comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 02 Սեպտեմբերի 2019 http://artsakhtert.com Sun, 15 Sep 2019 20:41:20 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՙԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ՚ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27374-2019-09-03-18-00-50 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27374-2019-09-03-18-00-50 ՙԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ՚
Ռուզան Իշխանյան

 Արցախի Հանրապետության հռչակման օրը՝ սեպտեմբերի 2-ին, ԱՀ և ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Մասիս Մայիլյանն ու Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին հրավիրեցին մամլո ասուլիսի, որը տեղի ունեցավ կառավարության նիստերի դահլիճում։ Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով մեր հանրապետությունում էր Հայաստանից ժամանած պատվիրակությունը։ Հայկական երկու պետությունների արտգործնախարարներն իրենց երկօրյա հանդիպումներն ավարտեցին ասուլիսով։

Փակ քննարկումներ դիվանագիտական հարթակում


Արտգործնախարարները նախևառաջ խոսեցին արցախյան օրակարգի մասին, որը, Զ. Մնացականյանի բնորոշմամբ, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքի ծրագրի եզրափակիչ փուլն էր։ Դեսպանահավաքը Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին ավարտելը խորհրդանշական էր, բացի այդ, նպատակ կար առիթն օգտագործել՝ խորացնելու և ամրապնդելու երկխոսությունը դիվանագիտական անձնակազմերի՝ արտերկրում Հայաստանը ներկայացնող դեսպանների և ԱՀ արտգործնախարարության անձնակազմի միջև։ Մնացականյանի խոսքով՝ առկա է համատեղ աշխատանքի միանգամայն հստակ օրակարգ. համապարփակ և համալրված մոտեցումներ, ընկալումներ և գնահատականներ նախևառաջ ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Մտքերի փոխանակումն, իրոք, մեծ նշանակություն ունեցավ։
Մնացականյանը կարևորեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը։ Այնուհետև նշեց, որ Արցախում անցկացված երկօրյա խորհրդաժողովում տարբեր հարցերի շուրջ տեղի են ունեցել բովանդակային քննարկումներ։ Առանձին հանդիպումներ են անցկացվել նաև Արցախի թեմի առաջնորդի, գործարար շրջանակների հետ։
Առանձնահատուկ նշանակություն տրվեց դիվանագետների մասնակցությամբ ՀՀ Ազգային ժողովում կայացած խորքային քննարկումներին։ Նախարարը խոսեց նաև Գյումրիում կատարված աշխատանքի մասին, որտեղ ուշադրությունը սևեռվեց Հայաստանի մարզերի զարգացման խնդրին և այս ոլորտում առկա գերակայություններին։ Դեսպանների հետ հանդիպմանն ուրվագծվել են այն անհրաժեշտ քայլերը, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության մասով կառավարության գործունեությանը։
Հայկական երկու հանրապետությունների արտգործնախարարությունների աշխատակազմերի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայությունների միջև Արցախում անցկացված հանդիպումը ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը վերջին տասնամյակի կտրվածքով աննախադեպ որակեց։ Նա ընդգծեց քննարկումների օգտակարությունն ու մտքերի ազատ փոխանակումը և հավելեց, որ արտերկրում աշխատող գործընկերների կողմից նույնպես բարձր են գնահատվել խորհրդակցությունների արդյունքները։ Երկու նախարարությունների համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. այս տարվա ամռանն, առաջին անգամ, կողմերի միջև ստորագրվել է մի փաստաթուղթ՝ խորհրդակցությունների պլան, որն ուժի մեջ է լինելու մինչև 2020-ի ավարտը։ Վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները նաև այդ փաստաթղթի կյանքի կոչմանն էին միտված։

 

Այս մարտահրավերը ևս կհաղթահարվի

 

ՙԱզատ Արցախի՚ հարցը վերաբերում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օգոստոսի 27-ի հայտարարությանը. ՙՄենք տեսնում ենք աշխարհում արևմտյան գերիշխանության ավարտը՚։ Այս տեսակետը Մակրոնը հիմնավորեց նրանով, որ աշխարհաքաղաքականության մեջ տեղի են ունենում փոփոխություններ. Չինաստանը մղվում է առաջին շարք, Ռուսաստանը մեծ հաջողության է հասնում իր ռազմավարության մեջ, իսկ Եվրոպայի անվտանգությունն անհնար է պատկերացնել առանց Ռուսաստանի։ Պարզ է, որ հայտարարությունն ուղղվել է Մինսկի խմբի մեկ այլ համանախագահող երկրի՝ ԱՄՆ-ին։ ՀՀ և ԱՀ արտգործնախարարներն այս հայտարարության մեջ վտանգ տեսնո՞ւմ են, թե ոչ, և համանախագահող պետությունների հարաբերություններում հնարավո՞ր են բացասական զարգացումներ։
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ հարցի պատասխանն առանձին կոնֆերանս է պահանջում՝ աշխարհաքաղաքական խորքային զարգացումների բազմակողմ վերլուծությամբ։ Սա, բնականաբար, հուզում է միջազգային քաղաքական, փորձագիտական շրջանակներին։ ՙԿարող եմ պատասխանել հետևյալ ձևով. մենք օգոստոսի 27-ին բացեցինք մեր դիվանագիտական կոնֆերանսը, հնչեցին ՀՀ վարչապետի և արտգործնախարարի ելույթները։ Կուզենայի հիշեցնել, որ իմ ելույթում շատ ընդարձակ անդրադարձ եղավ մեր արտաքին քաղաքական գերակայություններին, որոնք հիմնված են մեր արժեքների և շահերի, ինչպես նաև արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների վրա։ Այդ սկզբունքներն են՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն՚։
Արտաքին քաղաքականության ոլորտում, Մնացականյանի խոսքով, գործողությունները ձեռնարկվում են ըստ մարտահրավերների, որոնք առաջ են գալիս և շարունակում են գալ այս փոփոխվող աշխարհում։ ՀՀ արտաքին քաղաքականությունն իրականացվում է նաև քաղաքակրթական և ժամանակակից աշխարհում ընդունված սկզբունքներով, որոնցից Հայաստանը երբեք չի հրաժարվի։ Հակամարտության խաղաղ կարգավորման միակ ձևաչափը Հայաստանի համար եղել և մնում է ներկայիս գործող ձևաչափը։
ԱՀ արտգործնախարար Մայիլյանը չի կարծում, թե Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ Մինսկի խմբի և հատկապես համանախագահների աշխատանքների վրա։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ համանախագահները գոնե այս հարթակում համերաշխ են աշխատում՝ չնայած իրենց հարաբերություններում առկա հակասություններին։ Արցախի խնդիրը, նախարարի խոսքով, միավորող դեր է կատարում։ Նման մարտահրավերներ անցյալում եղել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որոնք ճգնաժամային բնույթ են կրել, սակայն դա որևէ կերպ չի ազդել եռանախագահության շրջանակներում իրականացված աշխատանքների վրա։ ՙԵս կարծում եմ, որ այս մարտահրավերը ևս կհաղթահարվի՚, -եզրափակեց ԱՀ արտգործնախարարը։

 

Միավորվել համազգային նպատակների շուրջ

 

ՀՀ արտգործնախարարն անդրադարձավ նաև համահայկական օրակարգին՝ ասելով, որ այս հարթությունում խնդիրները բազմազան են, աշխատանքի ծավալը՝ մեծ։ Խնդիրն այն է, թե որ երկրում ինչպես աշխատել, որ բնագավառին առավելագույն ուշադրություն դարձնել։ Հայաստանի դիվանագիտական կորպուսի համար դա առօրյա աշխատանքի առաջնագիծ է։ Համազգային օրակարգում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության գործոնն անչափ կարևոր է, քանի որ առկա է նաև Արցախի ինքնության պահպանման, նրա կարգավիճակի, անվտանգության և զարգացման հարցերը։ Սփյուռքի օրակարգը կազմվում է այս բոլոր հարցերի շուրջ։ ՝ Համահայկականությունն արտահայտվում է հենց համազգային ներուժի օգտագործմամբ։ Հայկական սփյուռքն ինստիտուցիոնալ առումով բավականին զարգացած է. բազմաթիվ կառույցներ, հայկական եկեղեցի, մշակութային, կրթական կազմակերպություններ։ Կան անհատներ, որոնց գործունեությունը նույնպես նպաստում է համազգային օրակարգի առաջ մղմանը։ Ունենք բազմաթիվ օրինակներ այն մասին, թե ինչպես է համազգային ռեսուրսն աշխատում պետության զարգացման օրակարգի շուրջ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Tue, 03 Sep 2019 17:56:56 +0000
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27373-2019-09-03-17-14-07 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27373-2019-09-03-17-14-07 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

Հարցազրույց պատմական գիտ. թեկնածու, դոցենտ, ԱրՊՀ դասախոս, ՄՄՀ կովկասագիտության կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանի գիտաճյուղի ղեկավար Նելլի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

- ԼՂՀ-ն հռ­չակ­վեց քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ար­դյուն­քում. ո­րո՞նք են հռ­չակ­ման և կա­յաց­ման հիմ­նա­վո­րում­նե­րը։
-ԼՂՀ հռ­չա­կու­մը հա­մա­հունչ է մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի սկզ­բունք­նե­րին, չի հա­կա­սում պե­տա­կա­նու­թյու­նը բնու­թագ­րող դա­սա­կան հատ­կա­նիշ­նե­րին և օ­րի­նա­կա­նու­թյան ա­ռու­մով խո­ցե­լի չէ։ Պե­տա­կա­նու­թյան հռ­չակ­ման հիմ­քում ըն­կած են մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րը, ինչ­պես նաև 1990թ.ապ­րի­լի 3-ի ԽՍՀՄ կազ­մից միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի դուրս գա­լը կար­գա­վո­րող օ­րեն­քը, 1991 սեպ­տեմ­բե­րի 2-ի ԼՂՀ հռ­չակ­ման, դեկ­տեմ­բե­րի 10-ի հան­րաք­վեով ԼՂՀ բնակ­չու­թյան կա­մար­տա­հայտ­ման փաս­տե­րը և 1992թ. հուն­վա­րի 6-ի ԼՂՀ պե­տա­կան ան­կա­խու­թյան մա­սին Հռ­չա­կա­գի­րը։ ԼՂՀ պե­տա­կա­նու­թյան գո­յու­թյու­նը վե­րա­հաս­տատ­վել է 2006թ. ԼՂՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ, որն ամ­րագ­րեց 1994թ. հրա­դա­դա­րի պա­հին առ­կա տա­րած­քա­յին ի­րո­ղու­թյուն­նե­րը։ 2017թ. փետր­վա­րի 20-ի սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեով վե­րա­հաս­տատ­վել են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ի­րա­վա­զո­րու­թյան սահ­ման­նե­րը. ՙՄինչև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կանգ­նու­մը և սահ­ման­նե­րի ճշգր­տու­մը հան­րա­յին իշ­խա­նու­թյու­նը ի­րա­կա­նաց­վում է այն տա­րած­քում, ո­րը փաս­տա­ցի գտն­վում է Ար­ցա­խի Հան­րա-պե­տու­թյան ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո՚։ Փաս­տո­րեն, պատ­մա­կան, ի­րա­վա­կան և քա­ղա­քա­կան տե­սան­կյուն­նե­րից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կու­մը և կա­յաց­ման ճա­նա­պար­հը հիմ­նա­վոր­ված են։
-Ադր­բե­ջա­նը մշ­տա­պես ցա­վով է ըն­դու­նում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­յաց­մա­նը կամ ճա­նաչ­մանն ուղղ­ված ցան­կա­ցած քայլ: Ինչ­պե՞ս է դա ար­տա­հայտ­վում։
-Ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի և քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի կող­մից տար­բեր ժա­մա­նակ­նե­րում ԱՀ ան­կախ պե­տա­կա­նու­թյան և նրա՝ ՀՀ-ի կող­մից ճա­նաչ­ման կամ մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հետ կապ­ված տե­ղե­կատ­վա­կան խո­սույ­թա­յին ար­շա­վից կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել մի քա­նի ուղ­ղու­թյուն՝ ուղղ­ված ար­տա­քին և ներ­քին լսա­րա­նին։ Գե­րա­կա են մաս­նա­վո­րա­պես հետևյալ ինք­նա­հան­գս­տաց­նող բնույ­թի փաս­տարկ­նե­րը, ե­թե փոր­ձենք բա­ռա­ցի մեջ­բե­րել, ա­պա դրանք հետևյալ ձևա­կեր­պում­ներն ու­նեն. ՙՀա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը հաս­կա­նում է, որ Ղա­րա­բա­ղի ճա­նա­չու­մը նշա­նա­կում է բա­նակ­ցու­թյուն­նե­րի վերջ, քա­նի որ պաշ­տո­նա­կան Բա­քուն երբևէ բա­նակ­ցու­թյուն­ներ չի վա­րի Ղա­րա­բա­ղի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չած Հա­յաս­տա­նի հետ, դա ու­ղի է դե­պի պա­տե­րազմ՚, ՙՂա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նի հա­մար քա­ղա­քա­կան բեռ է, ո­րը հար­վա­ծում է նրա քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան զար­գաց­մա­նը՚: Թե որ­քա­նով են լուրջ Ադր­բե­ջա­նի մտա­վա­խու­թյուն­ներն այս ա­ռու­մով, կա­րող ենք վկա­յա­կո­չել ոչ հե­ռու ան­ցյա­լում, 2016թ. հոկ­տեմ­բե­րին Իլ­համ Ա­լիևի կող­մից Նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նիս­տի ըն­թաց­քում հն­չեց­րած միտ­քը, ընդ ո­րում ան­նա­խա­դեպ, որ նրանց վրա ճն­շում է գոր­ծադր­վում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ճա­նաչ­ման նպա­տա­կով, բայց Ադր­բե­ջա­նը չի գնա դրան։ Ադր­բե­ջա­նի այս հայ­տա­րա­րու­թյուն­ներն ա­նընդ­հատ թար­մաց­վում են, մա­նա­վանդ բա­նակ­ցա­յին լիար­ժեք ձևա­չա­փի վե­րա­կանգ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան, ԱՀ բա­նակ­ցա­յին սե­ղան վե­րա­դարձ­նե­լու մա­սին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ֆո­նին։
-Դուք նշե­ցիք, որ Ադր­բե­ջա­նը շա­հար­կում է սե­փա­կան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան խախ­տու­մը որ­պես մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հիմ­նա­րար սկզ­բունք, իսկ ինչ­պե՞ս հա­կազ­դել այդ թե­զին։
-Տվյալ դեպ­քում, ա­յո՜, պետք է հա­կազ­դել, բայց այս­տեղ միայն հա­կա­քա­րոզ­չու­թյան խն­դիր լու­ծե­լով չի կա­րե­լի բա­վա­րար­վել, պետք է գոր­ծել հա­յե­ցա­կար­գա­յին ռազ­մա­վա­րա­կան գոր­ծի­քա­կազ­մով, ո­րի նպա­տա­կը օ­բյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյան վեր­հա­նումն է։ ԼՂՀ հռ­չա­կու­մը սե­փա­կան պատ­մա­կան տա­րած­քում ար­դեն իսկ պա­տաս­խանն է բո­լոր հար­ցե­րի, ընդ ո­րում՝ դա տե­ղի ու­նե­ցավ պատ­մա­կան Ար­ցա­խի տա­րած­քի մի մա­սում։ Պատ­մա­կան Ար­ցա­խի տա­րած­քի ոչ ամ­բող­ջա­կան վե­րա­կան­գն­ման հեր­թա­կան փուլն ու­նե­ցանք 1994 թվա­կա­նին հրա­դա­դա­րի հաս­տատ­ման պա­հին, ո­րով ԼՂՀ-ն ար­ձա­նագ­րեց մա­սամբ վե­րա­կան­գն­ված ա­զա­տագր­ված պատ­մա­կան սահ­ման­ներ և ա­ռայժմ Ադր­բե­ջա­նի կող­մից օ­կու­պաց­ված հայ­կա­կան տա­րածք­ներ։ Անհ­րա­ժեշտ է քա­րոզ­չա­կան մա­կար­դա­կում մշ­տա­պես թարմ պա­հել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան խախտ­ման մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րի գոր­ծարկ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան խն­դի­րը։ Փաս­տո­րեն այն­պես է ստաց­վել, որ Ադր­բե­ջա­նին հա­ջող­վել է տա­րի­նե­րի ըն­թաց­քում սե­փա­կա­նել տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան խախտ­ման սկզ­բուն­քը և մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ներ­կա­յա­նալ զո­հի կեր­պա­րով, իսկ նրան սա­տա­րող պե­տու­թյուն­նե­րը հան­դես են գա­լիս հիմ­նա­կա­նում հենց այս սկզ­բուն­քի խախտ­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։
-Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցու վե­րա­բեր­մունքն իր ու­նե­ցա­ծին` Ձեր ըն­կալ­մամբ։
-Մենք փոքր և ե­րի­տա­սարդ պե­տու­թյուն ենք, մեծ և շատ հին խն­դիր­նե­րով, հետևա­բար, պետք է միայն ակն­կա­լել, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի պար­զա­պես հա­մա­չափ վե­րա­բեր­մունք և պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրի իր ու­նե­ցա­ծի՝ պե­տա­կա­նու­թյան նկատ­մամբ։

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Tue, 03 Sep 2019 17:07:11 +0000
ԱՆԿԱԽ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ՝ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՆԱԼ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27372-2019-09-03-16-54-23 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27372-2019-09-03-16-54-23 ԱՆԿԱԽ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ՝ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՆԱԼ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Հար­ցազ­րույց Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի ղե­կա­վա­րի թեկ­նա­ծու Դա­վիթ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ հետ

- Պա­րոն Սարգ­սյան, ին­չո՞ւ ո­րո­շե­ցիք մաս­նակ­ցել սեպ­տեմ­բե­րի 8-ին կա­յա­նա­լիք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րին՝ Ձեր թեկ­նա­ծու­թյունն ա­ռա­ջադ­րե­լով Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի ղե­կա­վա­րի պաշ­տո­նի հա­մար։
- Ո­րո­շումս պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ իմ գի­տակ­ցա­կան կյան­քի ողջ ըն­թաց­քում, ինչ­պես նաև աշ­խա­տան­քի բե­րու­մով, լի­նե­լով ան­շարժ գույ­քի գնա­հատ­ման ըն­կե­րու­թյան հիմ­նա­դիրն ու տնօ­րե­նը, ա­մեն օր, ա­մեն ժամ շփ­վե­լով քա­ղա­քա­ցի­նե­րի հետ, հնա­րա­վո­րու­թյուն եմ ու­նե­ցել տե­ղե­կա­նալ նրանց մտա­հո­գող հար­ցե­րին: Բա­ցի այդ, աշ­խա­տան­քի բե­րու­մով ե­ղել եմ մայ­րա­քա­ղա­քի տար­բեր թա­ղա­մա­սե­րում, քա­ղա­քա­ցի­նե­րի բնա­կա­րան­նե­րում և ա­ռանձ­նատ­նե­րում, ծա­նո­թա­ցել ա­մեն մի ան­կյան ու խնդ­րի: Դա է պատ­ճա­ռը, որ ա­ռա­վե­լա­գույնս տե­ղյակ եմ քա­ղա­քում առ­կա խն­դիր­նե­րին, ա­վե­լին? հս­տակ պատ­կե­րաց­նում եմ դրանց լուծ­ման ու­ղի­նե­րը և ու­նեմ մեծ նե­րուժ ու թիմ? քա­ղա­քի մեծ ու փոքր խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար, ին­չը և հիմ­նա­կան պատ­ճառն է իմ ո­րոշ­ման: Բարձ­րա­գոչ բա­ռեր չեմ ու­զում հն­չեց­նել, պար­զա­պես ու­զում եմ օգ­տա­կար լի­նել իմ քա­ղա­քին, նրա բնակ­չու­թյա­նը:
- Ըն­տր­վե­լու դեպ­քում ո՞րն է լի­նե­լու Ձեր ա­ռա­ջին քայ­լը: Ա­ռաջ­նա­հերթ ի՞նչ խն­դիր­նե­րի եք ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լու:
- Ա­ռաջ­նա­հերթ քայլս լի­նե­լու է քա­ղա­քա­պե­տա­րա­նում գոր­ծու­նյա թիմ ձևա­վո­րե­լը, այ­սինքն` պետք է լու­ծել կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցը, հա­մա­կար­գը հա­մալ­րել բա­նի­մաց կադ­րե­րով, հս­տա­կեց­նել, դյու­րին դարձ­նել քա­ղա­քա­պե­տա­րան-քա­ղա­քա­ցի կա­պը, ներդ­նել է­լեկտ­րո­նա­յին և մեկ պա­տու­հա­նի հա­մա­կար­գե­րը: Կան բա­զում կեն­ցա­ղա­յին խն­դիր­ներ, ո­րոնք տեղ են գտել մեր նա­խընտ­րա­կան ծրագ­րում: Բո­լոր կե­տերն էլ կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նեն? սկ­սած քա­ղա­քի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գից, քա­ղա­քա­շի­նու­թյու­նից, սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գա­ցու­մից, բնա­պահ­պա­նու­թյու­նից մինչև կա­նա­չա­պա­տում: Ա­ռա­վել հրա­տապ­նե­րից կն­շեի քա­ղա­քում վտան­գա­վոր, հա­կա­սա­նի­տա­րա­կան վի­ճակ ստեղ­ծող, բաց հո­սող կո­յու­ղագ­ծե­րը, ար­դիա­կա­նաց­ման ու լայ­նաց­ման կա­րիք ու­նե­ցող ճա­նա­պարհ­նե­րը, շեն­քե­րի վթա­րա­յին տա­նիք­նե­րը, հան­րա­յին սան­հան­գույց­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը: Բո­լոր այս և է­լի շատ խն­դիր­ներ ֆիքս­ված են մեր նա­խընտ­րա­կան ծրագ­րում. ըն­տր­վե­լու դեպ­քում հենց այս խն­դիր­ներն եմ ա­ռաջ­նա­հեր­թու­թյան կար­գով փոր­ձե­լու լու­ծել:
- Ա­վա­գա­նու ինս­տի­տու­տը, կա­րե­լի է ա­սել, մեզ մոտ դեռևս լիար­ժեք կա­յա­ցած չէ: Ի՞նչ եք նա­խա­տե­սում, ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում ա­վա­գա­նու հետ Ձեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը:
- Միան­շա­նակ հա­մա­ձայն եմ, ա­վա­գա­նու ինս­տի­տու­տը դեռ կա­յա­նա­լու տեղ ու­նի: Իմ կար­ծի­քով՝ այս ընտ­րու­թյուն­նե­րը պետք է մեկ քայլ ա­ռաջ լի­նեն, ու ըն­տր­ված ա­վա­գա­նու ան­դամ­ներն ի­րենց գի­տակ­ցու­թյամբ, պահ­ված­քով, կեց­ված­քով քա­ղա­քի հոգ­սե­րով մտա­հոգ մար­դիկ լի­նեն? քա­ղա­քի հին ա­վան­դույթ­նե­րին ու ար­ժեք­նե­րին ծա­նոթ ան­հատ­ներ, ո­րոնց հետ քա­ղա­քա­պե­տա­րա­նի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կծա­ռա­յի ի շահ Ստե­փա­նա­կեր­տի ու նրա բնա­կիչ­նե­րի:
- Ինչ­պի­սի՞ Ստե­փա­նա­կերտ ենք ու­նե­նա­լու 5 տա­րի հե­տո։
- Ըն­տր­վե­լու դեպ­քում մեր թի­մը խոս­տա­նում է հինգ տա­րի հե­տո ու­նե­նալ ա­վե­լի հար­մա­րա­վետ, ա­վե­լի գե­ղե­ցիկ, բա­րե­կարգ, մա­քուր, ե­րի­տա­սար­դա­կան ու ժպիտ­նե­րով լի Ստե­փա­նա­կերտ ոչ միայն ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի, այլ նաև նրա այ­ցե­լու­նե­րի հա­մար:
- Ձեր խոսքն ընտ­րող­նե­րին։
- Ընտ­րող­նե­րին կա­սեմ հետևյա­լը. հար­գե­լի՜ ստե­փա­նա­կերտ­ցի­ներ, այս մեկ ամս­վա ըն­թաց­քում ձեզ հնա­րա­վո­րու­թյուն է տր­ված ծա­նո­թա­նա­լու բո­լոր թեկ­նա­ծու­նե­րի հետ, լսել նրանց ակն­կա­լիք­նե­րը թե՜ քա­ղա­քի հե­տա­գա զար­գաց­ման, թե՜ առ­կա խն­դիր­նե­րի լուծ­ման ե­ղա­նակ­նե­րի և մի­ջոց­նե­րի վե­րա­բե­րյալ, ո­րո­շել? ում վս­տա­հել, և ձեր քվեն տալ հենց այն թեկ­նա­ծուին, ում հետ կա­պում եք մեր քա­ղա­քի ա­պա­գան: Ընտ­րու­թյու­նը ստե­փա­նա­կերտ­ցունն է, և հենց նա պի­տի ո­րո­շի? ում ընտ­րել: Այս­տեղ կցան­կա­նա­յի հա­վե­լել, որ ան­կախ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րից՝ ես շա­րու­նա­կե­լու եմ իմ ներդ­րումն ու­նե­նալ քա­ղա­քի զար­գաց­ման գոր­ծում:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Tue, 03 Sep 2019 16:50:24 +0000
Աշոտ Ղուլյանը «անկախության դաս» է վարել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27381-2019-09-04-16-33-24 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27381-2019-09-04-16-33-24 Աշոտ Ղուլյանը «անկախության դաս» է վարել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար
Սեպտեմբերի 3-ին Արցախի…

 ԱԺ նախագահը շնորհավորել է ուսանողներին և երկրի ուսումնական հաստատությունների բոլոր սաներին գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և համայն հայությանը՝ Արցախի Հանրապետության տոնի առթիվ:

Ողջունելով «անկախության դասը» խորհրդարանի շենքում անցկացնելու հանգամանքը՝ Աշոտ Ղուլյանն խորհրդանշական է համարել առաջին դասը սկսել այն դահլիճում, որտեղ կայացվում են պետության համար կենսական կարևորության որոշումները: Այնուհետև նա հակիրճ պատմական ակնարկով անդրադարձել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման գործընթացին, արցախյան ազատագրական պայքարին և հետագա տարիների ընթացքում պետականության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

«Տարիներով զրկված լինելով անկախ պետականությունից՝ մենք հնարավորություն չենք ունեցել մեր ազգային կապիտալը ներդնելու սեփական հայրենիքի զարգացմանը, արդյունքում, ցավոք, կորցրել ենք այդ կապիտալի մի մասը: Այսօր արդեն սեփական ուժերի լարումով ու ապագայի նկատմամբ մեծ լավատեսությամբ պետք է անենք հնարավորն ու անհնարը՝ լրացնելու մեր կորցրածը և ամեն օր ստեղծելու նոր արդյունք»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում կայացած հանդիպմանը մասնակցել և ելույթ են ունեցել նաև Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը, Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և մայր բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը:

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 03 Sep 2019 16:31:17 +0000
ՏԻԳ­ՐԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿՈՒՄ Է ԶԱՐ­ՄԱՑ­ՆԵԼ ՀՆԱ­ԳԵՏ­ՆԵ­ՐԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27370-2019-09-03-16-31-43 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27370-2019-09-03-16-31-43 ՏԻԳ­ՐԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿՈՒՄ Է ԶԱՐ­ՄԱՑ­ՆԵԼ ՀՆԱ­ԳԵՏ­ՆԵ­ՐԻՆ
Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

 Ս.թ. հու­լի­սի մե­կից Տիգ­րա­նա­կեր­տի հնա­գի­տա­կան ար­շա­վա­խում­բը վեր­սկ­սել էր պե­ղում­նե­րը պատ­մա­կան քա­ղա­քում։ Վաղք­րիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու հա­րա­վա­յին բա­կում մաս­նա­գետ­նե­րը գտել են կա­ցա­րան­ներ և աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նա­կել ոչ թե փոքր՝ ինչ­պես նախ­կի­նում, այլ ա­վե­լի ըն­դար­ձակ մա­կե­րե­սով, որ շեր­տագ­րա­կան պատ­կե­րը հս­տակ լի­նի։

Հնա­գետ Տա­տյա­նա Վար­դա­նե­սո­վան կա­ցա­րան­նե­րը թվագ­րում է 12-14 և 14-16-րդ դա­րե­րին։ Հատ­կան­շա­կան է, որ պահ­պան­վել են թո­նիրն ու հա­ցա­հա­տի­կի պահ­պան­ման հա­մար օգ­տա­գործ­ված հո­րը. ՙՀո­րի խո­րու­թյու­նը 2,1 մետր է, լայ­նու­թյու­նը՝1,3 մետր։ Պետք է ա­սել, որ բա­վա­կա­նին ա­մուր են այն կա­ռու­ցել, տպա­վո­րու­թյուն է, որ հո­րի ներ­սը բե­տո­նա­պատ­ված է՚։
Մեզ հետ զրույ­ցի ըն­թաց­քում նշ­վեց, որ մաս­նա­գետ­նե­րը ջնա­րակ գտա­ծո են հայտ­նա­բե­րել՝ արծ­վի պատ­կե­րով խե­ցե­ղեն։ Հնա­գի­տա­կան ար­շա­վախմ­բի ղե­կա­վար Համ­լետ Պետ­րո­սյա­նի խոս­քով՝ Տիգ­րա­նա­կեր­տը տա­րեց­տա­րի փաս­տում է, որ մի­ջազ­գա­յին քա­ղա­քակր­թա­կան մասշ­տա­բի հնա­վայր է: ՙՏիգ­րա­նա­կե­րը ոչ թե քա­ղաք էր միայն, այլ մեծ տա­րա­ծաշր­ջա­նի կազ­մա­կեր­պիչ։ Մենք տես­նում ենք եր­կու ե­կե­ղե­ցի այս­տեղ, մեկ ե­կե­ղե­ցի` Վան­քա­սա­րի գա­գա­թին, և այս օ­րե­րին Ցից սա­րի գա­գա­թին պե­ղում ենք կամ մա­տուռ կամ դամ­բա­րան։ Եվ ե­թե նկա­տի ու­նե­նանք Խա­չե­նա­գե­տի ե­կե­ղե­ցա­կան հա­մա­լի­րը նույն­պես, ա­պա կա­րող ենք ա­սել, որ վաղ քրիս­տո­նեու­թյան ժա­մա­նակ քա­ղա­քը գո­նե փոր­ձել է կազ­մա­կերպ­վել որ­պես տա­րա­ծա­կան մեծ միա­վոր՚,-նկա­տել է տա­լիս ար­շա­վախմ­բի ղե­կա­վա­րը։
Տիգ­րա­նա­կեր­տում պե­ղում­ներն ա­վե­լի մեծ ծա­վա­լով շա­րու­նա­կե­լու հա­մար պե­տու­թյունն այս տա­րի 10-ի փո­խա­րեն հատ­կաց­րել է 18 մի­լիոն դրամ։ Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը կար­ծում է, որ ֆի­նան­սա­վոր­ման դրա­կան դի­նա­մի­կան կշա­րու­նա­կեն հա­ջորդ տա­րի­նե­րին. ՙՄենք ա­մեն ինչ ա­նե­լու ենք, որ­պես­զի Տիգ­րա­նա­կեր­տի պե­ղում­նե­րը շա­րու­նակ­վեն, և Տիգ­րա­նա­կերտն իր նյու­թե­րով հիաց­նի ոչ միայն մեր հայ­րե­նա­կից­նե­րին, այլ նաև Ար­ցախ այ­ցե­լող զբո­սաշր­ջիկ­նե­րին՚,-նշել է Լ. Հով­հան­նի­սյա­նը։
Պատ­մա­կան քա­ղա­քի ան­տիկ թա­ղա­մա­սից ոչ հե­ռու ար­շա­վա­խում­բը պե­ղել է երկ­րոր­դը. մաս­նա­գետ­ներն այս­պես են թվագ­րում, որ գտա­ծո­նե­րը հա­մե­մա­տեն ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հա­մար։ ՙԽա­չե­նա­գե­տի ներք­նա­հով­տի ճար­տա­րա­պե­տու­թյու­նը՚ թե­մա­յով դոկ­տո­րա­կան ա­տե­նա­խո­սու­թյան հե­ղի­նակ, ճար­տա­րա­պետ Լյու­բա Կի­րա­կո­սյա­նի գնա­հատ­մամբ՝ ան­տիկ շր­ջա­նում կա­ռուց­վա­ծի վրա հե­տա­գա­յում վեր են խո­յա­ցել միջ­նա­դա­րյան պա­տե­րը. սե­նյակ­ներն ուղ­ղան­կյու­նաձև են, եր­կար չափ­սե­րի՝ մինչև 6 մետր եր­կա­րու­թյամբ և 3,2 կամ 4,5 մետր լայ­նու­թյամբ։ Այս սե­նյակ­նե­րը հե­տա­գա­յում ՝ ան­տիկ դա­րաշր­ջա­նի մեկ այլ փու­լում կար­ծես թե մանր պա­տե­րով տրոհ­վել են։ Պա­տե­րի վե­րին՝ միջ­նա­դա­րյան շեր­տը կա­ռուց­վել է ա­վե­լի փոքր քա­րե­րով։
Ըստ հնա­գետ Ի­նես­սա Կա­րա­պե­տյա­նի՝ ան­տիկ թա­ղա­մա­սում պե­ղում­նե­րի շա­րու­նա­կու­թյու­նը շեր­տագ­րա­կան պատ­կե­րի ի­մաս­տով նույն­պես ար­դյու­նա­վետ է։ Հու­սով է, որ կհաս­նեն Տիգ­րան Մե­ծի ժա­մա­նակ­նե­րում կա­ռուց­ված պա­տե­րին։ Նա­խան­շան­ներ մաս­նա­գե­տը տես­նում է. ՙԱնս­պա­սե­լին և շա­հե­կանն այն է, որ այս­տեղ շեր­տագ­րա­կան պատ­կե­րը, կար­ծես, ա­վե­լի փաս­տա­ցի է, և մենք, բնա­կա­նա­բար, նյու­թե­րը հա­մա­պա­տաս­խա­նեց­նում ենք ժա­մա­նա­կին։ Ե­թե ա­ռա­ջին թա­ղա­մա­սում հիմ­նա­կա­նում նյու­թով էինք ո­րո­շում, ա­պա այս­տեղ ար­դեն կողմ­նո­րոշ­վում ենք շեր­տագ­րա­կան պատ­կե­րով։ Դա հաս­տա­տում է բե­րում մեր ա­սած­նե­րին՚,-ա­սում է հնա­գե­տը:
Ամ­րաց­ված թա­ղա­մա­սի հյու­սի­սա­յին պարս­պա­պա­տը շա­րու­նա­կում է զար­մաց­նել հնա­գետ­նե­րին ու զբո­սաշր­ջիկ­նե­րին։ Պե­ղում­նե­րի հեր­թա­կան փու­լում ար­շա­վա­խում­բը բա­ցել է պարս­պի ևս 12-մետ­րա­նոց հատ­ված։ Համ­լետ Պետ­րո­սյա­նի խոս­քով՝ ո­րոշ տե­ղե­րում տե­սա­նե­լի են ե­ռա­շարք քա­րերն ու ծի­ծեռ­նա­կա­պոչ կա­պե­րը. ՙՍր­բա­տաշ քա­րե­րի շար­վածքն ուղ­ղա­կի հիա­նա­լի է։ Ի դեպ, այս ան­գամ փոր­ձում ենք հա­մա­գոր­ծակ­ցել երկ­րա­բան­նե­րի հետ` հատ­կա­պես երկ­րա­շար­ժե­րի հետ կապ­ված։ Ու­զում եմ ա­սել, որ Տիգ­րա­նա­կեր­տի ամ­րա­շի­նա­կան հա­մա­կար­գը հիա­նա­լի սեյս­մա­կա­յու­նու­թյուն ու­նի, ին­չը փաս­տում է, որ կա­ռու­ցե­լիս ճիշտ մի­ջո­ցա­ռում­ներ են կա­տար­վել։ Այդ վկա­յու­թյուն­նե­րը մենք ա­մեն օր կա­րող ենք տես­նել՚,-նշում է Հ. Պետ­րո­սյա­նը:
Կա­րա­սա­յին թաղ­ման դամ­բա­րա­նա­դաշ­տում հնա­գի­տա­կան ար­շա­վա­խումբն ա­ռա­ջին ան­գամ մագ­նի­սա­կան սկա­նա­վո­րում է կա­տա­րել։ Այն թույլ է տա­լիս ա­ռանց փո­րե­լու հաս­կա­նալ գտա­ծո­յի վայ­րը երկ­րի մագ­նի­սա­կան դաշ­տի ար­հես­տա­կան փո­փո­խու­թյան շնոր­հիվ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Tue, 03 Sep 2019 16:29:50 +0000
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐԻ ՕԾՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27368-28 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27368-28 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐԻ ՕԾՈՒՄ
Սոֆի Բաբայան

 Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ օծվեց Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձին նվիրված խաչքարը:

Բարերարներ Վաչագան Ղազարյանն ու իր տիկին Ռուզաննա Բեգլարյանը խաչքարը տեղադրեցին տոնական օրվա առթիվ, որի վրա փորագրված է ՛՛Հույս ի Լույս, Հավատ ի Աստված,  Սեր ի Արցախ՛՛: Օծման արարողությունից հետո, հյուրերը, զինվորների ու հավատավոր ժողովրդի հետ, Մայր եկեղեցում մասնակցեցին Հանրապետական մաղթանքին ու աղոթքին: Աղոթք բարձրացվեց Արցախի հանրապետության, իշխանության, նախագահի, ժողովարանի, զինվորների, մանուկների և ժողովրդի  համար:

Մաղթանքից հետո Պարգև Սրբազանը հանդես եկավ պատգամով, որն ավարտեց հուսադրող խոսքերով. ՛՛Աստված ասում է, զավակներս ես միշտ ձեզ հետ եմ: Եղեք միաբան, սիրով, հավատքով: Եվ, եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ կանգնել: Շնորհավորում եմ նոր խաչքարի զետեղումը, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի առթիվ, մաղթում եմ մեր իշխանավորներին երկնային իմաստություն, ժեղովրդին՝ խաղաղություն,  զինվորներին՝ ողջություն և քաջություն, մանուկներին՝ կատարյալ ուրախություն, տարեցներին էլ՝ Սուրբ Հոգուց մխիթարություն՛՛:

Մեզ հետ ճեպազրույցում բարերարները նշեցին, որ երբ առաջին անգամ այցելեցին այս եկեղեցին, անմիջապես որոշեցին Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ խաչքար նվիրաբերել եկեղեցուն: Ըստ նրանց խաչքարը մեր աղոթքն է առ Աստված, մեր ինքնության և միասնության խորհրդանիշը:

Ի դեպ Ռուզաննա Բեգլարյանը գրող Հրաչյա Բեգլարյանի դուստրն է:

Օծման արարողությանը ներկա էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Tue, 03 Sep 2019 13:39:25 +0000
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27371-2019-09-03-16-45-14 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27371-2019-09-03-16-45-14 ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ ք.…

 Սեպ­տեմ­բե­րի 8-ին տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­ներ կանց­կաց­վեն Շա­հու­մյա­նի շր­ջա­նի բո­լոր հա­մայ­նք­նե­րում։ Շրջ­կենտ­րոն Քար­վա­ճա­ռում կա քա­ղա­քա­պե­տի եր­կու թեկ­նա­ծու. նա­խորդ եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում Քար­վա­ճա­ռի քա­ղա­քա­պե­տի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի պաշ­տոնն զբա­ղեց­նող Սեր­գեյ Չի­լին­գա­րյանն ու պե­տա­կան ու հան­րա­յին կա­ռա­վար­ման ո­լորտ­նե­րում տար­բեր պաշ­տոն­ներ զբա­ղեց­րած Սե­րոբ Նալ­թա­կյա­նը։

Խո­սե­լով քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վե­լու դր­դա­պատ­ճառ­նե­րից, Սեր­գեյ Չի­լին­գա­րյանն ըն­դգ­ծում է, որ դա ե­ղել է բնակ­չու­թյան ա­ռա­ջար­կը։ ՙԲնա­կիչ­նե­րի հոր­դո­րով եմ ա­ռա­ջադր­վել։ Իմ աշ­խա­տան­քը տես­նե­լով՝ Քար­վա­ճա­ռի շատ բնա­կիչ­ներ ցան­կու­թյուն են հայտ­նել շա­րու­նա­կել աշ­խա­տել միա­սին՚։
Սե­րոբ Նալ­թա­կյա­նի խոս­քով՝ Քար­վա­ճա­ռի քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վե­լու ո­րո­շումն ին­քը միանձ­նյա չի կա­յաց­րել։ ՙՔն­նար­կել ու ո­րո­շել ենք մի խումբ ե­րի­տա­սարդ հա­մա­խոհ­նե­րով, ո­րո­շու­մը որևէ քա­ղա­քա­կան կամ կու­սակ­ցա­կան շր­ջա­նակ­նե­րի հետ կապ չու­նի։ Հաշ­վի առ­նե­լով թե? վեր­ջին տար­վա փորձս պե­տա­կան կա­ռա­վար­ման ո­լոր­տում, թե? նա­խորդ տա­րի­նե­րին հան­րու­թյան հետ աշ­խա­տե­լու ու­նա­կու­թյուն­ներս, կար­ծում եմ, որ կա­րող եմ ար­դա­րաց­նել հան­րու­թյան վս­տա­հու­թյու­նը։ Ու­նենք ո­րո­շա­կի ծրագ­րեր ու նպա­տակ­ներ, ո­րոնց հաս­նե­լու հա­մար կան նաև հս­տակ մե­խա­նիզմ­ներ։ Դրանք ի­րենց վերջ­նա­կան տես­քը կս­տա­նան միայն քն­նար­կում­նե­րից հե­տո՚,- նշեց Սե­րոբ Նալ­թա­կյա­նը։
Խո­սե­լով Քար­վա­ճա­ռի այ­սօր­վա խն­դիր­նե­րից՝ Սեր­գեյ Չի­լին­գա­րյանն ա­ռանձ­նաց­րեց քա­ղա­քի ար­տա­քին տես­քի բա­րե­լա­վու­մը, ճա­նա­պարհ­նե­րի հիմ­նա­նո­րո­գու­մը, հի­վան­դա­նո­ցին, ման­կա­պար­տե­զին բա­րե­կարգ շենք տրա­մադ­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ ՙԱյս շար­քը շա­րու­նա­կե­լի է։ Որ­պես սուբ­սի­դա­վոր­վող քա­ղաք՝ մենք առ­կա խն­դիր­նե­րը ներ­կա­յաց­նում ենք կա­ռա­վա­րու­թյա­նը, որն էլ հեր­թով լու­ծում­ներ է տա­լիս։ Քա­նի որ խն­դիր­նե­րը շատ են, եր­կար տա­րի­ներ են պետք դրանց լուծ­ման հա­մար։ Այս պա­հին ա­ռաջ­նա­յին է նաև խմե­լու ջրի ֆիլտ­րաց­ման հար­ցը. քա­ղա­քա­պե­տա­րանն ի­րա­վա­սու չէ աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու, սա­կայն մենք քա­ղա­քում առ­կա խն­դիր­նե­րը ներ­կա­յաց­նում ենք հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին, ո­րոնք էլ աշ­խա­տում են դրանց լուծ­ման ուղ­ղու­թյամբ՚,- ըն­դգ­ծեց Սեր­գեյ Չի­լին­գա­րյա­նը։
Անդ­րա­դառ­նա­լով քա­ղա­քի ա­ռաջ­նա­յին խն­դիր­նե­րին՝ Սե­րոբ Նալ­թա­կյա­նը նշեց. ՙՄեր քա­ղա­քի այ­սօր­վա ոչ միայն կարևոր, այլև ցա­վոտ հար­ցե­րից է այն, որ մեր քա­ղա­քա­յին գե­րեզ­մա­նո­ցը բար­ձի­թո­ղի վի­ճա­կում է։ Հար­ցի վե­րա­բե­րյալ քն­նար­կում­ներ ե­ղել են դեռ տա­րի­ներ ա­ռաջ, բայց խնդ­րին վերջ­նա­կան լու­ծում չի տր­վել. ար­ված մաս­նա­կի գոր­ծը՝ գե­րեզ­մա­նո­ցի մաս­նա­կի պարս­պա­պա­տու­մը, ար­դյունք չի տվել։ Ինքս աշ­խա­տե­լով պե­տա­կան հա­մա­կար­գում՝ տե­ղյակ եմ, որ այս խն­դի­րը լու­ծե­լու հա­մար գոր­ծուն մե­խա­նիզմ կա՚:
Ըստ Նալ­թա­կյա­նի` Քար­վա­ճա­ռի հա­ջորդ ա­ռաջ­նա­յին խն­դիր­նե­րից է զբո­սայ­գու կա­ռու­ցու­մը։ ՙԶբո­սայ­գու ցան­կա­պա­տումն, ըստ նախ­նա­կան հաշ­վարկ­նե­րի, հա­մայն­քի, հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում կա­րե­լի է ա­վար­տին հասց­նել, ին­չից հե­տո, վս­տահ եմ, հենց մեր դպ­րո­ցա­կան­նե­րի, ե­րի­տա­սարդ­նե­րի ջան­քե­րով այն կա­րող ենք մի ծաղ­կուն վայր դարձ­նել, որ­տեղ մեր քա­ղա­քա­ցի­նե­րը կանց­կաց­նեն ի­րենց ժա­ման­ցը, կշփ­վեն մի­մյանց հետ։ Այդ­պի­սի վայր մենք այ­սօր Քար­վա­ճա­ռում չու­նենք՚։
Անդ­րա­դառ­նա­լով նա­խորդ տա­րի­նե­րի կարևոր ձեռք­բե­րում­նե­րին, քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծու, քա­ղա­քա­պե­տի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Սեր­գեյ Չի­լին­գա­րյա­նը նշեց հան­դի­սու­թյուն­նե­րի սրա­հի կա­ռու­ցու­մը. այս­տեղ աշ­խա­տանք­նե­րը գրե­թե ա­վարտ­ված են։ ՙՆա­խորդ տա­րի­նե­րին ի­րա­կա­նաց­վել է նաև ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կար­գում ինչ­պես Քար­վա­ճա­ռի մեջ, այն­պես էլ Վար­դե­նի­սից Քար­վա­ճառ ե­կող ճա­նա­պարհ­նե­րին՚,- նշեց նա։
Քա­ղա­քա­պե­տի մյուս թեկ­նա­ծուն վս­տահ է՝ Քար­վա­ճա­ռում այ­սօր առ­կա խն­դիր­նե­րի մի մա­սը կա­րե­լի է լու­ծել հենց տե­ղի ու­ժե­րով։ ՙԻ­հար­կե, կան մեծ ներդ­րում­ներ պա­հան­ջող խն­դիր­ներ, ո­րոնք ա­ռանց պե­տա­կան ծրագ­րե­րի լու­ծել հնա­րա­վոր չէ։ Սա­կայն վս­տահ եմ, որ քա­ղա­քի խն­դիր­նե­րի լուծ­ման հար­ցում ա­մե­նա­կարևո­րը մեր հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րի վե­րա­բեր­մունքն է։ Մենք ար­դեն 20 տա­րի է՝ ապ­րում ենք այս­տեղ, սա­կայն մեզ հա­մա­րում ենք վե­րաբ­նա­կիչ­ներ։ Պահն է գի­տակ­ցե­լու, որ սա մեր քա­ղաքն է, մենք մեր քա­ղա­քի տերն ենք, և քա­ղա­քի զար­գա­ցու­մը մե­ծա­պես կախ­ված է հենց մե­զա­նից՚,- ըն­դգ­ծեց Սե­րոբ Նալ­թա­կյա­նը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Tue, 03 Sep 2019 12:38:57 +0000
ԱՀ ՈՍ­ՏԻ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ Օ­ՊԵ­ՐԱ­ՏԻՎ ԱՄ­ՓՈ­ՓԱ­ԳԻ­ՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27369-2019-09-03-16-24-30 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27369-2019-09-03-16-24-30 Ըստ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան…

 Օ­գոս­տո­սի 23-ին, ժա­մը 20։35-ի սահ­ման­նե­րում, 1981թ. ծն­ված մայ­րա­քա­ղա­քի բնա­կի­չը, վա­րե­լով ՙHyundai Sonata՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նան, երթևե­կու­թյան ըն­թաց­քում բախ­վել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի` 1971թ. ծն­ված բնակ­չի կող­մից վար­վող GAZ-53 մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­յի հետ­նա­մա­սին, ին­չի հետևան­քով մայ­րա­քա­ղա­քի բնա­կի­չը և նրա ուղևոր` 2001թ. ծն­ված մայ­րա­քա­ղա­քի բնակ­չու­հին ստա­ցած մարմ­նա­կան վնաս­վածք­նե­րով տե­ղա­փոխ­վել են Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն։ Ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հա­րի հետևան­քով լրի­վու­թյամբ այր­վել է ՙHyundai Sonata՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նան։ Պա­տա­հա­րի պատ­ճառ­նե­րը պար­զե­լու ուղ­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­վում են հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք­ներ։ 

Օ­գոս­տո­սի 24-ին, ժա­մը 12։50-ի սահ­ման­նե­րում 1966թ. ծն­ված Երևան քա­ղա­քի բնակ­չու­հին, վա­րե­լով ՙՆիս­սան Տի­դա՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նան, Գե­տա­վան-Չա­րեք­տար ավ­տո­ճա­նա­պար­հի 3-րդ կի­լո­մետ­րին դուրս է ե­կել ճա­նա­պար­հի երթևե­կե­լի մա­սից և բախ­վել բլ­րին, ին­չի հետևան­քով վա­րոր­դը ստա­ցած մարմ­նա­կան վնաս­վածք­նե­րով դի­մել է Գե­տա­վա­նի տե­ղա­մա­սա­յին հի­վան­դա­նոց։
Օ­գոս­տո­սի 25-ին, ժա­մը 20։30-ի սահ­ման­նե­րում, Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի Նա­բե­րեժ­նա­յա փո­ղո­ցի 3-րդ նր­բանց­քի թիվ 17 հաս­ցեի դի­մա­ցի ճա­նա­պար­հա­հատ­վա­ծում ի­րար են բախ­վել 1980թ. ծն­ված Երևան քա­ղա­քի բնակ­չու­հու վա­րած ՙՄեր­սե­դես Բենց՚ մակ­նի­շի և 1996թ. ծն­ված Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի բնակ­չի վա­րած ՙՎԱԶ-2172՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­նե­րը, ին­չի հետևան­քով վեր­ջի­նիս ուղևոր, 1994թ. ծն­ված Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի բնա­կի­չը ստա­ցած մարմ­նա­կան վնաս­վածք­նե­րով տե­ղա­փոխ­վել է Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն։
Նույն օ­րը ժա­մը 15։40-ի սահ­ման­նե­րում, Դրմ­բոն-Ստե­փա­նա­կերտ ավ­տո­ճա­նա­պար­հի 24-րդ կի­լո­մետ­րին ի­րար են բախ­վել 1974թ. ծն­ված, Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի բնակ­չի վա­րած ՙLexus RX-330՚ մակ­նի­շի և 1992թ. ծն­ված, մայ­րա­քա­ղա­քի բնակ­չի վա­րած ՙՎԱԶ-2107՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­նե­րը, ին­չի հետևան­քով ՙՎԱԶ-2107՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­յի ավ­տո­վա­րոր­դը ստա­ցած մարմ­նա­կան վնաս­վածք­նե­րով տե­ղա­փոխ­վել է Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն։
Օ­գոս­տո­սի 26-ին, ժա­մը 01։30-ի սահ­ման­նե­րում, 1975թ. ծն­ված Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի բնա­կի­չը, վա­րե­լով ՙՎԱԶ-2106՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նան, Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի Նա­բե­րեժ­նա­յա փո­ղո­ցի 3-րդ նր­բանց­քի թիվ 17 հաս­ցեի դի­մա­ցի ճա­նա­պար­հա­հատ­վա­ծում բախ­վել է ճա­նա­պար­հի ձախ մա­սում առ­կա հո­ղա­կույ­տին, կորց­րել է ավ­տո­մե­քե­նա­յի կա­ռա­վա­րու­մը և հար­վա­ծել առջևից երթևե­կող, 1993թ. ծն­ված մայ­րա­քա­ղա­քի բնակ­չի վա­րած ՙՕ­պել Վեկտ­րա՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­յին, ին­չի ար­դյուն­քում վեր­ջինս և նրա ուղևոր՝ 1994թ. ծն­ված մայ­րա­քա­ղա­քի բնա­կի­չը ստա­ցած մարմ­նա­կան վնաս­վածք­նե­րով դի­մել են Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն։
Նույն օ­րը, ժա­մը 10։40-ի սահ­ման­նե­րում, ԱՀ ոս­տի­կա­նու­թյան ճա­նա­պար­հա­յին ոս­տի­կա­նու­թյան օ­պե­րա­տիվ կա­ռա­վար­ման կենտ­րո­նի դի­մա­ցի ճա­նա­պար­հա­հատ­վա­ծում ի­րար են բախ­վել 1977թ. ծն­ված Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի բնակ­չի վա­րած ՙԿԱ­ՄԱԶ-5511՚ մակ­նի­շի և 1980թ. ծն­ված մայ­րա­քա­ղա­քի բնակ­չի վա­րած ՙՄեր­սե­դես Վիա­նո՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­նե­րը, ին­չի հետևան­քով վեր­ջի­նիս ուղևոր­ներ՝ 1984թ. և 2001թ. ծն­ված մայ­րա­քա­ղա­քի բնա­կիչ­նե­րը, ինչ­պես նաև 1984թ. ծն­ված Երևան քա­ղա­քի բնակ­չու­հին ստա­ցած մարմ­նա­կան վնաս­վածք­նե­րով տե­ղա­փոխ­վել են Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն։
Օ­գոս­տո­սի 27-ին, ժա­մը 23։40-ի սահ­ման­նե­րում, 1994թ. ծն­ված Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի բնա­կի­չը, վա­րե­լով ՙOpel Astra՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նան, մայ­րա­քա­ղա­քի Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի և Վ. Մա­մի­կո­նյան փո­ղոց­նե­րի խաչ­մե­րու­կում բախ­վել է աջ մայ­թին և ստա­ցած մարմ­նա­կան վնաս­վածք­նե­րով դի­մել Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն։
Նույն օ­րը, ժա­մը 19։00-ի սահ­ման­նե­րում, Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Կով­սա­կան-Կա­պան ավ­տո­ճա­նա­պար­հի 15-րդ կի­լո­մետ­րին ի­րար են բախ­վել 1989թ. ծն­ված ՀՀ Գո­րիս քա­ղա­քի բնակ­չի վա­րած ՙՈՒԱԶ՚ և 1964թ. ծն­ված Քա­շա­թա­ղի շր­ջա­նի բնակ­չի վա­րած ՙՎԱԶ-2106՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­նե­րը, ին­չի հետևան­քով ՙՎԱԶ-2106՚-ի ուղևոր­ներ, 2013թ. և 1984թ. ծն­ված Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Միջ­նա­վան քա­ղա­քի բնա­կիչ­նե­րը ստա­ցած մարմ­նա­կան վնաս­վածք­նե­րով տե­ղա­փոխ­վել են Կա­պա­նի բժշ­կա­կան կենտ­րոն։
Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ար­ձա­նագր­վել է թմ­րա­մի­ջոց­նե­րի ա­պօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյան 5, մարմ­նա­կան վնաս­վածք հասց­նե­լու 4, ա­պօ­րի­նի ծա­ռա­հատ­ման 2, ինք­նաս­պա­նու­թյան փոր­ձի, գո­ղու­թյան, խար­դա­խու­թյան 1-ա­կան հան­ցա­գոր­ծու­թյան դեպ­քեր։
Ի­րա­կա­նաց­ված օ­պե­րա­տիվ-հե­տա­խու­զա­կան և քնն­չա­կան աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում բո­լոր դեպ­քե­րով, ինչ­պես նաև նախ­կի­նում կա­տար­ված ա­պօ­րի­նի ծա­ռա­հատ­ման մեկ հան­ցա­դե­պով մե­ղա­վոր ան­ձինք հայտ­նա­բեր­վել են։
Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ոս­տի­կա­նու­թյան տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հեր­թա­պահ մա­սե­րում ար­ձա­նագր­վել է 181 ա­հա­զանգ, ո­րոն­ցից 155-ը՝ բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րից ստա­ցած կեն­ցա­ղում անզ­գու­շու­թյամբ ա­ռա­ջա­ցած վնաս­վածք­նե­րի, 22-ը՝ միայն նյու­թա­կան վնա­սի հետևան­քով ճա­նա­պար­հատ­րանս­պոր­տա­յին պա­տա­հա­րի, 3-ը՝ հե­ռա­խո­սի կորս­տի, իսկ 1-ը՝ հր­դե­հի վե­րա­բե­րյալ դեպ­քե­րի։
Բո­լոր ա­հա­զան­գե­րով ան­մի­ջա­պես դեպ­քի վայ­րեր են մեկ­նել ոս­տի­կա­նու­թյան տա­րած­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի օ­պե­րա­տիվ խմ­բե­րը և օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով ըն­թաց­քա­վո­րել դրանք։
Նշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան կա­նոն­նե­րի խախ­տում­ներ կա­տա­րե­լու հա­մար վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են են­թարկ­վել տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի 500 վա­րորդ­ներ, ո­րոն­ցից 247-ը՝ սահ­ման­ված ա­րա­գու­թյու­նը գե­րա­զան­ցե­լու, 18-ը՝ ա­ռանց վա­րոր­դա­կան ի­րա­վուն­քի, 14-ը՝ անս­թափ վի­ճա­կում, իսկ մնա­ցա­ծը՝ այլ կար­գի խախ­տում­ներ կա­տա­րե­լու հա­մար։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 03 Sep 2019 12:23:36 +0000
ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԻՆՔ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԱՐ­ԺԵ­ՎՈՐ­ՄԱՆ ՏՈՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27367-2019-09-03-11-50-34 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27367-2019-09-03-11-50-34 ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԻՆՔ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԱՐ­ԺԵ­ՎՈՐ­ՄԱՆ ՏՈՆ
Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Սեպ­տեմ­բե­րի 2-ը ոչ միայն ար­ցախ­ցի­նե­րի, այլև հա­մայն հա­յու­թյան տոնն է։ Տոն՝ ազ­գի ար­ժա­նա­պատ­վու­թյան, տոն՝ պատ­մա­կան ար­դա­րու­թյան հաղ­թա­նա­կի։ 1991թ. այդ օ­րը շր­ջա­դար­ձա­յին ե­ղավ Ար­ցա­խի ժո­ղովր­դի կյան­քում՝ ազ­դա­րա­րե­լով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան ծնուն­դը, ո­րը ոս­կե տա­ռե­րով գր­վեց հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան մեջ։ Ար­ցա­խի խի­զախ ժո­ղո­վուրդն այդ հռ­չա­կագ­րով ար­տա­հայ­տեց ա­զատ ու ան­կախ ապ­րե­լու իր վճ­ռա­կա­նու­թյու­նը։

Եվ ա­հա ար­դեն քսա­նութ տա­րի Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը շա­րու­նա­կում է իր ան­շեղ ըն­թաց­քը՝ կա­ռու­ցե­լով ինք­նիշ­խան ու ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տու­թյուն։ Կա­ռու­ցում է, սե­փա­կան հո­ղի վրա՝ սե­փա­կան ջան­քե­րով օր օ­րի շե­նաց­նե­լով հայ­րե­նի օ­ջախն ու ա­նա­ռիկ պա­հե­լով հայ­րե­նի երկ­րի սահ­ման­նե­րը։ Դրանք ինչ­պես դժ­վա­րու­թյուն­նե­րի հաղ­թա­հար­ման, այն­պես էլ ձեռք­բե­րում­նե­րի ու ա­րար­ման տա­րի­ներ էին, ին­չը հնա­րա­վոր դար­ձավ հայ ժո­ղովր­դի հա­վա­քա­կան ու­ժի և միաս­նա­կա­նու­թյան շնոր­հիվ։ Մայր Հա­յաս­տա­նի ու Սփյուռ­քի հետ միա­սին Ար­ցա­խը կա­րո­ղա­ցավ պատ­վով ի­րա­կա­նաց­նել իր ա­ռա­քե­լու­թյու­նը՝ պահ­պա­նե­լով պե­տա­կան ան­կա­խու­թյու­նը և է՜լ ա­վե­լի ամ­րապն­դե­լով սե­փա­կան անվ­տան­գու­թյու­նը։
ԼՂՀ հռ­չակ­ման օր­վան նվիր­ված տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րը հան­րա­պե­տու­թյու­նում մեկ­նար­կե­ցին մի քա­նի օր ա­ռաջ՝ տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­նե­րով։ Հարկ է նշել, որ հա­յու­թյան բո­լոր հատ­ված­նե­րից այս­տեղ հա­վաք­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ոգևո­րու­թյան ա­ճը տա­րեց­տա­րի էլ ա­վե­լի ակ­նա­ռու է դառ­նում։
Որ­պես ա­վան­դույթ՝ մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում վաղ ա­ռա­վո­տից տո­նա­կան տրա­մադ­րու­թյուն ստեղ­ծող­նե­րը զին­վո­րա­կան շա­րա­սյու­ներն էին՝ ի­րենց քայ­լեր­թով ու հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րով։ Դե­պի Հու­շա­հա­մա­լիր ձգ­վող մարդ­կանց հոս­քը ստ­վար էր, իսկ Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կից սկիզբ ա­ռած հա­մա­հայ­կա­կան եր­թը՝ ա­ռա­վել խրոխտ ու ինք­նավս­տահ։ Դե­պի սր­բա­վայր էին շտա­պում կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի, հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րի կո­լեկ­տիվ­ներ, զին­վո­րա­կան­ներ, ե­րի­տա­սար­դա­կան կա­ռույց­նե­րի խմ­բեր... Կա­րե­լի է ա­սել՝ ա­մեն մե­կը յու­րո­վի էր բե­րել իր մաս­նակ­ցու­թյու­նը հա­մազ­գա­յին տո­նին։ Եվ որ­պես կա­նոն՝ այդ օ­րը բո­լորն ա­ռա­ջին հեր­թին հի­շում են նրանց, ում գի­տակց­ված մա­հով ձեռք են բեր­վել ա­զա­տու­թյունն ու ան­կա­խու­թյու­նը, վե­րա­կանգ­նել մեր ոտ­նա­հար­ված ի­րա­վունք­նե­րը։ Ու շտա­պում էին մար­դիկ ի­րենց հար­գան­քի տուր­քը մա­տու­ցե­լու հա­յոց քա­ջա­զուն զա­վակ­նե­րի հի­շա­տա­կին, քան­զի տոնն ա­մե­նից ա­ռաջ նրանց սխ­րան­քը գնա­հա­տե­լու, ան­ցյալն արժևո­րե­լու խոր­հուրդ ու­նի։
Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կից եր­թին միա­ցան Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րը և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պաշ­տո­նա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը՝ Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի և ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ ԱՀ պատ­վի­րա­կու­թյան կազ­մում էին երկ­րորդ նա­խա­գահ Ար­կա­դի Ղու­կա­սյա­նը, Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը, պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, պե­տա­կան այ­րեր, բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­ներ։

Հա­վեր­ժա­կան կրա­կի մոտ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի պատ­վո պա­հա­կա­խումբն էր։ Պե­տա­կան այ­րերն ու ա­րա­րո­ղու­թյան մաս­նա­կից­նե­րը ծա­ղիկ­ներ և ծաղ­կեպ­սակ­ներ դրե­ցին Հու­շա­հա­մա­լի­րի կենտ­րո­նա­կան կո­թո­ղի պատ­վան­դա­նին՝ մեկ րո­պե լռու­թյամբ հար­գե­լով նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը։ Նրանք ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցին նաև Հու­շա­հա­մա­լի­րի տա­րած­քում ամ­փոփ­ված՝ Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում զոհ­ված­նե­րի շի­րիմ­նե­րին։
Բարձ­րաս­տի­ճան պատ­վի­րա­կու­թյու­նը հար­գան­քի տուրք մա­տու­ցեց ԼՂՀ Գե­րա­գույն խոր­հր­դի ա­ռա­ջին նա­խա­գահ Ար­թուր Մկրտ­չյա­նի հի­շա­տա­կին։
Որ Հռ­չա­կագ­րի ըն­դու­նումն ան­խու­սա­փե­լի էր՝ հաս­տա­տել է ժա­մա­նա­կը։ Այ­սօր ար­դեն քսա­նու­թա­մյա Ար­ցա­խը խրոխտ ու հպարտ քայ­լե­րով ըն­թա­նում է ա­ռաջ՝ դե­պի իր պայ­ծառ ու լու­սա­վոր ա­պա­գան՝ ան­կախ այն բա­նից՝ աշ­խար­հը ճա­նա­չո՞ւմ է իր ան­կա­խու­թյու­նը, թե ոչ։ Այս մա­սին են վկա­յում նաև պե­տա­կան այ­րերն ու ա­րա­րո­ղու­թյան մաս­նա­կից­նե­րը՝ լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում անդ­րա­դառ­նա­լով օր­վա խոր­հր­դին։

Ար­կա­դի ՂՈՒ­ԿԱ­ՍՅԱՆ, ԱՀ երկ­րորդ նա­խա­գահ.- Նախ՝ շնոր­հա­վո­րում եմ մեր ժո­ղովր­դին՝ այս պան­ծա­լի տո­նի առ­թիվ։ Սա հայ ժո­ղովր­դի տոնն է, ո­րով­հետև ակն­հայ­տո­րեն դրան հա­սել և հաղ­թել ենք պա­տե­րազ­մում միայն ու միայն մեր միաս­նա­կա­նու­թյան, մեր հա­մախ­մբ­վա­ծու­թյան շնոր­հիվ։ Այ­սօր էլ, քսա­նութ տա­րի անց, չի փոխ­վել օր­վա խոր­հուր­դը՝ ազ­գի միաս­նա­կան լի­նե­լու գա­ղա­փա­րը։ Եվ իմ ա­մե­նա­մեծ ցան­կու­թյունն է, որ հայ ժո­ղո­վուր­դը լի­նի հա­մախ­մբ­ված, որ բո­լորս խփենք նույն մե­խին։ Մեր ան­կա­խու­թյու­նը վտանգ­ված է, քան­զի շր­ջա­պատ­ված ենք մեզ չկա­մե­ցող եր­կր­նե­րով։ Վտան­գը, հի­րա­վի, շատ մեծ է, և հա­մախ­մբ­վա­ծու­թյունն այն անհ­րա­ժեշ­տու­թյունն է, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կտա մեզ շա­րու­նա­կել հե­տայ­սու ևս հաղ­թա­նակ­ներ ար­ձա­նագ­րել։
-Պա­րոն Ղու­կա­սյան, Ար­ցա­խյան շարժ­ման սկզբ­նա­փու­լում Մայր Հա­յաս­տա­նին վե­րա­միա­վոր­վե­լու պա­հան­ջով էինք դուրս ե­կել հրա­պա­րակ։ Այ­սօր՝ 28 տա­րի անց, դար­ձյալ հրա­պա­րա­կայ­նո­րեն հն­չեց­վում է նույն պա­հան­ջը։ Ըստ Ձեզ՝ մենք ինք­նո­րոշ­վե­լու խն­դիր ու­նե՞նք։
- Հի­րա­վի, մենք մեր Շար­ժումն սկ­սել ենք միաց­ման գա­ղա­փա­րով, և մեր բո­լո­րիս ե­րա­զան­քը միա­վո­րումն էր Մայր Հայ­րե­նի­քին։ Շա­տերն են երևի հի­շում մեր կար­գա­խոս­նե­րը, ցու­ցա­պաս­տառ­նե­րը... Երբ որ Հա­յաս­տա­նի կող­մից մեզ ա­ռա­ջարկ­վեց հռ­չա­կել ան­կախ հան­րա­պե­տու­թյուն՝ այն մեկ կարևոր նպա­տակ էր հե­տապն­դում՝ Հա­յաս­տա­նը հե­ռու պա­հել ճն­շում­նե­րից։ Մենք մեծ դժ­վա­րու­թյամբ ըն­դու­նե­ցինք այդ գա­ղա­փա­րը, քան­զի, կրկ­նում եմ, մեր ե­րա­զան­քը միա­ցումն էր։ Եվ այ­սօր, երբ մե­ղադ­րում են ար­ցախ­ցի­նե­րին, իբր ան­կա­խու­թյուն են հռ­չա­կել և չեն ցան­կա­նում միա­նալ Հա­յաս­տա­նին՝ աբ­սուրդ է։ Ե­թե Հա­յաս­տանն ըն­դու­նի այդ­պի­սի ո­րո­շում՝ Ար­ցա­խը սի­րով կմիա­նա Հա­յաս­տա­նին։ Մենք ա­մեն ինչ պետք է ա­նենք, որ Հա­յաս­տա­նը հե­ռու պա­հենք ճն­շում­նե­րից։ Հա­յաս­տա­նը մեր հայ­րե­նիքն է, մեր ե­րա­զան­քը: Եվ ե­թե այ­սօր Հա­յաս­տա­նը պատ­րաստ է միաց­ման գա­ղա­փա­րին, վս­տահ եմ, որ Ար­ցա­խում այդ ա­ռու­մով որևէ խն­դիր չի լի­նե­լու։

Ա­րա­րատ ՄԻՐ­ԶՈ­ՅԱՆ, ՀՀ ԱԺ նա­խա­գահ.-Ես շնոր­հա­վո­րում եմ բո­լո­րիս՝ հրա­շա­լի տո­նի կա­պակ­ցու­թյամբ։ Ան­շուշտ, տա­րեց­տա­րի ամ­րաց­վել են ան­կախ պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը, և այ­սօր ու­րա­խու­թյամբ պի­տի փաս­տենք, որ Ար­ցա­խի ա­զա­տու­թյունն ու ան­կա­խու­թյու­նը բազ­մա­թիվ սե­րունդ­նե­րի նվի­րա­կան ե­րա­զանքն են ե­ղել, որն էլ ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել։ Եվ մենք բո­լորս պետք է ջանք չխ­նա­յենք, փայ­փա­յենք ձեռք բեր­վա­ծը, կա­րո­ղա­նանք էլ ա­վե­լի ամ­րապն­դել և հասց­նել իր տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին։

-Պա­րոն Միր­զո­յան, այ­սօր տար­բեր հար­թակ­նե­րից հն­չում են հայ­տա­րա­րու­թյուն­ներ, որ, իբր, ո­մանք փոր­ձում են սեպ խրել Ար­ցախ-Հա­յաս­տան կա­պե­րի մեջ։ Դուք նման խն­դիր տես­նո՞ւմ եք։
-Հնա­րա­վոր չէ և որևէ մե­կը երբևէ չի կա­րող սեպ խրել Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի միջև։ Դա անհ­նա­րին է, ան­կախ ժա­մա­նա­կից ու առ­կա քա­ղա­քա­կան այս կամ այն իշ­խա­նու­թյու­նից։ Եվ թող չփոր­ձեն նեղ, անձ­նա­կան շա­հե­րից ել­նե­լով նման հայ­տա­րա­րու­թյուն­ներ տա­րա­ծել։
-Պա­րոն Միր­զո­յան, Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը տար­բեր ա­տյան­նե­րում ներ­կա­յաց­նե­լու ուղ­ղու­թյամբ ի՞նչ քայ­լեր են ձեռ­նարկ­վում։

- Պետք է շա­րու­նա­կենք բո­լոր հնա­րա­վոր հար­թակ­նե­րում պաշտ­պա­նել ար­ցախ­ցի­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը։ Ի վեր­ջո դա մար­դու հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րից է, և աշ­խարհն այ­սօր, հու­րա­խու­թյուն մեզ, գնում է դե­պի ա­ռա­ջա­դի­մու­թյուն, ո­րի հիմ­քում մար­դու ի­րա­վունքն է։ Իսկ ինք­նիշ­խա­նու­թյու­նը, ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը ևս այդ հիմ­նա­րար ի­րա­վուն­քե­րի շր­ջա­նակ­նե­րում են։ Եվ ես կար­ծում եմ, որ հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը, հատ­կա­պես խոր­հր­դա­րա­նա­կա­նը, բո­լոր հնա­րա­վոր հար­թակ­նե­րը պետք է օգ­տա­գոր­ծի, որ­պես­զի հենց այս աս­պեկ­տով ներ­կա­յաց­նի խն­դի­րը, ո­րով­հետև ինչ­քան էլ մեր սր­տին մոտ է պատ­մա­կան ար­դա­րու­թյան վե­րա­կանգ­նու­մը, միևնույն է՝ պետք է հաս­կա­նանք, որ աշ­խարհն այլ լեզ­վով է խո­սում, աշ­խարհն ի­րա­վունք­նե­րի լեզ­վով է խո­սում... 

Րաֆ­ֆի ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ.

-Օր­վա խոր­հուր­դը ե­րի­տա­սար­դու­թյունն է, որն այ­սօր ար­ժա­նա­պա­տիվ կեց­ված­քով ապ­րում, ստեղ­ծա­գոր­ծում է։ Քսա­նութ տա­րի ա­ռաջ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը հռ­չա­կեց իր ան­կախ պե­տա­կա­նու­թյու­նը: 28 տար­վա ըն­թաց­քում մենք, մեր ո­րոշ սխալ­նե­րով հան­դերձ, պաշտ­պա­նե­ցինք մեր ինք­նու­թյունն ու պե­տա­կա­նու­թյու­նը։ Պի­տի շա­րու­նա­կենք մեր ճա­նա­պար­հը, մինչև որ մեր հայ­րե­նի­քը լի­նի ամ­բող­ջա­կան, ա­զատ ու ան­կախ... Վս­տահ եմ, որ այդ ու­ղին հաս­տատ է, և ժո­ղո­վուր­դը տրա­մադր­ված է վճ­ռա­կան, ու մենք ան­պայ­ման հաս­նե­լու ենք մեր նպա­տա­կին։

Տո­նա­կան օր­վան նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում տե­ղի ու­նե­ցավ զեն­քի և ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ցու­ցադ­րու­թյուն, որ­տեղ ԱՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը ցու­ցադ­րեց նաև հայ­րե­նա­կան ար­տադ­րու­թյան վեր­ջին զի­նա­տե­սակ­նե­րը։ Ժա­մը 14.00-ին Ստե­փա­նա­կեր­տի Ստե­փան Շա­հու­մյա­նի ան­վան պու­րա­կում տե­ղի ու­նե­ցավ ՙՄա­րա­թուկ՚ ազ­գագ­րա­կան եր­գի ու պա­րի հա­մույ­թի հա­մեր­գը։ Իսկ ե­րե­կո­յան՝ ժա­մը 20.00-ին, Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում կա­յա­ցավ տո­նա­կան հա­մերգ՝ ար­ցա­խյան հա­մույթ­նե­րի, Շու­շան Պետ­րո­սյա­նի, Գևորգ Հա­ջի­յա­նի, Գա­րիկ Պա­պո­յա­նի, Սո­նա Ռու­բե­նյա­նի և ՙՄա­րա­թուկ՚ ազ­գագ­րա­կան եր­գի ու պա­րի հա­մույ­թի մաս­նակ­ցու­թյամբ։
Տո­նա­կան օր­վա վեր­ջին ա­կոր­դը ճոխ հրա­վա­ռու­թյունն էր։
Հա­վե­լենք, որ նմա­նա­տիպ մի­ջո­ցա­ռում­ներ տե­ղի են ու­նե­ցել նաև հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջան­նե­րում ու շրջ­կենտ­րոն­նե­րում։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Tue, 03 Sep 2019 11:43:00 +0000
ԱՆ­ԿԱ­ԽՈՒ­ԹՅԱՆ Ո­ԳՈՎ՝ ԴԵ­ՊԻ ՌԱԶ­ՄԱ­ՎԱ­ՐԱ­ԿԱՆ ՆՊԱ­ՏԱ­ԿԻ Ի­ՐԱ­ԳՈՐ­ԾՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27366-2019-09-03-11-38-33 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27366-2019-09-03-11-38-33 ԱՆ­ԿԱ­ԽՈՒ­ԹՅԱՆ Ո­ԳՈՎ՝  ԴԵ­ՊԻ ՌԱԶ­ՄԱ­ՎԱ­ՐԱ­ԿԱՆ ՆՊԱ­ՏԱ­ԿԻ Ի­ՐԱ­ԳՈՐ­ԾՈՒՄ
Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 2-ին, ար­դեն 28-րդ ան­գամ, ար­ձա­նագ­րում ենք մեր պատ­մա­կան տա­րած­քում երկ­րորդ հայ­կա­կան պե­տու­թյան ծնուն­դը, նրա կեն­սու­նա­կու­թյունն ու բո­լոր տե­սա­կի մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու ան­հեր­քե­լի ի­րո­ղու­թյու­նը։ Ան­կա­խու­թյան հռ­չա­կումն, ա­յո, շե­ղում էր 1988-ին Ար­ցա­խում ծա­վալ­ված ազ­գա­յին- ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ՙՄիա­ցում՚ կար­գա­խո­սից, բայց դա մեզ ա­մենևին չհե­ռաց­րեց Մայր Հայ­րե­նի­քից, մեր ազ­գա­յին իղ­ձե­րից ու նպա­տակ­նե­րից։ Ա­վե­լին՝ Ար­ցա­խը դար­ձավ հայ ժո­ղովր­դի ե­րեք հատ­ված­նե­րի միջ­նա­բեր­դը։ Ռազ­մա­քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան և այլ բնույ­թի հար­ցե­րը հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­ներն այ­սօր հա­մա­տեղ են լու­ծում, ար­տա­քին աշ­խար­հին ներ­կա­յա­նում միաս­նա­կան դիր­քո­րոշ­մամբ, ա­ռաջ ըն­թա­նում փոխ­հա­մա­ձայ­նեց­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րով։

Ան­կա­խու­թյան և ա­զա­տու­թյան ան­պար­տե­լի ո­գին Ար­ցա­խում պահ­պան­վել է դա­րե­րի ըն­թաց­քում։ Պատ­մու­թյունն ինքն է գրել հայ­կա­կան այս հո­ղակ­տո­րի վկա­յա­կա­նը. այս­տեղ է Մեծ Հայ­քի ար­քա Տիգ­րան Մե­ծը կա­ռու­ցել Տիգ­րա­նա­կերտ քա­ղա­քը, Ար­ցա­խը հայ­կա­կան թա­գա­վո­րու­թյուն­նե­րի կազ­մի մեջ է ե­ղել գրե­թե բո­լոր ժա­մա­նակ­նե­րում՝ որ­պես Հա­յոց աշ­խար­հի ան­բա­ժա­նե­լի մաս։ Ար­շա­կու­նյաց թա­գա­վո­րու­թյան ան­կու­մից հե­տո այս­տեղ են պահ­պան­վել հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան բե­կոր­նե­րը։ Հայ­կա­կան այս հո­ղի վրա մեր նախ­նի­նե­րը մաս­նակ­ցել են պարս­կա­կան լծի դեմ հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին։ Ու­րեմն, ար­տա­քին աշ­խար­հին պի­տի հաս­կա­նա­լի լի­նի, թե ին­չո՞ւ է հայ­կա­կան գոր­ծոնն այ­դաս­տի­ճան հզոր ե­ղել Ար­ցա­խում, ո­րին չի կա­րո­ղա­ցել դի­մա­նալ ո՜չ ՙին­տեր­նա­ցիո­նա­լիզմ՚ քա­րո­զող խոր­հր­դա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, ո՜չ էլ, ա­ռա­վել ևս, Ադր­բե­ջան կոչ­ված շին­ծու պե­տու­թյան ամ­բողջ ռե­սուր­սը։
1991թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի ու­նե­ցավ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի մար­զա­յին և Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին խոր­հուրդ­նե­րի նս­տաշր­ջան, որն ըն­դու­նեց ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման մա­սին՚ փաս­տա­թուղթ։ Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի ըն­դու­նու­մից ե­րեք ա­միս անց՝ դեկ­տեմ­բե­րի 10-ին, Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը հան­րաք­վեով ամ­րագ­րեց այդ ան­կա­խու­թյու­նը։ Եվ ի՞նչ ստաց­վեց։ Նախ­կին խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի տա­րած­քում ձևա­վոր­վե­ցին եր­կու ի­րա­վա­հա­վա­սար պե­տա­կան կազ­մա­վո­րում­ներ՝ ԼՂՀ և Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյուն։ Բա­քուն չհա­մա­կերպ­վեց այս ի­րո­ղու­թյա­նը, այդ իսկ պատ­ճա­ռով ձեռ­նա­մուխ ե­ղավ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ֆի­զի­կա­կան ոչն­չաց­ման ծրագ­րի մշակ­մա­նը։ Պա­տե­րազ­մը դար­ձավ ան­խու­սա­փե­լի։
Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տը ցույց տվեց հայ մար­դու՝ սե­փա­կան հո­ղի վրա հա­րատևե­լու հաս­տա­տա­կա­մու­թյունն ու ան­սա­սան ո­գին։ Ա­զա­տա­մար­տը հաղ­թա­նա­կով պսակ­վեց, բայց Հայ­րե­նի­քի զո­հա­սե­ղա­նին դր­վեց մեր հա­զա­րա­վոր հե­րոս տղա­նե­րի կյան­քը։ Այդ հաղ­թա­նա­կի հիմ­քում նրանց հայ­րե­նա­պաշ­տու­թյունն էր, անմ­նա­ցորդ նվիր­վա­ծու­թյու­նը սուրբ գոր­ծին, Ար­ցա­խի ա­պա­գա­յի հան­դեպ ու­նե­ցած մեծ հա­վա­տը։
Պա­տե­րազ­մը մեր ընտ­րու­թյու­նը չէր, այն մեր վզին փա­թաթ­վեց ադր­բե­ջա­նա­կան կող­մից, բայց նաև հնա­րա­վո­րու­թյուն տվեց ա­զա­տագ­րել հայ­կա­կան պատ­մա­կան տա­րածք­նե­րի մի մա­սը, որն իր ամ­րագ­րու­մը գտավ ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյան մեջ։ Մարդ­կա­յին ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րի հետ մեկ­տեղ՝ մենք ու­նե­ցանք նաև տա­րած­քա­յին կո­րուստ­ներ՝ Շա­հու­մյա­նի շր­ջան (Հյու­սի­սա­յին Ար­ցախ), Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու արևե­լյան հատ­ված­ներ։ Մենք ու­նե­ցանք հա­զա­րա­վոր փախս­տա­կան­ներ Բաք­վից, Գան­ձա­կից, Սում­գա­յի­թից և այլ հա­յա­շատ քա­ղաք­նե­րից։ Յու­րա­քան­չյուր ան­հա­տի ետևում մի տխուր պատ­մու­թյուն է, ըն­տա­նե­կան ող­բեր­գու­թյուն, նյու­թա­կան կո­րուստ­ներ և խեղ­ված ճա­կա­տագ­րեր։ Սա կոչ­վում է փախս­տա­կա­նի խն­դիր, մի ուղ­ղու­թյուն, ո­րում հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը, ցա­վոք, ակ­տիվ աշ­խա­տան­քով աչ­քի չըն­կավ։ Մինչ­դեռ անհ­րա­ժեշտ էր այն նե­րա­ռել ար­տա­քին քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում, անհ­րա­ժեշտ էր բարձ­րա­ձայ­նել մի­ջազ­գա­յին բարձր ա­տյան­նե­րում։

 

1994թ. մա­յի­սին Ադր­բե­ջա­նի, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան և ՀՀ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ստո­րագ­րե­ցին զի­նա­դա­դա­րի մա­սին հա­մա­ձայ­նա­գիր, որն ու­ժի մեջ է ցայ­սօր։ Դրա­նից հե­տո սկս­վեց դի­վա­նա­գի­տա­կան, քա­ղա­քա­կան պայ­քա­րի եր­կա­րատև ժա­մա­նա­կաշր­ջա­նը. մի կող­մից՝ պայ­քար հա­կա­մար­տող կող­մե­րի, մյուս կող­մից՝ հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի միջև։ Պաշ­տո­նա­կան Բաք­վի դիր­քո­րո­շու­մը խե­ղա­թյու­րում է հա­կա­մար­տու­թյան բուն էու­թյունն ու պատ­ճառ­նե­րը, և հա­կա­ռակ մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված ձևա­չա­փի՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի գոր­ծու­նեու­թյան շուրջ ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան՝ փոր­ձեր է ձեռ­նար­կում կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը մեկ այլ հար­թու­թյուն տե­ղա­փո­խե­լու ուղ­ղու­թյամբ։ Խոս­քը մաս­նա­վո­րա­պես վե­րա­բե­րում է Միա­վոր­ված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյա­նը, ո­րին ան­դա­մակ­ցող իս­լա­մա­կան պե­տու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյան հետ Բա­քուն մեծ հույ­սեր է կա­պում։ Մյուս կող­մից՝ հրա­դա­դա­րի մշ­տա­կան խախ­տում­ներն ու ռազ­մա­շունչ հռե­տո­րա­բա­նու­թյունն ի չիք են դարձ­նում խա­ղաղ ճա­նա­պար­հով խնդ­րի հան­գու­ցա­լուծ­ման հաս­նե­լու բո­լոր ջան­քե­րը։ Մի­ջազ­գայ­նո­րեն ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րից հրա­ժար­վելն ադր­բե­ջա­նա­կան կող­մի հա­մար սո­վո­րա­կան պրակ­տի­կա է, և դրանց լր­ջու­թյան մա­սին խո­սելն իսկ ա­վե­լորդ է։
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում ներ­կա­յաց­նե­լով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան շա­հե­րը ու նաև հան­դի­սա­նա­լով Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը, ի գի­տու­թյուն մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հայ­տա­րա­րեց, որ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի և անվ­տան­գու­թյան հար­ցե­րը հա­մար­վում են Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ։
Դի­տար­կե­լով Ար­ցախ-Հա­յաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը՝ չենք կա­րող շր­ջան­ցել հայ­կա­կան քա­ղա­քա­կան մտ­քի կող­մից ա­ռա­ջադր­ված մի խն­դիր, ո­րի մա­սին խոս­վել է ա­վե­լի վաղ, ո­րի շուրջ քն­նար­կում­նե­րը, սա­կայն, վեր­ջերս են ակ­տի­վա­ցել։ Օ­րա­կարգ բեր­վեց հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի ի­րա­վա­պայ­մա­նագ­րա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նոր մա­կար­դա­կի վրա դնե­լու հար­ցը, ո­րը քն­նարկ­վեց ս. թ. մա­յի­սին ԱՀ ԱԺ նիս­տե­րի դահ­լի­ճում անց­կաց­ված ՙՀա­յաս­տան-Ար­ցախ. ռազ­մա­վա­րա­կան դա­շինք՚ խո­րագ­րով ֆո­րու­մի ժա­մա­նակ։ Ի թիվս մի շարք շեշ­տադ­րում­նե­րի, նշ­վեց նաև, որ մար­դու տար­րա­կան ի­րա­վունք­նե­րը չեն կա­րող շա­րու­նա­կա­բար ոտ­նա­հար­վել կամ ան­տես­վել, իսկ հու­մա­նի­տար ծրագ­րե­րը՝ ար­գե­լա­փակ­վել կամ կա­սեց­վել միայն այն պատ­ճա­ռով, որ առ այ­սօր կար­գա­վոր­ված չէ հա­կա­մար­տու­թյու­նը։ Ակն­հայտ է, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի կող­մից ձեռ­նարկ­ված ցան­կա­ցած ռազ­մա­կան ագ­րե­սիա, միևնույն ժա­մա­նակ, ՀՀ-ի դեմ է ուղղ­ված։ Հետևա­բար, հայ­կա­կան եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րի հա­մար միաս­նա­կան անվ­տան­գու­թյան ու պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գի ձևա­վո­րու­մը բնա­կան և կեն­սա­կան պա­հանջ է։
Ֆո­րումն ըն­դգ­ծեց, որ ռազ­մա­վա­րա­կան դա­շին­քի կն­քու­մը հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի հս­տա­կու­թյուն մտց­նել հիմ­նախ­նդ­րի լուծ­ման հա­յե­ցա­կար­գի մեջ՝ մի կող­մից ամ­րագ­րե­լով միա­ցու­մը որ­պես ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ, իսկ ան­կա­խու­թյու­նը՝ մար­տա­վա­րա­կան մի­ջոց, մյուս կող­մից էլ թույլ կտա բա­ցա­հայտ ու վճ­ռա­կա­նո­րեն ներ­կա­յաց­նել, ինչ­պես նաև պաշտ­պա­նել մեր հա­մազ­գա­յին շա­հե­րը։ 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մը հեր­թա­կան ան­գամ հա­մո­զեց, որ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան ագ­րե­սիան կան­խե­լու և հետ մղե­լու միակ գոր­ծուն մի­ջո­ցը ե­ղել և մնում է հայ­կա­կան բա­նա­կը։ Այդ ագ­րե­սիան կան­խե­ցին ոչ թե միջ­նորդ­նե­րը, այլ ա­ռաջ­նագ­ծում կանգ­նած մեր հե­րոս տղա­նե­րը։
Ան­կախ այն բա­նից՝ կս­տեղծ­վի՞ այդ դա­շին­քը, թե՝ ոչ, Հա­յաս­տա­նը ե­ղել ու մնում է Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը։ Թե ինչ­պի­սին կլի­նեն հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը, ցույց կտա ժա­մա­նա­կը, իսկ այ­սօր՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյան հռ­չակ­ման տո­նին, ա­սում ենք, որ ար­ցա­խյան հո­ղի վրա գո­յու­թյուն ու­նի ինք­նիշ­խան, ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տու­թյուն, որ մեզ հա­մար ան­կա­խու­թյու­նը մար­տա­վա­րու­թյուն է, միա­ցու­մը՝ ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Tue, 03 Sep 2019 11:34:24 +0000