սիրահարվում ենք, Թումանյանի հետ հասունանում, սփոփում մեր տառապանքը, Թումանյանի հետ էլ իմաստնանում։ Թումանյանը համամարդկային մեծության գրող է՚,¬ շնորհավորելով ներկաներին` իր ելույթում հանճարեղ լոռեցուն անդրադարձավ ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, երիտասարդ բանաստեղծուհի Զարինե Սառաջյանը:
Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցի գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանն իր ելույթում խոսեց Թումանյանի՝ սերունդների վրա թողած ազդեցության մասին, ապա ասմունքեց մեծն բանաստեղծի ստեղծագործություններից։
Գրադարանի ակտիվ ընթերցողները ներկաներին հրամցրեցին Թումանյանի գոհարներից, իսկ փոքրիկ դպրոցականները հանդես եկան Թումանյանի ՙՇունն ու կատուն՚ կատակերգության բեմականացմամբ։
Գեղեցիկ օրը հիշարժան դարձավ գրքերի նվիրատվությամբ։ Գրադարանների տնօրենները գրքեր նվիրեցին ընթերցասեր հասարակությանը։ Գրքեր նվիրաբերվեցին նաև գրադարաններին։

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Tue, 19 Feb 2019 14:50:46 +0000
Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագիր http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26110-2019-02-19-14-49-30 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26110-2019-02-19-14-49-30 Նախագահ Բակո Սահակյանն…]]> arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 19 Feb 2019 14:49:03 +0000 Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26109-150 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26109-150 Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին
Արցախի Հանրապետության Նախագահ…

Նախագահը կարեւորել է հայ ժողովրդի մեծերի հիշատակի հավերժացումը՝ գոհունակությամբ նշելով, որ նման միջոցառումների անցկացումը դարձել է գրական կյանքի անբաժան մաս:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 19 Feb 2019 14:47:03 +0000
Արցախի և Հարավային Օսիայի Հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26136-2019-02-22-12-05-36 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26136-2019-02-22-12-05-36 Արցախի և Հարավային Օսիայի Հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
Փետրվարի 18-ին Հարավային…

 Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, արտաքին գործերի նախարարների կամ այլ մակարդակով կանոնավոր կերպով խորհրդատվություններ և բանակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հարցերի շուրջ: Համաձայնագրով նախատեսվում է նաև համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացում՝ փորձի փոխանակման, աշխատանքային կապերի հաստատման և ամրապնդման, տարատեսակ փորձուսուցումների կազմակերպման ոլորտներում, դիվանագիտական կադրերի նախապատրաստման համար հնարավորությունների փոխադարձ օգտագործման նպատակով պայմաններ ստեղծելու հարցում։

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակներում համագործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 19 Feb 2019 12:04:54 +0000
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26112-2019-02-20-09-36-21 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26112-2019-02-20-09-36-21 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Հ. Թումանյանի ծննդյան…

Իրենց ելույթներում ԱրՊՀ դասախոս, բ. գ. թ, երիտասարդ բանաստեղծուհի Զարինե Սառաջյանն ու Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11-րդ ավագ դպրոցի գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանը, անդրադառնալով գրողի գրական գործունեությանը, նշեցին Թումանյանի' սերունդների վրա թողած ազդեցության մասին։ Ընթերցասեր պատանիները ներկաներին հրամցրեցին Թումանյանի գոհարները, իսկ փոքրիկ դպրոցականները հանդես եկան Թումանյանի "Շունն ու կատուն" կատակերգության բեմականացմամբ։ Միջոցառումն ավարտվեց գրքերի նվիրատվությամբ։

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Tue, 19 Feb 2019 09:31:48 +0000