comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 18 ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 18 ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ

 

 

 

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 

Մա­յի­սի 17-ին Հա­յաս­տա­նում կո­րեա­կան մշա­կույ­թի փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում ա­ռա­ջին ան­գամ անց­կաց­վեց WTF թաեք­վոն­դո­յի հա­մա­հայ­կա­կան մր­ցա­շար ՝ ՙՀայ-կո­րեա­կան բա­րե­կա­մու­թյան գա­վաթ ՚ խո­րագ­րով: Երևա­նում կա­յա­ցած թաեք­վոն­դո­յի ա­ռա­ջին հա­մա­հայ­կա­կան մր­ցա­շա­րին մաս­նակ­ցել է Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի շուրջ 300 մար­զիկ։ Նախ­քան մե­նա­մար­տե­րի մեկ­նար­կը ցու­ցադր­վե­ցին կո­րեա­կան եւ հայ­կա­կան պա­րեր, թաեք­վոն­դո­յի ցու­ցադ­րա­կան ե­լույթ­ներ:

Տար­բեր քա­շա­յին կար­գե­րում և թեժ մր­ցա­պայ­քա­րում ար­ցախ­ցի 24 մար­զիկ­նե­րից 1-ին տե­ղե­րը նվա­ճել են Ար­կա­դի Սի­մո­նյա­նը (25կգ քա­շա­յին կարգ), Մա­րատ Բաղ­դա­սա­րյա­նը (33 կգ) և Տիգ­րան Կա­րա­պե­տյա­նը (37 կգ):
Երկ­րորդ մր­ցա­նա­կա­յին տե­ղե­րը գրա­վել են Սեր­գեյ Սարգ­սյա­նը (24 կգ), Վլա­դի­միր Զա­քա­րյա­նը (28,5 կգ), Ա­րամ Սարգ­սյա­նը (33 կգ), Հայկ Հա­կո­բյա­նը (48 կգ) և Հայկ Գրի­գո­րյա­նը (45 կգ քա­շա­յին կարգ), իսկ եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը` Ստա­նիս­լավ Հայ­րա­պե­տյա­նը (33կգ), Նա­րեկ Օ­հա­նյա­նը (24 կգ), Նա­րեկ Թա­վա­դյա­նը (24,5 կգ), Ա­րամ Գրի­գո­րյա­նը (33 կգ), Հա­րութ Գո­տա­նյա­նը (33կգ), Բո­րիս Սարգ­սյա­նը (37կգ), Վահ­րամ Ման­գա­սա­րյա­նը, Նա­րեկ Գյուր­ջյա­նը և Բո­րիս Սարգ­սյա­նը (41-ա­կան կգ) և Մի­քա­յել Անդ­րեա­սյա­նը (58 կգ քա­շա­յին կարգ)։
Մար­զիչ­ներ Անդ­րեյ Ա­ղա­սա­րյանն ու Մի­քա­յել Ա­ռա­քե­լյա­նը գոհ են ի­րենց սա­նե­րի ար­դյունք­նե­րից։ Մր­ցա­նա­կա­յին տե­ղեր զբա­ղեց­րած մար­զիկ­ներն ար­ժա­նա­ցել են պարգևնե­րի։
Հա­յաս­տա­նում կո­րեա­կան մշա­կույ­թի օ­րերն անց են կաց­վում Կո­րեա­յի Հան­րա­պե­տու­թյան դես­պա­նա­տա­նը կից գոր­ծող մշա­կույ­թի կենտ­րո­նի կող­մից, իսկ թաեք­վոն­դո­յի մր­ցա­շա­րը՝ Հա­յաս­տա­նի թաեք­վոն­դո­յի ֆե­դե­րա­ցիա­յի հետ հա­մա­տեղ:

 

 

 

Last modified onՈւրբաթ, 24 Մայիսի 2019 15:30