comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
15-ԱՄՅԱ ԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
[ARM]     [RUS]     [ENG]

15-ԱՄՅԱ ԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Մայիսի վերջին Բեռլինում կայացած կիոկուշին կարատեի KWU Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաև արցախցի մարզիկներ։ Ընդհանուր առմամբ՝ մրցաշարին մասնակցել է 26 երկրի 400-ից ավելի մարզիկ: 

Մեր հավաքականի մարզիչ Արթուր Առուշանյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցած արցախցի 7 մարզիկներից 3-ը զբաղեցրել են մրցանակային տեղեր։
Թեժ մրցապայքարում տարբեր քաշային կարգերում 14-15 տարեկանների կազմում 1-ին մրցանակային տեղը նվաճել է ստեփանակերտցի Արեն Կարապետյանը (մինչև 45կգ քաշային կարգ)։ Արցախցի մարզիկներից 16-17 տարեկանների կազմում՝ մինչև 65-75կգ քաշային կարգերում, 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրել են Արամ Միքայելյանն ու Անգելինա Աղասյանը։
Նշյալ մարզաձևով 6 տարի անընդմեջ պարապող և Եվրոպայի չեմպիոն դարձած Ա. Կարապետյանը մարտական է տրամադրված. նախատեսում է անընդմեջ պարապել, զբաղեցնել առաջնային տեղեր և մեր երկիրն ըստ արժանվույն ներկայացնել արտերկրում։ Մեր չեմպիոնը պատրաստվում է մասնակցել հուլիսի 2-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում կայանալիք կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի առաջնությանը։

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 05 Հունիսի 2019 17:09