comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Ուրբաթ, 22 Փետրվարի 2019 http://artsakhtert.com Tue, 18 Jun 2019 17:13:45 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Արմեն Աբրահամյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26142-2019-02-24-19-10-53 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26142-2019-02-24-19-10-53 Նախագահ Բակո Սահակյանն…]]> arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Sat, 23 Feb 2019 19:09:38 +0000 ԳՐԻՉԸ՝ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԿԵՐԱԿԻՆ ՄՈՏ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26158-2019-02-27-09-56-26 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26158-2019-02-27-09-56-26 ԳՐԻՉԸ՝ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ԶԱՐԿԵՐԱԿԻՆ ՄՈՏ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Վան Նովիկով: Ծնվել է 1986թ., Չարենցավան քաղաքում։ 1995թ. ընտանիքը տեղափոխվել է Արցախ։ 2003թ. ավարտել է Մարտունու շրջանի Աշան գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ 2010 թվականին՝ Արցախի պետական համալսարանը` պատմաբան-մանկավարժի մասնագիտությամբ։ 

2007 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղում՝ որպես պատմության ուսուցիչ, 2010-ից՝ Քաշաթաղի Ծաղկաբերդ գյուղում։
2011 թվականից Արցախի Հանրային ռադիոյի լրագրող է։
Խմբագրել է նաև ՙՊըլը Պուղի՚ երգիծաթերթը։ Տպագրվում է ՙԱզատ Արցախ՚, ՙԵղիցի լույս՚, ՙԼուսարար՚, ՙԱկունք՚, ՙՍտեփանակերտ՚ պարբերականներում։
ՙԱրյունոտ անուրջներ՚ պատմվածքների ժողովածուն լույս է տեսել 2012 թվականին։
Ներկայացնում ենք մեր զրույցը երիտասարդ արձակագրի հետ:

- Պատահում է՝ բանաստեղծությամբ սկսում են, անցնում արձակի։ Քո սկիզբը։ Քո արձակ գրվածքներում պոետիկ ինչ-որ բան կա...
- Չափածո գրելու գայթակղություն իսկապես ունեցել եմ, սակայն ներքին գրաքննադատիս քննությունը չբռնեցի։ Այդուհանդերձ, այդ նույն չափածո տողերն աստիճանաբար իրենց տեղն արեցին արձակ տողերում։ Հնարավոր է պոետիկ, հնարավոր է` քնարական, բայց որ արձակի քնարական մանրապատումի ձևն ամենահոգեհարազատն է` դա հաստատ։ Եվ եթե քիչ թե շատ բավարարվում եմ գրվածքիցս` հաստատ այդ շարքից է` լինի քնարական, թե երգիծական։
Գրելու պահը վերերկրային ապրումի հնարավորություն է, ինչը պոեզիան է տալիս։ Միայն ստեղծագործական ապրումից հետո ես գիտակցում, որ ուրիշ եթերներից ես վերադառնում, որի համեմատ իրականությունը երբեմն այնքա~ն խորթ ու մռայլ է թվում։ Ամեն դեպքում կողմնակից եմ տարածված կարծիքին, որ հայ արձակի շունչն ու հոգին պոեզիան է։
-Ժամանակակից արձակի զարգացումներում քո հանգրվանը։
-Ժամանակակից արձակի զարգացման առանձնահատկություններից, որպես ընթերցող, մի քանի սուբյեկտիվ եզրահանգումներ անելու հնարավորություն ինձ թույլ եմ տալիս։ Ժամանակակից արձակում գրական հերոսն ընթերցողի մոտ ակամայից ասոցացվում է հեղինակի հետ։ Հատկապես որ առաջին դեմքով գրվածքներն աստիճանաբար գերակշռում են։ Կարելի է հանդիպել նաև պատմվածքների, որոնցում բացակայում է սյուժեն։ Այդ ամենն ընթերցողին ընկալելի է, եթե այնտեղ գտնում է նաև իրեն ծանոթ ապրումներ ու զգացումներ, հարցերի պատասխաններ, ուղենիշ, իսկ դա կարող է լինել միայն ու միայն հեղինակի` այսպես կոչված ՙտաղ նեղանձնական՚-ի բացառման դեպքում։ Այդ առումով գայթակղությունը շատ մեծ է՝ հատկապես սկսնակ ստեղծագործողների մոտ։ Անձամբ գերադասում եմ պատմվածքի դասական կերպն ու սյուժեն։
Չնայած գրելու, ստեղծագործելու հսկայական նյութ է կուտակվել, այդուհանդերձ, առաջին ժողովածուի հրատարակումից ի վեր ստեղծագործական որոնումների շրջանն եմ փորձում հաղթահարել։
Դժվար է...Հեմինգուեյ, Սարոյան, Մաթևոսյան վերընթերցելուց հետո գրելը։
-Դու ինչպե՞ս հայտնվեցիր Արցախի գրական դաշտում, և քո դիտարկումները դրա շուրջ։
- Մանկավարժությամբ զբաղվելու տարիներից ստեղծագործում էի։ Տպագրվում էի ՙԼուսարար՚ պարբերականում։ Լսել էի Գրողների միության մասին, սակայն գրասենյակի փնտրտուքի ընթացքում մի անգամ նույնիսկ մոլորվեցի Ստեփանակերտում։ Գյուղացի տղեկ էի։
Մի անգամ, հերթական ձեռագիրս ՙԼուսարար՚-ին ներկայացնելիս, խմբագիր Սվետլանա Խաչատրյանը խորհուրդ տվեց այն տպագրել ՙԵղիցի լույս՚-ում (մեր գրական պարբերականում) և, իհարկե, ամենակարևորը, բացատրեց, թե որտեղ է այն գտնվում։ Այսպես կայացավ իմ ծանոթությունը Արցախի գրական ընտանիքի հետ։ Իմ մուտքի ստեղծագործությունն առաջաբանով ողջունեց Նվարդ Ավագյանը, ում համարում եմ իմ գրական կնքամայրը։ Ի դեպ, իմ ՙՎան՚ ստորագրությունը նրա մտահղացումն էր։
Մեր գրական ընտանիքը ջերմորեն ընդունեց ինձ, ինչն, իհարկե, ոգևորիչ էր հետագա ընթացքիս համար։ Մի քանի տարի անց արդեն Արցախի գրողների միությունը լույս ընծայեց ստեղծագործություններիս առաջին ժողովածուն։
-Դու զբաղվում ես նաև լրագրությամբ։ Չե՞ս տագնապում, որ քո գեղարվեստը կտուժի...
-Լրագրությունը համեմատաբար բյուրեղացրեց իմ ստեղծագործական միտքն ու տողը։ Հալածեց ու վանեց գուցեև ավելորդ պաթետիզմն ու ռոմանտիզմը, ինչը շատ կարևոր է գրիչը կյանքի և իրականության զարկերակին մոտ պահելու համար։ Լրագրողի չափավոր ներկայությունից գեղարվեստը միայն կարող է շահել։ Չեմ կարծում, որ, ասենք, Հեմինգուեյի արձակում լրագրողը բացակա է։ Այլ հարց է` որքանով է ներկա լրագրությունը գեղարվեստում։ Չափազանցումը, աննկատ տող սողոսկած լրագրողը միշտ էլ վտանգավոր են, ինչի դեմ էլ անզիջում ինքնապայքար եմ մղում՝ առավել հաճախ բավականին ծավալուն սևագրերի կապոցներ հանձնելով աղբարկղի տնօրինությանը։
Իսկ տագնապ միշտ էլ կա, ոչ թե այն առումով, որ գեղարվեստը կտուժի, այլ որ չեմ հասցնի։
  

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈՒՏՈՊԻԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԸ

Վան ՆՈՎԻԿՈՎ

Երիտասարդությունը սոսկ շարժիչ ուժ չէ։ Վճռականության, կամքի կոփման, կաղապարաքարեր փշրելու, երբեմն նույնիսկ բնության երևույթներին ու կարծիքների բացառմանը հակասելու կենսաղբյուր է։ Կյանքի ոսկե ժամանակահատված։ Երիտասարդությանը խորթ է տեղապտույտը։ Կես քայլն էլ թռիչքային առաջընթաց է անսահմանաչափ սխրանքի ճանապարհին։ Հասարակական կարծրատիպեր ու կարծիք, ավագների թերահավատ հայացքներ… Ու մի կարճ կյանք։
Հասցնելու ու սխրագործելու համար ուժ է պետք։ Եվ դա ներշնչում է երիտասարդությանը։ Թռիչք՝ հանուն երազանքի։ Էսսե բարձունքը նրանց անդավաճան պաշտպանն է։ Երբեք թիկունքով չի շրջվի։ Սակայն պոպուլիզմը ձյունահյուսք է, որը գահավիժման անհրաժեշտ քանակությանն է սպասում։ Ներքևում հավերժական լճացումն է, վերևում՝ գահավիժելու անխուսափելիությունը։
Ձևը ժամանակավոր է, քանի դեռ չեն կտրվել խամաճիկային թելերը։ Արհեստական ծագման բոլոր կապող-բանտող միջոցները` պարանները, ամրալարերը, ցանցերը և մյուս բոլոր միջոցները, ի տարբերություն երկրի ու բարձունքի ձգողության՝ ժամանակավոր են։
Հավերժականն ընթացքն է ժամանակատարածային անսահմանությամբ։ Ուղղությունն էլ անդավաճան ուղեկից է` անգամ քաոսային շարժման դեպքում։ Այսպես, ուրեմն՝ բնության 5-րդ ու 6-րդ տարերքներն են երիտասարդությունն ու շարժումը։ Նույնիսկ հետքայլի ճկումն է բացառում տեղապտույտը։ Թռիչքից առաջ զսպանակվելն ու ճկումն աքսիոմա է։ Իրական սխրանքն ու առաջընթացը հենց ֆիզիկայի ու բնության չհայտնագործված ու չգրված օրենքներով թռիչքն է դեպի դեռևս ուտոպիա համարվող բարձունք։ Եվ ով է բացառել, որ ուտոպիան հնարվել է որպես տիեզերքի ու շարժման չափման միավոր կամ անգոյության՝ միայն կաղապարներով սնվող մարդուն անտեսանելի տարածությունը բանաձևելու հնարանք։
Հակառակ դեպքում, ինչպես 20-25 տարեկան Ալեքսանդր Մեծը գոյության կկոչեր իր ժամանակի ուտոպիան՝ հելլենիզմը, որից հանապազօրյա սնունդն են առնում բոլոր ժամանակների մշակույթներն ու ընթացքը։ Գրեթե նույն տարիքում Տիգրան Մեծը ստեղծեց հայոց պատմության առաջին` ու էլի ուտոպիա. չեմ ասում` վերջին կայսրությունը, որը ցայժմ հպարտության զգացումն ապրելու բերկրանք է տալիս ահել թե ջահելի։ Պետք է միայն հիշել այն անհույս լճացումը, որում հայտնվել էր երկիրը մինչև Տիգրանի գահակալումը։
Ընդամենը 3 տարում երիտասարդ Հիսուսն անշրջելիորեն շրջեց մարդկային պատմության ընթացքի վեկտորը, մարդու հոգևոր աշխարհը։
Նրանց երազանքներն ու աշխարհայացքները, գաղափարներն, իրենց ժամանակի ուտոպիան էին։ Բայց թռիչքն անպայման ինչ-որ տեղ հասցնում է։ Հիսուսից առաջ ուրիշ մեսիաներ չհաջողեցին։ Նա հաջողեց, որովհետև բարձունքին մոտ, թռիչքի համար մեկնակետ ուներ։ Մաշտոցն ու աշակերտները հազիվ թե կարողանային գրերի գյուտից անմիջապես հետո հայոց պատմությունն ու մշակույթը լուսավորել ՙՈսկեդարով՚, եթե մեկնակետ չունենային` պատրաստված հեթանոսական մշակույթի բեկորներից։
ՙՏվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ երկրագունդը՚. սա է արքիմեդյան ուտոպիան։ Իսկ երկրագունդն արդյոք արդեն ձեռք չի բերել այդ հենման կետն ու անշրջելիորեն գլորվում է, թեկուզ, ասենք՝ ոչ Արքիմեդի թեթև ձեռքով։ Երկիր մոլորակի մեր ժամանակների օրհասական կծկումներն ինչ-որ մե՛ծ, բա՛րձր թռիքից առաջ ճկում են հիշեցնում։ Այդ թռիչքի բարձրության ու երկրի մագնիսական ձգողականության ճնշումը երիտասարդության թևերին է ծանրացած։ Նրանք գալիս են նորի, ձևույթի, ներշնչանքի, արկածախնդրության, ինքնահաստատման, հեղափոխելու, վազանցելու և տիրանալու անհագ մոլուցքով։ Գալիս են այնտեղից, ուր սարդոստայնապատ անկյուններում բահն ու մանգաղն արդեն հանձնվել են պարապությանը և իզուր է, որ դեռևս թանգարանային նմուշների ցանկում իրենց պատվավոր տեղը չունեն։ Ոչ ոք իրեն արժանի բարձունքում չի համարում։ Ու սկսվում է քաոսային մրցավազքը։ Պայքար` կենսատարածքի, դիրքի, բանկային վարկերի հերթերի արտահերթ սողոսկումների, սելֆային լայքահավաքության, փչած շրթունքների, մարմնական բարեմասնություններն ի ցույց դնելու վազանցի, մարմնի ու հոգու առևտրի, համացանցային երջանկության պատրանքի, քաղաքական խամաճիկային ներկայացումներում դեր ստանալու համար։
Երիտասարդության տարերքն անբռնազբոսիկ ճախրանքն է։ Բարձրության անկանխատեսելի վեհությունը։ Այդ Երիտասարդությունն արդեն ճանաչում է իր բարձունքը։ Եվ ոչ մի պայմանականություն չի կապում Նրա թևերը։

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Sat, 23 Feb 2019 09:51:42 +0000