[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ՀԱՍ­ԿԱ­ՆՈՒՄ ԵՍ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՈՒ­ԹՅՈՒՆԴ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Շախ­մա­տի կա­նանց մի­ջազ­գա­յին վար­պետ, մի­ջազ­գա­յին գրոս­մայս­տեր, ու­սու­ցիչ, գի­տաշ­խա­տող, բազ­մա­զա­վակ մայր, գե­ղեց­կու­հի և վեր­ջա­պես՝ ար­ցախ­ցու հարս: Հայտ­նի կի­նո­յի հե­րո­սի տար­բե­րա­կով կարճ այս­պես կա­րե­լի է բնու­թագ­րել շախ­մա­տի Հա­յաս­տա­նի աղ­ջիկ­նե­րի ե­ռա­կի փոխ­չեմ­պիո­նու­հի, ՙԴի­նա­մո՚ մար­զըն­կե­րու­թյան Խոր­հր­դա­յին Միու­թյան աղ­ջիկ­նե­րի ա­ռաջ­նու­թյան հաղ­թող, 32-րդ հա­մաշ­խար­հա­յին օ­լիմ­պիա­դա­յի հա­տուկ մր­ցա­նա­կա­կիր, Պրի­մո­րիեի երկ­րա­մա­սի կրկ­նա­կի և Հե­ռա­վոր Արևել­քի չեմ­պիո­նու­հի, Ռու­սաս­տա­նի կա­նանց ա­կում­բա­յին ա­ռաջ­նու­թյան 3-րդ մր­ցա­նա­կա­կիր Նաի­րա Մով­սի­սյա­նին:

Նրա հետ մեր ծա­նո­թու­թյու­նը սկս­վեց ան­ցյալ տար­վա ամ­ռա­նը, երբ Հա­յաս­տա­նի շախ­մա­տի ա­կա­դե­միա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կազ­մում նա Ստե­փա­նա­կեր­տում էր` Ար­ցա­խի ՙՇախ­մատ՚ ա­ռար­կան դա­սա­վան­դող ու­սու­ցիչ­նե­րի հա­մար վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ անց­կաց­նե­լու նպա­տա­կով: Դրա­նից օ­րեր ա­ռաջ էլ էր այս­տեղ՝ որ­պես Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի շախ­մատ մր­ցաձևի գլ­խա­վոր մր­ցա­վար:
Իր կա­նա­ցիու­թյամբ ու հա­մես­տու­թյամբ, ա­ռար­կա­յի վե­րա­բե­րյալ հա­րուստ գի­տե­լիք­նե­րով, ման­կա­վար­ժա­կան վար­պե­տու­թյամբ՝ նա ան­մի­ջա­պես գրա­վեց Ար­ցա­խի ու­սուց­չա­կան լսա­րա­նը:
Շատ եր­կար ժա­մա­նակ պետք չե­ղավ հաս­կա­նա­լու հա­մար, որ շախ­մա­տը Նաի­րա Մով­սի­սյա­նի ճա­կա­տա­գիրն է:
Ծն­վել է Երևա­նում, մաս­նա­գի­տու­թյամբ գե­ղան­կա­րիչ, գոր­ծու­նեու­թյամբ շախ­մա­տի մար­զիչ Նո­րայր Մով­սի­սյա­նի ըն­տա­նի­քում: Ման­կուց սի­րել է շախ­մա­տը, սկ­սել է զբաղ­վել վեց տա­րե­կա­նից: 8 տա­րե­կա­նում ե­ղել է 1-ին կար­գա­յին, 13-ում` վար­պե­տու­թյան թեկ­նա­ծու,1995թ. Հա­յաս­տա­նի կա­նանց ա­ռաջ­նու­թյու­նում դար­ձել է բրոն­զե մե­դա­լա­կիր՝ ընդգրկվե­լով հա­վա­քա­կա­նի կազմ: 1996թ Երևա­նի ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի շախ­մա­տի ֆա­կուլ­տե­տի 1-ին կուր­սի ու­սա­նո­ղու­հին Շախ­մա­տի 32-րդ հա­մաշ­խար­հա­յին օ­լիմ­պիա­դա­յում, ո­րը տե­ղի է ու­նե­ցել Երևա­նում, շա­հել է հա­տուկ մր­ցա­նակ` վաս­տա­կե­լով 8,5 միա­վոր 11 հնա­րա­վո­րից և լրաց­րել մի­ջազ­գա­յին վար­պե­տի նոր­ման:
Ինս­տի­տու­տում գե­րա­զան­ցու­թյամբ սո­վո­րե­լուն զու­գա­հեռ աշ­խա­տել է որ­պես շախ­մա­տի մար­զիչ: Այ­նու­հետև ա­մուս­նա­նա­լով (ա­մու­սի­նը նույն­պես շախ­մա­տիստ է)՝ տե­ղա­փոխ­վել է ՌԴ: Շա­րու­նա­կել է շախ­մա­տա­յին կա­րիե­րան: Մաս­նակ­ցել է մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րե­րի, Եվ­րո­պա­յի կա­նանց ա­ռաջ­նու­թյուն­նե­րի, (վեր­ջին մեկ տա­րին՝ ՌԴ դրո­շի ներ­քո): Սո­վո­րել է Խա­ղա­ղօվ­կիա­նո­սյան տն­տե­սա­գի­տա­կան պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում: Դա­սա­վան­դել է շախ­մատ հա­մալ­սա­րա­նում, պա­րա­պել հա­մալ­սա­րա­նա­կան թի­մի հետ: ՌԴ-ում դար­ձել է մի­ջազ­գա­յին գրոս­մայս­տեր:
ՙԵրևի շախ­մատն է ե­ղել ձեր միու­թյան պատ­ճա­ռը՚,-հարց­նում եմ նրան, ո­րին հետևում է պա­տաս­խա­նը. ՙՇախ­մա­տը ոչ միայն իմ ըն­տա­նիքն է կազ­մա­վո­րել: Հե­տաքր­քիր է, որ հայրս էլ մորս հետ ծա­նո­թա­ցել է շախ­մա­տի մի­ջո­ցով: Եր­կուսն էլ Խ. Ա­բո­վյա­նի ան­վան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տում են սո­վո­րել: Ֆիզ­կուլ­տու­րա­յի դա­սա­խո­սը հորս ա­սել է, որ շախ­մա­տի ու­սա­նո­ղա­կան սպար­տա­կիա­դա պետք է լի­նի, թող մի քիչ պա­րա­պի մորս հետ՚: ՙՈւ­րեմն շախ­մա­տը ձեր ըն­տա­նի­քի ճա­կա­տա­գիրն է՚,-հա­մոզ­մունքս ա­վե­լի է ամ­րապ­նդ­վում:
2006թ. ե­րի­տա­սա­րադ շախ­մա­տիստ­նե­րի ըն­տա­նի­քը վե­րա­դառ­նա­լով Հա­յաս­տան` հիմ­նա­վոր­վել է Ա­բո­վյան քա­ղա­քում, որ­տեղ եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան շախ­մա­տի դպ­րոց էր բաց­վել: Շախ­մա­տի ա­կա­դե­միա­յից հե­տո իր պայ­ման­նե­րով այն երկ­րորդն էր Հա­յաս­տա­նում, և Նաի­րան դառ­նում է այդ դպ­րո­ցի հիմ­նա­դիր տնօ­րե­նը: Իսկ երբ 2011թ. շախ­մա­տը որ­պես ա­ռար­կա մտավ հան­րակր­թա­կան դպ­րոց, Նաի­րա Մո­վի­սի­յա­նը դար­ձավ Կո­տայ­քի մար­զի 90 հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի շախ­մատ ա­ռար­կա­յի հա­մա­կար­գո­ղը: Նրա խն­դիրն էր գտ­նել մաս­նա­գետ­ներ, վե­րա­պատ­րաս­տել, կա­տա­րել դա­սալ­սում­ներ, օգ­նել մե­թո­դա­պես, հետևել ծրագ­րե­րի կա­տար­մա­նը: Տա­րե­կան ե­րեք ան­գամ էլ վե­րա­պատ­րաս­տում­ներ է անց­կաց­նում: Իսկ 2018թ. սեպ­տեմ­բե­րից աշ­խա­տում է նաև Շախ­մա­տի գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տում որ­պես գի­տաշ­խա­տող: Մաս­նակ­ցում է բո­լոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րին, ո­րոնք կապ­ված են ա­շա­կերտ­նե­րի վրա շախ­մատ ա­ռար­կա­յի ազ­դե­ցու­թյան հետ:
Այս գերզ­բաղ­վա­ծու­թյան պայ­ման­նե­րում հասց­րել է ու­նե­նալ նաև 5 ե­րե­խա: Եվ իր բո­լոր մար­զա­կան կո­չում­նե­րին ա­վե­լաց­նել ա­մե­նա­բարձր` ՙՀե­րո­սու­հի մայր՚ կո­չու­մը. այս­պի­սի մե­ծա­րան­քով նրան մեզ ներ­կա­յաց­րեց գոր­ծըն­կե­րը` Շախ­մա­տի ա­կա­դե­միա­յի մար­զիչ Սամ­վել Մի­սա­կյա­նը:
ՙՈղջ կյան­քում հա­մա­տե­ղել եմ ու­սու­մը շախ­մա­տի, աշ­խա­տան­քը` ըն­տա­նի­քի հետ: Իմ կար­ծի­քով ա­մե­նա­մեծ եր­ջան­կու­թյու­նը լավ ըն­տա­նիքն ու ե­րե­խա­ներն են: Մենք եր­բեք չենք խու­սա­փել ե­րե­խա­ներ ու­նե­նա­լուց: Փառք Աստ­ծո, ու­նենք 4 աղ­ջիկ և մեկ տղա, յու­րա­քան­չյուր ե­րե­խա իր ղս­մաթն է բե­րել մեր ըն­տա­նի­քին՚,- ա­սում է բազ­մա­զա­վակ մայ­րը, որն ար­դեն թոռ­նիկ­ներ ու­նե­նա­լու մա­սին է ե­րա­զում, բայց դեռ ըն­դա­մե­նը 43 տա­րե­կան է:
ՙԻնձ միշտ ա­սում են` շուտ ա­մուս­նա­ցար, կա­րող էիր կա­րիե­րադ ա­վե­լի եր­կար շա­րու­նա­կել, բայց ես կար­ծում եմ ` ա­ռաջ­նա­յի­նը լավ ըն­տա­նիք ստեղ­ծելն է՚,-շա­րու­նա­կում,  բայց ես կար­ծում եմ ` ա­ռաջ­նա­յի­նը լավ ըն­տա­նիք ստեղ­ծելն է՚,-շա­րու­նա­կում է:

Աշ­խա­տան­քի բե­րու­մով ամ­բողջ օ­րը վազվ­զու­քի մեջ` շատ է հոգ­նում, բայց վե­րա­դառ­նա­լով տուն` հոգ­նու­թյունն ան­մի­ջա­պես անց­նում է: Ոչ թե այն պատ­ճա­ռով, որ նս­տում կամ պառ­կում -հան­գս­տա­նում է, այլ որ նո­րից լծ­վում է գոր­ծի, բայց այս ան­գամ` ըն­տա­նի­քի հա­մար: Դա էլ ու­րիշ հա­ճույք է:
Ե­րե­խա­նե­րը հետևու՞մ են ծնող­նե­րի մաս­նա­գի­տու­թյա­նը: Ա­սաց, որ ա­վագ դուստ­րը հետևեց մինչև ա­ռա­ջին կար­գա­յին դառ­նա­լը, բայց ընտ­րեց լրագ­րո­ղի մաս­նա­գի­տու­թյու­նը: Սո­վո­րում է ԵՊՀ լրագ­րու­թյան բաժ­նում, հա­վա­նա­բար մար­զա­կան լրագ­րող կդառ­նա: Նրա­նից փոք­րը սո­վո­րում է ՙԱյբ՚ դպ­րո­ցում: Եր­րոր­դը` տա­սը տա­րե­կան դուստ­րը, սպոր­տս­մե­նու­հի է, կա­րա­տեի Հա­յաս­տա­նի չեմ­պիոն է: Փոք­րե­րը հա­ճա­խում են ման­կա­պար­տեզ: ՙԱ­մեն ինչ ու­նենք` ու­սա­նող, ա­շա­կերտ, ման­կա­պար­տե­զի սան՚: Իսկ ես մտա­ծում եմ. ՙԱյս կի­նը ժա­մա­նակ չու­նի հոգ­նե­լու, դրա հա­մար էլ ժա­մա­նա­կը նրա կող­քով է անց­նում ու իր հետ­քե­րը չի թող­նում նրա վրա, և այդ պատ­ճա­ռով էլ այդ­պես ե­րի­տա­սարդ է մնում՚: Իսկ նա, կռա­հե­լով միտքս, լրաց­նում է.ՙԵրբ ըն­տա­նի­քում ա­մեն ինչ հա­ջող է, ե­րե­խա­ներն ա­ռողջ են, ա­մեն մեկն իր հե­տաք­րք­րու­թյուն­ներն ու­նե­նա­լով հան­դերձ` ի­րար հաս­կա­նում են, փո­խըմ­բռ­նում կա, ա­մեն ինչ հեշտ է ստաց­վում` տա­նը թե դր­սում: Հա­ճա­խա­կի գոր­ծու­ղում­նե­րում եմ լի­նում, ա­մու­սինս է միշտ ե­րե­խա­նե­րի հետ, հոգ­սերս կի­սում է, ե­րե­խա­ներն ի­րար օգ­նում են, և ես կա­րո­ղա­նում եմ հան­գիստ աշ­խա­տել՚: Լսո­ղը կմ­տա­ծի, որ հա­վա­նա­բար ա­մու­սի­նը չի բազ­մազ­բաղ, բայց նա Ա­բո­վյան քա­ղա­քում հան­րակր­թա­կան դպ­րո­ցի շախ­մա­տի ու­սու­ցիչ է և մար­զիչ` քա­ղա­քի շախ­մա­տի դպ­րո­ցում ու նաև` Բյու­րե­ղա­վան քա­ղա­քում Շախ­մա­տի ա­կա­դե­միա­յի մաս­նա­ճյու­ղի մար­զիչ:
Ի ամ­փո­փում` Նաի­րա­յին խնդ­րե­ցի ա­մե­նա­կարևոր ե­րեք բա­նը նշել եր­ջան­կու­թյան հա­մար:
- Ա­ռա­ջի­նը սերն է ըն­տա­նի­քի նկատ­մամբ, հայ­րե­նի­քի, մաս­նա­գի­տու­թյան, դի­մա­ցի­նիդ նկատ­մամբ… Ե­թե սեր չե­ղավ, ա­մեն ին­չը տան­ջանք կլի­նի: Մի քա­նի տեղ աշ­խա­տում եմ, ըն­տա­նի­քում ե­րե­խա­նե­րը շատ են, դժ­վար է, ան­շուշտ, բայց երբ շատ սի­րով ես ա­նում ա­մեն ինչ, չես զգում այդ դժ­վա­րու­թյու­նը:
Երկ­րոր­դը հա­վատն է: Պետք է հա­վա­տաս քո հայ­րե­նի­քին, քո հա­ջո­ղու­թյուն­նե­րին: Չեմ սի­րում դժ­գո­հող­նե­րին, բո­ղո­քող­նե­րին: Հենց որ մե­կը դժ­գո­հում է, ա­սում եմ` բա ես ի՞նչ ա­սեմ: Մենք տա­նը պա­պիկ-տա­տիկ­ներ չու­նենք, օգ­նող­ներ չու­նենք, ա­մեն ինչ մեր ու­սե­րի վրա է:
Եր­րոր­դը. պետք է կա­րո­ղա­նաս կյան­քում քո ա­ռա­քե­լու­թյու­նը կա­տա­րել. մարդ պետք է հաս­կա­նա` ին­չի հա­մար է ին­քը ծն­վել և ան­պայ­ման մի լավ բան ա­նի: Ե­թե կա­րո­ղա­նա ա­նել երկ­րագն­դի հա­մար, շատ լավ կլի­նի, ե­թե ա­նի իր ազ­գի հա­մար՝ ա­վե­լի լավ: Ան­պայ­ման պետք է մի լավ բան կա­տա­րի: Պար­տա­դիր չէ, որ ի­րեն վար­ձա­հա­տույց լի­նեն դրա հա­մար, հաս­կա­նա, որ դա իր ա­ռա­քե­լու­թյունն է, ին­քը դրա հա­մար է ծն­վել: