[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Ար­ցա­խի բռնց­քա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յի 4 մար­զիկ մաս­նակ­ցել են նո­յեմ­բե­րի 20-24-ին ՌԴ Սանկտ Պե­տեր­բուր­գում կա­յա­ցած Բռնց­քա­մար­տի մի­ջազ­գա­յին 8-րդ մր­ցա­շա­րին։ Ար­ցա­խը, Ռու­սաս­տա­նի տար­բեր մար­զե­րը, Մոսկ­վան, Սանկտ Պե­տեր­բուր­գը, Աբ­խա­զիան և Բե­լա­ռու­սի Հան­րա­պե­տու­թյու­նը ներ­կա­յաց­նող 10 թի­մե­րի մաս­նակ­ցու­թյամբ մր­ցա­շա­րը նվիր­ված էր ԽՍՀՄ սպոր­տի վաս­տա­կա­վոր վար­պետ Լ. Պի­վո­վա­րո­վի հի­շա­տա­կին։

Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց Ար­ցա­խի բռնց­քա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յի գլ­խա­վոր մար­զիչ Գևորգ Թո­րո­սյա­նը, այս մր­ցա­շա­րում ար­ցախ­ցի 2 մար­զիկ­ներ պատ­վա­վոր տե­ղեր են գրա­վել ու վե­րա­դար­ձել ար­ծա­թե և բրոն­զե մե­դալ­նե­րով։ Մարզ­չի հա­ղորդ­մամբ, Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի բռնց­քա­մար­տի սա­ներ` 14–ա­մյա Սա­նա­սար Իշ­խա­նյա­նը` 57 կի­լոգ­րամ քա­շա­յին կար­գում, 16-ա­մյա Նվեր Բա­լա­յա­նը` 60 կի­լոգ­րամ քա­շա­յի­նում, մր­ցա­շա­րի նախ­նա­կան փու­լի մե­նա­մար­տե­րում տա­րած վս­տահ հաղ­թա­նակ­նե­րով ան­ցել են կի­սաեզ­րա­փա­կիչ։ Ըստ Գ. Թո­րո­սյա­նի, այս փու­լում Սա­նա­սար Իշ­խա­նյա­նը 3։0 հաշ­վով հա­մո­զիչ ա­ռա­վե­լու­թյան է հա­սել իր մր­ցակ­ցի նկատ­մամբ, ո­րի մար­զի­չը, սա­կայն, բո­ղոք է ներ­կա­յաց­րել ընդ­դեմ մր­ցա­վար­նե­րի գրան­ցած ար­դյուն­քի։ Բո­ղո­քար­կու­մը քն­նող հանձ­նա­ժո­ղո­վի ո­րոշ­մամբ 3։0 բա­ցար­ձակ ա­ռա­վե­լու­թյամբ մեր մար­զի­կի նվա­ճած հաղ­թա­նա­կը չե­ղարկ­վել է. նույն հաշ­վով հաղ­թա­նա­կը շնորհ­վել է նրա մր­ցակ­ցին։
ՙ Մինչ­դեռ, բա­ցի մր­ցա­վար­նե­րի գրան­ցած միա­վոր­նե­րը, Նվե­րի բա­ցար­ձակ ա­ռա­վե­լու­թյան մա­սին է վկա­յում նաև մե­նա­մար­տի տե­սագ­րու­թյու­նը՚,-ման­րա­մաս­նել է մար­զի­չը։
Ի նշան բո­ղո­քի, ար­ցախ­ցի մյուս բռնց­քա­մար­տի­կը չի մաս­նակ­ցել եզ­րա­փա­կիչ փու­լին։ Այ­դու­հան­դերձ, Նվեր Բա­լա­յա­նը մի­ջազ­գա­յին այս մր­ցա­շա­րում գրա­վել է 2-րդ պատ­վա­վոր հո­րի­զո­նա­կա­նը, իսկ մինչ վե­րո­հի­շյալ մի­ջա­դե­պը, վաս­տա­կած միա­վոր­նե­րով ա­ռա­ջին տե­ղի հա­վակ­նորդ Սա­նա­սար Իշ­խա­նյա­նը` եր­րորդ։
Ինչ­պես նշեց գլ­խա­վոր մար­զիչ Գևորգ Թո­րո­սյա­նը, բռնց­քա­մար­տի պե­տեր­բուր­գյան հու­շամր­ցա­շա­րը ռեյ­տին­գա­յին չի հա­մար­վում, ուս­տի որևէ ազ­դե­ցու­թյուն չի կա­րող ու­նե­նալ Եվ­րո­պա­յի կամ Աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում ի­րենց մաս­նակ­ցու­թյան վրա։ Այ­դու­հան­դերձ, կարևո­րե­լով նմա­նօ­րի­նակ մր­ցա­շա­րե­րին մաս­նակ­ցու­թյու­նը` փոր­ձի ձեռք­բեր­ման ա­ռու­մով, մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ ար­ցախ­ցի խոս­տում­նա­լից բռնց­քա­մար­տիկ­նե­րին Սանկտ Պե­տեր­բուր­գում միա­ժա­մա­նակ հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վել մար­զում­ներ անց­նել ՌԴ և Եվ­րո­պա­յի չեմ­պիո­նու­թյան տիտ­ղո­սա­կիր մար­զիչ­նե­րի մոտ։
;