[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Սրբուհի Վա­նյան

 Փետր­վա­րի 21-24-ը Երևա­նում անց­կաց­վեց Սե­ղա­նի թե­նի­սի մե­ծա­հա­սակ­նե­րի Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նու­թյուն, ո­րին մաս­նակ­ցել են նաև Ար­ցա­խի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը:

Մեր մար­զիկ­նե­րից Վա­րու­ժան Բաղ­դա­սա­րյա­նը եր­րորդ ան­գամ դար­ձավ Հա­յաս­տա­նի բա­ցար­ձակ չեմ­պիոն՝ հաղ­թե­լով ինչ­պես ան­հա­տա­կան մր­ցա­պայ­քաում, այն­պես էլ զու­գա­խա­ղե­րում: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ Վա­րու­ժան Բաղ­դա­սա­րյա­նը կմաս­նակ­ցի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյա­նը, ո­րը, նախ­նա­կան տե­ղե­կատ­վու­թյամբ կանց­կաց­վի Խորվ­թիա­յում: Մեր մար­զու­հի­նե­րից Ան­նա Ա­դա­մյանն ան­հա­տա­կան մր­ցա­խա­ղե­րում զբա­ղեց­րել է եր­րորդ, զու­գա­խա­ղե­րում՝ երկ­րորդ տե­ղը:
Բա­ցի այդ, մեր մար­զու­հի­նե­րից Ան­նա Գրի­գո­րյանն ընդգրկվել է մե­ծա­հա­սակ­նե­րի ու­ժե­ղա­գույն ութ­նյա­կի մեջ:
Ար­ցա­խի՝ Սե­ղա­նի թե­նի­սի հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ, Ար­ցա­խի վաս­տա­կա­վոր մար­զիչ Ա¬լիկ Հով­հան­նի­սյանն իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց Սե­ղա­նի թե­նի­սի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Գրի­գո­րի Ա­ռա­քե­լյա­նին և ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի փոխ­նա­խա­րար Ա­շոտ Դա­նիե­լյա­նին՝ ինչ­պես այս ա­ռաջ­նու­թյու­նում, այն­պես էլ այլ մր­ցա­շա­րե­րի մաս­նակ­ցու­թյան հար­ցում Սե­ղա­նի թե­նի­սի Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նին ա­ջակ­ցե­լու հա­մար: