comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՌՈՂՋ ՀՈԳԻ՝ ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌՈՂՋ ՀՈԳԻ՝ ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Արցախում նշվեց Ֆիզկուլտուրնիկի օրը

Ար­ցա­խում միշտ էլ սպոր­տը հար­գի է ե­ղել։ Լավ մար­զա­վի­ճա­կում լի­նե­լը, ա­ռողջ կեն­սա­կերպ վա­րե­լը մե­զա­նում միշտ էլ նա­խընտ­րե­լի է։ Ան­գամ ոչ այն­քան ճոխ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով՝ ժա­մա­նա­կին և՜ մեր ֆուտ­բո­լիստ­նե­րը, և՜ այլ մար­զաձևեր ներ­կա­յաց­նող մեր մար­զիկ­նե­րը հա­ջո­ղու­թյամբ հան­դես են ե­կել տար­բեր մա­կար­դա­կի մր­ցում­նե­րում։ Իսկ երբ ե­կան 90-ա­կան­նե­րը՝ բո­լո­րի հա­մար պարզ դար­ձան, որ կոփ­ված, դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լուն պատ­րաստ սե­րունդ ու­նե­նա­լը ար­ցախ­ցու հա­մար պար­զա­պես կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն է։ Եվ ա­մենևին էլ պա­տա­հա­կան չէ, որ ար­ցախ­ցի ե­րե­խա­նե­րից շա­տերն այս կամ այն մար­զաձևով սկ­սում են զբաղ­վել վաղ տա­րի­քից։ Թերևս սա էլ ինչ-որ տեղ հիմք հան­դի­սա­ցավ, որ­պես­զի 2010 թվա­կա­նին ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ սեպ­տեմ­բե­րի 17-ը հռ­չակ­վի Ֆիզ­կուլ­տուր­նի­կի օր։

Ա­մեն տա­րի այդ օ­րը մար­զա­կան տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ են անց­կաց­վում ինչ­պես մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում, այն­պես էլ հան­րա­պե­տու­թյան շրջ­կենտ­րոն­նե­րում՝ յու­րա­հա­տուկ ձևով նշա­նա­վո­րե­լով ֆիզ­կուլ­տուր­նի­կի օ­րը։
Ստե­փա­նա­կեր­տում տո­նին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը մեկ­նար­կե­ցին ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հու­շա­կո­թո­ղի տա­րած­քից. վաղ ա­ռա­վո­տից այս­տեղ էին հա­վաք­վել մայ­րա­քա­ղա­քի հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րը ներ­կա­յաց­նող շուրջ 150 պա­տա­նի­ներ ու աղ­ջիկ­ներ՝ ի­րենց հե­ծա­նիվ­նե­րով, և սր­տի թր­թի­ռով սպա­սում էին հե­ծան­վա­վազ­քի մր­ցույ­թի մեկ­նար­կին։ Տր­վեց հրա­մա­նը, և հե­ծան­վորդ­նե­րը Մաշ­տո­ցի պո­ղո­տա­յով շարժ­վե­ցին դե­պի Հե­քի­մյան, Նա­բե­րեժ­նա­յա փո­ղոց­նե­րը և նույն եր­թու­ղով կր­կին վե­րա­դար­ձան մեկ­նա­կետ։
Մր­ցույ­թի մաս­նա­կից­նե­րից ա­մե­նա­փոք­րը 8 տա­րե­կան Սա­րի­նե Ա­դա­մյանն է, ով ա­ռա­ջին ան­գամ է մր­ցա­պայ­քա­րի ե­լել։ Ա­սում է՝ 6 տա­րե­կա­նից է սկ­սել սո­վո­րել հե­ծա­նիվ վա­րե­լը, և չնա­յած այս մր­ցույ­թում չի հաղ­թել, բայց չի հու­սա­հատ­վել…
Աղ­ջիկ­նե­րի հա­մար սահ­ման­ված հինգ մր­ցա­նա­կա­յին տե­ղե­րի հաղ­թող­նե­րը պարգևատր­վե­ցին ԿԳՍ նա­խա­րա­րու­թյան պատ­վոգ­րե­րով, իսկ ա­ռա­ջին ե­րեք տե­ղե­րը զբա­ղեց­նող­նե­րը՝ նաև մե­դալ­նե­րով։ Ա­ռա­ջին տեղ զբա­ղեց­րած Լաու­րա Ա­ղա­ջա­նյա­նը (հ.3 դպ­րոց), ով կրկ­նա­կի չեմ­պիոն է հե­ծան­վա­վազ­քի սպոր­տում, նաև ար­ժա­նա­ցավ գա­վա­թի։ Տղա­նե­րի մր­ցա­պայ­քա­րում գա­վա­թա­կիր դար­ձավ Վա­հե Համ­բար­ձու­մյա­նը (հ. 4 դպ­րոց)։ Ի դեպ, տղա­նե­րի հա­մար մր­ցա­նա­կա­յին 10 տեղ էր սահ­ման­վել՝ հաշ­վի առ­նե­լով նրանց մե­ծա­թիվ լի­նե­լը։
Ֆիզ­կուլ­տու­րա­յի օր­վա առ­թիվ հե­ծան­վա­վազ­քի մաս­նա­կից­նե­րին շնոր­հա­վո­րեց ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի փոխ­նա­խա­րար Ա­շոտ Դա­նիե­լյա­նը։ Նրա խոս­քով՝ Ֆիզ­կուլ­տուր­նի­կի օրն ա­ռիթ է մեկ ան­գամ ևս ա­ռողջ ապ­րե­լա­կերպ քա­րո­զե­լու: Նա­խա­րա­րու­թյունն ա­մեն տա­րի նա­խընտ­րում է կազ­մա­կեր­պել հե­ծան­վա­վազք, ո­րին ընդգրկվում են բո­լոր ցան­կա­ցող­նե­րը։ Իսկ նրանց թի­վը, ըստ Ա. Դա­նիե­լյա­նի, տա­րեց­տա­րի ա­ճում է։
Ֆիզ­կուլ­տուր­նի­կի օր­վան նվիր­ված մեկ այլ մի­ջո­ցա­ռում Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան մար­զա­դաշ­տում է անց­կաց­վել։ Այս­տեղ կազ­մա­կերպ­ված բաց դա­սը ֆիզ­կուլ­տու­րա ա­ռար­կա­յից, մայ­րա­քա­ղա­քի դպ­րոց­նե­րի այն ա­շա­կերտ­նե­րի հա­մար էր, ով­քեր այդ օ­րը նշ­ված ա­ռար­կա­յից դաս ու­նեին։
Տո­նա­կան օր­վա ա­վար­տը մայ­րա­քա­ղա­քի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում էր, որ­տեղ կա­յա­ցած հան­դի­սա­վոր ե­րե­կո­յին ներ­կա էին պե­տա­կան այ­րեր, մար­զաշ­խար­հի և մշա­կույ­թի գոր­ծիչ­ներ ու վե­տե­րան­ներ, մար­զա­սեր­ներ։
Շնոր­հա­վո­րան­քի ու ե­րախ­տա­գի­տու­թյան խոս­քեր հն­չե­ցին բո­լոր այն ֆիզ­կուլ­տուր­նիկ­նե­րի հաս­ցեին, ով­քեր հրա­ժեշտ են տվել սպոր­տին և վաս­տա­կած հան­գս­տի ան­ցել, նաև նրանց, ով­քեր այ­սօր էլ բարձր են պա­հում հա­յի պա­տիվն աշ­խար­հի ա­մե­նա­տար­բեր մր­ցաս­պա­րեզ­նե­րում, և նրանց, ով­քեր դեռևս ա­ռա­ջին քա­յերն են ա­նում սպոր­տի բնա­գա­վա­ռում։

Գե­ղե­ցիկ տո­նի կա­պակ­ցու­թյամբ ե­րե­կո­յի մաս­նա­կից­նե­րին շնոր­հա­վո­րեց ԱՀ ԿԳՍ նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը։ ՙԱն­շուշտ, օ­րա­ցույ­ցի մեջ մենք միայն մի օր չենք հատ­կաց­նում սպոր­տին։ Դրա վառ ա­պա­ցույցն Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի շքերթն է, որ սկս­վել է ամ­ռա­նը և շա­րու­նակ­վում է առ այ­սօր. հի­շենք ՙԿո­նի­ֆա­յի՚ հո­վա­նու ներ­քո ֆուտ­բո­լի ա­ռաջ­նու­թյու­նը, Ա­ռանց սահ­մա­նի սպոր­տա­յին պա­րե­րի մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րը, Հա­մա­հայ­կա­կան 7-րդ խա­ղե­րը, տար­բեր այլ մր­ցա­շա­րեր... Ակն­հայտ է, որ մեր հան­րա­պե­տու­թյու­նում օ­րե­ցօր ա­ճում է հե­տաք­րք­րու­թյունն սպոր­տի և ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի հան­դեպ և վս­տահ եմ, որ ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին այն ա­վե­լի է մե­ծա­նա­լու, ո­րով­հետև ընդ­լայն­վե­լու են հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը. ինչ­պես գի­տեք, Ստե­փա­նա­կեր­տում կա­ռուց­վում է ժա­մա­նա­կա­կից չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան մար­զամ­շա­կու­թա­յին հա­մա­լիր, նաև տար­բեր բնա­կա­վայ­րե­րում մար­զա­դահ­լիճ­ներ ու տար­բեր շի­նու­թյուն­ներ են կա­ռուց­վում՚,- ա­սաց Ն. Ա­ղա­բա­լյա­նը։ Նրա խոս­քով՝ ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պի քա­րոզ­ման գոր­ծում մեծ դեր ու­նեն հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ֆիզ­կուլ­տու­րա­յի ու­սու­ցիչ­նե­րը։ ՙԱ­ռողջ հո­գի՝ ա­ռողջ մարմ­նում՚՝ այս կար­գա­խո­սով պետք է ա­ռաջ­նորդ­վեն բո­լո­րը։
ԿԳՍ նա­խա­րա­րը պատ­վոգ­րեր և դրա­մա­կան պարգևներ հանձ­նեց նրանց, ում ա­վան­դի շնոր­հիվ Ար­ցա­խում մար­զա­կան կյան­քը զար­գաց­նե­լու հա­մար այ­սօր հու­սա­լի հիմ­քեր կան դր­ված։
Անց­նող ա­մեն տա­րի Ար­ցա­խի մար­զա­կան կյան­քում մի նո­րույ­թով է ա­ռանձ­նա­նում, բա­ցա­ռու­թյուն չէր նաև այս տա­րին. Ստե­փա­նա­կեր­տում բաց­վեց ակ­րո­բա­տիկ մարմ­նա­մար­զու­թյան խմ­բակ, ո­րում ար­դեն իսկ ընդգրկվել են ար­ցախ­ցի բազ­մա­թիվ ե­րե­խա­ներ։ Բե­մը տրա­մադր­վեց նրանց՝ ի­րենց ա­ռա­ջին քայ­լերն ա­նող մեր փոք­րիկ­նե­րին և ար­դեն ճա­նաչ­ված՝ ՀՀ ակ­րո­բա­տիկ մարմ­նա­մար­զու­թյան հա­վա­քա­կա­նի ան­դամ­նե­րին, ով­քեր ի­րենց հրա­շա­լի կա­տա­րում­նե­րով հիաց­մունք պատ­ճա­ռե­ցին ներ­կա­նե­րին (ՀՀ հա­վա­քա­կա­նի մար­զիչ, ՀՀ սպոր­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Շու­շա­նիկ Հա­րու­թյու­նյան)։
Ե­րե­կոն իր ներ­կա­յու­թյամբ պատ­վել էր ռու­սաս­տա­նաբ­նակ մեր հայ­րե­նա­կից, սամ­բո մար­զաձևի սպոր­տի վար­պետ, ԽՍՀՄ չեմ­պիոն Վա­լե­րի Բա­դուն­ցը։ Ծնն­դով ստե­փա­նա­կերտ­ցի է, հ. 8 դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո ըն­դուն­վել է Խար­կո­վի ա­վիա­ցիա­յի ինս­տի­տու­տը, ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին մաս­նակ­ցել է սամ­բո­յի գծով մր­ցում­նե­րին և դար­ձել չեմ­պիոն։ Ուս­ման մեջ բարձր ա­ռա­ջա­դի­մու­թյան հա­մար նրան պա­հել են ինս­տի­տու­տում, և առ այ­սօր էլ նա դա­սա­վան­դում է այն­տեղ։ ՙԱ­ռանց ա­ռանձ­նա­հա­տուկ ֆի­զի­կա­կան դաս­տիա­րա­կու­թյան չի կա­րող լի­նել մեծ սպորտ,-շնոր­հա­վո­րան­քի խոս­քում ա­սաց Վ. Բա­դուն­ցը։- Ա­մեն ան­գամ Ար­ցախ գա­լով ես տես­նում եմ ա­վե­լի ու ա­վե­լի գե­ղեց­կա­ցած Ստե­փա­նա­կերտ։ Շնոր­հա­կա­լու­թյուն այն քա­ջե­րին, ով­քեր հե­րո­սա­բար կռ­վե­ցին ու ա­զա­տագ­րե­ցին այս հո­ղը՚։ Վ. Բա­դուն­ցը Խար­կո­վում ապ­րող՝ սամ­բո­յի և ձյու­դո­յի գծով աշ­խար­հի չեմ­պիոն­ներ Վիկ­տոր Սա­վի­նո­վի և Կոնս­տան­տին Ա­նան­չեն­կո­յի ող­ջույն­նե­րը փո­խան­ցեց Ա­շոտ Դա­նիե­լյա­նին, ո­րոնց հետ իր ու­ժերն է չա­փել մեր հայ­րե­նա­կի­ցը։
Ե­րե­կո­յի մաս­նա­կից­նե­րին իր եր­գե­րով հա­ճե­լի պա­հեր պարգևեց ՙԱր­ցա­խի ձայ­ներ՚-ի փոք­րիկ Մի­շան։
Ֆիզ­կուլ­տուր­նի­կի օ­րը տոն դարձ­րին և ի­րենց գե­ղե­ցիկ ե­լույթ­նե­րով նույն­պես հան­դի­սա­տե­սին մեծ բա­վա­կա­նու­թյուն պատ­ճա­ռե­ցին Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի սպոր­տա­յին պա­րե­րի խմ­բի ե­րե­խա­նե­րը (ղե­կա­վար՝ Մա­րի­նա Վա­րունց), պա­րու­սույց Է­լեո­նո­րա Հա­կո­բյա­նի լա­տի­նաա­մե­րի­կյան պա­րե­րի խում­բը, մայ­րա­քա­ղա­քի պա­րա­րա­վես­տի քո­լե­ջի պա­րու­հի­նե­րը (պա­րու­սույց՝ Մհեր Բա­բա­յան), լա­տի­նաա­մե­րի­կյան սո­լո ծրագ­րում Կով­կա­սի չեմ­պիոն Լիա­նա Գո­րյա­նը, ով Մա­րի­նա Մա­մյա­նի ա­շա­կեր­տու­հին է և այդ օ­րը նույն­պես ներ­կա էր ե­րե­կո­յին։
Տո­նա­կան ե­րե­կո­յի վեր­ջին ա­կոր­դը, հի­րա­վի, ան­կան­կալ էր մաս­նա­կից­նե­րի հա­մար. հան­դես ե­կան պրո­ֆե­սիո­նալ պա­րա­հան­դե­սա­յին պա­րե­րի աշ­խար­հի և Եվ­րո­պա­յի չեմ­պիոն­ներ՝ մեր հայ­րե­նա­կից Ար­սեն Ա­ղա­մա­լյանն ու նրա կի­նը՝ Օք­սան­նա Վա­սիևան։ Ար­սեն Ա­ղա­մա­լյա­նը 1990-ա­կան­նե­րին սո­վո­րել է Ստե­փա­նա­կեր­տի հ.8 դպ­րո­ցում (մինչև 6-րդ դա­սա­րա­նը), այ­նու­հետև նրա ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վել է Ռու­սաս­տան։ Ե­րե­կոն վա­րող Ծո­վի­նար Բար­խու­դա­րյա­նի խոս­քով՝ նա ցան­կու­թյուն է հայտ­նել այ­սօր ներ­կա գտն­վել այս­տեղ, նաև՝ ա­ջակ­ցել իր հայ­րե­նա­կից­նե­րին նոր նա­խագ­ծի հիմ­քե­րը դնե­լու։ ՙՇատ եր­ջա­նիկ եմ, որ գտն­վում եմ այս­տեղ՝ իմ հա­րա­զատ քա­ղա­քում։ Սա ինձ հա­մար ա­ռանձ­նա­հա­տուկ օր է՝ հի­շո­ղու­թյուն­նե­րի արթ­նաց­ման օր, այս­տեղ՝ հենց այս բե­մում՝ 20 տա­րի ա­ռաջ ես պա­րել եմ։ Ու­րախ եմ, որ հրա­վի­րել եք ինձ, ե­կել եմ իմ ըն­տա­նի­քի հետ միա­սին, և այս մի քա­նի օ­րը հա­ճույ­քով կվա­յե­լենք ար­ցա­խյան մա­քուր օ­դը, կշփ­վենք մեր բա­րե­կամ­նե­րի ու ըն­կեր­նե­րի հետ։ Հրա­շա­լի է, որ սպոր­տը, մշա­կույ­թը զար­գա­նում են Ար­ցա­խում, որ այս­տեղ հիաս­քանչ սե­րունդ է ա­ճում։ Շա­րու­նա­կեք ապ­րել այդ­պես՝ հե­րո­սա­բար, սի­րե­ցեք այս հո­ղը և ա­մուր կառ­չեք ար­մատ­նե­րից՚, - հայ­րե­նա­կից­նե­րին ուղղ­ված իր խոսքն այս­պես ա­վար­տեց Ար­սեն Ա­ղա­մա­լյա­նը։

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2019 15:45