comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ CONIFA-2019-Ի ՉԵՄՊԻՈՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ CONIFA-2019-Ի ՉԵՄՊԻՈՆ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Հու­նի­սի 8-ին Ար­ցա­խում ըն­թա­ցած CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րի ար­դյուն­քում եր­րորդ տե­ղի հա­մար պայ­քա­րում Աբ­խա­զիա­յի հա­վա­քա­կա­նը, հաղ­թե­լով Չա­մե­րիա­յի հա­վա­քա­կա­նին, ար­ժա­նա­ցավ բրոն­զե մե­դա­լի։

Նույն օ­րը Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում օր­վա ա­ռա­ջին կե­սին մեկ­նար­կեց Ար­ցախ-Պա­դա­նիա մր­ցա­պայ­քա­րը։ Ա­ռա­ջին խա­ղա­կե­սի 58-րդ րո­պեին Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նի մար­զիկ Մա­րատ Կա­րա­պե­տյա­նի փո­խան­ցու­մից հե­տո գն­դա­կը մր­ցակ­ցի դար­պաս ու­ղար­կեց Ար­սեն Սարգ­սյա­նը: Խա­ղի ա­վար­տին եր­կու րո­պե մնա­ցած մր­ցա­վար­ներն ար­ձա­նագ­րե­ցին կա­նոն­նե­րի խախ­տում, և Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նի եր­կու ֆուտ­բո­լիստ հե­ռաց­վե­ցին դաշ­տից։ Սա­կայն ըն­դա­մե­նը 1 րո­պե անց 2-րդ խա­ղա­կե­սի 96-րդ րո­պեին Դմիտ­րի Մա­լյա­կան դար­ձավ 2-րդ գո­լի հե­ղի­նակ` հա­շի­վը դարձ­նե­լով 2։0: Ար­դյուն­քում՝ Ար­ցա­խի ֆուտ­բո­լիստ­նե­րը զբա­ղեց­րին CONIFA-2019-ի 5-րդ հո­րի­զո­նա­կա­նը, իսկ Պա­դա­նիա­յի հա­վա­քա­կա­նը՝ 6-րդ։ Օր­վա երկ­րորդ կե­սին Աս­կե­րա­նի մար­զա­դաշ­տում մեկ­նար­կած Սե­կեյ Լանդ-Սապ­մի խաղն ա­վարտ­վեց 3։2 հաշ­վով` հօ­գուտ Սապ­միի և ար­դյուն­քում Սապ­միի հա­վա­քա­կա­նը զբա­ղեց­րեց 7-րդ տե­ղը, իսկ Սե­կեյ Լան­դը՝ 8-րդ։ Ա­վե­լի ուշ Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում բրոն­զե մե­դա­լի հա­մար կա­յա­ցավ Չա­մե­րիա-Աբ­խա­զիա մր­ցա­պայ­քա­րը։ Խա­ղը բա­վա­կա­նին լար­ված էր, մր­ցա­վար­նե­րը ցույց էին տա­լիս դե­ղին, կար­միր քար­տեր և մինչև խա­ղի հիմ­նա­կան ժա­մա­նա­կի ա­վար­տը հա­շի­վը 0։0 էր։ Հա­մա­ձայն ա­ռաջ­նու­թյան կա­նո­նա­կար­գի՝ հաղ­թո­ղը ո­րոշ­վեց հետ­խա­ղյա 11-մետ­րա­նոց­նե­րի ար­դյուն­քում։ Աբ­խա­զիան կա­րո­ղա­ցավ ա­վե­լի հս­տակ ի­րաց­նել 11-մետ­րա­նոց հար­ված­նե­րը և հաղ­թել 5։4 հաշ­վով՝ դառ­նա­լով CONIFA-2019 Sportsbet.io ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան բրոն­զե մե­դա­լա­կիր։
Այս խա­ղե­րի ա­վար­տից հե­տո, հու­նի­սի 9-ի ա­ռա­վո­տյան, նախ­քան CONIFA -2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան եզ­րա­փա­կիչ խա­ղը, մա­մու­լի ա­սու­լի­սով հան­դես ե­կան CONIFA-ի նա­խա­գահ Պեր-Ան­դերս Բլին­դը և նույն կա­ռույ­ցի եվ­րո­պա­կան ըն­կե­րակ­ցու­թյուն­նե­րի նա­խա­գահ Ալ­բեր­տո Ռիս­կիոն։ ԶԼՄ-նե­րի հետ ու­նե­ցած հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ նրանք նշե­ցին, որ Ար­ցա­խը գե­րա­զան­ցել է ի­րենց բո­լոր սպա­սում­նե­րը։ CONIFA-ի անձ­նա­կազ­մի և ներդ­րում ու­նե­ցած թի­մե­րի ա­նու­նից նրանք շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին Ար­ցա­խին` հիաս­քանչ մի­ջո­ցա­ռում կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ ՙՆեր­կա լի­նե­լով CONIFA-ի մյուս բո­լոր ա­ռաջ­նու­թյուն­նե­րին, մենք փաս­տում ենք, որ Ար­ցա­խում այն ա­մե­նա­լավ կազ­մա­կերպ­ված­նե­րից է։ Այս փոր­ձա­ռու­թյու­նը մեզ կօգ­նի հե­տա­գա ա­ռաջ­նու­թյուն­ներն ա­վե­լի լավ կազ­մա­կեր­պել։ Ի­հար­կե դրա­նում մեծ ներդ­րում ու­նե­ցան ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, մի­ջո­ցա­ռում­նե­րին ներգ­րավ­ված կա­ռույց­նե­րը, կա­մա­վոր­նե­րը և, ի­հար­կե, խան­դա­վա­ռու­թյամբ լի մար­դիկ։ Հենց այդ մարդ­կանց շնոր­հիվ է, որ հնա­րա­վոր է դառ­նում կազ­մա­կեր­պել այս­պի­սի մի­ջո­ցա­ռում՚,-նշեց Պեր-Ան­դերս Բլին­դը։ Նրա պար­զա­բան­մամբ՝ սո­վո­րա­բար նման ա­ռաջ­նու­թյուն­նե­րը կազ­մա­կերպ­վում են ա­վե­լի ցածր մա­կար­դա­կով, սա­կայն Ար­ցա­խը մա­տու­ցեց իս­կա­կան ֆուտ­բո­լա­յին հրա­վա­ռու­թյուն, ին­չը օ­րի­նակ պի­տի հան­դի­սա­նա աշ­խար­հին՝ հե­տա­գա մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­ման հա­մար։ Այ­դօ­րի­նակ նա­խագ­ծե­րը միտ­ված են զար­գաց­նե­լու ֆուտ­բո­լը, ակ­տի­վաց­նե­լու ե­րի­տա­սար­դու­թյա­նը և, ին­չու չէ, նաև բա­րե­կա­մա­կան կա­պե­րով միա­վո­րե­լու ազ­գու­թյուն­նե­րին։ Մինչ Ար­ցախ գալն ա­ռաջ­նու­թյան մաս­նա­կից հա­վա­քա­կան­նե­րի մար­զիկ­նե­րից շա­տե­րը պատ­կե­րա­ցում չու­նեին Ար­ցա­խի ի­րա­կան կյան­քի մա­սին։ Այդ ա­ռու­մով CONIFA-ն հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեց նրանց տե­ղե­կա­նալ այս հիաս­քանչ երկ­րի և նրա ժո­ղովր­դի պատ­մու­թյա­նը, ծա­նո­թա­նալ ջերմ ու բա­րյա­ցա­կամ, հյու­րա­սեր ար­ցախ­ցի­նե­րի հետ։ CONIFA-ի նա­խա­գա­հի պար­զա­բան­մամբ՝ խա­ղե­րին զու­գա­հեռ, նրանք ե­ղան Ար­ցա­խի տե­սար­ժան վայ­րե­րում, այ­ցե­լե­ցին թան­գա­րան­ներ, ե­կե­ղե­ցի­ներ և հատ­կա­պես տպա­վոր­ված էին Գան­ձա­սա­րի հա­մա­լի­րով, որ­տեղ քա­հա­նան նրանց ներ­կա­յաց­րեց հոգևոր կա­ռույ­ցի պատ­մամ­շա­կու­թա­յին, կր­թա­կան, ռազ­մա­վա­րա­կան դերն ու նշա­նա­կու­թյու­նը։

Պա­տաս­խա­նե­լով լրագ­րող­նե­րի հար­ցե­րին` բա­նա­խոս­ներն անդ­րա­դար­ձան ա­ռաջ­նու­թյան թի­մե­րի պատ­րաստ­վա­ծու­թյան մա­կար­դա­կին, ԱՀ-ում ֆուտ­բո­լի զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րին։ Ա. Ռիս­կիոն և Պ. Բլին­դը նշե­ցին, որ ա­ռաջ­նու­թյան 8 թի­մե­րից 6-ը լավ պատ­րաստ­ված էին: Ընդ­հան­րա­պես այս ա­ռաջ­նու­թյան դժ­վա­րու­թյուն­նե­րից մեկն էլ կա­յա­նում է նրա­նում, որ մար­զիկ­նե­րի վե­րա­կան­գն­ման հա­մար շատ քիչ ժա­մա­նակ էր տրա­մադր­ված։ Իսկ եզ­րա­փա­կիչ փուլ կա­րո­ղա­ցան հաս­նել լա­վա­գույն 2 թի­մե­րը։ CONIFA-ի պա­տաս­խա­նա­տու­նե­րը գոհ էին նաև Չա­մե­րիա­յի ցու­ցա­բե­րած խա­ղից։ Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նին, բա­նա­խոս­նե­րը նշե­ցին, որ բարձր մա­կար­դա­կով խաղ ցու­ցադ­րե­լու հա­մար թի­մի յու­րա­քան­չյուր ֆուտ­բո­լիստ պետք է մի փոքր ա­վե­լի ա­ճի, որ հա­վա­քա­կանն էլ ընդ­հա­նուր զար­գա­նա, այ­սինքն ա­ճե­լու տեղ դեռ ու­նեն։ Խո­սե­լով խա­ղե­րի կազմ­ման բարդ ժա­մա­նա­կա­ցույ­ցից` նրանք նշե­ցին, որ դա նաև CONIFA-ի թե­րու­թյուն­նե­րից մեկն է։ Սո­վո­րա­բար եր­կու օր կա­յա­ցած խա­ղե­րից հե­տո տր­վում է մեկ օր հան­գիստ։ Այս ա­ռաջ­նու­թյու­նում ե­րեք օր ըն­թա­ցած խա­ղե­րից հե­տո տրա­մադր­վեց մեկ օր հան­գիստ ու նո­րից խա­ղեր։ Ին­տեն­սիվ ժա­մա­նա­կա­ցույ­ցը ո­րո­շա­կիո­րեն դեր խա­ղաց ֆուտ­բո­լիստ­նե­րի հա­մար, ո­րով­հետև վե­րա­կան­գն­ման հա­մար ժա­մա­նակ հա­մա­րյա չու­նե­ցան։ Այդ ա­ռու­մով CONIFA-ի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հա­վաս­տիաց­րին, որ ի­րենք ևս աշ­խա­տե­լու և զար­գա­նա­լու տեղ ու­նեն։
Ա­վե­լի ուշ, ժա­մը՝ 18։30-ին, Ստե­փա­նա­կեր­տի Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան մար­զա­դաշ­տում տե­ղի ու­նե­ցավ CONIFA-2019-ի եզ­րա­փա­կիչ խա­ղը՝ Արևմտյան Հա­յաս­տան և Հա­րա­վա­յին Օ­սիա թի­մե­րի միջև։ Ներ­կա էին ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, պե­տա­կան այ­րեր, հյու­րեր, հա­զա­րա­վոր մար­զա­սեր­ներ։ Այս խա­ղը թերևս ա­մե­նա­հու­զում­նա­ռատն ու բարդն էր։ Ա­ռա­ջին խա­ղա­կեսն ա­վարտ­վեց ոչ-ո­քի և միայն 2-րդ խա­ղա­կե­սի 64-րդ րո­պեին Հա­րա­վա­յին Օ­սիա­յի ֆուտ­բո­լիստ Իբ­րա­հիմ Բա­զաևը կա­րո­ղա­ցավ գն­դակն ու­ղար­կել մր­ցակ­ցի դար­պաս և հաղ­թա­նակ բե­րել իր հա­վա­քա­կա­նին։ Եվ Հա­րա­վա­յին Օ­սիան դար­ձավ CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան չեմ­պիոն։ Եզ­րա­փակ­չի ա­վար­տից ան­մի­ջա­պես հե­տո կա­յա­ցան ա­ռաջ­նու­թյան փակ­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյունն ու մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյու­նը։
CONIFA-ի Եվ­րո­պա­յի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Ալ­բեր­տո Ռիս­կիոն ամ­փո­փեց ա­ռաջ­նու­թյան ար­դյունք­նե­րը և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց բո­լոր ֆե­դե­րա­ցիա­նե­րին՝ դի­տար­ժան խաղ ա­պա­հո­վե­լու հա­մար։ ՙՄենք հե­ռա­նում ենք մի երկ­րից, որ կա­րող է կազ­մա­կեր­պել և անց­կաց­նել բարձ­րա­կարգ մր­ցա­շա­րեր։ Եվ ին­չու ոչ, գու­ցե մի օր Ար­ցա­խում կկա­յա­նա CONIFA-ի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նը։ Մենք հե­ռա­նում ենք մի երկ­րից, որ մի օր կու­նե­նա ֆուտ­բո­լի իր ազ­գա­յին լի­գան. հենց սա է CONIFA-ի կարևո­րա­գույն նպա­տակ­նե­րից մե­կը՝ ցու­ցա­բե­րել ա­ջակ­ցու­թյուն ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­նե­րին՚,-ըն­դգ­ծեց Ա. Ռիս­կիոն։ Նա ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց Ար­ցա­խին ու ար­ցախ­ցի­նե­րին, բո­լոր կա­մա­վոր­նե­րին, հո­վա­նա­վոր­նե­րին՝ ա­ռաջ­նու­թյան անց­կաց­մա­նը ցու­ցա­բե­րած ա­ջակ­ցու­թյան , կազ­մա­կերպ­վա­ծու­թյան և պրո­ֆե­սիո­նա­լիզ­մի հա­մար։ Նրա խոս­քով՝ եզ­րա­փա­կիչ փու­լում Հա­րա­վա­յին Օ­սիա­յի և Արևմտյան Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կան­նե­րը խա­ղա­ցել են որ­պես իս­կա­կան չեմ­պիոն­ներ։ Ա­ռաջ­նու­թյան կա­ռա­վա­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, ԱՀ պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը նշեց, որ կա­յա­ցած հե­տաքր­քիր ու դի­տար­ժան խա­ղե­րի շնոր­հիվ Ար­ցա­խում թևա­ծում էր ֆուտ­բո­լա­յին բարձր տրա­մադ­րու­թյուն։ Նա շնոր­հա­վո­րեց ար­դար մր­ցա­պայ­քա­րում չեմ­պիո­նի տիտ­ղո­սին ար­ժա­նա­ցած Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հա­վա­քա­կա­նին և մյուս թի­մե­րին` մաս­նակ­ցու­թյան և բո­լո­րին տո­նա­կան տրա­մադ­րու­թյուն պարգևե­լու հա­մար։

 Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ Կո­չիև Սաս­լա­նը մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյու­նից հե­տո նշեց, որ հաղ­թա­նակն ի­րենց հեշտ չի տր­վել, մա­նա­վանդ եզ­րա­փա­կիչ փու­լում։ Նույն թի­մի մար­զիկ Թի­մուր Սո­կո­լո­վը կր­կին շեշ­տեց, որ բա­վա­կա­նին դժ­վար ձեռք բեր­վեց հաղ­թա­նա­կը, և ի­րենք շնոր­հա­կալ են բո­լոր եր­կր­պա­գու­նե­րին, ով­քեր մինչև վեր­ջին պա­հը ոգևո­րում էին ֆուտ­բո­լիստ­նե­րին։ Իսկ Ար­ցա­խից նրանք հե­ռա­նում են գե­ղե­ցիկ ու լավ տպա­վո­րու­թյուն­նե­րով։ 

Շնոր­հա­վո­րանք­նե­րից հե­տո CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան մր­ցա­նա­կա­կիր­նե­րին գա­վաթ­ներ ու մե­դալ­ներ հանձ­նե­ցին ԱՀ պետ­նա­խա­րար Գ. Մար­տի­րո­սյա­նը, կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Ն. Ա­ղա­բա­լյա­նը, CONIFA-ի պա­տաս­խա­նա­տու­ներ Ա. Ռիս­կիոն և Ս. Դյուր­կո­պը։ Վեր­ջում Ստե­փա­նա­կեր­տի հան­րա­պե­տա­կան մար­զա­դաշ­տում կազ­մա­կերպ­վել է ավ­տոշ­քերթ, շոու ծրա­գիր՝ ՙԱր­ցա­խի ձայ­ներ՚ ե­րաժշ­տա­կան հա­մույ­թի մաս­նակ­ցու­թյամբ։
Հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նից հե­տո, ա­վե­լի ուշ ժա­մի կա­յա­ցած մա­մու­լի ա­սու­լի­սում CONIFA¬ի պա­տաս­խա­նա­տու­նե­րը, Sportsbet.io ¬ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը և Ար­ցա­խի կա­ռա­վա­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահն ու փոխ­նա­խա­գահն ամ­փո­փե­ցին ա­ռաջ­նու­թյան ար­դյունք­նե­րը և պա­տաս­խա­նե­ցին լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։
CONIFA¬ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ս. Դյուր­կո­պը, շնոր­հա­վո­րե­լով Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հա­վա­քա­կա­նին, նշեց, որ այդ փոքր եր­կիրն ու­նե­նա­լով մեծ խն­դիր­ներ, այ­դու­հան­դերձ ֆուտ­բո­լում կա­րո­ղա­ցավ զար­գա­նալ և բարձր ար­դյունք ար­ձա­նագ­րել։ Նա հույս հայտ­նեց, որ Ար­ցա­խի թիմն էլ ա­նընդ­մեջ և գրա­գետ պա­րապ­մունք­նե­րի ար­դյուն­քում՝ 1-2 տա­րի հե­տո կհաս­նի նույն մա­կար­դա­կին։ Անդ­րա­դառ­նա­լով ա­ռաջ­նու­թյան կազ­մա­կեր­պա­կան մա­սը` Ս.Դյուր­կո­պը հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց բո­լոր կա­մա­վոր­նե­րին` նվի­րյալ աշ­խա­տան­քի հա­մար և պա­տա­հա­կան չէր, որ փակ­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ հա­տուկ հա­մա­րով CONIFA-ի կող­մից որ­պես ե­րախ­տա­գի­տու­թյուն մե­ծար­վե­ցին կա­մա­վոր­նե­րը։ ԱՀ պետ­նա­խա­րարն ափ­սո­սան­քով ար­ձա­նագ­րեց ա­ռաջ­նու­թյան ա­վար­տը և հա­վաս­տեց, որ ա­ռա­ջի­կա­յում կմ­տա­ծեն այլ ա­ռաջ­նու­թյուն­նե­րի անց­կաց­ման մա­սին։ Նա շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցած և ա­ջակ­ցած բո­լոր ան­հատ­նե­րին ու կա­ռույց­նե­րին։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ Ար­ցա­խում կազ­մա­կերպ­ված ֆուտ­բո­լա­յին այս ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցել են շուրջ 300 ֆուտ­բո­լիստ և հյուր, ըն­թա­ցել է 20 պաշ­տո­նա­կան խաղ, խփ­վել 60 գն­դակ, հա­վա­տար­մագր­վել է 114 լրագ­րող, հրա­պա­րակ­վել են շուրջ 2000 հոդ­ված և տե­ղե­կատ­վու­թյուն, ի­րա­կա­նաց­վել շուրջ 80 մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում, ներգ­րավ­վել 270 կա­մա­վոր և, այս ա­մե­նին զու­գա­հեռ, լուրջ մի­ջա­դե­պեր ընդ­հան­րա­պես չեն գրանց­վել։ Ար­դյուն­քում Ար­ցա­խում կա­յա­ցան ան­մո­ռա­նա­լի և հի­շար­ժան օ­րեր։
Իր հեր­թին Ն. Ա­ղա­բա­լյա­նը տե­ղե­կաց­րեց, որ այս նա­խագ­ծի ի­րա­կա­նաց­ման հա­մար աշ­խա­տել է մեծ թիմ, և բո­լո­րի հա­մար ա­ռաջ­նու­թյու­նը յու­րօ­րի­նակ մար­տահ­րա­վեր էր, ինչն էլ հա­մա­տեղ ու­ժե­րով ու պատ­վով ի­րա­կա­նաց­վեց։ Նա­խագ­ծի շուրջ հա­մախ­մբ­վե­ցին հա­զա­րա­վոր մար­դիկ, Ար­ցա­խում ձևա­վոր­վեց կա­մա­վո­րա­կան շար­ժում, կազ­մա­կերպ­վեց լրագ­րո­ղա­կան օ­պե­րա­տիվ աշ­խա­տանք և պրո­ֆե­սիո­նալ կազ­մա­կեր­պա­կան թիմ։ ՙԱ­ռաջ­նու­թյան գլ­խա­վոր գա­վա­թը շա­հեց Հա­րա­վա­յին Օ­սիա­յի թի­մը, սա­կայն, կար­ծում եմ, մյուս հա­վա­քա­կան­ներն անխ­տիր շա­հե­ցին բա­րե­կա­մու­թյան գա­վաթ­ներ ու Ար­ցա­խից կհե­ռա­նան բա­րե­կամ­ներ ձեռք բե­րած և հո­գով հարս­տա­ցած։ Այս նա­խագ­ծի շնոր­հիվ Ար­ցա­խը կա­րո­ղա­ցավ ներ­կա­յա­նալ որ­պես ան­կախ պե­տու­թյուն, որն ի վի­ճա­կի է նա­խա­ձեռ­նել և կյան­քի կո­չել նման ծրագ­րեր։ Սա ար­դեն փոր­ձա­ռու­թյուն է հե­տա­գա նմա­նա­տիպ ծրագ­րե­րի կազ­մա­կերպ­ման հա­մար։ Իսկ ա­ռա­ջի­կա­յում կկա­յա­նան Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րը՚,¬ հա­վե­լեց Ն. Ա­ղա­բա­լյա­նը։
CONIFA Sportsbet.io¬ի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Ջաս­թին Լե Բրո­քը և Լու­սի Թո­մա­սը պա­տիվ հա­մա­րե­ցին ներգ­րավ­ված լի­նել այս­քան հա­ջող­ված մր­ցա­շա­րի կազ­մա­կերպ­մա­նը։ Նրանք շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին CONIFA¬ին` որ­պես լավ գոր­ծըն­կե­րոջ և ԱՀ¬ին, որ նաև շատ մեծ նշա­ձող է սահ­մա­նել հե­տա­գա մր­ցա­շա­րե­րի կազ­մա­կերպ­ման ա­ռու­մով։ Նրանք նույն­պես անդ­րա­դար­ձան Ար­ցա­խում անց­կաց­րած 9 ան­մո­ռա­նա­լի ու հրա­շա­լի օ­րե­րին, տե­ղա­ցի­նե­րի հրա­շա­լի ու ջերմ ըն­դու­նե­լու­թյա­նը, դի­տար­ժան խա­ղե­րին՝ վերս­տին փաս­տե­լով, որ Ար­ցա­խում կա­յա­ցած ա­ռաջ­նու­թյու­նը գե­րա­զան­ցել է բո­լո­րի սպա­սե­լիք­նե­րը։

 

На данном изображении может находиться: 2 человека, люди занимаются спортом, стадион и на улице

На данном изображении может находиться: 22 человека, люди улыбаются, люди стоят

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 13 Հունիսի 2019 11:14