comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2019 http://artsakhtert.com Sun, 21 Jul 2019 00:03:17 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27102-2019-07-11-17-34-44 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27102-2019-07-11-17-34-44 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Նախագահ Բակո Սահակյանը…

 

Նախագահը շնորհավորել է Դավիթ Գրիգորյանին եւ Էռնեստ Միրզոյանին գրանցած հաջողությունների կապակցությամբ՝ դրանք համարելով նշանակալի իրադարձություն մեր հանրապետության սպորտային կյանքում, եւ հույս հայտնել, որ ապագայում կգրանցվեն ավելի մեծ արդյունքներ:

Հանդիպմանը ներկա էին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 11 Jul 2019 17:32:23 +0000
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27101-2019-07-11-17-29-21 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27101-2019-07-11-17-29-21 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Հուլիսի 11-ին Ստեփանակերտի ավագանու հերթական նիստում քննարկվեցին տարաբնույթ հարցեր:

Համայնքի 2019թ. 1-ին կիսամյակի բյուջեի կատարման մասին, մի քանի որոշումների մեջ փոփոխություններ մտցնելու, ավագանու անդամներին որոշ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին հարցերն ընդունվեցին առանց քննարկումների: Կառուցապատման իրավունքով մրցույթով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին հարցը տեղիք տվեց բուռն քննարկումների: Բանը նրանում է, որ Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ն. Ստեփանյանի անվան զբոսայգու տարածքից 558.90 քառ.մ հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասում (մարզադաշտի հարակից տարածքում) կառուցվում է սրճարան, որին հարակից մյուս՝ ավելի մեծ հողամասը պատկանում է սեփականատիրոջը: Խնդրո առարկայի առնչությամբ ավագանու անդամների մոտ առաջացան տարբեր հարցեր, որոնց քննարկումների արդյունքում որոշվեց հարցը օրակարգից հանել:
Այս տարվանից գործող ՙԱղբահանության և սանիտարական մաքրման մասին՚ օրենքի կիրառումը որոշ դժգոհություններ է առաջացրել խոշոր ձեռնարկատերերի մոտ. նրանք համաձայն չեն աղբահանության համար վճարել բարձրացված դրույքաչափերով: Փոխարենը պատրաստ են սեփական միջոցներով կազմակերպել աղբի տարհանումը: Գրավոր դիմում-բողոքի քննարկման արդյունքում որոշվեց լրացում կատարել վերը նշված օրենքում։ Օրենքում լրացման անհրաժեշտություն է առաջացել նաև այն բնակիչների բողոքների արդյունքում, ովքեր ունեն մի քանի բնակելի տուն, բայց բնակվողներ կան միայն մեկում: Գործող օրենքով բնակվող տան հաշվառված անձանց քանակով է սահմանվում վարձավճարը (յուրաքանչյուր անձի դիմաց՝ 120 դրամ), իսկ չօգտագործվող բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի 1 քառ.մ-ի համար առաջարկվում է սահմանել 10 դրամ: Առաջարկած լրացումները քննարկումներից հետո ավագանու կողմից հաստատվեցին:
Ավագանու նիստում քննարկվեցին աղբահանության հետ կապված այլ հարցեր։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Thu, 11 Jul 2019 17:28:21 +0000
Երկիրը պառակտման տանելն ու ջլատելը անթույլատրելի է. Վարդգես Բաղրյան http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27100-2019-07-11-17-15-32 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27100-2019-07-11-17-15-32 Երկիրը պառակտման տանելն ու ջլատելը անթույլատրելի է. Վարդգես Բաղրյան
Վերջին շրջանում Արցախի…

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է խորհրդարանական «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը և ավելացրել, որ, այս ամենով պայմանավորված, բնակչության շրջանում առկա որոշակի լարվածությունն անթույլատրելի է:

«Ի սկզբանե մենք հայտարարել ենք, որ կառուցում ենք ժողովրդավարական պետություն, իսկ դա նշանակում է, որ օրենքի առաջ բոլորը պատասխանատու են հավասարապես: Ամեն ինչ պետք է արվի Սահմանադրության սահմաններում, և որևէ մեկը իրեն չի կարող բարձր դասել Մայր օրենքից: Թե ով է ընտրվելու նախագահ, որոշելու է ժողովուրդը: Նրանք տալու են իրենց քվեն այս կամ այն թեկնածուի օգտին: Երկիրը պառակտման կամ էլ հակամարտության տանելն ու ջլատելը միանգամայն անթույլատրելի է»,- նշել է Վ. Բաղրյանը:

Պատգամավորի խոսքով՝ արտաքին հակառակորդը ցանկացած պահի կարող է օգտվել այդ պառակտումից, և սպասվող համապետական ընտրություններից Արցախը պետք է դուրս գա ոչ թե թուլացած, այլ ավելի ուժեղացած ու համախմբված, որպեսզի թշնամին տեսնի, որ Արցախը միասնական է:

«Աստված մի՛ արասցե, եթե անցանկալի միջադեպեր լինեն: Սրանք շատ վտանգավոր են և անթույլատրելի: Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը և վստահ եմ, որ հակասահմանադրական ու հակաօրինական որևէ քայլ չեն անի: Ողջունում եմ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության՝ օրերս տարածած հայտարարությունները: Գտնում եմ, որ շեշտադրումները ճիշտ են արված, քանի որ մենք ցնցումների տանելու երկիր չունենք: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որի հաղթահարման համար ստիպված լինենք ելքեր փնտրել: Տարբեր հրապարակումներ եմ տեսնում, որոնք անհանգստություն են պատճառում, սակայն արցախահայության ճնշող մեծամասնությունը մնալու է իր բարձունքի վրա և երբեք երկիրը ցնցումների չի տանելու: Ես համոզված եմ դրանում, քանի որ նույնիսկ ամենածանր պահերին մենք եղել ենք միասնական և այդ միասնությամբ ենք դիմակայել մեր բոլոր հակառակորդներին ու, ի վերջո, տարել հաղթանակ»,- ավելացրել է Վ. Բաղրյանը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Thu, 11 Jul 2019 17:14:07 +0000
Վաղաժամկետ դադարել են Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի լիազորությունները http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27099-2019-07-11-16-57-26 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27099-2019-07-11-16-57-26 Վաղաժամկետ դադարել են Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի լիազորությունները

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 11-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հուլիսի 8-ին Գլխավոր դատախազն Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել  հուլիսի 11-ին: Ըստ այդմ՝  «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`  հուլիսի 11-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի լիազորությունները»:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 11 Jul 2019 16:54:41 +0000
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամաս http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27098-11 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27098-11 Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամաս
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 11 Jul 2019 15:52:59 +0000