comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Շաբաթ, 07 Սեպտեմբերի 2019 http://artsakhtert.com Sun, 15 Sep 2019 20:19:09 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Այս տեղական իշխանության վրա յուրօրինակ պատասխանատվություն է դրվում http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27401-2019-09-08-18-43-11 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27401-2019-09-08-18-43-11 Այս տեղական իշխանության վրա յուրօրինակ պատասխանատվություն է դրվում
Սրբուհի Վանյան

 Արցախի հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ինչպես նաև  Ստեփանակերտի  քաղաքապետի թեկնածուներից  երեքը` Արմեն Հակոբյանը, Գրիգորի Սահակյանը և Դավիթ Սարգսյանը քվեարկել են Ստեփանակերտի թատրոնի շքեղ, բայց իր վիճակից ելնելով  ցավ ու ափսոսանք  առաջացնող շենքում տեղակայված ընտրատեղամասերում: 

Պետնախարարը` տիկնոջ ուղեկցութամբ,  ներկայացել է տեղամաս ժամը 12-ին, ինչպես և հայտարարվել էր նախօրոք:    Ի՞նչ ակնկալիքով է պետնախարարը քվեարկելու,  ինչպիսի՞ն է տեսնում կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների  փոխհարաբերություններն առաջիկայում, ի?նչ ակնկալիքներ ունի   ընտրություններում  վաղն արդեն հաղթանակ գրանցած տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչից: 

Պետնախարարն ընդգծեց ՏԻՄ  կարևորությունը  մեզանից յուրաքանչյուրի կյանքում առանձին-առանձին և պետության կյանքում ընդհանուր առմամբ:  ՛՛Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության  Սահմանադրութամբ գործող վարչատարածքային բաժանման պայմաններում սա երևի վերջին ՏԻՄ ընտրություններն են,  յուրօրինակ պատասխանտվություն է դրվում  և աշխատանքում նոր մակարդակ սպասվում  ընտրվելիք տեղական իշխանությունից՛՛,-լրագրողներին ասաց Գ. Մարտիրոսյանը, համոզված, որ  ընտրական գործընթացը  անցնելու է օրենքի շրջանակներում և ընտրվող մարմինները պատրաստ են լինելու վերցնել այդ պատասխանտվությունը:   Նշելով, որ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները սահմանված են օրենսդրությամբ,  պետնախարարն ընդգծեց, որ ինչքան  բարձր է համագործակցության մակարդակը, այնքան ավելի լայն հնարավորություններ են բացվում թե համայնքի, թե կառավարության համար: Նրա կարծիքով,  բոլոր հիմքերը կան համայնքներին ավելի լայն  լիազորություններ վերապահելու  և  համայնքի մակարդակով որոշ խնդիրներ լուծելու համար.    կառավարումը հնարավորինս ապակենտրոնացնելը, տեղական ինքնակառավարման մարմիններին առավել մեծ լիազորություններ շնորհելը կառավարության քաղաքականության մաս է կազմում: 

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու, գործող փոխքաղաքպետ Ա. Հակոբյանը ընտրատեղամաս է ներկայացել դստեր հետ: Նրա տրամադրությունը բարձր էր, համոզված է` ընտրություններին ներկայանալն ու քաղաքացիական պարտքի  կատարման գիտակցումը պետք է յուրաքանչյուր քաղաքացու մեջ ամրագրվի: Քվեարկել է հանուն Ստեփանակերտի բարեկարգ  և ստեփանակերտցու բարեկեցիկ ապագայի: Համոզված է, որ ինքն այն թեկնածուն է, որ տեղյակ լինելով քաղաքի խնդիրներին ու քաղաքային տնտեսության կառավարման նրբություններին,  կարողանալու է իր թիմի հետ միասին, քաղաքացիների աջակցությամբ կյանքի կոչել իր նախընտրական ծրագիրը:  

Թեկնածուներից Գ. Սահակյանը  տիկնոջ և դստեր հետ էր եկել ընտրատեղամաս: Այս օրը կարևոր է համարում ինչպես իր և իր ընտանիքի, այնպես էլ Ստեփանակերտի յուրաքանչյուր բնակչի  համար: ՛՛Սա ապագայի ընտրության, մեր կյանքի որակի փոփոխության  օր է:

- Մեզանից յուրաքանչյուրը ներկայանալով քվեարկության, պիտի ունենա այս գիտակցումը՛՛,-ասաց նա: Գ. Սահակյանը համոզված է, որ միասնաբար  հնարավոր է լուծել առկա խնդիրները և մոտ ապագայում ունենալ  ՛՛մեր  երազանքների քաղաքը՛՛:  

Թատրոնի շենքում տեղակայված տեղամասերում քվեարկողների  ակտիվությունը    բարձր էր, դիտորդները, վստահված անձիք կոպիտ խախտումների ականատես չեն եղել. Ա. Ավանեսյանի վստահված անձ Տ. Գաբրիելյանը  նշել է, որ չնչին կազմակերպչական հարցեր լինում են, որոնք անմիջապես հարթվում են հանձնաժողովի կողմից: Այս կարծիքը կիսում էին նաև քաղաքապետի թեկնածուներ  Գ. Սահակյանի վստահված անձ Դ. Սահակյանը և Ա. Ավագյանի վստահված անձ Շ. Ավագյանը:  Թատրոնի շենքում տեղակայված 1/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ք. Հարությունյանը նշել է, որ անցած ընտրությունների համեմատությամբ, առավել ակտիվ են քվեարկողները, ինչը խոսում է մարդկանց  իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին: Ընտրողների հետ մեր ճեպազրույցները ցույց տվեցին, որ  մարդիկ ներկայացել են ընտրատեղամաս` հույսով, որ այս անգամ ճիշտ ընտրություն են կատարել, ընտրել կամ պատրաստվում են ընտրել արժանավորին, ով գիտի քաղաքը, ծանոթ է նրա հոգսերին ու խնդիրներին և լցված է դրանք լուծելու և մայրաքաղաքն ավելի բարետես դարձնելու վճռականութամբ:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Sun, 08 Sep 2019 18:28:15 +0000
ԱՐԵԳ ԱՎԱԳՅԱՆ. ՔՎԵԱՐԿԵԼ ԵՄ ՀԱՆՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27402-2019-09-08-22-19-56 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27402-2019-09-08-22-19-56 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Արեգ Ավագյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է մայրաքաղաքի Հայկ Բալասանյանի անվան  հ. 5 դպրոցում տեղակայված 3/4 ընտրատեղամասում ՝ ժամը 10-ն անց 45 րոպեին՝ տիկնոջ հետ միասին։

Քվեարկությունից հետո թեկնածուն պատասխանել է լրագրողների հարցերին։  <Բարձր տրամադրությամբ ու լավատեսությամբ եմ եկել ընտրություններին, այն համոզմունքով, որ արդար, թափանցիկ ընտրությունները մեր վաղվա օրվա, մեր հավատի ու վառ ապագայի գրավականն են։ Քվեարկել եմ հանուն Ստեփանակերտի զարգացման ու բարգավաճման։ Այսօրվա դրությամբ քաղաքային համայնքի առջև ծառացած շատ խնդիրներ կան, դրանք բոլորն էլ յուրովի առաջնահերթ են։  Վստահեցնում եմ՝ համառ կամքի, նվիրումի, աշխատասիրության դեպքում դրանք բոլորն էլ լուծելի են,- ասաց Արեգ Ավագյանը։

Այն հարցին, թե գո՞հ է, արդյոք, ընտրությունների ընթացքից, խախտումներ նկատե՞լ է՝  Ա. Ավագյանն ասաց, որ պահի դրությամբ արտառոց ոչ մի բան չի նկատել  և ընտրությունների ընթացքը գնահատում է բավարար։

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Sun, 08 Sep 2019 18:18:28 +0000
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ՑԱՆԿԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27398-2019-09-08-16-58-02 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27398-2019-09-08-16-58-02 ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ՑԱՆԿԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սեպտեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին? իր քաղաքացիական պարտքը կատարելու նպատակով Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրական տեղամաս է այցելել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը? տիկնոջ հետ։ Քվեարկելուց հետո երկրի ղեկավարը ճեպազրույց է ունեցել ինչպես տեղական, այնպես էլ դրսից ժամանած զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ 

Կարևորելով հանրապետությունում անցկացվող հերթական Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները? Նախագահ Սահակյանն ասաց, որ յուրաքանչյուր ընտրություն մեկ անգամ ևս վկայում է, որ նորանկախ մեր հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության ուղիով։ Այս առումով բացառություն չեն նաև սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունները։ Այն, որ ընտրությունից ընտրություն բարձրանում է դրա կազմակերպվածության մակարդակը? այդ մասին երկու կարծիք լինել չի կարող։ Միաժամանակ, ինչպես շեշտեց Նախագահը, ցանկացած ընտրություն մի նոր հնարավորություն է? Արցախի առաջընթացն ապահովելու համար։ ՙՈրպես ժողովրդավարության ուղին բռնած երկիր, համոզված եմ, որ կարձանագրենք հերթական հաջողությունը,- ասաց Բակո Սահակյանը։ - Բնականաբար, այսօր ես քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար։ Այս տարիների ընթացքում մեր քաղաքը ոչ միայն կերպարանափոխվել է, այլև նոր երանգ է ստացել մի շարք առումներով։ Կարծում եմ` նորընտիր քաղաքապետը ևս ունակ կլինի ապահովել զարգացման դինամիկան? միաժամանակ լրացուցիչ պայմաններ ստեղծելով քաղաքի զարգացման և բարգավաճման համար։ Մենք բազմաթիվ ու տարաբնույթ խնդիրներ ունենք։ Ես ծանոթացել եմ քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերին և համոզվել, որ նրանք բոլորն էլ որոշակի պատկերացում ունեն մայրաքաղաքում առկա խնդիրների մասին։ Այն թեկնածուն, որը կհաղթի այս ընտրություններում, համոզված եմ, որ հաշվի կառնի դրանք և համապատասխան աշխատանքներ կիրականացնի այդ ուղղությամբ՚։
Այն հարցին, թե արդյոք երկրի ղեկավարին չի մտահոգում այն հանգամանքը, որ ավագանու անդամների թեկնածուները մեծամասամբ երիտասարդներ են, Նախագահ Սահակյանն ասաց, որ, ընդհակառակը, ուրախ է, որ բազմաթիվ երիտասարդներ հայտ են ներկայացրել դրա համար։ ՙԿարծում եմ` քաղաքային համայնքի նախկին փորձառու աշխատողների հետ միասին նրանք կկարողանան համակցված աշխատել ու կատարել իրենց պարտականությունները՚,- ասաց հանրապետության Նախագահը։
Երկրի ղեկավարը խոստովանեց, որ ինքը շատ է սիրում հարազատ Ստեփանակերտը, և իր ղեկավարության տարիներին պատասխանատու կառույցների հետ փորձել է նոր շունչ ու նոր տեսք տալ մայրաքաղաքին։ ՙԿարծում եմ? քաղաքային համայնքի նորընտիր ղեկավար կազմը հաշվի կառնի այդ ամենն ու դրանց համապատասխան աշխատանք կկատարի՚,- ասաց Նախագահ Բակո Սահակյանը։
Պատասխանելով դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններին վերաբերող հարցին՝ ԱՀ Նախագահն ասաց, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են, որպեսզի ընտրություններին դիտորդական կարգավիճակով մասնակցեն միջազգային, խորհրդարանական և արտախորհրդարանական դիտորդներ, հասարակական կազմակերպություններ, և որ բոլոր տեսակի ընտրությունների նախաշեմին իրենց պաշտոնական տեսակետն են հայտնում դրա վերաբերյալ։ ՙԲնականաբար, այս ընտրությունների կազմակերպիչների հետ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, և ես շատ ուրախ եմ, որ, ինչպես միշտ, այդ նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են բարձր մակարդակով։ Վստահ եմ՝ բոլոր նրանք, ովքեր որպես դիտորդ մասնակցում են այս ընտրություններին, կհամոզվեն, որ ժողովրդավարական արժեքներն Արցախում ավելի քան ընդգծված և արմատավորված են։ Եվ որ նման ընտրություններն այլևս անշրջելի իրողություն են մեր ժողովրդի համար՚,- ասաց Բակո Սահակյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Sun, 08 Sep 2019 16:54:37 +0000
՛՛Ցանկացած ընտրության դիտարկում դրանց լեգիտիմության և վստահելիության հանդեպ լրացուցիչ հավատ է բերում՛՛ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27399-2019-09-08-17-09-27 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27399-2019-09-08-17-09-27 ՛՛Ցանկացած ընտրության դիտարկում դրանց լեգիտիմության և վստահելիության հանդեպ լրացուցիչ հավատ է բերում՛՛
Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Աժ նախագահ Աշոտ Ղուլյանն  իր քաղաքացիական պարտքը կատարել է  Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում տեղակայված թիվ 1/8 ընտրատեղամասում: Քվեարկելուց հետո նա ճեպազրույց է տվել, որի ընթացքում մասնավորապես նշել է, որ մեծ ակնկալիքներ ունի  ՏԻՄ այս ընտրություններից` ինչպես Ստեփանակերտի բոլոր բնակիչները: Նախընտրական այս ժամանակահատվածում   ԱԺ խոսնակը առիթ ունեցել է ծանոթանալու համայնքի ղեկավարների բոլոր թեկնածուների և ավագանու անդամների  նախընտրական ծրագրերին և ընդգծել է,  որ շատ բաց և թափանցիկ նախընտրական արշավ  է եղել  և ընտրողները հնարավորություն են ունեցել  առանձնացնել իրենց համար նախընտրելի թեկնածուներին: ԱԺ խոսնակը վստահ է,  որ  առաջիկայում ունենալու ենք շատ  ավելի  բարեկարգ մայրաքաղաք, վստահ է նաև, որ այդպես մտածում են շատերը:  ՛՛Իհարկե, Ստեփանակերտը միշտ աչքի է ընկել իր բարեկարգ տեսքով, մաքրությամբ, նաև` մայրաքաղաքային կոլորիտով, բայց ժամանակները փոխվում են և առաջիկա տարիներին երևի շատ ավելի մեծ պահանջներ են լինելու՛՛,-ասել է  Ա. Ղուլյանը լրագրողներին, հավելելով որ այս ՏԻՄ ընտրություններով   ընտրված համայնքի ղեկավարներից ու ավագանուց սպասումներն ավելի  մեծ են, քանի որ երկրի Սահմանադրութամբ հենց առաջիկա տարիներին է նախատեսվում ՏԻՄ համակարգի նոր մոդելի և մշակումը, և կիրարկումը: Սա նշանակում է, որ հենց ընտրված համայնքապետերից և ավագանուց է սպասվում  իրականացնել բարեփոխումների այն փաթեթը, որը նախատեսվում է առաջիկա տարիներին: Լրագրողները կիսվեցին իրենց այն դիտարկմամբ, որ քաղաքական ուժերը Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար  առաջադրած թեկնածու չունեին. բացառություն է նորաստեղծ ՛՛Ինքնություն և միասնություն՛՛ կուսակցությունը իր` Արայիկ Ավանեսյան թեկնածուով: Սա Ա. Ղուլյանը տարօրինակ  չի համարում, քանի որ ՏԻՄ ընտրությունների համար ԱՀ օրենսդրությամբ քաղաքական ներկայացվածության կամ  կուսակցությունների ընդգծված մասնակցության պահանջ չկա, ինչը գուցե  հաշվի առնելով մարդիկ ավելի շատ գերադասել են ինքնառաջադրման տարբերակով ներկայացնել իրենց թեկնածությունը: Ա. Ղուլյանի կարծիքով, սա ավելի ազատ է թողել դաշտը. առաջադրվելու հնարավորություն ստացել են նաև  մարդիկ, ովքեր  ունեն բավարար  աշխատանքային, մասնագիտական փորձ,  ուշագրավ կենսագրություն և կարող են  ունենան հավասար մրցակցային հնարավորություն` պայքարի համար;

Քանի որ այս ՏԻՄ ընտրությունները   նախատիպն են լինելու հերթական խորհրդարանական և նախագահական ընտրությունների, որ Արցախում նախատեսվում է հաջորդ տարի, Հայաստանի Հանրապետությունից էլ մեծ հետաքրքրություն է զգացվում դրանց նկատմամբ:  Ա. Ղուլյանը նկատեց, որ ժամանակային առումով  դրանք համընկնում են, և ընթացող ՏԻՄ ընտրությունները    կարող են լավ փորձ  լինել, ուժերի փորձարկում: <Բայց  դրանք տարբեր մակարդակի ընտրություններ են և ուղղակի կապ տեսնելը ՏԻՄ և համապետական  ընտրությունների միջև, այնքան էլ տեղին չէ>,-ասաց նա: Այնուամենայնիվ,  նրա կարծիքով, այսօրվա ընտրությունները  հնարավորություն են, որ և քաղաքական ուժերը, և մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի ցանկություն ու  հավակնություններ ունեն, կարողանան իրենց ուժերը փորձարկել, դիտարկել հասարակության արձագանքը: Այն հետաքրքրությունը, որ այսօր կա ՀՀ և հասարակական կազմակերպությունների կողմից,  խորհրդարանի նախագահը  շատ բնական է համարում, քանի որ ցանկացած ընտրության դիտարկում միայն ու միայն ընտրությունների լեգիտիմության և վստահելիության հանդեպ լրացուցիչ հավատ է բերում: Նրա կարծիքով, ամեն մի ընտրություն Արցախի հանրապետության համար նաև լրացուցիչ հնարավորություն է միջազգային ճանաչման ճանապարհին` իր  պետականության հասունությունը, ժողովրդավարության մակարդակը ի ցույց դնելու համար: Նա  հույս հայտնեց, որ  հայաստանյան գործընկերները և բոլոր նրանք, որ հայտ են ներկայացրել դիտորդական առաքելություն կատարելու Արցախում,  իրենց գնահատականներով օգնելու են, որ այստեղ  կարողանան տեղական ինքնակառավարման համակարգում և ընդհանրապես ընտրական գործընթացում տեղ գտած թերությունները բացահայտել և դրանք  շտկելու ուղղությամբ աշխատել:   Ինչպիսի՞ն կցանկանար տեսնել Ստեփանակերտը Աշոտ  Ղուլյան քաղաքացին: Այս մասին նա ասաց, որ  90-ականների Ստեփանակերտին ծանոթ շատ շատերը կարող են վկայել, թե ինչ հսկայական աշխատանք է կատարվել այս տարիներին մայրաքաղաքում: Ահագին աշխատանք է կատարվել հետպատերազմյա Ստեփանակերտը վերականգնելու, հրետակոծության հետքերը վերացնելու ուղղությամբ: ՛՛Ստեփանակերտը փոխվում է ամեն տարի,  այն իսկապես փոխվել է անճանաչելիորեն, բավական է ներկայացնել միայն շուրջօրյա ջրամատակարարմամբ քաղաքն ապահովելու հարցը. ջրի թեման  շատ  սուր էր  Ստեփանակերտում: Բայց դա չի նշանակում, որ այստեղ անելիք չկա  կամ կատարված աշխատանքը բավարար է,-ասաց Ա. Ղուլյանը,- 2020 թվականի Ստեփանակերտը բոլորովին այլ  պիտի լինի: Ստեփանակերտի մայրաքաղաքային կարգավիճակն իհարկե լրացուցիչ  պահանջներ է առաջադրում, ինչը բնական և օրինաչափ է՛՛:  Խոսնակի կարծիքով այն, ինչ արվել է վերջին տարիներին մայրաքաղաքում,  լավ նախադրյալներ է  ստեղծել  քաղաքային կյանքն առաջիկա տարիներին կազմակերպելու համար:

Այս տեղամասի նախագահ Նաիրուհի Պետրոսյանից տեղեկացանք, որ  տեղամասը ժամը 8-ին բացելուն պես  սկսել է ժողովրդի հոսքը.  մարդիկ կային, որ դրսում սպասում էին տեղամասի բացվելուն: Այստեղ, ընտրացուցակների համաձայն, 850 ընտրող պիտի քվեարկի: Ընտրացուցակները, որոնք Արցախում անցկացված նախկին բոլոր ընտրություններում ամենաթույլ օղակն էին,  այս անգամ հստակ էին ինչպես այս, այնպես էլ մեր այցելած այլ տեղամասերում:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Sun, 08 Sep 2019 16:03:13 +0000
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ. ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԿԱՏԱՐԵՄ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՍ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27400-2019-09-08-17-58-52 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27400-2019-09-08-17-58-52 ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ. ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԿԱՏԱՐԵՄ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՍ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Սարգսյանը՝ տիկնոջ հետ միասին, իր քաղաքացիական պարտքն է կատարել  Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղակայված 1/5 ընտրատեղամասում՝ ժամը՝ 14։00-ին։

Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ քաղաքապետի թեկնածուն նշել է, որ քվեարկել է հանուն Ստեփանակերտի ապագայի։ <Հուսով եմ՝ ընտրությունները կկայանան։ Մայրաքաղաքում լուծման կարիք ունեցող բազում խնդիրներ կան, մասնավորապես` կենցաղային, այդ ամենը տեղ է գտել մեր նախընտրական ծրագրում։ Դրանք բոլորն էլ կարևոր նշանակություն ունեն՝ սկսած քաղաքի կառավարման համակարգից, քաղաքաշինությունից, սոցիալ-տնտեսական զարգացումից, բնապահպանությունից` մինչև կանաչապատում։ Առավել հրատապներից ես կնշեի քաղաքում վտանգավոր, հակասանիտարական վիճակ ստեղծող բաց հոսող կոյուղիները, արդիականացման ու լայնացման կարիք ունեցող ճանապարհները, շենքերի վթարային տանիքների խնդիրները, հանրային սանհանգույցների բացակայությունը։ Ընտրվելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում լուծում կտրվի նշված բոլոր խնդիրներին, կիրականացնենք մեր բոլոր ծրագրերը՝ կատարելով տված խոստումները, իսկ հինգ տարի հետո կունենանք ծաղկուն ու շենշող Ստեփանակերտ,- ասաց Դավիթ Սարգսյանը։

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Sun, 08 Sep 2019 15:57:32 +0000
Արցախում ՏԻՄ ընտրություններ են http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27397-2019-09-08-14-49-37 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27397-2019-09-08-14-49-37 Արցախում ՏԻՄ ընտրություններ են
Սրբուհի Վանյան

 Այս պահին Արցախում ընթանում են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս ընտրություններում առավելապես մեծ է ուշադրությունը Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի և ավագանու անդամ դառնալու համար պայքարողների նկատմամբ: 

ՙԱզատ Արցախ՚-ը վաղ առավոտից շրջայցեր է կատարում Ստեփանակերտի ընտրատեղամասերում, հետևում ընտրությունների ընթացքին, քվեարկողների տրամադրությանը:
Քաղաքապետի պաշտոնի համար, ինչպես հայտնի է, հինգ թեկնածու է պայքարում: Նրանցից ամենավաղն ընտրատեղամաս է այցելել Ստեփանակերտի քաղաքպետի թեկնածու Արայիկ Ավանեսյանը: Նա քվեարկել է մայրաքաղաքի թիվ 11 դպրոցում, որտեղ տեղակայված են թիվ 2/8 և 2/9 ընտրատեղամասերը: Քվեարկել է հանուն ՙմեր բալիկների վառ ապագայի՚: Ընտրվելու դեպքում առաջին քայլերը, ինչպես նշել է, կլինեն նախընտրական խոստումների իրա•ործումը` ըստ առաջնահերթությունների: Իսկ թե ինչպիսին է տեսնում Ստեփանակերտը` հինգ տարի անց, քաղաքապետի թեկնածուն պատասխանել է կարճ` այնպիսին, ինչպիսին նշված է նախընտրական ծրագրի վերջին կետում:

2/8 ընտրատեղամասի նախագահ Ռուզաննա Մելքումյանը տեղեկացրեց, որ բոլոր գործընթացներն ընթանում են օրենքի և ընթացակարգերի համաձայն. ճիշտ ժամին բացվել է տեղամասը, կատարվել է աշխատանքի բաշխում: Առավոտյան ժամը 10-11-ի դրությամբ այդ և նույն դպրոցում տեղակայված մյուս տեղամասում խախտումներ չէին արձանագրվել, որևէ խախտում կամ դժգոհություն չեն գրանցել նաև դիտորդներն ու թեկնածուների վստահված անձիք: Նշված ժամանակահատվածում քվեարկողների մեծ ակտիվություն դեռևս չկար. տեղամասերից յուրաքանչուրում քվեարկածների թիվը հասնում էր մոտ մեկ հարյուրյակի: Ռ. Մելքումյանը նշեց, որ բավականին շատ են դիտորդները. 2/8 տեղամասում մեր այցելության պահին 4 դիտորդ կար և 7 վստահված անձ: Դիտորդներից Տաթևիկ Պողպատյանը, ով ներկայացնում էր Transparency International կազմակերպությունը, նշեց, որ այդ պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է ընթանում, մանրամասներ չցանկացավ հայտնել, նշելով, որ կազմակերպությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Վստահված անձիք` Գ. Խաչատրյան` Ա. Հակոբյանի վստահված անձ, Ն. Բաբայան` Գ. Սահակյանի վստահված անձ, Մ.Վարդանյան` Դ. Սարգսյանի վստահված անձ, Ս. Սարգսյան` Ա. Ավանեսյանի վստահված անձ, Ա. Զաքարյան` Ա. Ավագյանի վստահված անձ, այդ ընթացքում որևէ օրինախախտում չեն նկատել. միակ վերապահումը ընտրողների ոչ այնքան ակտիվ հոսքի վերաբերյալ էր:
Այստեղ քվեարկել է նաև գործող փոխքաղաքապետ Ս. Թամրազյանը, ով Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Ա. Հակոբյանի նախընտրական շտաբի պետն է: Նա նշել է, որ բարձր տրամադրությամբ է եկել իր քաղաքացիական պարտքը կատարելու և վստահ է, որ իրենց թեկնածուի ընտրության դեպքում Ստեփանակերտը կլինի ավելի բարեկարգ, իսկ ստեփանակերտցիները` առավել բարեկեցիկ կյանքով կապրեն:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Sun, 08 Sep 2019 14:44:45 +0000