comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
CONIFA-2019. ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԽԱՂԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

CONIFA-2019. ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԽԱՂԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զարինե Մայիլյան

Մամուլի ասուլիս

Համաձայն CONIFA-2019 Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի ընթացակարգի՝ հունիսի 2-9-ը կայացած և կայանալիք ֆուտբոլային խաղերից հետո ամեն օր Ստեփանակերտի երիտասարդական պալատում գործող Մեդիա կենտրոնում նախատեսվում է մամուլի ասուլիս։
Հունիսի 3-ին կայացած ֆուտբոլային խաղերից հետո CONIFA-2019-ի PR և մարքեթինգի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը ԶԼՄ-ներին ներկայացրեց հանրապետության բոլոր 4 մարզադաշտերում կայացած խաղերի ամփոփ արդյունքները։
Ներկայացնելով առաջնության 2-րդ փուլի արդյունքները, Հ. Բարսեղյանը նշեց, որ ֆուտբոլային թիմերի Ա և Բ խմբերից յուրաքանչյուրում կայացել է երկու հանդիպում։ Ա խմբում առաջին խաղը տեղի ունեցավ Մարտակերտի մարզադաշտում՝ Սապմիի և Աբխազիայի թիմերի միջև։ Այս մրցապայքարում 1։0 հաշվով հաղթեցին աբխազները։ Հաղթական գոլը Սապմիի դարպաս ուղարկեց 22 համարի մարզաշապիկը կրող Աբխազիայի հավաքականի մարզիկը։ Նույն օրը Մարտունու մարզադաշտում կայացավ Չամերիա-Արցախ հանդիպումը։ Թերևս այս խաղն օրվա ամենածանր և կոշտ հանդիպումն էր։ Մրցավարները շատ էին դեղին քարտեր ցույց տալիս, մասնավորապես 3 դեղին քարտ ստացել է Չամերիայի հավաքականը։ Սկզբում Արցախի հավաքականը լավ էր խաղում, առաջին խաղակեսն ավարտվել էր ոչ-ոքի հաշվով, սակայն երբ 57-րդ րոպեին Մարկո Վանդրաստենը խփեց 1-ին գոլը, արցախցիները կարծես հուսահատվեցին և թուլացան։ Արդեն 83-րդ րոպեին Արցախի հավաքականի ներկայացուցիչ 10 համարի մարզաշապիկով Արսեն Սաֆարյանը տուգանային հարվածով ռմբահարեց՝ գրանցելով պատասխան գոլը, սակայն, Չամերիայի թիմի մարզիկներն Արցախի դարպաս ուղարկեցին հերթական 3 գոլերը՝ հաշիվը դարձնելով 4։1։
Բ խմբի հանդիպումներից առաջինը տեղի ունեցավ Ասկերանում՝ Սեկեյ Լանդի և Արևմտյան Հայաստան թիմերի միջև։ Այս խաղն օրվա ամենահետաքրքիր, ինչ-որ տեղ ամենազարմանալի մրցապայքարն էր, քանի որ նախորդ հանդիպման ժամանակ Արևմտյան Հայաստանի հավաքականը պարտություն էր կրել, սակայն երկրորդ փուլում տարած հաղթանակը բավականին բարձր արդյունքներով էր։ Արևմտյան Հայաստանի թիմը 5։0 հաշվով արձանագրեց ջախջախիչ հաղթանակ Սեկեյ Լանդի նկատմամբ։ Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացել էր 10 համարի տակ խաղացող Զավեն Բադոյանը, այնուհետև 51-րդ րոպեին Դավիթ Հովսեփյանը խփեց 2-րդ գնդակը։ Այս հանդիպման 61-րդ րոպեին Սեկեյ Լանդի մարզիկ Ա. Քրիստիանը ստացավ կարմիր քարտ։ Այնուհետև 71-րդ րոպեին Վարդան Բադալյանը խփեց հերթական գոլը, իսկ հաջորդ երկու գոլերը Սեկեյ Լանդի դարպաս ուղարկեցին Դավիթ Մինասյանն ու Արման Ասլանյանը։ Արդյունքում՝ Արևմտյան Հայաստանի թիմը գրանցեց գեղեցիկ հաղթանակ։ Հաջորդ խաղը կայացավ 18։30-ին, Ստեփանակերտի մարզադաշտում՝ Հարավային Օսիայի և Պադանիայի թիմերի միջև։ Այս խաղի 55-րդ րոպեին Հարավային Օսիայի մարզիկը խփեց առաջին գնդակը։ 56-րդ րոպեին Հարավային Օսիայի մարզիչը որոշեց փոխարինել խաղացող մարզիկներին և արդեն խաղի 80-րդ րոպեին այդ թիմի մարզիկ Իբրահիմ Բազաևը խփեց 2-րդ գոլը։ Խաղի 89-րդ րոպեին տուգանային հարվածով Պադանիայի թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը, այնուհանդերձ, խաղն ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ Հարավային Օսիայի։
Հունիսի 3-ի խաղերի ընդհանուր արդյունքներով՝ Ա խմբի թիմերի միջև 6 միավորով առաջատար է Աբխազիայի հավաքականը, իսկ Բ խմբում՝ Արևմտյան Հայաստանը, մյուս 4 թիմերն ունեն 3-ական միավորներ։
Հ. Բարսեղյանն անդրադարձավ լրագրողների կողմից հնչեցված հարցերին, որոնք վերաբերում էին կազմակերպական ու տեխնիկական խնդիրներին, մասնավորապես` արտերկրի լրագրողները բարձրաձայնեցին իրենց թիմերի մարզիկների կողմից հնչեցված բողոքները՝ կապված շոգ եղանակին տարբեր մարզադաշտերում որոշակիորեն ուշ կամ շուտ ժամերի սկսվող խաղերին։ PR թիմի պատասխանատուն վստահեցրեց, որ պատրաստ են լսել բոլոր առաջարկները և որոշակիորեն լուծումներ տալ ծագած խնդիրներին։ Լրագրողները հետաքրքրվեցին նաև CONIFA-ի ընդհանուր գործառույթներով, առաջնության կազմակերպման ընթացակարգերով։ Կազմակերպիչների պարզաբանմամբ՝ CONIFA-ն ոչ կոմերցիոն կազմակերպություն է, այսինքն` շահույթ չի հետապնդում և, բնականաբար, ֆինանսական միջոցներ չի հատկացնում առաջնությունների կազմակերպման համար։ Կառույցն ընդամենը համակարգող մարմին է անկախ ֆուտբոլային ասոցիացիաների համար։ Առաջնության կազմակերպման ծախսերը հոգում է հյուրընկալող երկիրը։ Տվյալ դեպքում քանի որ ԱՀ-ն ամբողջովին չէր կարող հոգալ առաջնության կազմակերպման բոլոր ծախսերը, ուստի այն կյանքի է կոչվել շուրջ 17 կառույցների և առանձին բարերարների շնորհիվ։

На данном изображении может находиться: 2 человека, люди занимаются спортом, ребенок и на улице

На данном изображении может находиться: 41 человек, в том числе Alex Manasyan и Artak Artak, люди улыбаются

На данном изображении может находиться: 28 человек, люди сидят и на улице

На данном изображении может находиться: один или несколько человек и на улице

На данном изображении может находиться: стадион, небо, толпа, американский футбол, дерево и на улице

На данном изображении может находиться: один или несколько человек, люди на сцене, небо, ребенок, дерево и на улице

 

 

 

 

 

 

 

Last modified onԵրեքշաբթի, 04 Հունիսի 2019 17:19