comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հոգևոր http://artsakhtert.com Wed, 19 Jun 2019 16:36:12 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՌԱՔԵԼԱԴԱՎԱՆ ՀԵՆՔՈՎ ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26916-2019-06-17-15-59-21 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26916-2019-06-17-15-59-21 ԱՌԱՔԵԼԱԴԱՎԱՆ ՀԵՆՔՈՎ ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Օ­րերս Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ ՀՀ Նոր Հաճն հա­մայն­քում կա­յա­ցավ հոգևոր ար­ժեք­նե­րի պահ­պան­ման, հոգևոր դաս­տիա­րա­կու­թյան, ա­ռա­քե­լա­դա­վան հեն­քի ու­սում­նա­սիր­ման և դրանք մեր մա­տաղ սերն­դին փո­խան­ցե­լու խն­դիր­նե­րին նվիր­ված հա­վաք։ Մաս­նակ­ցում էին ոչ միայն Հա­յաս­տա­նի հա­մա­նուն կա­ռույ­ցի մաս­նա­ճյու­ղե­րի խմ­բե­րը, այլև ՙԱր­ցա­խի թե­մի Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյուն՚ կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան պա­տաս­խա­նա­տու­ներն ու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։

Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­ված ծրագ­րի նպա­տակն էր մա­տաղ սերն­դին փո­խան­ցել ա­ռա­քե­լա­դա­վան հոգևոր ար­ժեք­ներ և զերծ պա­հել զա­նա­զան հերձ­վա­ծո­ղա­կան ըն­կա­լում­նե­րից ու գա­ղա­փար­նե­րից։ Հան­դիպ­ման ըն­թաց­քում անդ­րա­դարձ ե­ղավ Եկե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյան ան­ցած ու­ղուն, ներ­կա­յիս վի­ճա­կին և հե­տա­գա ա­նե­լիք­նե­րին, քնն­վե­ցին Ե­կե­ղե­ցու կող­մից դա­սա­կարգ­ված մա­հա­ցու մեղ­քե­րի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը, Ս. Պա­տա­րա­գի մե­ծա­գույն խոր­հր­դը՝ Ս. Հա­ղոր­դու­թյու­նը, Գրի­գոր Տաթևա­ցու հա­յոց ազ­գին Աստ­ծուց տր­ված 10 ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, Ա­մե­նայն Հա­յոց Գա­րե­գին Ա կա­թո­ղի­կո­սի քա­րոզ­նե­րի քաղ­վածք­նե­րը՝ մեկ ան­գամ ևս խո­սե­լով հա­վատ­քի, ա­ռա­քի­նու­թյան, գի­տու­թյան, ժուժ­կա­լու­թյան, համ­բե­րու­թյան, աստ­ված­պաշ­տու­թյան, եղ­բայ­րա­սի­րու­թյան և սի­րո կարևո­րա­գույն հատ­կա­նիշ­նե­րի մա­սին։ Նույն կա­ռույ­ցի Ար­ցա­խի պա­տաս­խա­նա­տու Ար­մեն Մա­ղա­քե­լյա­նը, կարևո­րե­լով նման հան­դի­պում­նե­րը, հույս հայտ­նեց, որ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում ա­ռա­ջի­կա­յում կկազ­մա­կերպ­վեն ազ­գան­պաստ այլ ծրագ­րեր։
Հեր­թա­կան այս հան­դիպ­ման նպա­տա­կի և կարևո­րու­թյան մա­սին մեզ հետ զրու­ցեց Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյան ա­վագ, մաս­նա­գի­տու­թյամբ ֆի­զի­կոս Համ­լետ Զա­քա­րյա­նը։ Նրա պար­զա­բան­մամբ՝ նմա­նօ­րի­նակ հան­դի­պում­ներն ու դա­սըն­թաց­նե­րը նպաս­տում են Մայր ե­կե­ղե­ցու քա­րոզ­չա­կան, հրա­տա­րակ­չա­կան և ազ­գան­պաստ գոր­ծու­նեու­թյան ծա­վալ­մա­նը։ ՙՄենք շատ ու­րախ ենք հատ­կա­պես Ար­ցա­խի ե­կե­ղե­ցա­սի­րա­ցի հա­մար, ո­րով­հետև մեր բա­րե­կա­մա­կան կա­պե­րը ձևա­վոր­վել են դեռևս 1987թ.-ից։ Այդ ժա­մա­նակ հա­մա­գոր­ծակ­ցում էինք Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նի հետ ու բա­վա­կա­նին ար­դյու­նա­վետ ծրագ­րեր կյան­քի կո­չում՝ ջա­նա­լով մեր ազ­գա­կից­նե­րին զերծ պա­հել ա­ղան­դա­վո­րա­կան տա­րա­տե­սակ գա­ղա­փար­նե­րից։ Կր­կին վե­րա­հաս­տա­տե­լով մեր կա­պը Ար­ցա­խի եղ­բայ­րակ­ցու­թյան հետ, փոր­ձում ենք փո­խան­ցել մեր ու­նե­ցած փոր­ձա­ռու­թյու­նը՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար լսե­լով նրանց կար­ծիք­նե­րը, մտայ­նու­թյուն­նե­րը, խն­դիր­նե­րը, ո­րոնք գրե­թե նույնն են, ինչ Հա­յաս­տա­նում՚,- նշեց Հ. Զա­քա­րյա­նը։ Այս ա­մե­նի ի­րա­կա­նաց­մա­նը հա­վա­նու­թյուն է տա­լիս Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սը, ո­րի մոտ պար­բե­րա­բար հան­դի­պում­ներ են ու­նե­նում Ե­կե­ղե­ցա­սի­րա­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը և նա­խան­շում ա­նե­լիք­նե­րը։ Ար­ցա­խում էլ Թե­մի ա­ռաջ­նորդն է քա­ջա­լե­րում կա­ռույ­ցին՝ ազ­գան­պաստ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու հա­մար։

Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ներ­կա­նե­րը մեկ ան­գամ ևս անդ­րա­դար­ձան Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյան ձևա­վոր­ման պատ­մու­թյա­նը, հոգևոր դա­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ սերտ հա­մա­գոր­ծակց­մա­նը, նե­րանձ­նա­կան քրիս­տո­նեա­կան կյան­քի խո­րաց­մա­նը, երկ­րի կա­յու­նաց­ման հար­ցում քրիս­տո­նյա­նե­րի դե­րին, հոգևոր ար­ժեք­նե­րի սեր­ման­մանն ու պահ­պան­մա­նը։
Նշենք, որ Ար­ցա­խում Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյու­նը ձևա­վոր­վեց 1987թ.-ին՝ Հ. Զա­քա­րյա­նի շնոր­հիվ։ Խոր­հր­դա­յին շր­ջա­նում Ար­ցա­խը կտր­ված էր մայր Հա­յաս­տա­նից, զրկ­ված Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու խոր­հուրդ­նե­րին մաս­նա­կից լի­նե­լուց։ Ար­ցա­խյան շարժ­ման ձևա­վոր­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Հ. Զա­քա­րյա­նը Երևա­նից մի քա­նի հո­գով ե­կավ Մար­տա­կերտ։ Շր­ջա­նում տար­բեր գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­ներ էին շր­ջա­նառ­վում, և այդ ա­ռու­մով Երևա­նից ժա­մա­նած եղ­բայր­ներն ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան թե­մա­յին զու­գըն­թաց խո­սե­ցին նաև աստ­վա­ծաշն­չյան ճշ­մար­տու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոն­ցով ա­ռաջ­նորդ­վում էին մեր նախ­նի­նե­րը։ Այդ և հե­տա­գա հան­դի­պում­նե­րը բե­կում­նա­յին դար­ձան ար­ցախ­ցի­նե­րի հա­մար` միա­վոր­վե­լու ազ­գա­յին մեկ գա­ղա­փա­րա­խո­սու­թյան շուրջ։ Աս­տի­ճա­նա­բար Ար­ցա­խի տար­բեր վայ­րե­րում մար­դիկ սկ­սե­ցին ծա­նո­թա­նալ մեր ե­կե­ղե­ցու դա­վա­նան­քին, ա­ղո­թել, կար­դալ Աստ­վա­ծա­շունչ և հա­մախ­մբ­վել ազ­գա­յին ար­ժեք­նե­րի շուրջ։ Այժմ Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սի օրհ­նու­թյամբ Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյու­նը շա­րու­նա­կում է ազ­գան­պաստ իր գոր­ծու­նեու­թյու­նը։ Անդ­րա­դառ­նա­լով հրա­տա­րակ­չա­կան աշ­խա­տանք­նե­րին, Հ. Զա­քա­րյա­նը տե­ղե­կաց­րեց, որ ոչ վաղ ան­ցյա­լում Եղ­բայ­րակ­ցու­թյու­նը տպագ­րում էր բազ­մա­թիվ հոգևոր գր­քեր, այժմ այդ ա­ռու­մով հս­կա­յա­կան աշ­խա­տանք­ներ է ի­րա­կա­նաց­նում Մայր ե­կե­ղե­ցին, իսկ ի­րենք փոր­ձում են միայն բա­ցե­րը լրաց­նել։ Դեռևս 1988թ. Ե­կե­ղե­ցա­սի­րա­ցը հա­զա­րա­վոր գր­քեր է ու­ղար­կել Ար­ցախ։ Դրանց թվում էին Դե­րե­նիկ ե­պիս­կո­պո­սի ՙԴրոշմ և մկր­տու­թյուն՚ գր­քույ­կը՝ հա­յե­րեն և ռու­սե­րեն տար­բե­րակ­նե­րով, ու­րիշ գր­քեր, ո­րոն­ցում պարզ ու հա­սա­րակ շա­րադ­րու­թյամբ պար­զա­բան­վել են մեր ե­կե­ղե­ցու հիմ­նադր­ման պատ­մու­թյու­նը, դա­վա­նան­քը, խոր­հուրդ­նե­րը, այլ կարևոր հար­ցեր։ Ար­դեն եր­րորդ տա­րին է, ինչ Եղ­բայ­րակ­ցու­թյունն Ար­ցախ է ա­ռա­քում օ­րա­ցույց­ներ, որ­տեղ հայ­րե­րի ջա­տա­գո­վա­կան պատ­գամ­նե­րից վերց­ված կարճ հատ­ված­ներն օգ­տա­կար կլի­նեն յու­րա­քան­չյու­րին՝ ա­մե­նօ­րյա զբաղ­վա­ծու­թյան մեջ կար­դա­լու, խոր­հե­լու և ըն­թա­նա­լու հա­վա­սա­րակ­շռ­ված մտայ­նու­թյամբ, ա­ռողջ ըն­կալ­մամբ։ Վեր­ջերս Ար­ցախ ու­ղարկ­վեց կա­ռույ­ցի ջան­քե­րով հրա­տա­րակ­ված Ստ­րո­բե­լի ՙՀա­վա­տը ա­տյա­նի ա­ռաջ՚ գիր­քը։ Այն լրագ­րո­ղի կող­մից ան­կեղ­ծո­րեն գր­ված, բազ­մա­կող­մա­նի, գի­տա­կա­նո­րեն վեր­լուծ­ված հե­տաքն­նա­կան գիրք է։ Հե­րո­սը դա­տաքն­նա­կան գործ է բա­ցում հա­վատ­քի դեմ և բազ­մա­թիվ ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում դառ­նում հա­վա­տա­ցյալ։ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու խոր­հուրդ­նե­րի պար­զա­բան­ման վե­րա­բե­րյալ բազ­մա­թիվ գր­քեր տա­րած­վել են ոչ միայն Ար­ցա­խում, այլև ՀՀ տար­բեր մար­զե­րում։
Ար­ցա­խի թե­մի Ե­կե­ղե­ցա­սի­րա­ցի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հան­դիպ­ման ըն­թաց­քում ծա­նո­թա­ցան ա­մա­ռա­յին շր­ջա­նում հա­յաս­տա­նյան կա­ռույ­ցի կող­մից կազ­մա­կերպ­վող ճամ­բար­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը, ո­րը շատ մեծ դե­րա­կա­տա­րում ու­նի։ Ե­րե­խա­նե­րի հետ աշ­խա­տե­լու տաս­նյակ տա­րի­նե­րի մարդ­կանց փոր­ձա­ռու­թյու­նը, մե­թո­դի­կան կփո­խանց­վեն նաև Ար­ցա­խի նույ­նա­նուն կա­ռույ­ցին։ Ե­կե­ղե­ցա­սի­րա­ցի ան­դամ­նե­րը ձգ­տում են մեր հայ­րե­րի հա­վա­սա­րակ­շիռ ըն­կա­լում­նե­րը փո­խան­ցել շր­ջա­պա­տին, որ­պես­զի պար­զու­նակ տար­բեր ուղ­ղու­թյուն­ներն ու ծայ­րա­հեղ մտայ­նու­թյուն­նե­րը պա­ռակ­տում­ներ չա­ռա­ջաց­նեն ու չկոր­ծա­նեն մեր եր­կի­րը։ Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ի­րա­կա­նաց­վող հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում էլ բարձ­րա­ձայն­վում են այդ հար­ցե­րը։ ՙԱ­մոթ չէ խո­սել մեր թե­րու­թյուն­նե­րի, ազ­գա­յին ոչ ճիշտ ըն­կա­լում­նե­րի մա­սին, ո­րով­հետև, դրանք պար­զա­բա­նե­լով, մենք փոր­ձում են շտկ­վել, որ­պես­զի լի­նենք մեր ե­կե­ղե­ցու, մեր պե­տու­թյան ար­ժա­նի զա­վակ­նե­րը։ Ուս­տի հա­մախ­մբ­ված ջան­քեր ենք գոր­ծադ­րում մեր սե­րուն­դը պաշտ­պա­նե­լու հերձ­վա­ծո­ղա­կան զա­նա­զան գա­ղա­փար­նե­րից՚,- վեր­ջում հա­վե­լեց Ե­կե­ղե­ցա­սի­րաց եղ­բայ­րակ­ցու­թյան ա­վա­գը։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 17 Jun 2019 15:56:38 +0000
ԵՐ­ԲԵՄ­ՆԻ ՓԱՌ­ՔԻ ՎԵՐ­ՋԻՆ ՎԿԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26915-2019-06-17-15-52-18 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26915-2019-06-17-15-52-18 Ա­շոտ ԳԱ­ՐԵ­ԳԻ­ՆՅԱՆ

 Մոտ 200-300 տա­րի ա­ռաջ Բեն­գա­լիա­յում բազ­մա­մարդ ու ծաղ­կուն հայ հա­մայնք էր գոր­ծում։ Հնդ­կա­կան են­թա­մայր­ցա­մա­քի այս կող­մե­րում մեր հայ­րե­նա­կից­նե­րը հայ­տն­վել են XVII դա­րից սկ­սած՝ Պարս­կաս­տա­նից ու Արևե­լյան Ա­նա­տո­լիա­յից։ Նրանք հա­մալ­րե­ցին տե­ղի վա­ճա­ռա­կան­նե­րի շար­քե­րը և զբաղ­վում էին ջու­տի (բնա­կան ման­րա­թել պա­րու­նա­կող բույս), կաշ­վի, մե­տաք­սի առևտրով։ Առևտու­րը ե­կամ­տա­բեր էր, և շա­տե­րը հիմ­նո­վին հաս­տատ­վե­ցին այս­տեղ։

Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ այս գոր­ծըն­թացն սկիզբ ա­ռավ XVII դա­րի սկզ­բին, այն բա­նից հե­տո, երբ պար­սից շահ Ա­բա­սը նվա­ճեց Հա­յաս­տա­նը, և մոտ 40 հա­զար հա­յեր ար­տա­գաղ­թե­ցին Պարս­կաս­տան։ Դրա­նից հե­տո հայ­կա­կան հա­մայ­նք­ներ սկ­սե­ցին ձևա­վոր­վել տա­րա­ծաշր­ջա­նի այլ եր­կր­նե­րում նույն­պես, այդ թվում և Բեն­գա­լիա­յում։ Հա­վա­նա­կան է` Պարս­կաս­տան ներ­գաղ­թած­նե­րի մի մա­սը հաս­տատ­վեց այս­տեղ, քա­նի որ պարս­կա­կան տի­րա­պե­տու­թյու­նը Մեծ մոն­ղոլ­նե­րի կայս­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում տա­րած­վում էր նաև Հին­դուս­տա­նի վրա։
Հա­յե­րով խիտ բնա­կեց­ված էր հին Դա­քա­յի շր­ջա­նը, ո­րը հե­տա­գա­յում ստա­ցավ ՙԱր­մա­նի­տո­լա՚ ա­նու­նը։ Պատ­մա­կան այս շր­ջանն այս­տեղ մինչ օրս այդ­պես էլ կոչ­վում է։ Թե­պետ ներ­կա­յիս Բանգ­լա­դե­շում հա­յեր, կա­րե­լի է ա­սել, չեն մնա­ցել։ Հա­յերն սկ­սե­ցին լքել շր­ջա­նը, երբ այս­տե­ղից հե­ռա­ցան բրի­տա­նա­ցի­նե­րը, և առևտուրն այլևս նախ­կի­նի պես շա­հու­թա­բեր չէր։
Եր­բեմ­նի ծաղ­կուն հա­մայն­քի մա­սին այ­սօր հի­շեց­նում է հայ­կա­կան Սբ Հա­րու­թյան ե­կե­ղե­ցին, ո­րը կա­ռուց­վել է 1781թ. Ար­մա­նի­տո­լա­յում։ Սա երկ­րի ա­մե­նա­գե­ղե­ցիկ ե­կե­ղե­ցի­նե­րից է՝ կա­ռուց­ված նախ­կին փայ­տե մա­տու­ռի տե­ղում՝ հին հայ­կա­կան գե­րեզ­մա­նո­ցի մոտ, որ­տեղ պահ­պան­վել է մոտ 350 գե­րեզ­ման։ Այս­տեղ են թաղ­ված Խա­չիկ ա­ղա Մի­նա­սը (նա է տա­րածք հատ­կաց­րել ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյան հա­մար), Մի­քա­յել Սար­գի­սը, Խո­ջա Պետ­րո­սը, Ծա­տուր Գևոր­գը, Մար­գար Պո­ղո­սը, ով­քեր նույն­պես օ­ժան­դա­կում էին շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րին։ Իսկ փո­ղո­ցը հենց այդ­պես էլ կո­չում է՝ Հայ­կա­կան (Armenian street)։
Սբ Հա­րու­թյան ե­կե­ղե­ցու օ­ծու­մը կա­տար­վել է Եփ­րեմ ե­պիս­կո­պո­սի (հե­տա­գա­յում՝ Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Եփ­րեմ I Ձո­րա­գեղ­ցի) ձե­ռամբ։ Սպի­տա­կա­քար, դե­ղի­նով ե­րիզ­ված ոչ մեծ տա­ճա­րը մոտ 22,8 մ եր­կա­րու­թյուն ու­նի: Գլ­խա­վոր դահ­լի­ճը մոտ 80 մարդ է տե­ղա­վո­րում։ Ե­կե­ղե­ցու հա­տա­կա­գիծն ուղ­ղան­կյուն է։ Ճար­տա­րա­պե­տա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից են կա­մա­րաձև դար­պաս­ներն ու կա­մա­րաձև դռ­նե­րը։ Հիմ­նա­կան հար­կը բա­ժան­ված է ե­րեք մա­սի՝ բազ­րիք­նե­րով ճա­ղա­պատ­ված խո­րա­նը, միջ­նա­մա­սը՝ եր­կու շար­ժա­կան դռ­նե­րով, և փայ­տե ճա­ղա­շա­րով բա­ժան­ված գո­տին, որ­տեղ կա­րող են նս­տել կա­նայք և ե­րե­խա­նե­րը։ Փայ­տե պա­րու­րաձև աս­տի­ճա­նը տա­նում է դե­պի վերևի պատշ­գամբ, ո­րը կա­րող է տե­ղա­վո­րել 20-30 մար­դու։ Այն­տե­ղից եր­կու նեղ խոր­շեր տա­նում են դե­պի տա­նիք։
Ե­կե­ղե­ցու կա­ռու­ցու­մից 50 տա­րի անց նրա արևմտյան կող­մում կա­ռուց­վեց ժա­մա­ցույ­ցի աշ­տա­րա­կը։ Ա­սում են՝ ե­կե­ղե­ցու ժա­մա­ցույ­ցի ղո­ղան­ջը տա­րած­վում էր մի քա­նի կի­լո­մետր, և մո­տա­կայ­քում ապ­րող բնա­կիչ­նե­րը դրա­նով հա­մե­մա­տում էին ի­րենց ժա­մա­ցույց­նե­րը: 1897թ. տե­ղի ու­նե­ցած երկ­րա­շար­ժը, դժ­բախ­տա­բար, ա­վե­րեց աշ­տա­րա­կը։
Բանգ­լա­դե­շի իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­կա­կան Սբ Հա­րու­թյան ե­կե­ղե­ցին դա­սել են պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք ներ­կա­յաց­նող ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րի շար­քը։ 1996թ., այ­ցե­լե­լով Դա­քա, Մայր Թե­րե­զան ե­ղել է այս տա­ճա­րում ու մաս­նակ­ցել ծա­ռա­յու­թյա­նը։
Ներ­կա­յումս ե­կե­ղե­ցին չի գոր­ծում, ին­չի հետ կապ­ված` հիմ­նա­կա­նում փակ է լի­նում։ Ե­կե­ղե­ցին վա­ղուց մշ­տա­կան քա­հա­նա չու­նի։ Այ­դու­հան­դերձ, ինչ­պես պո­տեն­ցյալ ճա­նա­պար­հորդ­նե­րին խոր­հուրդ է տա­լիս AtlasObscura.com կայ­քը, մեջ­բե­րե­լով նորկ­տա­կա­րա­նյան խոս­քե­րը՝ դու­ռը բա­խեք ու պի­տի բաց­վի ձեզ։ Ե­թե ցու­ցա­բե­րեք հա­մա­ռու­թյուն, հնա­րա­վոր է` կա­րո­ղա­նաք ծա­նո­թա­նալ տա­ճա­րի ներ­քին տես­քին, այդ թվում դի­տել ՙԽոր­հր­դա­վոր ընթ­րիք՚ (նկա­րիչ՝ Չառլզ Պորտ) կտա­վը։ ՙՄուտքն անվ­ճար է,- տե­ղե­կաց­նում է նշ­ված կայ­քը, բայց տա­ճա­րի պահ­պան­ման հա­մար նվի­րատ­վու­թյու­նը չի խան­գա­րում՚։
ՙԲանգ­լա­դեշն իմ դի­վա­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյան ա­ռա­ջին նպա­տա­կա­կետն էր (1980-1982թթ.),- գրում է պոր­տա­լի ըն­թեր­ցող­նե­րից մե­կը։ - Շա­բաթ օ­րե­րին հա­ճախ էինք այ­ցե­լում հայ­կա­կան ե­կե­ղե­ցու թա­ղա­մա­սը և ու­սում­նա­սի­րում հին Դա­քան, նրա աշ­խույժ ա­ռափ­նյա շր­ջա­նը՚։
Վեր­ջին մո­հի­կա­նը
Ե­թե, ինչ­պես նշե­ցինք, դու­ռը բա­վա­կա­նին եր­կար բա­խեք, բա­ցո­ղը գու­ցե միայն Մի­քել Հով­սեփ Մար­տի­րո­սյա­նը լի­նի, ով, ինչ­պես հա­ղոր­դում է Դա­քա­յում լույս տես­նող The Daily Star թեր­թը, հայտ­նի է Մայքլ Ջո­զեֆ Մար­տին անգ­լիա­կա­նաց­ված ա­նու­նով։
Մար­տի­րո­սյանն այ­սօր միակ հայն է ողջ Բանգ­լա­դե­շում։ Նա էլ ստանձ­նել է տե­ղի հայ­կա­կան ե­կե­ղե­ցուն հետևե­լու ա­ռա­քե­լու­թյու­նը։
The Daily Star-ի փո­խանց­մամբ՝ Մար­տի­նը Բանգ­լա­դեշ է ե­կել1942թ.՝ հոր մոտ, ով հաս­տատ­վել էր այս­տեղ դրա­նից մոտ 20 տա­րի ա­ռաջ։ Նա ջանք չխ­նա­յեց Աստ­ծո տա­ճա­րը պահ­պա­նե­լու, հոգ տա­նե­լու հա­մար։ Բայց, ինչ­պես ա­սում են, տա­րի­ներն ի­րենց գործն ա­նում են, և նրան մտա­հո­գում է` ով կշա­րու­նա­կի իր գոր­ծը։ ՙՉէ՞ որ սա օր­հն­ված վայր է, և Աստ­ված այն ան­պաշտ­պան չի թող­նի։ Մի­գու­ցե, երբ ես ար­դեն չլի­նեմ, ե­րեք դուստ­րե­րիցս մե­կը Կա­նա­դա­յից տե­ղա­փոխ­վի այս­տեղ, որ­պես­զի հայ­կա­կան ներ­կա­յու­թյունն այս վայ­րում չընդ­հատ­վի՚,- հույս է հայտ­նում Մի­քել Մար­տի­րո­սյա­նը` ՙՖրանս պրես՚ գոր­ծա­կա­լու­թյան հետ զրույ­ցում, ո­րը վա­վե­րագ­րա­կան ֆիլմ էր նկա­րա­հա­նել Դա­քա­յի Սբ Հա­րու­թյան ե­կե­ղե­ցու մա­սին։
2013թ. հու­նիս ամս­վա դրու­թյամբ, երբ The Daily Star թեր­թում հրա­պա­րակ­վեց մեր հայ­րե­նակ­ցի մա­սին պատ­մող նյու­թը, նա դեռ ողջ էր։ Տա Աստ­ված` նա այ­սօր էլ ողջ լի­նի։ Բայց հի­մա նա հա­վա­նա­բար 90-ին մոտ ծե­րուկ է, ե­թե ոչ ա­վե­լի։ Այ­նուա­մե­նայ­նիվ, հու­սանք, որ պատ­մամ­շա­կու­թա­յին նման ար­ժե­քա­վոր հու­շար­ձանն ա­ռանց ու­շադ­րու­թյան չի մնա։ Հա­մե­նայն դեպս Բանգ­լա­դե­շի կա­ռա­վա­րու­թյունն այն հայ­տա­րա­րել է կրո­նա­կան ու պատ­մա­կան ժա­ռան­գու­թյուն, և երկ­րի Մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյա­նը հանձ­նա­րար­ված է հոգ տա­նել հու­շար­ձա­նի պահ­պա­նու­թյան հա­մար։ ՀՀ կա­ռա­վա­րու­թյունն իր հեր­թին շա­հագր­գռ­ված է այս հար­ցում հա­մա­գոր­ծակ­ցե­լու Բանգ­լա­դե­շի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ։

www.russia-armenia.info

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 17 Jun 2019 15:51:06 +0000
Հոգեգալուստ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26845-2019-06-07-16-34-39 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26845-2019-06-07-16-34-39 Հոգեգալուստ
Սուրբ Հոգու աստվածային…

Իսկ երբ մոտենում էր գրավոր Օրենքի հնանալու և Նոր Ուխտի հաստատվելու ժամերը, ասաց. «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին» (Հովհ. ԺԴ 15-17): Եվ դարձյալ՝ «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. ԺԴ 26): Սրանով հայտնում է, որ Սուրբ Հոգին Հորից էր գալու: Տերն ասաց. «Լավ է ձեզ համար, որ Ես գնամ. որովհետև եթե Ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. ԺԶ 5-7): Ասաց նաև՝ «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել: Երբ որ գա Նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կառաջնորդի ձեզ» (Հովհ. ԺԶ 12-13): Մանավանդ զգուշացրեց. «Ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի: Եվ ով որ Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՜չ այս աշխարհում և ո՜չ էլ հանդերձյալում» (Մատթ. ԺԲ 31-32): Հարությունից հետո Որդին փչմամբ նախաճառեց Սուրբ Հոգու մասին՝ ասելով. «Առե՜ք Սուրբ Հոգին…» (Հովհ. Ի 22), իսկ համբարձումից առաջ պատվիրեց նստել Երուսաղեմում, մինչև երկնքից զորություն ստանալը:

 Տերն Իր հրաշափառ Հարությունից քառասուն օր անց համբարձվեց և ինն օր հրեշտակների ինը դասերում պաշտվելուց հետո տասներորդ օրը նստեց Հոր աջ կողմում և առաքյալների դասերի վրա առաքեց խոստացած Պարգևը՝ Սուրբ Հոգին, որպեսզի առաքյալները, Սուրբ Հոգին կարոտով ու զգուշությամբ ընդունելով, Նրանով առաջնորդվեն դեպի Ավետյաց երկիր, ինչպես ասում է Դավիթը. «Քո բարի Հոգին ինձ պիտի առաջնորդի դեպի արդար երկիր» (Սաղմ. ՃԽԲ 10):

 Թեպետ մինչ այդ առաքյալները տիեզերքի Փրկչից ստացան քահանայապետությունը, սակայն առանց Սուրբ Հոգու ընդունելության տակավին անկատար էին, չնայած այն նշանները, որ նրանք գործում էին, քանի դեռ իրենց հետ էր Քրիստոս, առանց Սուրբ Հոգու չէին լինում: Առաքյալներն այսօր կատարելապես ընդունեցին Սուրբ Հոգին, Ով ոչ թե ազդմամբ, ինչպես մարգարեներին, այլ անբաժանելիորեն նրանց միացավ: Հոգին չեկավ ծածուկ և աներևույթ, այլ իբրև սաստիկ հողմ և լցրեց ամենքին: Սուրբ Հոգին Իր էջքով նոր սքանչելիք գործեց՝ կյանքի հոտ ու անմահության բույր հեղելով Երուսաղեմի վրա և լիացնելով քաղաքը: Եվ առաքյալների միջոցով Սուրբ Հոգու անուշահոտությունը լցվեց ամբողջ տիեզերքը, ինչպես և Պողոսն է ասում. «Քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ և՜ փրկվածների մեջ, և՜ կորստյան մատնվածների մեջ» (Բ Կորնթ. Բ 15):

 Այս տոնը լրումն է տերունական տոների: Ինչպես տնօրինության սկզբում Սուրբ Հոգին եկավ Կույս Մարիամի մոտ, այդպես էլ այսօր Հոգին եկավ Վերնատուն և հրով զինեց առաքյալներին:

 Այս տոնն ազատարար է և պարգևիչ, քանզի մեզ ազատեց ապականության ծառայությունից և վերադարձրեց մեր հայրենի ժառանգությունը՝ Դրախտը: Մենք Սուրբ Հոգու գալուստը տոնում ենք ութ օր շարունակ (ինչպես Ծննդյանու Հարության տոները) սակայն տոնում ենք պահքով, քանի որ երբ Տերը մկրտվեց, Հոգին Նրան տարավ անապատ, և այնտեղ Տերը քառասուն օր ու քառասուն գիշեր պահքի մեջ էր, այդ պատճառով էլ մենք Հոգեգալուստը պահքով ենք տոնում:

 Քանի դեռ Հոգին չէր իջել, զուգապատիվ Երրորդության մեր խոստովանությունը թերի էր, որովհետև իսրայելացիները միայն Հորը գիտեին Աստված, ինչպես և ասում էին, թե մեկ է մեր Հայր Աստվածը, ըստ Մովսեսի խոսքի. «Լսի՜ր, Իսրայե՜լ, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է» (Բ Օրենք Զ 4): Մովսեսը ժողովրդին բազմաստվածությունից ետ պահելու պատճառով այդպես ասաց, որպեսզի մեկ իշխանությամբ գրավի նրանց, թեպետև անգետ չէր Երրորդության խորհրդին, քանզի գրեց. «Աստված ասաց. «Մարդ ստեղծենք Մեր կերպարանքով ու նմանությամբ» (Ծննդ. Ա 26): Դրանով հայտնեց, որ Հայրը Որդու և Սուրբ Հոգու մասին խոսեց:

 Աստծու Հոգին բանական է, մտավոր, կենդանի և կենդանացնող, որով զարդարվում և կառավարվում են բոլոր բանականները, երկնավորներն ու երկրավորները: Նա «Սուրբ Հոգի» է կոչվում, որպեսզի խոսքի մեջ զանազանվի հրեշտակների և մարդկանց հոգիներից: Թեպետ հրեշտակները սրբություն ունեն, ինչպես և մեր հոգիները, որ Արարչից բարի ստեղծվեցին և բարի Աստծու պատկերն են, սակայն զանազանվում է արարածների սրբությունը Սուրբ Հոգու սրբությունից: Քանզի Աստծու Հոգին բնությամբ է սուրբ, իսկ հրեշտակները և մեր հոգիները՝ դրությամբ: Ըստ որում Սուրբ Հոգին անեղ է ու ամենևին սուրբ, և հստակ ու պարզ է Նրա էությունը, իսկ մեր հոգին եղական է, ստեղծված և կապված է մարմնին:

 Մի է անուշաբույր Արարիչ Սուրբ Հոգին, Ով արարչության օրերին շրջում էր ջրերի վրա, և Նրանով բացվեցին ու փակվեցին երկնքի սահմանները, և բաժանվեցին լեզուներն աշտարակաշինության ժամանակ: Նա հանեց Իսրայելին Եգիպտոսից և առաջնորդեց Ավետյաց երկիր, լցրեց Մովսեսին և տարածվեց յոթանասուներկու ծերերի վրա (տե՜ս Թվեր ԺԱ 25-29): Նա հովիվներին մարգարեներ դարձրեց, տգետներին՝ ավետարանիչներ, ձկնորսներին՝ քարոզիչներ, իսկ հեթանոսներին՝ վարդապետներ ու նրանց առաքեց աշխարհով մեկ: Նա բաժանված լեզուները կրկին միավորեց ու վերստին նորոգեց: Նա է խուլերին լսել տալիս և համրերին՝ խոսել, անմիտներին իմաստուն է դարձնում և մանուկներին հավատի մեջ հաստատում: Նա է վերստին հոգևոր ծնունդ Տվողը՝ Իր գութը սփռելով ծնվածների վրա, օրըստօրե մարդասիրաբար մաքրելով նրանց հնության տկարությունից: Նրանով է լինելու նաև համընդհանուր հարությունը, և Նա է արդարների ու մեղավորների համար արժանի տեղեր պատրաստում:

 Եվ ինչպես Աստված փակեց Դրախտը բոցեղեն սրով և պահեց Կենաց ծառի ճանապարհը, այդպես էլ այսօր առաքեց Սուրբ Հոգին կրակի նմանությամբ՝ պահելու և պարսպապատելու համար սուրբ Եկեղեցին, որպեսզի սատանան այնտեղ չմտնի և ավերածություն չգործի, քանզի սատանան Սուրբ Հոգու կրակից հույժ սարսափում է:

 Արամ Դիլանյան

http://ter-hambardzum.net

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 07 Jun 2019 15:32:00 +0000
ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՇ­ԽԱՐ­ՀԻ Ա­ՌԱ­ՋԻՆ ՔՐԻՍ­ՏՈ­ՆԵԱ­ԿԱՆ ԵՐ­ԿԻՐՆ Է, ԱՅ­ԼԵՎ Ա­ՎԵ­ՏԱ­ՐԱ­ՆԱ­ԿԱՆ ՄԱՆ­ՐԱՆ­ԿԱՐ­ՉՈՒ­ԹՅԱՆ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԸ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26779-2019-05-31-14-50-29 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26779-2019-05-31-14-50-29 ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՇ­ԽԱՐ­ՀԻ Ա­ՌԱ­ՋԻՆ ՔՐԻՍ­ՏՈ­ՆԵԱ­ԿԱՆ ԵՐ­ԿԻՐՆ Է, ԱՅ­ԼԵՎ Ա­ՎԵ­ՏԱ­ՐԱ­ՆԱ­ԿԱՆ ՄԱՆ­ՐԱՆ­ԿԱՐ­ՉՈՒ­ԹՅԱՆ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԸ
Վլա­դի­միր ՌՈՒԺԱՆՍԿԻ

Երևանի ռուս-հայկական համալսարանի դասախոս,
2017 թվականից բնակվում է Հայաստանում

Հա­յե­րը տա­ղան­դա­վոր ժո­ղո­վուրդ են, բայց ի­րենց ու­նե­ցածն աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լու հար­ցում հետ են մնում։ Հի­շում եմ, երբ ա­ռա­ջին ան­գամ Հա­յաս­տան ե­կա, խո­րա­պես տպա­վոր­վե­ցի հայ­կա­կան ման­րան­կար­չու­թյամբ։
Այս զար­մա­նահ­րաշ ար­վես­տը քրտ­նա­ջան աշ­խա­տանք է պա­հան­ջում։ Սա սո­վո­րա­կան ման­րան­կար­չու­թյուն չէ։ Այն սկիզբ է ա­ռել որ­պես ձե­ռա­գիր Ա­վե­տա­րա­նը պատ­կե­րա­զար­դե­լու (ծաղ­կե­լու) ար­վեստ, բայց նրա ար­մատ­ներն ա­վե­լի հին են։ Հայ նկա­րիչ­նե­րը Սուրբ գր­քի յու­րա­քան­չյուր տա­ռը նկա­րա­զար­դում էին աստ­վա­ծաշն­չյան թե­մա­յով։ Ա­հա թե ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում ման­րան­կար­չու­թյու­նը։
Բայց, հա­յե­րից ու ար­վես­տա­գետ­նե­րից բա­ցի, այդ մա­սին ո՞վ գի­տի։

Ի դեպ, ԱՄՆ-ում կամ Կա­նա­դա­յում ար­վես­տից հաս­կա­ցող­նե­րը պատ­րաստ են մեծ գու­մար­ներ վճա­րել ման­րան­կար­նե­րի հա­մար։ Այն դեպ­քում, երբ Հա­յաս­տա­նում մատ­նե­րի վրա կա­րե­լի է հաշ­վել ման­րան­կա­րիչ­նե­րին։ Նրանց կա­տա­րած աշ­խա­տան­քը հս­կա­յա­կան է, վար­ձատ­րու­թյու­նը՝ ան­հա­մար­ժեք։ Այն կա­րող է վնա­սել նկար­չի հա­մար ա­մե­նա­թան­կը՝ տե­սո­ղու­թյու­նը։
Ճա­պո­նա­կան ՙնեց­կե՚ կոչ­վող ման­րա­քան­դակ­նե­րի մա­սին շա­տե­րին է հայտ­նի։ Բայց գո­նե քրիս­տո­նյա­նե­րի մե­ծա­մաս­նու­թյա­նը հայտ­նի՞ է աստ­վա­ծաշն­չյան թե­մա­նե­րով ման­րան­կար­չու­թյան մա­սին։ Չէ՞ որ Հա­յաս­տա­նը ոչ միայն աշ­խար­հի ա­ռա­ջին քրիս­տո­նեա­կան եր­կիրն է, այլև ա­վե­տա­րա­նա­կան ման­րան­կար­չու­թյան հայ­րե­նի­քը։
Թվում է` այն­քան պարզ է աշ­խար­հին հի­շեց­նել պատ­մու­թյունդ և ի­րերն ան­վա­նել ի­րենց ա­նուն­նե­րով։ Սա­կայն նախ ինք­ներս պետք է գի­տակ­ցենք, որ հայ­կա­կան ման­րան­կար­չու­թյու­նը պար­զա­պես ման­րա­կերտ նկար չէ։ Դա Աստ­վա­ծաշն­չյան գե­ղան­կար­չու­թյուն է` աշ­խար­հում նմա­նը չու­նե­ցող ինք­նա­տիպ ար­վեստ։
Խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում Հա­յաս­տա­նում կեր­պար­վես­տի ու­սում­նա­րան­նե­րին կից կա­յին հա­տուկ դա­սա­րան­ներ, որ­տեղ ա­պա­գա նկա­րիչ­նե­րին ա­վե­տա­րա­նա­կան ման­րան­կար­չու­թյուն էին սո­վո­րեց­նում` այն ժա­մա­նակ հայտ­նի որ­պես հայ­կա­կան ման­րան­կար­չու­թյուն։ Գու­ցե հենց այդ ժա­մա­նա­կից ի վեր էլ սկ­սել ենք մո­ռա­ցու­թյան տալ, որ դա, ըստ էու­թյան, աստ­վա­ծաշն­չյան ուղղ­վա­ծու­թյան կեր­պար­վեստ է։ Ժա­մա­նակն է ոչ միայն ինք­ներս հի­շենք դա, այլև հի­շեց­նենք աշ­խար­հին։
Աս­վա­ծը միայն նկար­չու­թյա­նը չի վե­րա­բե­րում։ Էջ­միա­ծի­նը, Մա­տե­նա­դա­րա­նը և ան­գամ ա­մեն մի խաչ­քար ոչ միայն հայ­կա­կան մշա­կու­թա­յին ու պատ­մա­կան ժա­ռան­գու­թյուն է, այլև քրիս­տո­նեա­կան քա­ղա­քակր­թու­թյան կարևո­րա­գույն տարր։
Թե­մա­յին անդ­րա­դառ­նում եմ այն պատ­ճա­ռով, որ մարդ­կանց, ան­կախ ազ­գու­թյու­նից ու դա­վա­նան­քից, նախևա­ռաջ, հե­տաք­րք­րում է այն, ինչն առ­նչ­վում է հենց ի­րենց։ Ու ե­թե հայ­կա­կան ժա­ռան­գու­թյու­նը զբո­սաշր­ջիկ­նե­րին, օ­րի­նակ՝ Ֆրա­նի­սա­յից, մա­տուց­վում է որ­պես բա­ցա­ռա­պես հայ­կա­կան ար­վեստ, ա­պա զբո­սաշր­ջիկն ինչ­պե՞ս կըն­դու­նի մի բան, ո­րը հե­ռու է ի­րե­նից, չի առ­նչ­վում իր երկ­րին։
Այս ա­ռու­մով ու­սա­նե­լի կա­րող է լի­նել Իս­րա­յե­լի զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տի փոր­ձը։ Ա­մե­նա­հան­րա­հայտ տու­րիս­տա­կան շր­ջա­գա­յու­թյու­նը կրում է ՙԵ­րու­սա­ղե­մը՝ ե­րեք կրոն­նե­րի քա­ղաք՚ ա­նու­նը։ Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, այն պար­զա­պես ա­ռան­ձին վերց­ված մի ժո­ղովր­դի եր­կիր չէ միայն՝ հնա­գույն մշա­կույ­թով ու պատ­մու­թյամբ։ Դա մարդ­կա­յին հնա­գույն քա­ղա­քակր­թու­թյան պահ­պան­ված մաս­նիկն է, քրիս­տո­նեու­թյան ա­կունք­նե­րը, հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի ան­քակ­տե­լի մա­սը։ Ուս­տի աշ­խար­հը պետք է Հա­յաս­տա­նը ճա­նա­չի ոչ միայն որ­պես աշ­խար­հի ա­ռա­ջին քրիս­տո­նեա­կան եր­կիր, այլև, ա­ռա­ջին հեր­թին` որ­պես հա­մաք­րիս­տո­նեա­կան սր­բա­տե­ղի։
Եվս մեկ, իմ կար­ծի­քով, կարևոր հան­գա­մանք։ Հա­յաս­տա­նը միշտ ե­ղել, կա ու կմ­նա որ­պես Արևմտյան Աֆ­րի­կա­յից մինչև Աֆ­ղանս­տան ձգ­վող իս­լա­մա­կան կայս­րու­թյան ճա­նա­պար­հին գո­յու­թյուն ու­նե­ցող միակ պատ­վա­րը:
Սա հաս­կա­նա­լու հա­մար բա­վա­կան է միայն նա­յել աշ­խար­հի քար­տե­զին։ Այ­սօր մեծ Թու­րա­նի ճա­նա­պար­հին միայն եր­կու խո­չըն­դոտ են մնա­ցել՝ Հա­յաս­տա­նը և Վրաս­տա­նը։
Ցան­կա­լի կլի­ներ, որ քրիս­տո­նեա­կան աշ­խարհն այդ մա­սին եր­բեք չմո­ռա­նար։
Եր­բեմն ճիշտ շեշ­տադ­րում­նե­րը շատ ա­վե­լի մեծ ար­դյունք են տա­լիս, քան թանկ ար­ժե­ցող գո­վազ­դա­յին ար­շավ­նե­րը։ Վեր­ջում կցան­կա­նա­յի նշել, որ վե­րը շա­րադր­վա­ծը ըն­դա­մե­նը փոք­րիկ ակ­նարկ է` հայ ժո­ղովր­դի ու­նե­ցած հս­կա­յա­կան նե­րուժն ի­րաց­նե­լու վե­րա­բե­րյալ մեծ թե­մա­յի շուրջ։


yerkramas.org

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 31 May 2019 14:38:22 +0000
ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ ԴԱԴԻՎԱՆՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26756-2019-05-29-16-13-07 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26756-2019-05-29-16-13-07 ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ ԴԱԴԻՎԱՆՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

 Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 20 տա­րի ա­ռաջ՝ 1999 թվա­կա­նին։ Մաս­նա­գետ­նե­րի մի­ջամ­տու­թյան կա­րի­քը խիստ զգաց­վում էր հա­մա­լի­րի Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում, որ­տեղ ար­ձա­նագր­ված մեծ ճեղ­քը լուրջ վտանգ էր հոգևոր կա­ռույ­ցի հե­տա­գա ճա­կա­տագ­րի հա­մար։ Վե­րա­կանգ­նող ճար­տա­րա­պետ Սամ­վել Այ­վա­զյա­նը տե­ղե­կաց­նում է, որ առ­կա տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով փոր­ձել են փր­կել ա­վեր­վող հա­մա­լի­րը։ Այդ օ­րե­րին ոչ բա­րե­կարգ ճա­նա­պարհ կար, ոչ մի­ջոց­ներ, ո­րոնց պատ­ճա­ռով էլ աշ­խա­տանք­նե­րը մնա­ցել են կի­սատ: ՙՇատ տար­բեր բար­դու­թյուն­նե­րի հան­դի­պե­ցինք, տար­բեր խն­դիր­նե­րի՝ թե՜ ֆի­նան­սա­կան, թե՜ տեխ­նի­կա­կան, ճա­նա­պարհ­նե­րի հետ կապ­ված՝ գնալ գա­լու խն­դիր ու­նեինք։ Մի խոս­քով՝բա­վա­կա­նին բարդ էր, և այդ ժա­մա­նակ սկ­սած վե­րա­նո­րո­գու­մը տևեց մոտ 3-4 տա­րի և ընդ ո­րում չա­վարտ­վեց՚,- ա­սում է նա:

2015-ին վերս­կս­վել են վա­նա­կան հա­մա­լի­րի նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը` վան­քի հոգևոր հո­վիվ Հով­հան­նես քա­հա­նա Հով­հան­նի­սյա­նի ջան­քե­րով։ Մինչ այդ ար­տա­սահ­ման­ցի մաս­նա­գետ­նե­րի ներգ­րավ­մամբ պե­տու­թյու­նը վե­րա­կանգ­նել էր որմ­նան­կար­նե­րը, պատ­վի­րել հա­մա­լի­րի վե­րա­կան­գն­ման նա­խագ­ծե­րը։ Եվ ա­հա 2016-ին բա­րե­գոր­ծա­կան մի­ջոց­նե­րով մեկ­նար­կել է Դա­դի­վան­քի Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու ամ­բող­ջա­կան վե­րա­կանգ­նու­մը, օր­հն­վել Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դի ձե­ռամբ։ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նի խոս­քով՝ պատ­մա­կան Դա­դի­վան­քի վե­րա­կանգ­նումն ա­ռա­քե­լու­թյուն է, ո­րին շա­տերն են ու­զում մաս­նակ­ցել: ՙԱյս 4 ե­կե­ղե­ցի­նե­րից ա­ռա­ջինն է, որ օ­ծում ենք, և երևի սրա մեջ էլ խոր­հուրդ կա՝ հենց Աստ­վա­ծած­նով սկ­սե­ցինք։ Մյու­սը Սուրբ Նշան ե­կե­ղե­ցին է, կող­քի­նը՝ Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը, իսկ եր­րոր­դը, որ ա­մե­նա­կարևորն է, Սուրբ Դա­դիի ե­կե­ղե­ցին է՝ հենց ա­ռա­քյա­լի ա­նու­նով։ Ի­հար­կե, շնոր­հա­կալ ենք բա­րե­րա­րին, ճար­տա­րա­պե­տին, շի­նա­րա­րին, հոգևոր հով­վին, նաև բա­րե­րա­րի ըն­կեր­նե­րին, որ հա­մա­կար­գել են այս աշ­խա­տանք­նե­րը՚,- ա­սում է սր­բա­զան հայ­րը։
13-րդ դա­րի կա­ռույ­ցը ոչ թե պար­զա­պես բա­րե­կարգ­վել, այլ վե­րա­դար­ձել է նախ­կին տես­քին։ Մաս­նա­գետ­ներն ա­սում են՝ նախ­կի­նում ե­կե­ղե­ցին մեծ ծա­վա­լով չի նո­րոգ­վել։ Ըստ վե­րա­կանգ­նող ճար­տա­րա­պետ Սամ­վել Այ­վա­զյա­նի՝ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րից ա­ռաջ կա­տա­րել են գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ, նաև հա­մե­մա­տել նմա­նա­տիպ կա­ռույց­նե­րի հետ, որ ամ­բող­ջու­թյամբ պահ­պան­վի ե­կե­ղե­ցու ճար­տա­րա­պե­տա­կան դի­մա­գի­ծը: ՙՆմա­նա­տիպ կա­ռույց­նե­րի հետ հա­մե­մա­տու­թյուն­նե­րը մեզ թույլ տվե­ցին ե­կե­ղե­ցին բե­րել իր նախ­կին տես­քին,- ա­սում է նա։ -Ոչ թե մենք վե­րա­կանգ­նե­ցինք ե­կե­ղե­ցին մեր են­թադ­րյալ տես­քով կամ կան­խա­վար­կա­ծով, այլ իս­կա­պես բե­րել ենք նախ­կին տես­քին։ Այ­սինքն, կա­ռուց­ման սկ­բից ևեթ ին­քը ու­նե­ցել է այս տես­քը՚,-նշել է Սամ­վել Այ­վա­զյա­նը։
Վար­դե­նիս-Մար­տա­կերտ ճա­նա­պար­հի շա­հա­գործ­մամբ Դա­դի­վան­քի այ­ցե­լու­նե­րի թի­վը շեշ­տա­կի ա­ճել է։ Զբո­սաշր­ջա­յին ո­լոր­տի փոր­ձա­գետ Սեր­գեյ Շահ­վեր­դյա­նը նկա­տել է, որ վեր­ջին տա­րի­նե­րին նաև հյու­րե­րի սպա­սարկ­ման ուղ­ղու­թյամբ ճա­նա­պար­հի եր­կայն­քով դրա­կան տե­ղա­շարժ կա։ Տու­րիստ­նե­րից շա­տերն Ար­ցախ են գա­լիս հյու­սի­սա­յին ճա­նա­պար­հով և մեկ­նում Ստե­փա­նա­կերտ-Գո­րիս մայ­րու­ղով.
ՙԺո­ղո­վուր­դը, որ այս­տեղ ապ­րում է՝ այս ճա­նա­պար­հի եր­կայն­քով, սկ­սեց ըն­կա­լել, հաս­կա­նալ զբո­սաշր­ջի­կի ըն­դու­նե­լու­թյան, հյու­րըն­կա­լու­թյան մշա­կույ­թը: Ու դա շատ կարևոր է՚,- ա­սում է փոր­ձա­գե­տը։
Դա­դի­վան­քի ա­ռեղծ­վա­ծա­յին պատ­մու­թյան է­ջերն օ­րե­ցօր բաց­վում են՝ ա­վե­լի խո­սուն դարձ­նե­լով շուրջ 2 հա­զար տար­վա վա­ղե­մու­թյան վա­նա­կան հա­մա­լի­րի ան­ցյա­լը։ Հա­մա­լի­րի հոգևո­րա­կան­նե­րը հու­սով են, որ ա­րագ տեմ­պե­րով կվե­րա­կանգ­նեն նաև օ­ժան­դակ շի­նու­թյուն­նե­րը և հոգևոր ու պատ­մամ­շա­կու­թա­յին կա­ռույցն ապ­րի ևս 20 դար։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Wed, 29 May 2019 16:01:33 +0000
ԱՐ­ՑԱ­ԽԸ ՄԵԶ ՀԱ­ՄԱՐ ՍՐ­ԲՈՒ­ԹՅՈՒՆ Է... http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26741-2019-05-27-15-49-21 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26741-2019-05-27-15-49-21 ԱՐ­ՑԱ­ԽԸ ՄԵԶ ՀԱ­ՄԱՐ ՍՐ­ԲՈՒ­ԹՅՈՒՆ Է...
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Երկ­րի կա­րո­տով ապ­րող ռու­սաս­տա­նաբ­նակ մեր հայ­րե­նա­կից­նե­րը քիչ է ա­սել, թե հե­տաքր­քր­ված են Հայ­րե­նի­քով, նրանք պատ­րաստ ու պատ­րաս­տա­կամ են ա­մեն գնով, սա­տա­րել մեզ։ Ջերմ ու ան­մի­ջա­կան մթ­նո­լոր­տում տե­ղի ու­նե­ցավ ար­ցա­խյան պատ­վի­րակ­նե­րիս հան­դի­պու­մը ՀԱԵ Ռու­սաս­տա­նի և Նոր Նա­խիջևա­նի հա­յոց թե­մի ա­ռաջ­նորդ Եզ­րաս ար­քե­պիս­կո­պոս Ներ­սի­սյա­նի հետ։ Տե­ղե­կա­նա­լով մեր խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան մա­սին, Եզ­րաս Սր­բա­զանն այն ո­րա­կեց աստ­վա­ծա­հա­ճո։

Հան­դիպ­ման ըն­թաց­քում չշր­ջանց­վեց հայ ըն­տա­նի­քի, հայ­կա­կան ա­վան­դա­պահ օ­ջախ­նե­րի թե­ման։ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին ըն­թա­ցիկ տա­րին հայ­տա­րա­րել է ՙԸն­տա­նի­քի տա­րի՚, և այդ հա­մա­տեքս­տում ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ-ն մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ է ծրագ­րել ու ի­րա­կա­նաց­րել... Ինչ խոսք, ծրա­գի­րը պի­տի խրա­խուս­վեր Սր­բա­զա­նի կող­մից, և նա պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց ա­ջա­կից լի­նել նման և հա­րա­կից այլ ծրագ­րե­րի կեն­սա­գործ­մա­նը։ Եզ­րաս ար­քե­պիս­կո­պոս Ներ­սի­սյանն ան­թա­քույց հպար­տու­թյամբ ըն­դու­նեց Մար­տու­նու ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի տնօ­րե­նի ձե­ռա­գործ ՙՀայր մեր՚-ն ու Հադ­րու­թի նույ­նա­նուն կենտ­րո­նի սա­նե­րի ՙՄենք ենք, մեր սա­րեր՚-ի գո­բե­լե­նը։ Սր­բա­զա­նը խոս­տա­ցավ այն որ­պես մա­սունք պահ տալ ե­կե­ղե­ցու թան­գա­րա­նին: Թե­մա­կալ ա­ռաջ­նոր­դը պարգևատր­վեց ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դա­լով, ո­րը մե­դա­լի հե­ղի­նա­կի ներ­կա­յաց­մամբ խոր­հր­դան­շում է աստ­վա­ծա­յին սեր, կյանք, խա­ղա­ղու­թյուն: Պա­տաս­խան խոս­քում Եզ­րաս Սր­բա­զանն ա­սաց, որ խո­րա­պես զգաց­ված է ար­ժա­նա­նա­լու Ղա­րա­բա­ղի ո­գին իր մեջ կրող հայ մոր ձեռ­քով պատ­րաստ­ված նման պարգևի։ ՙԵս թանկ եմ գնա­հա­տում մայ­րա­կան սե­րը, զի դա Աստ­վա­ծա­յին սեր է, այն­քան մա­քուր, որ հա­վա­սար­վում է Աստ­ծո սի­րուն։ Այն սե­րը, որ դուք ար­տա­հայ­տում եք ազ­գի զա­վակ­նե­րի նկատ­մամբ, դառ­նում է հայ­րե­նի­քի սեր, դառ­նում է սեր առ մարդ­կու­թյու­նը և այդ սի­րո մեջ ենք մենք հզոր և այդ սի­րով ենք մենք հաղ­թա­հա­րել մեզ բա­ժին ըն­կած բո­լոր փոր­ձու­թյուն­նե­րը՚։ Սր­բա­զան հոր խո­րին հա­մոզ­մամբ` ցան­կա­ցած ազ­գի ո­գու ու­ժը մայրն է: Եվ հայ մայրն է ե­ղել ե­րաշ­խի­քը, սյու­նը հայ ըն­տա­նի­քի: Նրա բնո­րոշ­մամբ` պա­տա­հա­կան չէ, որ մեր ազ­գա­յին մե­ծա­գույն սր­բու­թյուն­նե­րին մենք ան­վա­նել ենք Մայր... Մայր Հայ­րե­նիք, Մայ­րե­նի լե­զու, Մայր ա­թոռ Սուրբ Էջ­միա­ծին…
-Ես խո­րա­պես զգաց­ված եմ այ­սօր­վա այս հան­դիպ­ման հա­մար, ձեր ներ­կա­յու­թյան հա­մար: Դուք կանգ­նել եք և մնում եք ան­սա­սան ծանր փոր­ձու­թյուն­նե­րի դի­մագ­րավ­ման ա­ռաջ­նագ­ծում, և լա­վա­տե­սու­թյամբ կեր­տում եք լու­սա­վոր ու գե­ղե­ցիկ վաղ­վա օ­րը: Մենք էլ ձեզ հետ պատ­րաստ ենք մեր սր­բա­զան պարտ­քը մա­տու­ցե­լու մեր մայ­րե­րին, ժո­ղովր­դին, մեր հայ­րե­նի­քին, մեր հե­րո­սա­կան Ար­ցա­խին, ո­րը շատ թանկ է մեզ հա­մար։ Ար­ցա­խը մեզ հա­մար սր­բու­թյուն է, քան­զի այդ հո­ղի մեջ է ազ­նիվ պոռթ­կու­մը,-ա­սաց թե­մա­կալ ա­ռաջ­նոր­դը:
Սր­բա­զա­նը նաև նշեց, որ բազ­միցս ե­ղել է Ար­ցա­խում և ա­մեն ան­գամ այն­տեղ լի­նե­լով, վե­րա­դար­ձել է գո­տեպ­նդ­ված, զո­րա­ցած, ա­րիա­ցած, տե­սել է այդ հզոր ո­գին: Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը կոչ­ված է ստեղ­ծա­գոր­ծե­լու: Դրա վառ վկա­յու­թյուն­նե­րը հնա­մյա տա­ճար­ներն են Ար­ցա­խի օրհ­նյալ հո­ղի վրա։ Նա շնոր­հա­կալ է Աստ­ծուց, որ այ­սօր ար­ցախ­ցու նվի­րու­մի, աշ­խա­տան­քի ար­դյուն­քում Ար­ցախն ապ­րում է խա­ղաղ պայ­ման­նե­րում։ Ըստ սր­բա­զան հոր` Ռու­սաս­տա­նը հա­րա­զատ եր­կիր է, ռու­սա­հա­յու­թյու­նը ՌԴ իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­րյա­ցա­կամ վե­րա­բեր­մուն­քի շնոր­հիվ ապ­րում է հոգևոր զար­թոնք, ազ­գա­յին, մշա­կու­թա­յին կյան­քի զար­թոնք։ Երբ 15 տա­րի ա­ռաջ Եզ­րաս սր­բա­զա­նը ստանձ­նեց Ռու­սաս­տա­նի և Նոր Նա­խիջևա­նի թե­մի ա­ռաջ­նոր­դու­թյու­նը, կար ըն­դա­մե­նը յոթ գոր­ծող ե­կե­ղե­ցի, այ­սօր ՌԴ-ում ու­նեն 44 գոր­ծող և 16 կա­ռուց­վող ե­կե­ղե­ցի­ներ։ Մե­կու­կես տաս­նա­մյակ ա­ռաջ ու­նեին ըն­դա­մե­նը 10-11 հա­մայնք, այ­սօր առ­կա է 84 գրանց­ված հա­մայնք՝ Վլա­դի­վոս­տո­կից մինչև Կա­լի­նինգ­րադ։ Թե­մի կազ­մում ու­նեին 8, իսկ այ­սօր` 38 հոգևո­րա­կան։ Եր­կու դպ­րոց է գոր­ծում Սանկտ Պե­տեր­բուր­գում` մեկ պե­տա­կան միջ­նա­կարգ դպ­րոց, որն այս տա­րի կոչ­վեց Լո­րիս Մե­լի­քո­վի ա­նու­նով, այն ու­նի հայ­կա­կան թե­քում, և հա­յոց լե­զուն դա­սա­վանդ­վում է որ­պես ամ­բող­ջա­կան ա­ռար­կա։ Այս տա­րի դպ­րոցն ստա­ցավ ար­տո­նա­գիր, ե­կե­ղե­ցա­կան հա­մա­լի­րի տա­րած­քում բա­ցե­ցին սբ Գրի­գոր Նա­րե­կա­ցու ա­նու­նը կրող վար­ժա­րան` իբրև պե­տա­կան կր­թա­կան կա­ռույց, բայց մաս­նա­վոր ֆի­նան­սա­վոր­մամբ։ Ծրա­գիրն ամ­բող­ջա­պես պե­տա­կան է, բայց այն ա­ռայժմ ֆի­նան­սա­վո­րում են ե­կե­ղե­ցու բա­րե­րար-հո­գա­բար­ձու­նե­րը։ Դրան զու­գա­հեռ` ու­նեն Հա­յոր­դաց տուն, որ­տեղ հա­ճա­խում է շուրջ 1500 ե­րե­խա` ստա­նա­լով հա­յե­ցի կր­թու­թյուն։ Կա­ռույ­ցը գոր­ծում է շուրջ 10 տա­րի և գրե­թե 10 հա­զար ե­րե­խա­ներ ան­ցել են այդ կա­ռույ­ցի բո­վով։ Բազ­մա­թիվ ե­րե­խա­ներ ներգ­րավ­ված են տար­բեր մշա­կու­թա­յին խմ­բակ­նե­րի մեջ, ու­նեն երգ­չախմ­բեր, պա­րա­յին, ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րի խմ­բակ­ներ (քա­նոն, դհոլ, դդուկ, դաշ­նա­մուր), գո­բե­լե­նի խմ­բակն է գոր­ծում, սպոր­տա­յի­նը և բո­լոր մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նե­րին, որ­տեղ մաս­նակ­ցում են, Հա­յոր­դաց տան ե­րե­խա­նե­րը միշտ նվա­ճում են ա­ռաջ­նա­կարգ տե­ղեր, ար­ժա­նա­նում մր­ցա­նակ­նե­րի։
Նրանք մաս­նակ­ցում են նաև Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում կազ­մա­կերպ­վող մի­ջո­ցա­ռում­նե­րին։ Ան­ցյալ տա­րի այ­ցե­լել են Ար­ցախ, և շատ ոգևոր­ված, խան­դա­վառ­ված են վե­րա­դար­ձել։ Ա­մեն տա­րի Հա­յոր­դաց տնից 50-60 ե­րե­խա ա­ռանձ­նաց­նում և բա­րե­րա­րի՝ Էդ­գար Ա­րա­մյա­նի հո­վա­նա­վո­րու­թյամբ, ու­ղար­կում են Հա­յաս­տան, որ­պես­զի տես­նեն ի­րենց պա­պե­րի եր­կի­րը։ Նրան­ցից շա­տե­րը Ռու­սաս­տա­նում են ծն­վել և չեն տե­սել Սևա­նը, Ա­րա­րա­տը, Մայր Ա­թո­ռը, Ար­ցա­խը։ Մի քա­նի այցն էլ բա­վա­կան է, որ նրանց մեջ ձևա­վոր­վի այն սե­րը, ո­րը միշտ ա­մուր կպա­հի կապն ար­մատ­նե­րի հետ։ Թե­մը հո­ղա­տա­րածք է ստա­ցել, որ­տեղ պի­տի ման­կա­պար­տեզ ու­նե­նան 150 ե­րե­խա­յի հա­մար։ Կու­նե­նան նաև ա­մա­ռա­յին ճամ­բար ու հան­գս­տի գո­տի։ Սր­բա­զա­նի վկա­յու­թյամբ` բա­ցա­ռիկ ու բա­րիդ­րա­ցիա­կան են ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Ռու­սաս­տա­նում լավ են ճա­նա­չում հա­յե­րին ու տե­ղյակ են հա­յոց պատ­մու­թյա­նը: Ռու­սաս­տա­նի պատ­մու­թյան մեջ հա­յե­րը մեծ ա­վանդ են թո­ղել, և պա­տա­հա­կան չէ, որ եր­կու տա­րի ա­ռաջ նշե­ցին թե­մի հիմ­նադր­ման 300-ա­մյա­կը։ 1717թ. Աստ­րա­խա­նում ար­դեն հիմն­վել է հայ­կա­կան թեմ, իսկ, ընդ­հան­րա­պես, Ռու­սաս­տա­նում հա­յե­րի ներ­կա­յու­թյու­նը գնում է պատ­մու­թյան խոր­քե­րը։
Մոսկ­վա­յի հայ­կա­կան ե­կե­ղե­ցին իր չա­փե­րով Հա­յաս­տա­նից դուրս գոր­ծող ա­մե­նա­մեծ ե­կե­ղե­ցին է, 13,2 հազ. քառ. մետր տա­րածք ու­նի, ու­նի բա­ցա­ռիկ թան­գա­րան, ո­րը ժա­մա­նա­կա­կից ին­տե­րակ­տիվ թան­գա­րան է, և ա­մի­սը շուրջ 5 հա­զար մարդ այ­ցե­լում է թան­գա­րան և ոչ միայն հա­յեր, այլև տար­բեր ազ­գե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։
Հրա­ժեշ­տից ա­ռաջ Սր­բա­զա­նը ծա­նո­թաց­րեց ա­ռաջ­նոր­դա­նիստ ե­կե­ղե­ցու մա­սունք­նե­րին և հա­յա­գի­տա­կան ուղղ­վա­ծու­թյան գրա­դա­րա­նի պա­հո­ցին։ Իսկ ե­կե­ղե­ցում հն­չած ա­ղոթ­քի ժա­մա­նակ Եզ­րաս սր­բա­զա­նը խնդ­րեց Աստ­ծո օգ­նու­թյու­նը, տի­րոջ հո­վա­նին Ար­ցա­խի հա­մար ի­րենց աստ­վա­ծա­հա­ճո, ազ­գան­վեր, հայ­րե­նա­շեն ա­ռա­քե­լու­թյան մեջ։ ՙՁեր վարձ­քը մեծ է լի­նե­լու, ո­րով­հետև դուք նվիր­ված եք ան­կա­շառ, դուք ա­նում եք ինք­նա­բուխ` հա­նուն հայ­րե­նի­քի, ազ­գի, հա­նուն Աստ­ծո։ Մենք էլ իբրև ձեզ հա­մար և՜ զա­վակ, և՜ եղ­բայր պատ­րաստ ենք մեր հա­մեստ կա­րո­ղու­թյուն­նե­րով լի­նե­լու ձեր կող­քին։ Թող Աստ­ված աշ­խար­հը խա­ղա­ղու­թյան մեջ պա­հի ու մեր սահ­ման­նե­րից վա­նի բո­լոր չար ու­ժե­րը։ Ար­ցա­խի հո­ղի վրա վկա­յու­թյուն­նե­րը նվի­րա­կան են ու վկա­յում են, թե ով է այդ հո­ղի ի­րա­կան տե­րը՚։
Հրա­ժեշ­տից ա­ռաջ Մոսկ­վա­յի Սուրբ Պայ­ծա­ռա­կեր­պու­թյուն Մայր տա­ճա­րում հն­չեցին ՙՀայր մեր՚ ¬ն ու պահ­պա­նիչ ա­ղոթք Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ժո­ղովր­դի ու Հա­յոց բա­նա­կի զին­վոր­նե­րի հա­մար։

Մոսկվա-Ստեփանակերտ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 27 May 2019 15:42:22 +0000
ԳՐԱ­ԲԱ­ՐԻՑ ՌՈՒ­ՍԵ­ՐԵՆ Է ԹԱՐԳ­ՄԱՆ­ՎԵԼ ՆԱ­ՐԵ­ԿԱ­ՑԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26725-2019-05-24-10-01-51 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26725-2019-05-24-10-01-51 ԳՐԱ­ԲԱ­ՐԻՑ ՌՈՒ­ՍԵ­ՐԵՆ Է ԹԱՐԳ­ՄԱՆ­ՎԵԼ ՆԱ­ՐԵ­ԿԱ­ՑԻՆ
Երևա­նի Մա­տե­նա­դա­րա­նի ա­վագ…

 Հա­կա­ռակ պատ­կա­ռե­լի տա­րի­քին (շու­տով կբո­լո­րի նրա 100-ա­մյա­կը)` Մար­գա­րի­տա Դար­բի­նյան-Մե­լի­քյա­նը շա­րու­նա­կում է ակ­տիվ աշ­խա­տել: Հայ մա­տե­նագ­րու­թյան ան­մահ կո­թո­ղից հատ­ված­նե­րի նոր թարգ­մա­նու­թյունն օ­րերս լույս է ըն­ծայ­վել ՙBMB փրինթ՚ հրա­տա­րակ­չու­թյան կող­մից` "Кни­га мелиз­матических песнопений" ան­վան­մամբ:

Դար­բի­նյան-Մե­լի­քյա­նը վա­ղուց է զբաղ­վում ՙՄա­տյան ող­բեր­գու­թյան՚ պոե­մի ու­սում­նա­սիր­մամբ: Դեռևս 1988թ. լույս էր տե­սել պոե­մի ռու­սե­րեն թարգ­մա­նու­թյան ա­ռա­ջին գի­տա­կան տար­բե­րա­կը՝ գոր­ծըն­կե­րու­հի­ներ Մ.Դար­բի­նյան-Մե­լի­քյա­նի և Լ.Խան­լա­րյա­նի հա­մա­տեղ աշ­խա­տան­քը։ Այդ աշ­խա­տու­թյունն էլ հիմք հան­դի­սա­ցավ հե­տա­գա բո­լոր հայտ­նի գե­ղար­վես­տա­կան թարգ­մա­նու­թյուն­նե­րի հա­մար:
ՙԳի­տեք, Նա­րե­կա­ցու ար­վես­տը լիար­ժեք ըն­կա­լե­լու, ա­ռա­վել ևս՝ թարգ­մա­նե­լու հա­մար միայն գրա­բա­րի ի­մա­ցու­թյու­նը քիչ է: Ես գրա­բա­րը, Նա­րե­կա­ցու տա­ղերն ըն­կա­լում եմ ըստ իմ մտ­քում հն­չող մե­ղե­դու, ե­րաժշ­տու­թյան։ Թարգ­մա­նե­լիս պետք է գտ­նել բա­ռեր, ո­րոնք նույն­քան մե­ղե­դա­յին են հն­չում, որ­քան Նա­րե­կա­ցու պոե­զիան: Քիչ է ճիշտ թարգ­մա­նե­լը, անհ­րա­ժեշտ է փո­խան­ցել մե­ղե­դայ­նու­թյու­նը, այն­պես որ դա նույն­չափ գե­ղե­ցիկ հն­չի՚,– ա­սում է թարգ­ման­չու­հին:
"Кни­га мелиз­матических песнопений" գիրքն ընդ­գր­կում է նաև Նա­րե­կա­ցու 13 բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի թարգ­մա­նու­թյուն­ներ, նա­խա­բան և գի­տա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­ներ:
Որ­պես ու­սում­նա­սի­րող` Դար­բի­նյան-Մե­լի­քյանն զբաղ­վել է ոչ միայն Նա­րե­կա­ցու ժա­ռան­գու­թյամբ: Նրա գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­ներն առ­նչ­վում են Մով­սես Խո­րե­նա­ցուն, Հով­հան­նես Դրաս­խա­նա­կերտ­ցուն, Թով­մա Արծ­րու­նուն, Շա­պուհ Բագ­րա­տու­նուն, Սի­մեոն Լե­հա­ցուն, Ստե­փա­նոս Օր­բե­լյա­նին: 70 տա­րի­նե­րի գի­տա­կան գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում նա թարգ­մա­նու­թյուն­ներ է կա­տա­րել նաև պարս­կե­րե­նից, գեր­մա­նե­րե­նից, անգ­լե­րե­նից, ֆրան­սե­րե­նից, ի­տա­լե­րե­նից ու ա­րա­բե­րե­նից:
Շու­տով լույս կտես­նի նրա աշ­խա­տու­թյուն­նե­րից ևս մե­կը` XIII դա­րի հայտ­նի հե­ղի­նակ­նե­րից մե­կի` ար­քե­պիս­կո­պոս Ստե­փա­նոս Օր­բե­լյա­նի (Ստե­փա­նոս Սյու­նե­ցի) ՙՊատ­մու­թյուն տանն Սի­սա­կան՚ աշ­խա­տու­թյան ռու­սե­րեն թարգ­մա­նու­թյու­նը:
ՙՀայրս հայ կա­թո­լիկ էր, մայրս՝ լե­հու­հի կա­թո­լիկ,- պատ­մում է տի­կին Մար­գա­րի­տան:- Եր­կուսն էլ շատ լավ ռու­սե­րեն գի­տեին, հայրս լե­հե­րեն չգի­տեր, իսկ մայրս չգի­տեր հա­յե­րեն: Եվ մեր տա­նը ռու­սե­րենն էր խո­սակ­ցա­կան լե­զուն: Իսկ գրա­բարն այն լե­զուն է, ո­րով սկ­սե­ցի սո­վո­րել հա­յե­րե­նը: Երբ աս­պի­րան­տու­րա ըն­դուն­վե­ցի, խո­սում էի միայն ռու­սե­րեն, աշ­խա­տում էի Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի լեզ­վի ինս­տի­տու­տում, որ­տեղ պաշտ­պա­նե­ցի թեկ­նա­ծուա­կան թեզս և սկ­սե­ցի գրա­բար սո­վո­րել: Իմ գրա­բա­րի ու­սու­ցիչն Ա­շոտ Աբ­րա­հա­մյանն էր. նա այն­քան շատ էր սի­րում գրա­բա­րը, այն­քան լավ գի­տեր, որ ա­զատ խո­սում էր գրա­բա­րով, ինչ­պես, ա­սենք, ես՝ ռու­սե­րեն: Հենց նա էլ ինձ ո­գեշն­չեց, գրա­բա­րի նկատ­մամբ մեծ սեր ներ­շն­չեց: Ու պետք է ա­սեմ, որ գրա­բա­րը շատ ա­վե­լի լավ գի­տեմ, քան ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նը,- իր մա­սին պատ­մում է Մար­գա­րի­տա Դար­բի­նյան-Մե­լի­քյա­նը:
Թարգ­ման­չու­հին նաև փա­ռա­վոր մար­տա­կան ան­ցյալ ու­նի: Մեծ Հայ­րե­նա­կա­նի տա­րի­նե­րին որ­պես կա­մա­վոր մեկ­նել էր ճա­կատ, Բա­թու­միում ծա­ռա­յել էր հրե­տա­նա­յին գն­դում, մաս­նակ­ցել Ստա­լինգ­րա­դի մար­տե­րին:


armeniasputnik.am

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 24 May 2019 09:59:02 +0000
ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻԱ­ԿԱՆ Ա­ՄՈՒՍ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԵՎ ԲԱ­ՐՈ­ՅԱ­ԿԱՆ ԱՅԼ ԿԱ­ՄԱ­ՅԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՇՈՒՐՋ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26714-2019-05-22-15-14-05 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26714-2019-05-22-15-14-05 ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻԱ­ԿԱՆ Ա­ՄՈՒՍ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԵՎ ԲԱ­ՐՈ­ՅԱ­ԿԱՆ ԱՅԼ ԿԱ­ՄԱ­ՅԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՇՈՒՐՋ
Անդ­րեյ ՏԿԱ­ՉՈՎ

 Ա­վագ քա­հա­նա

Մար­դու կամ հա­սա­րա­կու­թյան դեմ պայ­քա­րում բա­վա­կան է միայն բա­րո­յա­պես քայ­քա­յել նրան։ Մնա­ցածն իր բա­րո­յազ­րկ­վա­ծու­թյան բե­րու­մով մարդն ին­քը կա­նի։

Այս հան­ճա­րե­ղո­րեն պարզ սկզ­բուն­քը հաս­կա­նում էին հրեա­նե­րի թշ­նա­մի­նե­րը, երբ Աստ­ծո ա­ռաջ­նոր­դու­թյամբ հրեա ժո­ղո­վուր­դը Ե­գիպ­տո­սից շարժ­վում էր դե­պի Ա­վե­տյաց եր­կիր։ ՙԱստ­ված նրանց հետ է, քա­նի դեռ նրանք չեն մե­ղան­չում,- ո­րո­շե­ցին նրանք։ -Սո­վո­րեց­նենք նրանց մե­ղան­չել, և նրանց հաղ­թե­լը դժ­վա­րու­թյուն չի ներ­կա­յաց­նի՚։ Ան­գամ չենք ՙսո­վո­րեց­նի՚։ Պետք է մարդ­կանց մղել մե­ղան­չե­լու, խթա­նել, մեղ­քը դարձ­նել հա­սա­նե­լի, ՙդյու­րավ պա­շա­րող՚, ինչ­պես կա­սեր Պո­ղոս ա­ռա­քյա­լը (Եբր. 12։1)։ Մեր ի­րա­կա­նու­թյան մեջ դա հետևյալ կերպ է հն­չում. ՙԿա­սենք, որ դրա­նում մեղք չկա, կան նոր նոր­մեր, ո­րոնք մի ժա­մա­նակ մեր­ժում էին միջ­նա­դա­րյան կրո­նա­մոլ­նե­րը՚։ Հա­վա­նա­բար, ծա­նոթ եք այս խո­սակ­ցու­թյուն­նե­րին։ Եվ այդ­ժամ մար­դը (հա­սա­րա­կու­թյու­նը) զրկ­վում է Աստ­ծո օգ­նու­թյու­նից, ում հա­մար մեղ­քը նող­կա­լի է։ Եվ դա, իս­կա­պես, վերջն է։ Բա­ռա­ցիո­րեն վեր­ջը։ Այդ ժա­մա­նակ ար­դեն ինքդ ա­նար­ժեք բա­նե­րի դի­մաց թշ­նա­մուդ կտաս ա­մե­նաար­ժե­քա­վո­րը։ Նաև կկորց­նես բա­նա­կա­նու­թյունդ, հի­շո­ղու­թյունդ և ու­ժերդ, կապ­րես վա­խի ու շփո­թու­թյան մեջ, ինքդ քեզ նվաստ ու, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, ան­պի­տան կզ­գաս։ Դեռևս Թվոց գր­քում (Հին կտա­կա­րան) հի­շա­տակ­ված այս մար­տա­վա­րու­թյու­նը միայն մա­դիա­մա­ցի­նե­րը (հրեա ժո­ղովր­դի թշ­նա­մի­նե­րը) չէ, որ փոր­ձել են։
Խոր­հր­դա­յին բա­րո­յա­կա­նու­թյու­նը, որն ար­գե­լում էր մե­ղան­չել, ար­գե­լում էր նաև ա­ղո­թել։ Սահ­մա­նա­փա­կում էր շնոր­հի աղ­բյուր­նե­րից (Աստ­վա­ծաշն­չից ու ե­կե­ղե­ցու խոր­հուրդ­նե­րից) օգտ­վե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը։ Նշա­նա­կում է՝ սեր­մա­նում էր կեղ­ծա­վո­րու­թյուն, սի­րում էր մե­ղան­չել ծա­ծուկ և բա­րո­յա­կան մա­կար­դա­կը հս­կում էր լոկ ար­գելք­նե­րի մի­ջո­ցով։ Ա­պա ար­գելք­նե­րի ժա­մա­նակ­ներն ան­ցան, և մար­դիկ սկ­սե­ցին մե­ղան­չել բա­ցեի­բաց, ա­սես շղ­թա­յից ար­ձակ­ված։
Ապ­րե­լու հա­մար բա­րո­յա­կա­նու­թյու­նը նույն­քան կարևոր է, որ­քան հա­ցը։ Ե՜վ խիղճն է պետք, և՜ Աստ­ծո վա­խը, և՜ հա­մա­կե­ցու­թյան հա­մընդ­հա­նուր նոր­մե­րը։ Շնոր­հի աղ­բյուր­ներն ար­դեն բաց են. Աստ­վա­ծա­շուն­չը չեն թաքց­նում, տա­ճար­նե­րը չեն ա­վե­րում։ Բայց ժո­ղո­վուր­դը դա­տա­պարտ­ված է դեռ եր­կար վար­ժեց­նե­լու իր ըն­դար­մա­ցած բնու­թյան բա­րո­յա­կան մկան­նե­րը, որ­պես­զի սպի­տակն իր աչ­քին կր­կին սպի­տակ լի­նի, իսկ սևը՝ սև։
Այս­պես է և ՙքա­ղա­քա­ցիա­կան ա­մուս­նու­թյուն՚ կոչ­վա­ծը։ Այն վա­ղուց իր կա­յուն տեղն է զբա­ղեց­րել մեր կյան­քում և ի հայտ գա­լուց ի վեր ար­դեն հասց­րել է փոխ­վել դե­պի վա­տը։ Ֆրան­սիա­կան հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ­նե­րից սկ­սած այս­պես էր կոչ­վում տե­ղա­կան իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րում գրանց­ված, բայց ա­ռանց ե­կե­ղե­ցու օրհ­նու­թյան ա­մուս­նու­թյու­նը։ Այժմ ար­դեն այդ ա­նու­նով կո­չում են պար­զա­պես եր­կու ան­ձանց հա­մա­կե­ցու­թյու­նը՝ ա­ռանց որևէ օ­րի­նա­կա­նաց­ման ու գրանց­ման, այլ ոչ թե ա­մուս­նու­թյու­նը՝ ա­ռանց պսա­կի ա­րա­րո­ղու­թյան։ ՙԴե՞մ չես ինձ հետ ապ­րե­լու, քնե­լու և այլն։ Ե­թե ոչ, ես նույն­պես դեմ չեմ: Միայն ա­ռանց պար­տա­վո­րու­թյուն­նե­րի, կնի­քի, եր­դում­նե­րի ու ստո­րագ­րու­թյան։ Ով ա­ռա­ջի­նը հոգ­նեց, միան­գա­մից կհե­ռա­նա, իսկ մյու­սը՝ հան­գիստ կըն­դու­նի դա։ Մենք ա­զատ մար­դիկ ենք։ Ի­հար­կե՝ ոչ մի ե­րե­խա։ Այ­լա­պես հեշ­տու­թյամբ հե­ռա­նալ չի լի­նի՚։ Ե­թե կինն ա­սում է. ՙՀա­մա­ձայն եմ՚, ա­հա և քեզ ՙքա­ղա­քա­ցիա­կան ա­մուս­նու­թյուն՚՝ ժա­մա­նա­կա­կից ի­մաս­տով։

Եվ ոչ ոք չի նկա­տել, որ սա դա­վադ­րու­թյուն է կնոջ դեմ։ Բա­նը նույ­նիսկ նրա­նում չէ, որ կի­նը գե­նե­տի­կո­րեն, ֆի­զիո­լո­գիա­պես ու իր ողջ էու­թյամբ ձգ­տում է ու­նե­նալ ըն­տա­նիք, ե­րե­խա­ներ, կա­յու­նու­թյուն և տա­քուկ ան­կյուն։ Որ­քան էլ որ ա­նար­գեն նրան ժա­մա­նա­կա­կից սո­ցիո­լոգ­նե­րը, նա շա­րու­նա­կում է ցան­կա­նալ նույ­նը` Աստ­ծո ստեղ­ծած բնու­թյան շր­ջա­նակ­նե­րում։ Բայց հար­ցը նույ­նիսկ դա չէ, այլ այն, որ կինն ա­վե­լի շուտ է ծե­րա­նում ու կորց­նում գրավ­չու­թյու­նը։ Նրան հա­կա­ցուց­ված է իր կյան­քի լա­վա­գույն տա­րի­նե­րը քա­մուն տալ։ Մե­կը նրա հետ մի քա­նի տա­րի կապ­րի (19-22 տա­րե­կա­նում)։ Հե­տո կա­սի. ՙՀոգ­նել եմ քեզ­նից, հա­ջո­ղու­թյուն՚։ Հե­տո մի ու­րի­շը կապ­րի այդ­պես (ա­ռանց ե­րե­խա­նե­րի ու պար­տա­վո­րու­թյուն­նե­րի)։ Սա ար­դեն կլի­նի, ա­սենք, 22-25 տա­րե­կա­նում։ Հե­տո մի եր­կու տա­րի դեպ­րե­սիա­յի ու հար­կա­դիր դա­դա­րի շր­ջան կլի­նի (որ­քան էլ գե­ղե­ցիկ լի­նես, զույգ գտ­նելն այ­սօր հեշտ չէ)։ 26-30 տա­րե­կա­նում նմա­նա­տիպ ևս մի փորձ կար­վի նույն բե­մագ­րով՝ ա­ռանց ե­րե­խա­նե­րի, ա­ռանց ստո­րագ­րու­թյան, վարձ­ված բնա­կա­րան­նե­րում։ Բա­ցատ­րե­լու կա­րիք կա՞, որ կի­նը տա­րեց­տա­րի կորց­նում է իր ե­րի­տա­սար­դու­թյունն ու ու­ժե­րը, թար­մու­թյունն ու գե­ղեց­կու­թյու­նը։ Բա­ցատ­րե­լու կա­րիք կա՞, որ իր 30 տա­րե­կա­նում նա նույ­նը չի լի­նի, ինչ 19-ում։ Իսկ սիր­տը չի դա­դա­րի եր­ջան­կու­թյուն փնտ­րե­լուց, եր­ջան­կու­թյան հույ­սերն էլ գնա­լով կմա­րեն, ինչ­պես ձյու­նա­նուշն արևի շո­ղե­րի տակ։ Եվ նրա­նից կհո­սեն ոչ թե ջրի կա­թիլ­ներ, այլ ար­ցունք­ներ։ Եվ ժա­մա­նա­կի հետ ա­պա­գան հո­րի­զո­նում կուր­վագ­ծի ՙծե­րու­թյուն՚ բա­ռը՝ ոչ պա­կաս սար­սա­փազ­դու մակ­դիր­նե­րով՝ ՙմիայ­նակ, դա­ժան, ա­նօ­գուտ՚։ ՙԴա­ժան՚, ո­րով­հետև անհ­նար է չչա­րա­նալ ողջ աշ­խար­հի վրա՝ գտն­վե­լով կյան­քի լու­սանց­քում՝ թող որ սե­փա­կան մեղ­քով։ Այն­պես որ, աղ­ջիկ­ներ, երբ ձեզ ա­ռա­ջար­կում են ա­զատ հա­րա­բե­րու­թյուն­ներ, ձեզ ու­ղիղ տեքս­տով ա­ռա­ջար­կում են դժ­բախ­տու­թյուն։ Եվ այն, որ ժա­մա­նա­կա­կից ճղ­ճիմ հա­սա­րա­կու­թյու­նը հան­դուր­ժում է դա, ոչ մի կերպ չի մեղ­մում այս երևույ­թի չա­րա­նենգ բնույ­թը։

Իսկ տղա­մար­դուն ի՞նչ։ Նրա հա­մար հեշտ է։ Զո­րա­վոր բնազ­դը նրան չի թե­լադ­րում ծնն­դա­բե­րել։ Ու ե­թե իր խղճմ­տան­քի հետ ա­մեն ինչ կար­գին չէ, ա­պա նա իր 35-40 տա­րե­կա­նում էլ կգտ­նի 20 տա­րե­կա­նի մի ան­խել­քի, ով դա­վա­նում է ա­զատ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սկզ­բունք­նե­րը։ Մա­նա­վանդ ե­թե փող ու­նի։ Ան­գամ՝ ոչ այն­քան շատ փող։ Բա­վա­կան է ու­նե­նալ սե­փա­կան բնա­կա­րան ու կնո­ջը ռես­տո­րան տա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Գու­ցե կա­սեք՝ այդ­պես էլ պետք է։ Իսկ ես այլ կար­ծի­քի եմ։ Հա­մա­ձայն չեմ նաև, ե­թե ա­սեք, որ կա­րե­լի է տղա­մար­դուն իր ըն­տա­նի­քից գո­ղա­նալ, քա­նի որ տա­րիքդ անց­նում է, և սկզ­բունք­ներն ար­դեն կարևոր չեն, որ տղա­մար­դը կա­րող է եր­կու ըն­տա­նիք պա­հել և այլն։ Ու թեև հա­մա­տա­րած կա­տար­վում է դա, նման դեպ­քե­րի հա­ճա­խա­կա­նու­թյունն ինձ չի հա­մո­զում նորմ ան­վա­նել դա:
Սրանք բա­րո­յա­կան հի­վան­դու­թյուն­ներ են՝ դա­տա­պարտ­ված վեր­ջին դա­տաս­տա­նի ա­հեղ կրա­կին։
Շփա­ցած ե­րե­խա­ներ, ով­քեր չգի­տեն ՙոչ՚ բա­ռը, ան­պատ­կառ ե­րի­տա­սարդ­ներ, որ չգի­տեն` ին­չի հա­մար ապ­րել, ան­միտ ծե­րեր, ով­քեր ո­րո­շել են շվայ­տու­թյամբ լրաց­նել ե­րի­տա­սարդ օ­րե­րին բաց թո­ղա­ծը` նույն շար­քից են, նույն կրա­կի հա­մար։ Իսկ ժո­ղո­վուր­դը, ո­րը հաշտ­վել է նմա­նօ­րի­նակ խն­դիր­նե­րի այս կույ­տի հետ, ո­րը հա­մա­ձայն է այս ա­մե­նը ճա­նա­չել որ­պես բնա­կա­նոն երևույթ փոխ­ված աշ­խար­հում, շատ թույլ ժո­ղո­վուրդ է։ Գու­ցե նա մի ժա­մա­նակ ու­ժեղ էր, բայց հի­մա թույլ է։ Աշ­խա­տա­սի­րու­թյու­նը նրա­նում ան­խու­սա­փե­լիո­րեն կփո­խա­րին­վի ձրիա­կե­րու­թյամբ։ Հայ­րե­նա­սի­րու­թյու­նը կփո­խա­րին­վի պրագ­մա­տիկ լկ­տիու­թյամբ։ Հա­վա­տար­մու­թյու­նը կհա­մար­վի ժա­մա­նա­կավ­րեպ։ Ան­գամ գի­տու­թյունն ու կր­թու­թյու­նը կկա­ղեն, քա­նի որ բա­րո­յազ­րկ­ված մարդ­կանց հա­տուկ չեն ժրա­ջա­նու­թյունն ու ի­մաստ­նու­թյան ձգ­տու­մը։ Հի­վան­դու­թյուն­ներն էլ կհա­ճա­խա­նան։ Մարմ­նի նվաղ­կո­տու­թյունն ան­բա­րո­յա­կա­նու­թյան ուղ­ղա­կի հետևանքն է։ Նման ժո­ղովր­դի հետ պա­տե­րազ­մե­լու կա­րիք էլ չկա։ Նրան հաղ­թե­լը մեկ ան­գամ մեկ է: Դան­դաղ ու ա­նի­մաստ սո­ղում է նա դե­պի պատ­մու­թյան գե­րեզ­մա­նը, և այդ գե­րեզ­մա­նին ա­ղո­թող ան­գամ չի լի­նի։
Ա­մեն ինչ, ի­հար­կե, այդ­քան վատ չէ, որ ա­տե­լով ա­տես կյան­քը, թքես ա­մեն ին­չի վրա ու ե­րես թե­քես։ Բայց ա­մեն ինչ բա­վա­կա­նա­չափ լուրջ է, ան­հան­գս­տա­նա­լու հա­մար անձ­նա­կան ու հա­սա­րա­կա­կան խն­դիր­նե­րով։ Ներդ­րում­ներն անհ­րա­ժեշտ են, տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցը նույն­պես, պատ­շաճ թո­շակ­նե­րը պետք են, ա­ռող­ջա­պա­հու­թյու­նը, բնա­կա­րա­նա­շի­նու­թյու­նը և այլն։ Ո՞վ է ա­ռար­կում։ Բայց այդ ա­մե­նի մա­սին առն­վազն խո­սում են։ Սա­կայն այն մա­սին, որ ա­ղը կորց­նում է իր հա­մը, որ ե­թե ժո­ղո­վուր­դը լիա­կա­տար բա­րո­յազ­րկ­ման հաս­նի, ոչ մի բա­նի պի­տա­նի չի լի­նի, ոչ ոք ան­գամ չի էլ խո­սում։
Հա­մեստ ա­ռա­ջարկս է վե­րըն­թեր­ցել հինկ­տա­կա­րա­նյան Իս­րա­յե­լի պատ­մու­թյու­նը։ Դա ողջ Հին ուխտն է։ Թա­գա­վո­րաց գր­քե­րը և հատ­կա­պես մար­գա­րե­նե­րը։ Այն­տեղ կա­պը, մի կող­մից, հզո­րու­թյան, կեն­սու­նա­կու­թյան ու ար­դա­րու­թյան, մյուս կող­մից՝ անկ­ման, խայ­տա­ռա­կու­թյան ու բա­րո­յա­կան սան­ձար­ձա­կու­թյան միջև ներ­կա­յաց­ված է ա­մե­նայն ակն­հայ­տու­թյամբ։ Քրիս­տո­նյա ժո­ղո­վուր­դը՝ նոր Իս­րա­յե­լը, այդ պատ­մու­թյան կեն­դա­նի է­ջե­րից սո­վո­րե­լու շատ բան ու­նի։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Wed, 22 May 2019 15:07:59 +0000
ՙՏԵ­ՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՆՁ՝ ՈՐ­ՏԵՂ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻ ԿԱ­ՌՈՒ­ՑԵԼ՚ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26700-2019-05-20-16-58-19 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26700-2019-05-20-16-58-19 ՙՏԵ­ՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՆՁ՝ ՈՐ­ՏԵՂ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻ ԿԱ­ՌՈՒ­ՑԵԼ՚
Ա­շոտ ԳԱ­ՐԵ­ԳԻ­ՆՅԱՆ

 Հա­րավ­ռու­սա­կան Նո­վո­մի­խայ­լովս­կիյ ա­վա­նի բնա­կիչ Նի­կո­լայ Քո­չյանն իր ծնն­դյան վկա­յա­կա­նը պահ­պա­նում է որ­պես ա­մե­նա­թանկ մա­սունք­նե­րից մե­կը։ Ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ այն հաս­տա­տում է 1946թ. նրա լույս աշ­խարհ գա­լը։ Այլ նաև այն պատ­ճա­ռով, որ նա ծն­վել է Ռու­սաս­տա­նի Կրաս­նո­դա­րի երկ­րա­մա­սի Հայ­կա­կան շր­ջա­նի Շա­հու­մյան շրջ­կենտ­րո­նում։ 1953 թվա­կա­նին` վար­չա­տա­րած­քա­յին նոր բա­ժա­նու­մից հե­տո, Հայ­կա­կան շր­ջա­նը մտավ Տուապ­սեի կազմ ու լու­ծար­վեց։ Իսկ հի­շա­տա­կած փաս­տաթղ­թում այն դեռ գո­յու­թյուն ու­նի..

Հա­յե­րը վա­ղուց են հաս­տատ­վել այդ շր­ջա­նում: Այս­տեղ հայ­կա­կան շատ մեծ գե­րեզ­մա­նա­տուն, 1794թ. թվագ­րով տա­պա­նա­քա­րեր կան։ Սա նշա­նա­կում է, որ հա­յերն սկ­սել են այս­տեղ բնա­կու­թյուն հաս­տա­տել առն­վազն 18-րդ դա­րի կե­սե­րից։
Ա­վե­լի քան մեկ տաս­նա­մյակ աշ­խա­տե­լով շի­նա­րա­րու­թյան բնա­գա­վա­ռում, վաս­տա­կե­լով ժո­ղովր­դի հար­գան­քը՝ Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չը ներ­կա­յումս հա­ջո­ղակ գոր­ծա­րար է։ Մաս­նա­վո­րա­պես՝ նա Տուապ­սեի շր­ջա­նում հե­ղի­նա­կու­թյուն վա­յե­լող ՙՏոր­նա­դո՚ նա­վաս­պոր­տա­յին ա­կում­բի սե­փա­կա­նա­տերն է։ Նա այդ ա­կում­բը ստեղ­ծել է 1990-ա­կան­նե­րի սկզբ­նե­րին կրտ­սեր եղ­բայր Ի­լյա­յի հետ մա­սին։ Այդ ժա­մա­նակ­նե­րից եղ­բայր­նե­րը հա­մա­տեղ ղե­կա­վա­րում են ա­կում­բը, ո­րը դի­նա­միկ կեր­պով զար­գա­նում է և դար­ձել է ջրա­յին տու­րիզ­մի հան­րա­ճա­նաչ կենտ­րոն Ռու­սաս­տա­նի հա­րա­վում։
Բիզ­նե­սը բիզ­նես, սա­կայն Քո­չյան եղ­բայր­նե­րը չեն մո­ռա­նում նաև հոգևոր բա­ղադ­րի­չի մա­սին։ Դեռ ա­վե­լին՝ որ­պես Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ուս­մունք­նե­րով ա­ռաջ­նորդ­վող հա­վա­տա­ցյալ­ներ, նրանք գոր­ծի հան­դեպ այլ մո­տե­ցում պար­զա­պես չեն պատ­կե­րաց­նում:
-Հի­շում եմ,¬ պատ­մում է Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չը,- Սուր­գու­տից վե­րա­դառ­նա­լով, որ­տեղ բա­վա­կան եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել եմ տե­ղի խո­շոր պա­նե­լա­յին տնա­շի­նա­կան կոմ­բի­նա­տում (վիթ­խա­րի կոմ­բի­նատ էր՝ այդ ժա­մա­նակ ամ­բողջ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րով երկ­րոր­դը), ար­ժա­նա­ցել ՙՆավ­թա­գա­զա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան պատ­վա­վոր շի­նա­րար՚ կոչ­մա­նը, ես Շա­հու­մյան գնա­ցի, շր­ջե­ցի հայ­րե­նի գյու­ղով։ Այն­տեղ գյու­ղը գրե­թե եր­կու հա­վա­սար մա­սե­րի բա­ժա­նող բլ­րակ կա։ Հաս­նե­լով այդ բլ­րա­կին` հի­շե­ցի, թե ինչ­պես էր տատս պատ­մում, որ այս­տեղ մի ժա­մա­նակ փայ­տա­շեն մի հին ե­կե­ղե­ցի կար, ո­րը խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում բոլշևիկ­նե­րը վա­ռե­ցին։ Ու գլ­խումս մի միտք ծա­գեց. գու­ցե այս­տեղ մի նոր ե­կե­ղե­ցի՞ կա­ռու­ցեմ։ Գա­ղա­փա­րով կիս­վե­ցի եղ­բորս հետ, ա­սում եմ՝ փո­ղի հար­ցում խն­դիր­ներ չեն լի­նի, չէ՞ որ Սուր­գու­տում լավ փող էինք վաս­տա­կել։ Ի­լյան ա­սաց, որ չի ա­ռար­կում: Ու ես գոր­ծի ան­ցա։
1990 թվա­կանն էր։ Խոր­հր­դա­յին պե­տա­կան կա­ռույց­նե­րը դեռ գոր­ծում էին, բայց ի­րա­կան ազ­դե­ցու­թյուն ար­դեն չու­նեին։ Շրջ­գործ­կո­մում, ուր դի­մեց Ն. Քո­չյա­նը, նրան չմեր­ժե­ցին, բայց հաս­կաց­նել տվին, որ ոչն­չով չեն կա­րո­ղա­նա օգ­նել, հույ­սը պետք է սե­փա­կան ու­ժե­րի վրա դնի։ Իսկ նրան հենց դա էր պետք։ Շի­նա­րար­նե­րի խումբ հրա­վի­րեց, շի­նա­նյու­թեր գնեց։ Եվ 1991¬ին սկս­վեց շի­նա­րա­րու­թյու­նը։
Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին 1-ի­նի խոր­հր­դով, ում Քո­չյան եղ­բայր­նե­րը դի­մե­ցին, երբ ե­կե­ղե­ցին ար­դեն կա­ռուց­վել էր, ե­կե­ղե­ցին Սուրբ Էջ­միա­ծին ան­վա­նե­ցին։ ՙՍա հետ­խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նի հա­րա­վում կա­ռուց­ված ա­ռա­ջին հայ­կա­կան ե­կե­ղե­ցին էր։ Այդ­կերպ ես, պատ­կե­րա­վոր ա­սած, մտա պատ­մու­թյան մեջ,¬ ժպ­տում է Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չը։
Ե­կե­ղե­ցին հան­դի­սա­վո­րու­թյամբ բաց­վեց 1995թ.։ Վան­քի օծ­ման ա­րա­րո­ղու­թյան ըն­թաց­քում Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Հյու­սի­սա­յին Կով­կա­սի թե­մի այն ժա­մա­նակ­վա գլ­խա­վոր ա­ռաջ­նոր­դա­կան տե­ղա­պահ Եզ­նիկ Պետ­րո­սյա­նը Ն. Քո­չյա­նին այդ ե­կե­ղե­ցում սար­կա­վագ կար­գեց։
Ճար­տա­րա­պետ Բ.Ա­ղա­մի­րո­վի մտահ­ղաց­մամբ՝ Սուրբ Էջ­միա­ծին վանքն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է հինգ­գմ­բե­թա­նի մեծ ծա­վալ­ներ ու­նե­ցող կա­ռույց, ո­րը հեռ­վից ար­տա­քին տես­քով բաց­ված գիրք է հի­շեց­նում։ Այդ ե­կե­ղե­ցու ծխա­կան­նե­րը Շա­հու­մյա­նի բնա­կիչ­ներն են, ինչ­պես նաև հարևան գյու­ղե­րում ու խու­տոր­նե­րում ապ­րող հա­յե­րը։ 2001թ. նո­յեմ­բե­րի 11-ին վան­քում հան­դի­սա­վո­րու­թյամբ տոն­վել է Հա­յաս­տա­նում քրիս­տո­նեու­թյան ըն­դուն­ման 1700-ա­մյա­կը։ Կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տանք­ներն ստանձ­նել էր տե­ղի հայ­կա­կան հա­մայն­քը։
-Հետ­խոր­հր­դա­յին այդ ա­ռա­ջին տա­րի­նե­րին կյան­քը հեշտ չէր,¬ պատ­մում է Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չը։¬ Եվ ինձ հա­ճախ էին հան­դի­մա­նում. իբր, ի՞նչ կա­րիք կա այդ­քան գու­մար ծախ­սել այդ ե­կե­ղե­ցու վրա, ա­վե­լի լավ չէր լի­նի՞ փո­ղը կա­րի­քա­վոր­նե­րին բա­ժա­նել։ Ես պա­տաս­խա­նում էի, դե, 700-ա­կան կամ ան­գամ 1000-ա­կան ռուբ­լի կբա­ժա­նեմ, և ի՞նչ։ Մար­դիկ մեկ¬եր­կու շա­բա­թում կծախ­սեն, դրա­նով էլ կա­վարտ­վի։ Իսկ ե­կե­ղե­ցին հա­վի­տյան կմ­նա, չէ՞ որ այն Աստ­ծո տա­ճարն է, այս­տեղ են գա­լիս Բարձ­րյա­լին ի­րենց խո­հե­րը հայտ­նե­լու։ Ինչ վե­րա­բե­րում է կա­րի­քա­վոր­նե­րին, մենք ա­ռանց դրա էլ օգ­նում ենք նրանց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի նե­րա­ծին չափ։
Ժա­մա­նակն ա­պա­ցու­ցեց Նի­կո­լայ Քո­չյա­նի ճշ­մար­տա­ցի լի­նե­լը։ Այ­սօր Սուրբ Էջ­միա­ծին ե­կե­ղե­ցին Ռու­սաս­տա­նի հա­րա­վում ապ­րող հա­յե­րի հոգևոր կյան­քի ճա­նա­չում վա­յե­լող կենտ­րոնն է։ Այն­պես որ, մար­դիկ ապ­րում են ոչ միայն հա­նա­պա­զօ­րյա հա­ցով (թե­պետ, հա­վա­նա­բար, ո­մանք հենց դա էլ կցան­կա­նա­յին)։
Հա­րա­վա­յին դաշ­նա­յին օկ­րու­գի Տուապ­սեի շր­ջա­նում մի քա­նի տա­րի անց երկ­րորդ նման հոգևոր կենտ­րո­նը դար­ձավ ե­րեք­գմ­բե­թա­նի Սբ. Նի­կո­լայ Հրա­շա­գործ ե­կե­ղե­ցին, ով հա­մար­վում է ճա­նա­պար­հորդ­նե­րի և նա­վաս­տի­նե­րի հո­վա­նա­վո­րը, ե­կե­ղե­ցին կա­ռուց­վել է Նո­վո­մի­խայ­լովս­կիյ ա­վա­նում։ Նրա կա­ռու­ցու­մը նույն­պես ֆի­նան­սա­վո­րել են Քո­չյան եղ­բայր­նե­րը։ Շի­նա­րա­րու­թյան մեկ­նարկն օ­ծե­լու հա­մար հրա­վիր­վել էր ՀԱԵ Ա­րա­րա­տյան թե­մի ա­ռաջ­նորդ Գա­րե­գին ե­պիս­կո­պոս Ներ­սի­սյա­նը (Ա­մե­նայն Հա­յոց ա­պա­գա Գա­րե­գին 2-րդ կա­թո­ղի­կո­սը)։
Հայ ժո­ղովր­դի և Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ա­ռաջ ու­նե­ցած զգա­լի վաս­տա­կի հա­մար Նի­կո­լայ Քո­չյա­նին շնորհ­վել է ՀԱԵ ա­մե­նա­բարձր պարգևը` Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ շքան­շա­նը:
Ան­ցյա­լի հի­շո­ղու­թյու­նը
Քո­չյան­նե­րի տոհմն սկիզբ է առ­նում Արևմտյան Հա­յաս­տա­նից, Տրա­պի­զո­նի և Սամ­սու­նի միջև գտն­վող մի շր­ջա­նից: Այն­տեղ 17-րդ դա­րի կե­սե­րին մի հայ­կա­կան գյուղ կար, որ­տեղ էլ ապ­րում էին Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չի նա­խա­պա­պե­րը: Այ­սօր այդ բնա­կա­վայ­րը Պե­լե­թի-յա­թաղ է կոչ­վում, ու այն­տեղ միայն թուր­քեր են ապ­րում: Իսկ հա­յեր այլևս չկան. ո­մա՜նց ֆի­զի­կա­պես են ոչն­չաց­րել, ո­մա՜նց բռ­նի կեր­պով մադ­մե­դա­կան են դար­ձել: Շատ քչե­րին է հա­ջող­վել փրկ­վել` տե­ղա­փոխ­վե­լով այլ եր­կր­ներ: Պատ­մու­թյուն, որ բնո­րոշ է 20-րդ դա­րի սկզ­բին Ցե­ղաս­պա­նու­թյան սար­սափ­նե­րը տե­սած ամ­բողջ Արևմտյան Հա­յաս­տա­նին…
-Չեմ ստանձ­նում դա­տել այն հայ­րե­նա­կից­նե­րին, ով­քեր մնա­ցել են Թուր­քիա­յում, բայց դրա հետ մեկ­տեղ էլ մահ­մե­դա­կա­նու­թյուն ըն­դու­նել,- ա­սում է Քո­չյա­նը: -Չէ՞ որ դա հար­կադ­րա­բար էր ար­վում` հա­նուն ի­րենց հա­րա­զատ­նե­րի ու մեր­ձա­վոր­նե­րի փր­կու­թյան: Մեր այն­տե­ղի երկ­րա­մա­սե­րում ապ­րող հա­յե­րից շա­տե­րը չեն մո­ռա­ցել ի­րենց մայ­րե­նի լե­զուն և տա­նը շփ­վում են հա­յե­րե­նի համ­շե­նի բար­բա­ռով` հենց այն նույն բար­բա­ռով, ո­րով խո­սում են Տրա­պի­զո­նից ու Սամ­սու­նից Ռու­սաս­տա­նի հա­րա­վի շր­ջան­ներ տե­ղա­փոխ­ված հա­յե­րը: Իմ եղ­բայր Ի­լյան ան­ցած տա­րի Տրա­պի­զոն է գնա­ցել ու հե­տո Պե­լե­թի-յա­թաղ: Այն­տեղ նրանց խումբն ու­ղեկ­ցորդ է վար­ձել: Պարզ­վել է, որ նա տե­ղի հա­յե­րից էր, մի քիչ հա­յե­րեն էր խո­սում: Մե­րոնք ու­րա­խա­ցան` հայ­րե­նակ­ցի հան­դի­պե­լով:
Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չի նա­խա­պապն ու պա­պը Թու­քիա­յից Ռու­սաս­տան են տե­ղա­փոխ­վել դեռևս 1890-ա­կան­նե­րին, նախ­քան հայ­կա­կան ջար­դե­րի թա­փա­նիվն ամ­բողջ ու­ժով գոր­ծի դր­վե­լը: Մար­դիկ Ռու­սաս­տա­նի հա­րա­վում գտան վայ­րեր, ո­րոնք ի­րենց հայ­րե­նի հո­ղերն են հի­շեց­նում, աս­տի­ճա­նա­բար հաս­տատ­վե­ցին, սկ­սե­ցին ըն­տե­լա­նալ վայ­րին: Այդ­կերպ այս­տեղ ի հայտ ե­կան հա­յե­րով բնա­կեց­ված գյու­ղեր` Շա­հու­մյան, Գոյթղ, Պե­լեթ­լուգ և ու­րիշ­ներ: ՙԱյդ ժա­մա­նակ նա­խա­պա­պիս հետ ե­կել էին նրա եր­կու եղ­բայր­նե­րը՚,- ա­սում է Ն. Քո­չյա­նը:- Բայց նրանց մոտ չս­տաց­վեց հար­մար­վել: Վեր­ջի­վեր­ջո նրանք ա­սա­ցին նրան. ՙՀամ­բար­ձում, ա­վե­լի լավ է մենք հայ­րե­նի գե­րեզ­ման­նե­րին վե­րա­դառ­նանք՚: Ու հետ գնա­ցին: Իսկ 1915թ. հե­տո նրանց հետ­քե­րը, դժ­բախ­տա­բար, կո­րան՚:
Որ­պես Ռու­սաս­տա­նի հա­րա­վի ՀԱԵ թե­մա­կան խոր­հր­դի ղե­կա­վար` Նի­կո­լայ Քո­չյա­նը եր­կու ան­գամ մաս­նակ­ցել է Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սի ընտ­րու­թյուն­նե­րին: Ա­ռա­ջին ան­գամ ըն­տր­վեց Գա­րե­գին 1-ի­նը, իսկ երկ­րորդ` Գա­րե­գին 2-րդը:
ՙԱ­մե­նա­մեծ պատ­վի­րա­կու­թյու­նը եր­կու ան­գամ էլ Ռու­սաս­տա­նից էր,- ա­սում է նա: -Եվ դա իր բա­ցատ­րու­թյունն ու­նի. Ռու­սաս­տա­նում ապ­րում է գրե­թե նույն­քան հայ, որ­քան որ հենց Հա­յաս­տա­նում: Ե­թե ոչ ա­վե­լի: Չեմ վա­խե­նա բարձ­րա­գոչ բա­ռեր հն­չեց­նել. ռու­սաս­տա­նաբ­նակ հա­յե­րը միշտ Հա­յաս­տա­նի կող­քին են: Մենք ապ­րում ենք ձեր խն­դիր­նե­րով ու հոգ­սե­րով, ու­րա­խա­նում ձեր հա­ջո­ղու­թյուն­նե­րով: Որևէ կաս­կած չու­նեմ, որ այդ­պես կլի­նի նաև ա­սու­հետև՚:


(Տպագրվում է մասնակի կրճատումներով)
www.russia.armenia.info

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 20 May 2019 16:56:48 +0000
ՄՈՒՄ­ԲԱ­ՅՈՒՄ ԳՏՆ­ՎՈՂ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԻ­ՆԱ­ՎՈՒՐՑ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ ԲԱՑ­ՎԵԼ Է ՀՆ­ԴԻԿ ՔՐԻՍ­ՏՈ­ՆՅԱ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26699-2019-05-20-16-54-55 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26699-2019-05-20-16-54-55 ՄՈՒՄ­ԲԱ­ՅՈՒՄ ԳՏՆ­ՎՈՂ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԻ­ՆԱ­ՎՈՒՐՑ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ ԲԱՑ­ՎԵԼ Է ՀՆ­ԴԻԿ ՔՐԻՍ­ՏՈ­ՆՅԱ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ
Հնդ­կաս­տա­նի Մում­բայ քա­ղա­քի…

 Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցին բա­ցա­ռիկ է, ի սկզ­բա­նե այն կա­ռուց­վել էր Մում­բա­յի հա­րա­վա­յին մա­սում գտն­վող Կա­լա-Գո­դա շր­ջա­նի հա­յե­րի կող­մից: Ա­վե­լի քան 200 տա­րի ա­ռաջ Սու­րա­տից և Մա­լա­բա­րից կտո­րե­ղե­նի առևտրով զբաղ­վող հայ վա­ճա­ռա­կան­ներն սկ­սե­ցին բնա­կու­թյուն հաս­տա­տել Մում­բա­յում, և աս­տի­ճա­նա­բար անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­ցավ ու­նե­նալ սե­փա­կան ե­կե­ղե­ցի: Ա­վե­լի ուշ նրանց միա­ցան պարս­կա­կան Ջուլ­ֆա­յից, Կոնս­տանդ­նու­պոլ­սից ու Բեյ­րու­թից տե­ղա­փոխ­ված հա­յե­րը: Նրանք հիմ­նա­կա­նում վա­ճա­ռա­կան­ներ ու ար­հես­տա­վոր­ներ էին, նոր երկ­րում զբաղ­վում էին ոս­կեր­չու­թյամբ, կնիք­նե­րի ար­տադ­րու­թյամբ, հա­մե­մունք­նե­րի ու թան­կար­ժեք քա­րե­րի առևտրով: 

Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցին 1796թ. կա­ռու­ցել է հա­րուստ հայ վա­ճա­ռա­կան, ծնն­դով Պարս­կաս­տա­նի Խա­մա­դան քա­ղա­քից Հա­կոբ Պետ­րո­սը: Այ­սօր Մում­բա­յի եր­բեմ­նի ծաղ­կուն հայ հա­մայնքն ըն­դա­մե­նը մեկ հո­գուց է բաղ­կա­ցած. 71-ա­մյա Զա­բել Ջո­շին ապ­րում է միա­ժա­մա­նակ ե­րեք եր­կր­նե­րի միջև` Մում­բա­յում, Կա­նա­դա­յում, Բեյ­րու­թում:
Զա­բե­լը Մում­բայ է տե­ղա­փոխ­վել 1972թ., երբ ա­մուս­նա­ցավ հնդ­կա­կան Գու­ջա­րատ քա­ղա­քից ձեռ­նար­կա­տեր Քի­շո­րա Ջո­շիի հետ:
ՙՀա­յե­րը հեշ­տու­թյամբ մեր­վում էին տե­ղի հա­սա­րա­կու­թյան հետ և ի­րենց կյան­քից գոհ էին՚,- հի­շում է նա: Երբ կինն ի­մա­ցավ հայ­կա­կան ե­կե­ղե­ցու մա­սին, սկ­սեց հա­ճա­խել այդ ե­կե­ղե­ցի. ՙԸն­դա­մե­նը 15 հո­գի էինք: Հա­վաք­վում էինք ա­մեն կի­րա­կի: Մեր այդ խմ­բի ան­դամ­նե­րից շա­տերն ար­դեն ողջ չեն, մյուս­ներն ար­տեր­կիր են տե­ղա­փոխ­վել՚:
Վեր­ջին 10 տա­րի­նե­րի ըն­թաց­քում Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցուն հետևում է Մա­լան­քա­րի ե­կե­ղե­ցու հա­վա­տա­ցյալ­նե­րից մե­կը` Թո­մաս Վա­րու­գե­զեն: Մոտ 6 տա­րի ա­ռաջ ե­կե­ղե­ցին վե­րա­նո­րոգ­վել էր:
ՙԻնձ հա­մար մեծ բա­վա­կա­նու­թյուն ու պա­տիվ է հետևել այս ե­կե­ղե­ցուն: Ես դա ա­նում եմ կա­մա­վոր: Թեև ե­կե­ղե­ցին մեզ չի պատ­կա­նում, այն ինձ շատ է ոգևո­րում՚,- ա­սում է Թո­մա­սը:
ՙՀայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին ու Ա­սո­րի Մա­լան­քար ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին քույր ե­կե­ղե­ցի­ներ են: Մենք միա­սին ի­րա­կա­նաց­նում ենք սո­ցիա­լա­կան տար­բեր ծրագ­րեր, օ­րի­նակ դպ­րոց` ետ­նա­խոր­շե­րում ապ­րող ե­րե­խա­նե­րի հա­մար, մենք նրանց անվ­ճար ու­սու­ցա­նում ենք՚,- պատ­մում է հայր Աբ­րա­համ Հով­սե­փը: Ա­մեն կի­րա­կի Մա­լան­քա­րի բար­բա­ռով խո­սող քրիս­տո­նյա­նե­րը հա­ճույ­քով հա­վաք­վում են Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցում:


indianexpress.com

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 20 May 2019 16:53:28 +0000