comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎեՐՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ CONIFA եՎՐՈ-2019 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎեՐՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ CONIFA եՎՐՈ-2019 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

 

 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Ըն­դա­մե­նը մեկ շա­բաթ հե­տո Ար­ցա­խում կմեկ­նար­կեն Չճանչ­ված եր­կր­նե­րի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­նե­րի հա­մա­դաշ­նու­թյան(CONIFA) կող­մից կազ­մա­կերպ­վող Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րը։ Այդ կա­պակ­ցու­թյամբ ստեղծ­ված կա­ռա­վա­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րին մա­յի­սի 24-ին վեր­ջին խոր­հր­դակ­ցու­թյան հրա­վի­րեց ԱՀ պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը՝ հա­մա­տեղ քն­նար­կե­լու մի­ջո­ցառ­ման նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րի ըն­թա­ցա­կար­գե­րը։ Հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մում ընդգրկված նա­խա­րար­նե­րը, շրջ­վար­չա­կազ­մե­րի ղե­կա­վար­նե­րը, տար­բեր գե­րա­տես­չու­թյուն­նե­րի, ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ու ԶԼՄ-նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հա­մա­ռոտ ներ­կա­յաց­րին ա­ռաջ­նու­թյանն ըն­դա­ռաջ կա­տար­ված և ի­րա­կա­նաց­վե­լիք աշ­խա­տանք­նե­րը։

Պետ­նա­խա­րա­րը նախ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ներ­կա­նե­րին ար­դեն ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րի հա­մար և խնդ­րեց հս­տա­կեց­նել առ­կա խն­դիր­ներն ու մնա­ցած ա­նե­լիք­նե­րը։ ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նի պար­զա­բան­մամբ՝ Ստե­փա­նա­կեր­տի, Մար­տա­կեր­տի, Մար­տու­նու և Աս­կե­րա­նի մար­զա­դաշ­տե­րում ի­րա­կա­նաց­ված հիմ­նա­նո­րոգ­ման, շի­նա­րա­րա­կան ու բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը վերջ­նա­կան փու­լում են։ Մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նա­կան մար­զա­դաշ­տի գլ­խա­վոր մուտ­քը բա­րե­կարգ­վել է, բո­լոր մար­զա­դաշ­տե­րում տե­ղադր­վել են դրոշ­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ հե­նա­սյու­ներ, մո­նի­տոր­ներ, գո­վազ­դա­յին պաս­տառ­ներ, ա­վե­լաց­վել նս­տա­րան­ներ, ա­վարտ­վել են գի­շե­րա­յին լու­սա­վո­րու­թյան ա­պա­հով­ման հիմ­նա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նը ներ­կա­յաց­րեց քա­ղա­քա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի ա­նե­լիք­նե­րը, սան­մաքր­ման, շա­բա­թօ­րյա­կի, մար­զա­դաշ­տի մաք­րու­թյան պահ­պան­ման, սնն­դի վա­ճառ­քի կե­տե­րի և այլ­նի հետ կապ­ված հար­ցե­րը։ Շրջ­վար­չա­կազ­մե­րի պա­տաս­խա­նա­տու­ներն ի­րենց հեր­թին վս­տա­հեց­րին, որ հետևո­ղա­կան են կազ­մա­կեր­պա­կան, խա­ղա­դաշ­տե­րի մաք­րու­թյան, սնն­դի կե­տե­րի և այլ ա­նե­լիք­նե­րի մա­սով։ Իսկ Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում ար­դեն մեկ­նար­կել են CONIFA-ի ա­ռաջ­նու­թյան բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը, փոր­ձե­րը։ Այդ ա­ռու­մով ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը տե­ղե­կաց­րեց, որ մա­յի­սի 30-ին և 31-ին կկա­յա­նան գլ­խա­վոր փոր­ձե­րը, մյուս նա­խա­տես­ված ա­նե­լիք­ներն էլ ըն­թա­նում են ըստ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան և ժամ­կետ­նե­րի։ Գո­վազ­դա­յին տե­ղե­կատ­վու­թյուն­նե­րին զու­գա­հեռ աշ­խա­տանք­ներ են տար­վում մա­մու­լի կենտ­րո­նի կա­հա­վոր­ման և այլ անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րի ստեղծ­ման հա­մար։ Միա­ժա­մա­նակ հան­դի­պում­ներ են կազ­մա­կերպ­վում կա­մա­վոր­նե­րի հետ, տր­վում ցու­ցում­ներ։ Պաշ­տո­նա­կան մա­սով ա­նե­լիք­նե­րը հա­մա­ձայ­նեց­վել են ԱՀ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի հետ։ Վերջ­նա­կան հս­տա­կե­ցում­նե­րից և հրա­վի­րյալ­նե­րի ցու­ցակ­նե­րի ճշ­տում­նե­րից հե­տո կա­ռաք­վեն հրա­վի­րա­տոմ­սե­րը։ Չճա­նաչ­ված եր­կր­նե­րի ֆուտ­բո­լա­յին ա­ռաջ­նու­թյան օ­րե­րին նա­խա­տես­վել են նաև մշա­կու­թա­ժա­ման­ցա­յին մի­ջո­ցա­ռում­ներ Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան և Շ. Ազ­նա­վու­րի ան­վան կենտ­րոն­նե­րի տա­րած­քում, Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան և Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի պու­րակ­նե­րում, Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում։ Կլի­նեն նաև հա­մեր­գա­յին ծրագ­րեր։ ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նի խոս­քով՝ նմա­նա­տիպ մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­ներ կկազ­մա­կերպ­վեն նաև շր­ջան­նե­րում։ Հյու­րերն ու մար­զիկ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան լի­նել Ար­ցա­խի տե­սար­ժան վայ­րե­րում, ծա­նո­թա­նալ մեր մշա­կույ­թին ու պատ­մու­թյա­նը։ Տե­ղե­րում կլի­նեն վեր­նի­սաժ­ներ, կտե­ղադր­վեն տա­ղա­վար­ներ, սե­ղան­ներ։ Այդ ա­մենն էլ հա­մա­ձայ­նեց­վել է Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյան հետ։ Խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ անդ­րա­դարձ ե­ղավ նաև հյու­րե­րի տե­ղա­վոր­ման և նրանց սնն­դի ա­պա­հով­ման, թի­մե­րի տե­ղա­շար­ժե­րի հետ կապ­ված խն­դիր­նե­րին, անվ­տան­գու­թյան, ոս­տի­կա­նու­թյան ու­ժե­ղաց­ված ծա­ռա­յու­թյուն­նե­րի, շտա­պօգ­նու­թյան և հր­շեջ մե­քե­նա­նե­րի անհ­րա­ժեշտ քա­նա­կի ա­պա­հով­ման հար­ցե­րին։ CONIFA-ի կազ­մա­կեր­պա­կան խմ­բի ան­դամ Ար­մե­նու­հի Հա­րու­թյու­նյա­նը նշեց, որ գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­մա­կարգ­ման վեր­ջին աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նում են ըստ ժամ­կետ­նե­րի, մնա­ցել է լու­ծել տեխ­նի­կա­կան ո­րոշ հար­ցեր, ո­րոնք էլ ըստ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան կկար­գա­վոր­վեն։ Ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րը կհե­ռար­ձակ­վեն ՀՀ և ԱՀ հա­մա­պա­տաս­խան հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րով։ Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյու­նը հու­նի­սի 1-ից ու­ղիղ ե­թե­րով կհե­ռաձ­կի CONIFA-ի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը, ինչ­պես նաև կցու­ցադ­րի օ­րա­կան մեկ խաղ։ ՙԱ­զատ Ար­ցախ՚ հան­րա­պե­տա­կան թեր­թի տնօ­րեն և գլ­խա­վոր խմ­բա­գիր Նո­րեկ Գաս­պա­րյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ ֆուտ­բո­լա­յին այս ա­ռաջ­նու­թյունն ու զու­գորդ­ված մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը կլու­սա­բան­վեն օ­պե­րա­տիվ և պատ­շաճ մա­կար­դա­կով։
Խոր­հր­դակ­ցու­թյան վեր­ջում ո­րոշ­վեց նշա­նա­կել մի­ջո­ցառ­ման աշ­խա­տանք­նե­րի հիմ­նա­կան հա­մա­կար­գո­ղի, ով օ­պե­րա­տիվ ու ա­րագ կար­ձա­գան­քի և կլու­ծի ծա­գած հար­ցե­րը։

 

 

 

 

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 27 Մայիսի 2019 17:05