comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՄեԿՆԱՐԿԵՑ CONIFA-2019 ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՄեԿՆԱՐԿԵՑ CONIFA-2019 ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

 

 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Ան­կախ ֆուտ­բո­լա­յին ա­սո­ցիա­ցիա­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիան՝ CONIFA-ն, հիմ­նադր­վել է 2013թ. հու­նի­սի 7-ին, Շվե­դիա­յում։ Հա­մաշ­խար­հա­յին այս կազ­մա­կեր­պու­թյունն ա­ջակ­ցում է ազ­գե­րի, փաս­տա­ցի ան­կախ պե­տու­թյուն­նե­րի, մար­զե­րի, փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի և մե­կու­սա­ցված տա­րածք­նե­րի մար­զիկ­նե­րին: Նպա­տա­կը` ի­րենք ևս զար­գա­նան ու կա­յա­նան` որ­պես մար­զիկ­ներ, հա­վա­քա­կան թի­մեր։ Բա­ցի դրա­նից, կոն­ֆե­դե­րա­ցիան ֆուտ­բո­լի, մշա­կույ­թի մի­ջո­ցով փոր­ձում է կա­մուրջ­ներ ստեղ­ծել ազ­գե­րի ու մե­կու­սաց­ված տա­րածք­նե­րի միջև։ 2014թ.-ից CONIFA-ի հո­վա­նու ներ­քո կազ­մա­կերպ­վում են ֆուտ­բո­լի աշ­խար­հի և Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյուն­ներ։ 2015թ. Հուն­գա­րիա­յում կա­յա­ցել է CONIFA-ի ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի 1-ին ա­ռաջ­նու­թյու­նը, 2-րդը՝ 2017թ. Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սում, իսկ ար­դեն 3-րդ ա­ռաջ­նու­թյան մեկ­նար­կը տր­վեց ս.թ. հու­նի­սի 1-ին, Ար­ցա­խում։

Ա­ռա­ջին ան­գամ մար­զա­կան և մի­ջազ­գա­յին ձևա­չա­փով ի­րա­կա­նաց­վող այս ա­ռաջ­նու­թյունն ան­նա­խա­դեպ է մեր երկ­րի հա­մար։ Հու­նի­սի 1-9-ը ՙԲաց դռ­ներ, ա­մուր դար­պաս՚ (խոր­հր­դան­շում է ար­ցա­խյան հյու­րա­սի­րու­թյու­նը և ա­մուր դար­պաս­նե­րը) կար­գա­խո­սով անց­կաց­վող՝ CONIFA-ի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան մաս­նա­կից 8 թի­մե­րը միա­ժա­մա­նակ կխա­ղան 4 մար­զա­դաշ­տե­րում, կպայ­քա­րեն չեմ­պիո­նի տիտ­ղո­սի հա­մար։ Այս ա­ռաջ­նու­թյան գլ­խա­վոր հո­վա­նա­վորն է sportsbet.io-ն։ Թե՜ ֆուտ­բո­լա­յին խա­ղե­րի և թե՜ դրան զու­գա­հեռ կազ­մա­կերպ­վող մշա­կու­թա­յին ծրագ­րե­րի դիտ­ման հա­մար մուտքն ա­զատ է։
Մինչ ա­ռաջ­նու­թյան բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը` կա­յա­ցավ նաև մա­մու­լի ա­սու­լիս, ո­րի ժա­մա­նակ CONIFA-ի նա­խա­գահ Պեր-Ան­դերս Բլին­դը, հա­մա­հիմ­նա­դիր և գլ­խա­վոր քար­տու­ղար Սա­շա Դյուր­կո­պը, ԿՈ­ՆԻ­ՖԱ-ի եվ­րո­պա­կան ըն­կե­րակ­ցու­թյուն­նե­րի նա­խա­գահ Ալ­բեր­տո Ռիս­կիոն, ինչ­պես նաև մի­ջո­ցառ­ման կազմ­կո­մի­տեի նա­խա­գահ, ԱՀ պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյանն ու փոխ­նա­խա­գահ, ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը ներ­կա­յաց­րին ա­ռա­ջի­կա օ­րե­րին սպաս­վող մար­զա­կան և մշա­կու­թա­յին ծրագ­րե­րի ժա­մա­նա­կա­ցույ­ցը, պա­տաս­խա­նե­ցին լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։ ՙՄեզ հա­մար մեծ պա­տիվ է լի­նել Ար­ցա­խում. ան­չափ տպա­վոր­ված ենք ար­ցախ­ցի­նե­րի ցու­ցա­բե­րած ջերմ վե­րա­բեր­մուն­քից և ըն­դու­նե­լու­թյու­նից։ Մենք ներ­կա­յաց­նում ենք 6 մայր­ցա­մաք­նե­րի 370 մլն մարդ­կանց։ Եվ այ­սօր այս­տեղ ենք` նշա­նա­վո­րե­լու ոչ միայն ֆուտ­բո­լը, այլև ներ­կա­յաց­նե­լու Ար­ցախն ամ­բողջ աշ­խար­հին։ Հույս ու­նեմ, որ այս օ­րե­րին բո­լորս միա­սին վա­յե­լե­լու ենք հիա­նա­լի ա­ռաջ­նու­թյուն, որն էլ օ­րի­նակ կծա­ռա­յի հե­տա­գա բո­լոր մր­ցա­շա­րե­րի հա­մար՚,-նշեց Պեր-Ան­դերս Բլին­դը։

CONIFA-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ս. Դյուր­կո­պը ներ­կա­յաց­րեց կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րին, շուրջ 55 ֆե­դե­րա­ցիա­նե­րին, նրանց հա­վա­քա­կան թի­մե­րին։ Նրա խոս­քով՝ չնա­յած ա­ռաջ­նու­թյու­նը եվ­րո­պա­կան է, այն դի­տե­լու են ամ­բողջ աշ­խար­հում, և ի­րենց հեր­թին կա­նեն ա­մեն ինչ, որ­պես­զի Ար­ցա­խը դառ­նա ճա­նա­չե­լի: ԱՀ պետ­նա­խա­րար Գ. Մար­տի­րո­սյա­նը, ող­ջու­նե­լով  հյու­րե­րին, նշեց, որ բո­լո­րիս սպա­սում են 10 ան­մո­ռա­նա­լի օ­րեր, ո­րոնք հա­գե­ցած կլի­նեն մար­զա­կան և մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րով։ Այս օ­րե­րին նա­խա­տես­ված է ա­վե­լի քան 50 մշա­կու­թա­յին ծրա­գիր։ ՙՄենք կա­նենք հնա­րա­վոր ա­մեն ինչ, որ մար­զա­կան և մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը կա­յա­նան ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով`  իս­կա­կան տոն պարգևե­լով մեր հյու­րե­րին ու հան­րու­թյա­նը։ CONIFA-ին հայ­տագր­վե­լով` մենք ա­ռաջ­նորդ­վել ենք Ար­ցախն ամ­բողջ աշ­խար­հում որ­պես սպոր­տա­յին, ե­րի­տա­սարդ, խա­ղաղ, զար­գա­ցող և ա­պա­գա ու­նե­ցող եր­կիր ներ­կա­յաց­նե­լու գա­ղա­փա­րով՚,- ա­սաց պետ­նա­խա­րա­րը։ Ա­ռա­ջին ան­գամ նաև եվ­րո­պա­կան ա­ռաջ­նու­թյունն անց է կաց­վում միա­ժա­մա­նակ 4 մար­զա­դաշ­տե­րում, և որ­պես­զի դա հնա­րա­վոր լի­ներ, ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վել են ծա­վա­լուն աշ­խա­տանք­ներ, մաս­նա­վո­րա­պես` այս վեր­ջին ա­միս­նե­րի ըն­թաց­քում հիմ­նա­նո­րոգ­վել են Ստե­փա­նա­կեր­տի, Մար­տա­կեր­տի, Մար­տու­նու և Աս­կե­րա­նի մար­զա­դաշ­տե­րը, լուծ­վել են­թա­կա­ռուց­ված­քա­յին  խն­դիր­ներ, որ­պես­զի խա­ղա­դաշ­տե­րը հա­մա­պա­տաս­խա­նեն CONIFA-ի պա­հանջ­նե­րին և ա­մե­նա­բարձր չա­փա­նիշ­նե­րին։ Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տը կա­րող է հյու­րըն­կա­լել մինչև 10 000 մար­զա­սեր­նե­րի, Աս­կե­րա­նի­նը՝ 650, Մար­տա­կեր­տի­նը՝ 2000, իսկ Մար­տու­նու մար­զա­դաշ­տը՝ 1080 մար­դու։   Ա­ռաջ­նու­թյու­նը կլու­սա­բա­նի 100 լրատ­վա­մի­ջոց, կե­սը` օ­տա­րերկ­րյա։ Իր հեր­թին Ն. Ա­ղա­բա­լյա­նը ներ­կա­յաց­րեց վեր­ջին ա­միս­նե­րին նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը։ ՙԱյս ժա­մա­նա­կաըն­թաց­քում մենք բա­րե­կա­մա­ցել ենք CONIFA-ի ան­դամ­նե­րի, մաս­նա­կից թի­մե­րի հետ և, կար­ծում եմ, կա­ռույ­ցի ա­ռա­քե­լու­թյունն էլ հենց դա է՝ բո­լո­րին կա­պել ի­րար հետ և նոր կա­մուրջ­ներ կա­ռու­ցել ժո­ղո­վուրդ­նե­րի ու ազ­գե­րի միջև։ Սա մեր կող­մից կազ­մա­կերպ­ված նմա­նա­տիպ ա­ռա­ջին մի­ջո­ցա­ռումն է և, որ­պես կազ­մա­կեր­պիչ, պատ­րաստ ենք ծա­գած խն­դիր­նե­րը կար­գա­վո­րել՚,-նշեց կազմ­կո­մի­տեի փոխ­նա­խա­գա­հը։ Կազ­մա­կեր­պիչ­ներն անդ­րա­դար­ձան նաև լրագ­րող­նե­րի հար­ցե­րին, ո­րոնք հիմ­նա­կա­նում վե­րա­բե­րում էին Ադր­բե­ջա­նի կող­մից գոր­ծադր­ված ճն­շում­նե­րին։ CONIFA-ի պա­տաս­խա­նա­տու­նե­րը նշե­ցին, որ Ադր­բե­ջա­նը փոր­ձել է խո­չըն­դո­տել Ար­ցա­խում Եվ­րո­պա­յի այս ա­ռաջ­նու­թյան կազ­մա­կերպ­մա­նը։ Բեռ­լի­նում Ադր­բե­ջա­նի դես­պա­նա­տու­նը կապ­վել է CONIFA-ի նա­խա­գա­հի և մաս­նա­կից թի­մե­րի հետ, ներ­կա­յաց­րել ի­րենց տե­սա­կե­տը ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի վե­րա­բե­րյալ՝ խնդ­րե­լով չե­ղյալ հայ­տա­րա­րել ա­ռաջ­նու­թյու­նը։ Այդ բո­լոր փոր­ձե­րը հա­ջո­ղու­թյան չհա­սան։ Կա­ռույ­ցի պա­տաս­խա­նա­տու­նե­րը բաց քն­նարկ­ման հրա­վի­րե­ցին ադր­բե­ջան­ցի­նե­րին, սա­կայն վեր­ջին­ներս չներ­կա­յա­ցան հան­դիպ­մա­նը, բայց  

Ս. Դյուր­կո­պի պար­զա­բան­մամբ՝ միա­միտ է հն­չեց­նել այն կար­ծի­քը, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը և սպորտն ի­րար հետ կապ­ված չեն, ո­րով­հետև սպոր­տով զբաղ­վում են մարդ­իկ, և որ­տեղ մար­դիկ, այն­տեղ էլ քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Սա­կայն CONIFA-ի փի­լի­սո­փա­յու­թյու­նը կա­յա­նում է նրա­նում, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը եր­բեք չպետք է մարդ­կանց հե­տապն­դի և ազ­դե­ցու­թյուն­նե­րի տակ պա­հի։ ՙՉնա­յած այն բա­նին, որ բո­լոր մեր թի­մե­րը բարձ­րաց­նում են ի­րենց դրո­շը, հն­չեց­նում հիմ­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, այս ա­ռաջ­նու­թյու­նը քա­ղա­քա­կան որևէ են­թա­տեքստ, նկր­տում ու բա­ղադ­րիչ չպետք է պա­րու­նա­կի։ Միշտ պայ­քա­րե­լու ենք, որ աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րի թի­մերն էլ հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան խա­ղալ. մենք հա­վա­տում ենք ազ­գե­րի ինք­նո­րոշ­մա­նը և ի դեմս Ադր­բե­ջա­նի բո­լոր խո­չըն­դոտ­նե­րի` ա­նե­լու ենք ա­մեն ինչ, որ մար­դիկ ծա­ծա­նեն ի­րենց երկ­րի դրո­շը՚,-հա­վե­լեց գլ­խա­վոր քար­տու­ղա­րը։ Ար­դյուն­քում ոչ բո­լոր նա­խա­պես հայտ ներ­կա­յաց­րած հա­վա­քա­կան թի­մերն են կա­րո­ղա­ցել մաս­նակ­ցել ա­ռաջ­նու­թյա­նը, ինչն ար­գելք չհան­դի­սա­ցավ ֆուտ­բո­լա­յին տոն կազ­մա­կեր­պե­լու հա­մար։
Ա­վե­լի ուշ Ստե­փա­նա­կեր­տի Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան մար­զա­դաշ­տում կա­յա­ցավ ա­ռաջ­նու­թյան բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը, ո­րին ներ­կա էին ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, Հա­րա­վա­յին Օ­սիա­յի նա­խա­գահ Ա­նա­տո­լի Բի­բի­լո­վը, Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դը, պե­տա­կան այ­րեր, հյու­րեր, հա­զա­րա­վոր ար­ցախ­ցի­ներ։
Բաց­մա­նը հան­դի­սա­վոր եր­թով Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշտ են մտել Ար­ցա­խի, Արևմտյան Հա­յաս­տա­նի, Աբ­խա­զիա­յի, Սե­կեի Լան­դի, Սապ­միի, Չա­մե­րիա­յի, Հա­րա­վա­յին Օ­սիա­յի և Պա­դա­նիա­յի ֆուտ­բո­լա­յին թի­մե­րը և մր­ցա­վա­րա­կան խում­բը։ Ար­ցա­խի օրհ­ներ­գի հն­չյուն­նե­րի ներ­քո դրոշ­նե­րի բարձ­րաց­ման պա­տի­վը տր­վել է ԱՀ ՙՄար­տա­կան խաչ՚ ա­ռա­ջին աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր Մա­րատ Պետ­րո­սյա­նին, Ար­ցա­խի ֆուտ­բո­լա­յին ա­կում­բի նա­խա­գա­հի տե­ղա­կալ Մհեր Ա­վա­նե­սյա­նին, ֆուտ­բո­լի ման­կա­պա­տա­նե­կան թի­մի ան­դամ Գևորգ Միր­զո­յա­նին, ԿՈ­ՆԻ­ՖԱ-ի հա­մա­հիմ­նա­դիր Սա­շա Դյուր­կո­պին։
Ող­ջույ­նի խոս­քով հան­դես է ե­կել ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, CONIFA-ի նա­խա­գահ Պեր-Ան­դերս Բլին­դը, Եվ­րո­պա­յի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Ալ­բեր­տո Ռիս­կիոն։ Իր խոս­քում Պեր Ան­դերս-Բլին­դը Ստե­փա­նա­կերտն այդ օ­րը հա­մա­րեց Եվ­րո­պա­յի մայ­րա­քա­ղաք. ՙCONIFA-ի ու­ղե­նիշ սկզ­բունք­նե­րից է ֆուտ­բոլ խա­ղա­լու ա­զա­տու­թյու­նը։ Այն հար­թակ է, որ յու­րա­հա­տուկ պա­տու­հան է բա­ցում դե­պի մեծ աշ­խարհ, ին­չը մեզ հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում աշ­խար­հին ցույց տալ մեր ժո­ղովր­դի, մշա­կույ­թի, մեր ազ­գա­յին ինք­նու­թյան և ժա­ռան­գու­թյան մե­ծու­թյունն ու գե­ղեց­կու­թյու­նը։ Ա­ռաջ­նու­թյա­նը հետևե­լու են աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րի մի­լիո­նա­վոր մար­դիկ։ Տար­բեր ազ­գե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին հա­մախմ­բե­լով մեկ հար­կի տակ, մենք` որ­պես յու­րա­հա­տուկ դես­պան­ներ, ցույց ենք տա­լիս, որ ան­կախ բո­լոր հան­գա­մանք­նե­րից ու մեր ծա­գու­մից, կա­րող ենք ստեղ­ծել ջերմ բա­րե­կա­մու­թյուն և փո­խա­դարձ հար­գանք։ Դուք` ար­ցախ­ցի­ներդ, ար­դեն իսկ հաղ­թել եք, և աշ­խար­հին ցույց եք տվել ձեր հա­վա­տը, ձեր նե­րուժն ու գե­ղեց­կու­թյու­նը, խան­դա­վա­ռու­թյունն ու հյու­րա­սի­րու­թյու­նը՚,- նշեց CONIFA-ի նա­խա­գա­հը։ Նրա հա­վաստ­մամբ՝ ար­տերկ­րից ժա­մա­նած լրագ­րող­ներն Ար­ցա­խի մա­սին տպա­վո­րու­թյուն­նե­րով կիս­վե­լիս և ա­ռաջ­նու­թյու­նը մեկ­նա­բա­նե­լիս, կն­շեն, որ Ար­ցա­խը հիաս­քանչ եր­կիր է։ Ա. Ռիս­կիոն իր հեր­թին կարևո­րեց ֆուտ­բո­լի և, ընդ­հան­րա­պես, սպոր­տի դե­րը մեր կյան­քում, ին­չը կարևոր ու շար­ժիչ ուժ է հան­դի­սա­նում սո­ցիա­լա­կան ին­տեգր­ման և հա­սա­րա­կու­թյան բո­լոր խա­վե­րի ներգ­րավ­վա­ծու­թյան հա­մար։
Ե­լույթ­նե­րից հե­տո մի­ջո­ցա­ռու­մը վա­րե­ցին հան­դի­սա­վար­ներ Ա­վետ Բար­սե­ղյա­նը, Թա­մա­րա Պետ­րո­սյա­նը, Ա­նի Բո­յա­ջյա­նը, ու­րիշ­ներ։ ՙԱր­ցա­խի ձայ­ներ՚ ե­րաժշ­տա­կան նա­խագ­ծի ան­դամ­նե­րի կա­տար­մամբ հն­չել է ա­ռաջ­նու­թյան հիմ­նը, իսկ հե­տո ՀՀ, ԱՀ և ար­տերկ­րի եր­գիչ­նե­րը հան­դես են ե­կել հա­մեր­գով։ Մի­ջո­ցառ­ման վեր­ջում տե­ղի է ու­նե­ցել ֆուտ­բո­լա­յին հրա­վա­ռու­թյուն։
Հու­նի­սի 2-ին Աս­կե­րա­նի մար­զա­դաշ­տում ըն­թա­ցել են Աբ­խա­զիա-Չա­մե­րիա, Մար­տա­կեր­տում՝ Պա­դա­նիա-Սե­կեի Լանդ, Մար­տու­նում՝ Արևմտյան Հա­յաս­տան և Հա­րա­վա­յին Օ­սիա ու Ստե­փա­նա­կեր­տում՝ Ար­ցախ-Սապ­մի խա­ղե­րը։ Նույն օ­րը CONIFA մե­դիա­յի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հան­դես են ե­կել մա­մու­լի ա­սու­լի­սով և ներ­կա­յաց­րել բո­լոր 4 մար­զա­դաշ­տե­րում կա­յա­ցած ֆուտ­բո­լա­յին խա­ղե­րի ար­դյունք­նե­րը։ Ա­ռա­ջին խա­ղա­պայ­քարն, ըստ սպոր­տա­յին մեկ­նա­բան Ար­մեն Գա­րա­մյա­նի` բա­վա­կա­նին հե­տաքր­քիր էր ըն­թա­ցել։ Աբ­խա­զիա-Չա­մե­րիա խաղն ա­վարտ­վել է 3։1 հաշ­վով՝ հօ­գուտ Աբ­խա­զիա­յի։ Ա. Գա­րա­մյա­նի մեկ­նա­բան­մամբ՝ չնա­յած Չա­մե­րիա­յի հա­վա­քա­կանն ա­ռա­ջի­նը բա­ցեց հա­շի­վը, սա­կայն աբ­խազ­նե­րը կա­րո­ղա­ցան ի մի բե­րել ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը և հաղ­թել։ Ար­ցախ-Սապ­մի խաղն ա­վարտ­վել է 3։2 հաշ­վով՝ հօ­գուտ Ար­ցա­խի։ Ըստ սպոր­տա­յին մեկ­նա­բա­նի՝ ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րը գո­լա­յին պա­հեր շատ էին ստեղ­ծում և կա­րող էին ա­վե­լի շատ գո­լեր խփել։ Պա­դա­նիա­յի թի­մը կա­րո­ղա­ցավ Սե­կեի Լան­դին ջախ­ջա­խել 4։0 հաշ­վով, իսկ Արևմտյան Հա­յաս­տա­նը Հա­րավ. Օ­սիա­յի հետ մր­ցա­պայ­քա­րում պարտ­վեց 1։2 հաշ­վով։
Ա­ռա­ջի­կա օ­րե­րին նա­խա­տես­ված ֆուտ­բո­լա­յին բո­լոր խա­ղե­րին զու­գըն­թաց կկազ­մա­կերպ­վեն նաև մշա­կու­թա­յին բազ­մա­պի­սի մի­ջո­ցա­ռում­ներ։

  ÐÐ° данном изображении может находиться: один или несколько человек, толпа и на улице

На данном изображении может находиться: 5 человек, люди стоят, небо и на улице

На данном изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди сидят, стол и в помещении

На данном изображении может находиться: 7 человек, люди стоят, небо и на улице

На данном изображении может находиться: 1 человек, ребенок

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят

На данном изображении может находиться: один или несколько человек, ночь и толпа

 

 

 

 

 

 

 

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 03 Հունիսի 2019 17:43