[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

Զարինե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Դեկ­տեմ­բե­րի 20-22-ը ՀՀ Չա­րեն­ցա­վա­նի Ա­րա Մա­նու­կյա­նի ան­վան ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցում կա­յա­ցած ձյու­դո­յի և հայ­կա­կան կոխ ըմբ­շա­մար­տի բաց ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցած ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րը վե­րա­դար­ձել են մե­դալ­նե­րով։ Ընդ­հա­նուր առ­մամբ` ՀՀ-ից և Ար­ցա­խից մաս­նակ­ցել է 60 մար­զիկ։ 

Հան­րա­պե­տա­կան ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի ձյու­դո­յի գլ­խա­վոր մար­զիչ Ի­վան Ա­զիզ­բե­կյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րը հան­դես են ե­կել ըստ ար­ժան­վույն։ Թեժ մր­ցա­պայ­քա­րում ՀՀ պա­տա­նի­նե­րի ձյու­դո­յի ա­ռաջ­նու­թյու­նում տար­բեր քա­շա­յին կար­գե­րում 1-ին տե­ղե­րը զբա­ղեց­րել են Ա­շոտ Պար­սի­յան­ցը (34կգ) և Դա­նիել Աս­րյա­նը (38կգ), իսկ Ար­ման Պար­սի­յան­ցը (25կգ)՝ 2-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը։ Ձյու­դո­յի հան­րա­պե­տա­կան ա­ռաջ­նու­թյա­նը զու­գա­հեռ կա­յա­ցած կո­խի հայ­կա­կան ըմբ­շա­մար­տում ար­ցախ­ցի­ներ Ար­ման Ա­վա­նե­սյա­նը 100կգ քա­շա­յին կար­գում, ինչ­պես նաև Վա­հագն Չա­լյա­նը (90կգ), Ար­սեն Կա­րա­պե­տյա­նը (82կգ) և Կա­րեն Սարգ­սյա­նը (55կգ) նվա­ճել են 1-ին հո­րի­զո­նա­կա­նը։ Իսկ Ար­մեն Ա­դա­շյա­նը 55կգ քա­շա­յին կար­գում զբա­ղեց­րել է 2-րդ, Գևորգ Ապ­րե­սյանն էլ 66 կգ քա­շա­յին կար­գում` 3-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը։
Գլ­խա­վոր մարզ­չի պար­զա­բան­մամբ՝ կո­խի հայ­կա­կան ըմբ­շա­մար­տի ա­ռաջ­նու­թյան նպա­տակն է զար­գաց­նել հայ­կա­կան այս մար­զաձևը, այն դարձ­նել մաս­սա­յա­կան։ Նման մր­ցա­շա­րե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռում մար­զիկ­նե­րին ձեռք բե­րել մր­ցակ­ցա­յին փորձ, նոր հմ­տու­թյուն­ներ ու տեխ­նի­կա­կան հնարք­ներ, իսկ ի հայտ ե­կած լա­վա­գույն մար­զիկ­նե­րը հա­մալ­րում են հան­րա­պե­տա­կան թի­մը և ի­րա­վունք վաս­տա­կում Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նել մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րե­րում։