comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՄԱ­ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԽԱ­ՂԵ­ՐԸ ՆՈՒՅՆ­ՊԵՍ ԿԱՆ­ԿԱՑ­ՎԵՆ ԲԱՐՁՐ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱ­ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԽԱ­ՂԵ­ՐԸ ՆՈՒՅՆ­ՊԵՍ ԿԱՆ­ԿԱՑ­ՎԵՆ ԲԱՐՁՐ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿՈՎ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Վեր­ջերս Ար­ցա­խում մեծ շու­քով ան­ցան ՙCONIFA-2019՚ ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րը: Օ­գոս­տո­սին էլ տե­ղի կու­նե­նան Հա­մա­հայ­կա­կան 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րը: Խա­ղե­րը պատ­շաճ մա­կար­դա­կով անց­կաց­նե­լու հա­մար մեծ դե­րա­կա­տա­րու­թյուն կու­նե­նա նաև Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նը: Կա­տար­ված և կա­տար­վե­լիք աշ­խա­տանք­նե­րի մա­սին զրու­ցե­ցինք Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի տե­ղա­կալ Ար­մեն ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԻ հետ:

-Պա­րոն Հա­կո­բյան, ՙCONIFA-2019՚ ֆուտ­բո­լա­յին խա­ղե­րի ժա­մա­նակ բո­լո­րը գո­հու­նա­կու­թյամբ էին նշում քա­ղա­քի սա­նի­տա­րա­կան պատ­շաճ մա­կար­դա­կը, ինչն ակն­կալ­վում է նաև Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի ժա­մա­նակ: Խրա­խուս­վե՞լ են բո­լոր այն ծա­ռա­յու­թյուն­նե­րը, ո­րոնք օ­րու­գի­շեր հետևել են քա­ղա­քի մաք­րու­թյա­նը:
-Ա­ռա­ջին ան­գամ Ար­ցա­խում անց­կաց­վե­ցին մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կի խա­ղեր և , բնա­կա­նա­բար, բո­լո­րը մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին ծրագր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը պատ­շաճ մա­կար­դա­կով անց­կաց­նե­լու հա­մար: Մինչ ֆուտ­բո­լա­յին խա­ղե­րի սկիզ­բը Բու­սա­բա­նա­կան այ­գու կող­մից մար­զա­դաշ­տի հա­րա­կից տա­րած­քում հիմն­վել են նոր սի­զա­մար­գեր, ցան­վել ծա­ղիկ­ներ: Ա­ռաջ­նու­թյան բա­ցու­մից ա­ռաջ էլ, ինչ­պես և ըն­թաց­քում, ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի կող­մից յու­րաքն­չյուր օր մի քա­նի ան­գամ ի­րա­կա­նաց­վել են սան­մաքր­ման աշ­խա­տանք­ներ ինչ­պես մար­զա­դաշ­տում և հա­րա­կից տա­րածք­նե­րում, այն­պես էլ Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում: Սան­մաքր­ման աշ­խա­տանք­ներ են ըն­թա­ցել նաև այդ օ­րե­րին կազ­մա­կերպ­ված բա­ցօ­թյա առևտրի և ա­րագ հան­րա­յին սնն­դի հատ­ված­նե­րում: Ան­շուշտ, այդ աշ­խա­տանք­նե­րը պետք է խրա­խուս­վեին, և քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նի կող­մից ստո­րագր­վել է խրա­խուս­ման ո­րո­շում: Այս եր­կու օ­րե­րին ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի այն աշ­խա­տող­նե­րը, ով­քեր մաս­նակ­ցել են այդ աշ­խա­տանք­նե­րին (մոտ 50 հո­գի), կխ­րա­խուս­վեն աշ­խա­տա­վար­ձի 85 տո­կո­սի չա­փով:
- Դուք ընդգրկված եք Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի կազ­մա­կերպ­ման նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րի խմ­բում: Ի՞նչ փու­լում է գտն­վում այն:
-Նշեմ, որ խմ­բի ղե­կա­վա­րը Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի մի­ջազ­գա­յին խոր­հր­դի ան­դամ, գե­նե­րալ-մա­յոր Վար­դան Բա­լա­յանն է, ով հա­ճա­խա­կի հրա­վի­րում է խոր­հր­դակ­ցու­թյուն, որ­տեղ քն­նարկ­վում են հանձ­նա­րար­ված ծրագ­րի բո­լոր կե­տե­րը, հն­չեց­վում են նոր ա­ռա­ջարկ­ներ, տր­վում հա­մա­պա­տաս­խան ցու­ցում­ներ: Այժմ մայ­րա­քա­ղա­քում ըն­թա­նում են շի­նա­րա­րա­կան և բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ: Մոտ օ­րերս փո­ղոց­նե­րում կի­րա­կա­նաց­վեն գծանշ­ման աշ­խա­տանք­ներ, սի­զա­մար­գե­րում կթար­մաց­վեն ծա­ղիկ­նե­րը: Հու­լի­սի 27-ին նա­խա­տես­վում է կազ­մա­կեր­պել քա­ղա­քա­յին շա­բա­թօ­րյակ, ո­րին կմաս­նակ­ցեն բո­լոր հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րը՝ ան­կախ սե­փա­կա­նու­թյան ձևե­րից: Դրանց կող­մից կի­րա­կա­նաց­վեն ի­րենց վար­չա­կան շեն­քե­րի և հա­րա­կից տա­րածք­նե­րի սա­նի­տա­րա­կան մաքր­ման ու բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ: Հու­լի­սի 2-ից կսկս­վի քա­ղա­քի տո­նա­կան ձևա­վո­րու­մը: Ար­վե­լու է այն ա­մե­նը, ին­չը կա­պա­հո­վի Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի անց­կաց­ման բարձր մա­կար­դա­կը:
-Օգտ­վե­լով ա­ռի­թից` կու­զե­նա­յի բարձ­րա­ձայ­նել մի խն­դիր ևս. Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի, 1-ին կար­գի հաշ­ման­դամ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րի և բնա­կե­լի տնե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման գոր­ծըն­թա­ցը տե­ղա­փոխ­վել է քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան ներ­քո: Ի՞նչ է կա­տար­վում այդ ուղ­ղու­թյամբ:
-Ա­յո, ար­դեն ստեղծ­ված է Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի բնա­կա­րա­նա­յին հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով, ո­րի նա­խա­գա­հը նշա­նակ­վել եմ ես: Հանձ­նա­ժո­ղովն իր աշ­խա­տանք­ներն սկ­սեց նրա­նից, որ այ­ցե­լեց ցու­ցա­կում ընդգրկված ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րը` նպա­տակ ու­նե­նա­լով տե­ղում ծա­նո­թա­նալ նրանց բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րին: Ար­դեն նշ­մա­րե­լի են այն ըն­տա­նիք­նե­րը, ո­րոնց այս բո­լոր տա­րի­նե­րին ոչ մի օգ­նու­թյուն չի ցու­ցա­բեր­վել: Հրա­վիր­վել են հանձ­նա­ժո­ղո­վի մի քա­նի նիս­տեր, ո­րո­շում է կա­յաց­վել վե­րա­նո­րոգ­ման ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տալ նման ըն­տա­նիք­նե­րին: Ա­ռա­ջի­կա­յում կսկս­վեն 16 ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րի կամ ա­ռանձ­նատ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը կամ էլ այդ ըն­տա­նիք­նե­րի գրա­վոր ցան­կու­թյամբ կտ­րա­մադր­վի հաշ­վարկ­ված գու­մա­րը: Վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի մի մա­սը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կտե­ղա­փոխ­վի հա­ջորդ տա­րի:
;

 

 

 

Last modified onՈւրբաթ, 05 Հուլիսի 2019 15:25