comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

ք. Հադ­րութ

Ապ­րի­լի 27-28-ին Հադ­րու­թի մշա­կույ­թի տանն անց­կաց­ված բռնց­քա­մար­տի հու­շամր­ցա­շա­րը նվիր­ված էր բռնց­քա­մար­տի մի­ջազ­գա­յին կար­գի մր­ցա­վար, Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի նախ­կին տնօ­րեն Գե­ղամ Բա­րե­յա­նի հի­շա­տա­կին։ Մաս­նակ­ցում էին ՀՀ Մար­տու­նու, Գե­ղա­հո­վի­տի, Սևա­նի, Լճա­շե­նի Լիճ­քի, Ա­րա­րա­տի, Ար­մա­վի­րի, Ար­տա­շա­տի Ստե­փա­նա­վա­նի, Ե­ղեգ­նա­ձո­րի, Ա­բո­վյա­նի, Գյում­րու, Ստե­փա­նա­կեր­տի, Կար­միր շու­կա­յի, Ճար­տա­րի, Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րոց­նե­րի և Երևա­նի Են­գի­բա­րյա­նի ան­վան բռնց­քա­մար­տի դպ­րո­ցի 10-16 տա­րե­կան 220 մար­զիկ­ներ։

Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Նվեր Գրի­գո­րյա­նը ող­ջույ­նի իր խոս­քում նշեց, որ նման մր­ցա­շար եր­րորդ ան­գամ է կազ­մա­կերպ­վում, ին­չը կարևոր պայ­ման է մա­տաղ սերն­դի ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում։ Հու­շամր­ցա­շա­րի գլ­խա­վոր մր­ցա­վար Գևորգ Սարգ­սյա­նը ներ­կա­յաց­րեց բո­լոր թի­մե­րի մար­զիչ­նե­րին, ա­պա հայ­տա­րա­րեց մր­ցա­շա­րի մեկ­նար­կը։
Հա­մառ մր­ցա­պայ­քա­րից հե­տո ո­րոշ­վե­ցին մր­ցա­նա­կա­յին տե­ղեր գրա­ված թի­մե­րը. Ստե­փա­նա­կեր­տի հա­վա­քա­կա­նը գրա­վեց ա­ռա­ջին տե­ղը, երկ­րորդ հոր­զո­նա­կա­նը զբա­ղեց­րին ՀՀ Մար­տու­նու և Երևա­նի Են­գի­բա­րյա­նի ան­վան բռնց­քա­մար­տի մար­զա­կան դպ­րո­ցի բռնց­քա­մար­տիկ­նե­րը, եր­րորդ` Ա­բո­վյա­նի մար­զադպ­րո­ցի բռնց­քա­մար­տիկ­նե­րը, ո­րոնք ար­ժա­նա­ցան պատ­վոգ­րե­րի, հու­շա­մե­դալ­նե­րի և նվեր­նե­րի։
Հու­շամր­ցա­շա­րի կազ­մա­կեր­պիչ Էդ. Բա­րե­յա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց բո­լոր ա­ջա­կից­նե­րին` Ար­ցա­խի բռնց­քա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յին, ՊԲ հրա­մա­նա­տա­րու­թյա­նը, ՊԲ 1-ին պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրա­մա­նա­տա­րու­թյա­նը` Գե­ղամ Բա­րե­յա­նի ծնն­դյան հեր­թա­կան տա­րե­դար­ձին նվիր­ված մի­ջո­ցա­ռու­մը հա­վուր պատ­շա­ճի կազ­մա­կեր­պե­լու հա­մար։

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 03 Մայիսի 2019 15:56