comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է 2019-Ի ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ԱՀ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է 2019-Ի ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ԱՀ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ

Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Ավարտվեց 2019թ. աթլետիկայի ԱՀ անհատական առաջնությունը: Գլխավոր մրցավար Կարեն Մելքումյանի տեղեկատվությամբ` նպատակն է հանրապետությունում աթլետիկայի մասսայականացումն ու զարգացումը, մարզիկների վարպետության բարձրացումը, ուժեղագույն մարզիկների ի հայտ բերումը:

Առաջնությանը մասնակցեցին մայրաքաղաքի և շրջանների 80 լավագույն աթլետներ: Երկօրյա մրցումների ընթացքում որոշվեցին հեռացատկում, վազքատարածություններում՝ 100մ, 200մ, 400մ, 800մ, (տղաները նաև` 1500մ), 4x100մ փոխանցումավազքում լավագույն մարզիկ-մարզուհիները: Ամենաշատ մրցանակային տեղեր վերցրել են Ստեփանակերտի տղաներն ու աղջիկները: Նրանք առաջինն են 100մ, 200մ, 400մ վազքում (Աշոտ Ադամյան, Ալեն Առստամյան, Ռուզաննա Մելքումյան, Անգելինա Ավագյան), 800մ-ում` Ալեքսանդրա Գալինսկին: 100մ վազքում առաջին երեք տեղերը բաժին հասան մայրաքաղաքի վազորդուհիներին: 800մ և 1500մ վազքատարածությունում ուժեղագույնը Հադրութից Արման Հակոբյանն էր: Հեռացատկում մրցանակային 1-3-րդ բոլոր տեղերը գրավել են Մարտունու շրջանի տղաները: Մրցանակային տեղեր գրավածների թվում կան նաև Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի շրջաններից մարզիկ-մարզուհիներ:
Առաջնությունը կազմակերպած` ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են համապատասխան մեդալներով, դիպլոմներով, գավաթով և դրամական պարգևով:
Ուժեղագույն մարզիկները կներկայացնեն ԱՀ հավաքական թիմը, որը առաջիկայում կմասնակցի աթլետիկայի ՀՀ մեծահասակների առաջնությանը և օգոստոսին կայանալիք Համահայկական խաղերին:

;

 

 

 

Last modified onՈւրբաթ, 12 Ապրիլի 2019 14:34