Logo
Print this page

ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱԿ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԸ ԱՐՑԱԽՑԻ Է...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 ՙԱԱ՚¬ի հար­ցազ­րույ­ցը Կիո­կու­շին կա­րա­տեի Եվ­րո­պա­յի հն­գա­կի և աշ­խար­հի միակ ե­ռա­կի չեմ­պիոն Ար­թուր Ա­ՌՈՒ­ՇԱ­ՆՅԱ­ՆԻ հետ։

-Տա­րին եզ­րա­փա­կում եք ան­նա­խա­դեպ հաղ­թա­նակ­նե­րով… Ինչ­պե՞ս հա­ջո­ղե­ցիք, ինչ­պե՞ս այն տր­վեց Ձեզ։


-Տր­վեց ա­մե­նօ­րյա քրտ­նա­ջան աշ­խա­տան­քի շնոր­հիվ։ Ողջ տար­վա ըն­թաց­քում պատ­րաստ­վում էինք և՜ Եվ­րո­պա­յի և՜ աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն­նե­րին։ Ինչ­պես ծրագ­րել էինք, նույն կերպ էլ հա­ջո­ղե­ցինք, մի քիչ էլ սպոր­տա­յին բախ­տը ժպ­տաց մեզ։ Լավ էինք պատ­րաստ­վել, մարզ­չի՝ Սպար­տակ Գաս­պա­րյա­նի հետ խն­դիր դրե­ցինք և կա­տա­րե­ցինք այն գե­րա­զանց։ Ի դեպ, Սպար­տակ Գաս­պա­րյա­նը Կիո­կու­շին կա­րա­տեի ՀՀ ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահն է։


-Ինչ­պի­սի՞ ո­րակ­ներ են անհ­րա­ժեշտ մար­զի­կին հաղ­թա­նակ­նե­րի հաս­նե­լու գոր­ծում։


-Իմ կար­ծի­քով` նպա­տա­կաս­լա­ցու­թյուն, նպա­տա­կադր­վա­ծու­թյուն, ա­վե­լաց­րած` կամ­քի ուժ, ին­չը ա­մե­նա­կարևորն է, և հետևո­ղա­կան քրտ­նա­ջան աշ­խա­տանք։ Օգ­նում է նաև տա­րի­նե­րի ըն­թաց­քում կու­տա­կած ար­հես­տա­վար­ժու­թյու­նը։ Ե­թե օր­վա կար­գա­ցու­ցա­կից մի փոքր շեղ­վում ես, ու­րեմն բաց թողն­ված տեղ ու­նես և չես կա­րող ակն­կա­լել բա­ցար­ձակ հա­ջո­ղու­թյուն­ներ։ Մար­զի­կի հա­մար շատ կարևոր է նաև եր­կա­թյա կար­գա­պա­հու­թյու­նը, ո­չինչ և ոչ ոք չպի­տի կա­րո­ղա­նա շե­ղել քո նպա­տա­կա­դիր մար­զում­նե­րը, ե­թե ու­զում ես իս­կա­պես ար­դյուն­քի հաս­նել։


-Ե՞րբ ա­ռա­ջին ան­գամ մար­զա­կան բախ­տը ժպ­տաց Ձեզ։


-2011 թվա­կա­նին էր, ա­ռա­ջին ան­գամ Եվ­րո­պա­յի չեմ­պիոն դար­ձա։


-Եվ ըն­դա­մենն ութ տար­վա ըն­թաց­քում հասց­րինք 5 ան­գամ Եվ­րո­պա­յի և 3 ան­գամ աշ­խար­հի չեմ­պիոն հռ­չակ­վել։


-Փաս­տո­րեն այդ­պես է ստաց­վում…
2016 թվա­կա­նին ապ­րի­լյան մար­տե­րին մաս­նակ­ցե­ցի, հասց­րե­ցի ըն­տա­նիք կազ­մել 17-ին, երբ դուստրս՝ Ա­նի­կան, պի­տի լույս աշ­խարհ գար, ա­ռա­ջին ան­գամ աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյանն էի մաս­նակ­ցում… Ծանր էր, բայց աղ­ջիկս, ըն­տա­նիքս ինձ ուժ էին տա­լիս, և ես մտա­ծում էի միայն հաղ­թա­նա­կի մա­սին, և այդ ա­ռա­ջին լուրջ հաղ­թա­նա­կը պի­տի դս­տերս նվի­րեի։


-Ի՞նչ սպա­սեն Ձեզ­նից Ձեր եր­կր­պա­գու­նե­րը, մար­զա­սեր հա­սա­րա­կու­թյու­նը… Կա՞ մի նշա­ձող, ո­րը դեռևս ան­հա­սա­նե­լի է Ձեզ հա­մար։


-Կար­ծես թե բո­լոր տիտ­ղոս­ներն ար­դեն նվաճ­ված են…եր­կա­կի զգա­ցո­ղու­թյուն ու­նեմ, այդ հաղ­թա­նակ­ներն ա­ռա­ջին հեր­թին փոր­ձու­թյուն են ինձ հա­մար, ի վեր­ջո հա­մոզ­վե­ցի ին­չի եմ ու­նակ։ Եր­կր­պա­գու­նե­րիս ա­սեմ, որ մի 20 օր հան­գս­տա­նա­լու եմ, հուն­վար ամ­սից կր­կին մար­զում­նե­րի եմ մեկ­նե­լու, փետր­վա­րին ու­նենք մր­ցա­շար՝ պրո­ֆե­սիո­նալ կա­նոն­նե­րով… Այն մի փոքր ա­վան­դա­կան կա­նոն­նե­րից տար­բեր­վում է, պատ­րաստ­վե­լու եմ մեկ մե­նա­մար­տի՝ աշ­խար­հի տիտ­ղո­սի հա­մար, այն կոչ­վում է SENHI` ճա­պո­նե­րե­նից թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է մար­տիկ։ Իսկ ա­վե­լի հս­տակ, մր­ցում­նե­րը տե­ղի կու­նե­նան փետր­վա­րի 22-ին՝ Բուլ­ղա­րիա­յի Վառ­նա քա­ղա­քում։ Իմ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը դեռ ամ­բող­ջո­վին բա­ցա­հայտ­ված չեն, կար­ծում եմ, դեռ բաց­վե­լու տեղ ու ա­սե­լիք ու­նեմ։ Նա­խա­տես­վում է 2024 թվա­կա­նին մեր մար­զաձևը մտց­նել օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի ցանկ։ Շատ հա­վա­նա­կան է, որ ինքս էլ մաս­նակ­ցեմ այդ խա­ղե­րին։


-Ի՞նչ էիք զգում այն պա­հին, երբ Ձեր պատ­վին հն­չում էր օրհ­ներ­գը, երբ ձեռքդ սր­տիդ, ե­ռա­գույ­նը ու­սե­րիդ եր­գում էիր երկ­րիդ հիմ­նը։

-Մեր բո­լոր ջան­քե­րը միտ­ված էին այդ օր­վան ու այդ պա­հին: Վեր­ջա­պես մենք հաղ­թե­ցինք, կրկ­նում էի մտո­վի, հա­սավ օ­րը, ո­րին սպա­սում էինք, և ո­րի հա­մար մա­քա­ռում էինք։ Այդ պա­հին ար­դեն գի­տակ­ցում էի, որ թա­փածս ա­րյուն¬քր­տին­քը ի­զուր չէր և, ա­մե­նա­կարևո­րը, հպար­տու­թյուն էի զգում, հպարտ էի, որ զա­վակն եմ հաղ­թա­նակ­ներ կեր­տած ազ­գի և այդ հա­վա­քա­կան հաղ­թա­նակ­նե­րի գոր­ծում ու­նեմ իմ լու­ման։


-Ի՞նչ կա­սես մր­ցա­կից­նե­րիդ մա­սին։


-Չեմ թե­րագ­նա­հա­տի նրանց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, հնա­րա­վոր էր բախ­տը ժպ­տար նրան­ցից յու­րա­քան­չյու­րին, բայց այս ան­գամ էլ ու­ժե­ղա­գույ­նը ես էի։ Ա­ռա­ջին մե­նա­մարտս թուր­քի հետ էր, նրան հաղ­թե­ցի նո­կաու­տով, հե­տո ղա­զա­խին հաղ­թե­ցի, ա­պա նոր վեր­ջին մե­նա­մար­տում Վրաս­տա­նը ներ­կա­յաց­նող մար­զի­կին, ով նույն­պես ազ­գու­թյամբ հայ էր։ Հատ­կա­պես տպա­վոր­ված եմ ղա­զախ մար­զի­կից և, ընդ­հան­րա­պես, Ղա­զախս­տա­նում սպոր­տը շատ հար­գի է, նրանք ի­րենց մար­զիկ­նե­րին շր­ջա­պա­տում են մեծ հո­գա­ծու­թյամբ, կիո­կու­շին կա­րա­տեի նրանց մար­զիչ­ներն ամ­սա­կան 2 հա­զար դո­լար թո­շակ են ստա­նում։ Նրանք ազ­գո­վի սի­րում են սպոր­տը, մեծ խան­դա­վա­ռու­թյամբ եր­կր­պա­գում ի­րենց չեմ­պիոն­նե­րին։ Մեզ հա­մար սր­ճա­րա­նում նս­տած հան­գս­տա­նում էինք, մո­տե­նում էին, հե­տաքր­քր­վում, նկար­վում օ­տա­րերկ­րյա մար­զիկ­նե­րիս հետ, և ի­րենց հա­մար մեծ պա­տիվ էին հա­մա­րում մար­զիկ­նե­րի հետ շփ­վելն ու լու­սան­կար­վե­լը։


-Սի­րած մար­զաձևից բա­ցի ու­րիշ ինչ նա­խա­սի­րու­թյուն­ներ ու­նեք, և ե­թե ա­զատ ժա­մա­նակ եք ու­նե­նում, ինչ­պե՞ս եք տնօ­րի­նում։


-Սի­րում եմ ճամ­փոր­դել, բայց այն հա­ճախ չի տր­վում։ Ճիշտ է, տար­բեր եր­կր­ներ ենք մեկ­նում, բայց եր­կի­րը տես­նում ենք մեզ տե­ղա­փո­խող տրանս­պոր­տի պա­տու­հան­նե­րից: Մր­ցա­շա­րե­րից ա­ռաջ անց­կաց­վող պա­րապ­մունք­նե­րը մեզ­նից շատ ժա­մա­նակ են խլում և հնա­րա­վոր չի լի­նում ճա­նա­չել այս կամ այն եր­կիրն իր լայն­քով ու խոր­քով։ Իսկ ե­թե զու­գա­դի­պու­թյուն­ներ լի­նում են, երբ պար­տադր­ված ենք մր­ցում­նե­րից հե­տո մնալ, ա­պա ըն­ձեռ­ված հնա­րա­վո­րու­թյու­նը բաց չենք թող­նում։ Իսկ տե­սածս եր­կր­նե­րից շատ եմ հա­վա­նում Պոր­տու­գա­լիան, հրա­շա­լի եր­կիր է։ Նաև շատ եմ սի­րում ճամ­փոր­դել սա­րե­րում։

 

-Սո­վո­րա­բար մար­զիկ­ներն ի­րենց հաղ­թա­նակ­նե­րը նվի­րում են ինչ¬որ մե­կին, Դուք այն ո՞ւմ եք նվի­րում։


-Ես իմ բո­լոր հաղ­թա­նակ­նե­րը միան­շա­նակ նվի­րում եմ այն բո­լոր հա­յոր­դի­նե­րին, ով­քեր այլևս սուրբ նա­հա­տակ­ներ են։ Նրանք բո­լորն էլ ինձ հա­մար հե­րոս­ներ են, հայ­րե­նի­քի ար­ժա­նա­վոր զա­վակ­ներ։ Ոչ մե­կին չեմ կա­րող ա­ռանձ­նաց­նել, պաշ­տում եմ ՙՄահ ի­մա­ցյալ՚¬ը որ­դեգ­րած բո­լոր կա­մա­վոր­նե­րին, և մինչև կյան­քիս վեր­ջը պար­տա­վոր եմ ոչ միայն նրանց հի­շել ու մե­ծա­րել, այլև բարձր պա­հել նրանց ա­նունն ու պա­տի­վը, իսկ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում նաև փա­ռա­վո­րել նրանց գոր­ծած սխ­րանք­նե­րը։


-Կա նա­խա­դե­պը, երբ հայտ­նի մար­զիկ­նե­րին խո­շոր գու­մար­նե­րով գայ­թակ­ղում ու հրա­վի­րում են տար­բեր եր­կր­ներ, Դուք նման ա­ռա­ջար­կու­թյուն ստա­ցե՞լ եք։


-Ստա­ցել եմ, և ոչ մեկ ան­գամ, մեր­ժում ստա­նա­լով, այլևս չեն ան­հան­գս­տաց­նում։ Ես գե­րա­դա­սում եմ իմ Ար­ցա­խը, ուր էլ որ գնում եմ մեկ շա­բա­թից հե­տո տուն վե­րա­դառ­նա­լու ան­հագ ցան­կու­թյուն եմ ու­նե­նում, կա­րո­տին դի­մա­կա­յելն ար­դեն անհ­նար է դառ­նում։ Ես հո­գու հան­գս­տու­թյուն գտ­նում եմ միայն իմ Հայ­րե­նի­քում։


-Դուք նաև մարզ­չա­կան աշ­խա­տանք եք կա­տա­րում, ու­նե՞ք ար­ժա­նի հետևորդ­ներ։


-Ար­դեն Եվ­րո­պա­յի չեմ­պիոն ու­նենք՝ Ա­րեն Կա­րա­պե­տյա­նը, ով մա­յի­սին Գեր­մա­նիա­յում նվա­ճեց այդ տիտ­ղո­սը։ Ա­րամ Մի­քա­յե­լյա­նը դար­ձավ Եվ­րո­պա­յի բրոն­զե մե­դա­լա­կիր, ու­նենք աշ­խար­հի գա­վա­թի ար­ծա­թե մե­դա­լա­կիր։ Աղ­ջիկ­նե­րից Ա­ղա­սյան Ան­գե­լի­նան նվա­ճեց Եվ­րո­պա­յի բրոն­զե մե­դալ, իսկ Ծո­վի­նար Ա­վա­նե­սյանն ար­դեն չգի­տեմ, հա­շի­վը կորց­րել եմ, ո­րե­րորդ ան­գամ Հա­յաս­տա­նի չեմ­պիոն է դար­ձել։


-Ձեր բա­րե­մաղ­թանք­ներն ու շնոր­հա­վո­րանք­նե­րը Ա­մա­նո­րի և Սուրբ Ծնն­դյան տո­նե­րի կա­պակ­ցու­թյամբ։


-Իմ բո­լոր հայ­րե­նա­կից­ներն, ով­քեր ապ­րում ու ա­րա­րում են Սփյուռ­քում, Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում, թող եր­բեք չմո­ռա­նան, որ ի­րենց ե­րակ­նե­րում հո­սում է հե­րո­սա­կան ազ­գի ա­րյու­նը։ Ցան­կա­նում եմ, որ ժո­ղո­վուրդս ա­ռա­ջին հեր­թին հաղ­թա­հա­րի իր թու­լու­թյուն­նե­րը, թե­րու­թյուն­նե­րը և դժ­վա­րու­թյուն­նե­րը։ Բո­լոր հայ­րե­նա­կից­նե­րիս իղ­ձե­րին ի կա­տա­րում… Ցան­կու­թյունս է, որ 2020 թվա­կա­նին աշ­խար­հաս­փյուռ բո­լոր հա­յե­րի դեմ­քից ժպիտն ան­պա­կաս լի­նի և նրանց ու­ղեկ­ցեն հաղ­թա­նակ­նե­րը կյան­քի բո­լոր փու­լե­րում ու բնա­գա­վառ­նե­րում։ Հար­գում եմ այն բո­լոր հա­յե­րին, ով­քեր բարձր են պա­հում հա­յի ու Հա­յաս­տա­նի ա­նունն ու պա­տի­վը աշ­խար­հի որ ծայ­րում էլ որ գտն­վեն։ Սա­կայն ինձ հա­մար ա­ռա­վել քան հար­գան­քի է ար­ժա­նի այն հա­յը, ո­րի ուշքն ու միտ­քը իր տան շե­մին է, ով հաղ­թա­նակ­նե­րը ոչ թե դր­սում է տո­նում, այլև տուն է բե­րում, իսկ դր­սի մեր հայ­րե­նա­կից­ներն էլ թող որ լի­նեն մեր ար­ժա­նա­վոր դես­պան­նե­րը ար­տերկ­րում։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.