comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 09 Հուլիսի 2019 http://artsakhtert.com Sun, 21 Jul 2019 00:25:01 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27097-2019-07-10-19-12-20 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27097-2019-07-10-19-12-20 Արցախի Հանրապետության Նախագահ…

 Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ճանաչված ռազմական գործիչ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի մահվան մասին:

Ֆելիքս Գզողյանը մեծ ներդրում է ունեցել պաշտպանության բանակի եւ հայոց զինված ուժերի ստեղծման ու կայացման գործում: Նա անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտում եւ մեր փառավոր հաղթանակների կերտման գործում:

Ֆելիքս Գզողյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով»։

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

       ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 10 Jul 2019 19:04:55 +0000
ԲՈՒԺ­ՔՈՒՅ­ՐԵ­ՐԻ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ՀԱ­ՄԱ­ԳՈՒ­ՄԱՐ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27096-2019-07-10-17-24-17 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27096-2019-07-10-17-24-17 ԲՈՒԺ­ՔՈՒՅ­ՐԵ­ՐԻ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ՀԱ­ՄԱ­ԳՈՒ­ՄԱՐ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏՈՒՄ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

Հա­մա­հայ­կա­կան բժշ­կա­կա­կան 5-րդ հա­մա­գու­մա­րի շր­ջա­նակ­նե­րում

Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, հու­լի­սի 1-ից Ար­ցա­խում մեկ­նար­կել է Հա­մա­հայ­կա­կան բժշ­կա­կան 5-րդ հա­մա­գու­մա­րը և հու­լի­սի 3-ից շա­րու­նակ­վել Հա­յաս­տա­նում։ Հա­մա­գու­մա­րի շր­ջա­նակ­նե­րում կազ­մա­կերպ­վել էին նաև բուժ­քույ­րե­րի սիմ­պո­զիում­ներ։ Հու­լի­սի 1-ին բուժ­քույ­րե­րի սա­տե­լիտ սիմ­պո­զիում է կազ­մա­կերպ­վել Տա­վու­շում, հու­լի­սի 2-ին՝ Երևա­նում(ՀՀ մար­զե­րից մաս­նակ­ցում էին 486 բուժ­քույր) և վեր­ջին օ­րը՝ հու­լի­սի 10-ին, հա­մա­գու­մար Ստե­փա­նա­կեր­տում: Մաս­նակ­ցե­ցին ԱՀ, ՀՀ և ԱՄՆ բու­ժաշ­խա­տող­նե­րը։ Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը, Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի(ՀԲԿ) տնօ­րեն Կա­րեն Բա­զյա­նը, ՀՀ և ԱՄՆ բուժ­քույ­րե­րի ա­սո­ցիա­ցիա­նե­րի պա­տաս­խա­նա­տու­ներ ու բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­ներ։

ՀՀ բուժ­քույ­րե­րի ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ Գե­ղա­նուշ Ստե­փա­նյա­նը ՀԲԿ-ի կոն­ֆե­րենց- դահ­լի­ճում կա­յա­ցած բուժ­քույ­րե­րի հա­մա­գու­մա­րի մաս­նա­կից­նե­րին ող­ջու­նե­լուց հե­տո կարևո­րեց բուժ­քույ­րե­րի գի­տե­լիք­նե­րի ո­րա­կա­վոր­ման բարձ­րաց­մանն ուղղ­ված նմա­նա­տիպ մի­ջո­ցա­ռում­նե­րը։ Հենց ՀՀ բուժ­քույ­րե­րի ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­ձեռ­նու­թյամբ 2010թ. Ար­ցա­խում ստեղծ­վեց ՙԲուժ­քույ­րե­րի միա­վո­րում՚-ը։ Տա­րին 2-3 ան­գամ հա­յաս­տա­նյան գոր­ծըն­կեր­նե­րը լի­նում են Ար­ցա­խում և պար­բե­րա­բար կազ­մա­կեր­պում տար­բեր թե­մա­նե­րի շուրջ սե­մի­նար­ներ։ ՙ2015թ. մենք հայ­տա­րա­րե­ցինք, որ ա­մեն տա­րի բուժ­քույ­րե­րի մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վոր­ման բարձ­րաց­մանն ուղղ­ված մշակ­ված ծրագ­րե­րով կայ­ցե­լենք Ար­ցախ։ Այս ան­գամ անդ­րա­դար­ձանք ներ­հի­վան­դա­նո­ցա­յին վա­րակ­նե­րի կան­խար­գել­ման խն­դիր­նե­րին, բու­ժաշ­խա­տո­ղի է­թի­կա­յի նոր­մե­րին, մաս­նա­գի­տա­կան ար­տա­հա­գուս­տին և դրանց հետ առ­նչ­վող այլ թե­մա­նե­րի։ Քա­նի որ բուժ­քույ­րերն ա­վե­լի շատ են շփ­վում հի­վան­դի հետ, քան բժիշ­կը, ուս­տի նրանք պետք է ու­նե­նան բարձ­րո­րակ ու հա­մա­պար­փակ գի­տե­լիք­ներ, լի­նեն բա­նի­մաց, ին­չի ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներ են տար­վում ժա­մա­նա­կա­կից բժշ­կու­թյան ո­լոր­տում՚,¬ ա­սաց Գ. Ստե­փա­նյա­նը։ Նա նաև նշեց, որ չի կա­րե­լի թե­րագ­նա­հա­տել բուժ­քույ­րե­րին և, ինչ­պես ար­տերկ­րում, այն­պես էլ մեր հայ­րե­նի­քում, պետք է փոխ­վի մտա­ծե­լա­կեր­պը ու ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ տար­վեն ի­րա­վա­կան դաշ­տում, որ­պես­զի բուժ­քույրն ու­նե­նա բարձ­րա­գույն կր­թու­թյուն, ինչ­պես ար­դեն ըն­դուն­ված է ա­ռա­ջա­տար եր­կր­նե­րում։ Բուժ­քույ­րը բժշ­կի կցոր­դը չէ և նա պետք է այն­չափ ո­րա­կա­վո­րում ստա­նա, որ կա­րո­ղա­նա ա­ռան­ձին գոր­ծա­ռույթ­ներ ի­րա­կա­նաց­նել։ ՀՀ բուժ­քույ­րե­րի ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գա­հի խոս­քով՝ հայտ­նի է, որ ար­տա­կարգ դեպ­քե­րում, մա­նա­վանդ Ար­ցա­խում տի­րող պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում, բուժ­քույ­րե­րը պետք է պատ­րաստ­ված լի­նեն։ ՙԲայց մի մտա­ծեք, որ մենք ե­կել ենք այս­տեղ բուժ­քույ­րե­րին միայն գի­տե­լիք­ներ փո­խան­ցե­լու: Մենք ևս սո­վո­րե­լու բա­ներ ու­նենք տե­ղի բուժ­քույ­րե­րից, ո­րով­հետև նրան­ցից շա­տե­րը ե­ղել են ռազ­մի դաշ­տում և ա­վե­լի ա­րագ են կողմ­նո­րոշ­վում ար­տա­կարգ պայ­ման­նե­րում։ Մեր ա­սո­ցիա­ցիան բազ­միցս դի­մել է հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րի՝ ի­րա­վա­կան դաշ­տում բուժ­քույ­րե­րի մա­սով փո­փո­խու­թյուն­ներ մտց­նե­լու ա­ռու­մով, ո­րով­հետև դա ար­դեն ժա­մա­նա­կի պա­հանջ է։ Ու միայն հմուտ ու բա­նի­մաց բուժ­քույ­րը պա­հանջ­ված կլի­նի ա­ռա­ջա­տար կլի­նի­կա­նե­րում՚,¬ ա­սաց Գ. Ստե­փա­նյա­նը։ Երբ 2010թ. Ար­ցա­խում ո­րոշ­վեց ստեղ­ծել բուժ­քույ­րե­րի միա­վո­րում, փոքր-ինչ տա­րա­ձայ­նու­թյուն­ներ կա­յին, սա­կայն Գ. Ստե­փա­նյա­նը խոս­տա­ցավ, որ ա­մեն ջանք կգոր­ծադր­վի միա­վո­րու­մը չլու­ծա­րե­լու հա­մար։ Այդ ա­ռու­մով նա շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ա­մե­րի­կա­հայ բուժ­քույ­րե­րին, ով­քեր ի­րենց հեր­թին եր­կար ճա­նա­պարհ կտ­րե­լով` պար­բե­րա­բար օգ­նու­թյան ձեռք են մեկ­նում, ա­ջակ­ցում տար­բեր հար­ցե­րով։ Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ԱՄՆ բուժ­քույ­րե­րը ա­սո­ցիա­ցիա­յին նվի­րել են ո­րոշ բուժ­պա­րա­գա­ներ, դրանց կի­րառ­ման նոր մե­թոդ­նե­րը փո­խան­ցել բուժ­քույ­րե­րին, որ­պես­զի վեր­ջին­ներս էլ այդ գի­տե­լիք­նե­րը փո­խան­ցեն մյուս­նե­րին։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա. Բաղ­րյանն ան­նա­խա­դեպ հա­մա­րեց այս տար­վա Բժիշկ­նե­րի հա­մա­հայ­կա­կան 5-րդ հա­մա­գու­մա­րի մեկ­նարկն ու ա­վարտն Ար­ցա­խում կազ­մա­կեր­պե­լը։ Անդ­րա­դառ­նա­լով բժշ­կա­կան հա­մա­գու­մար­նե­րի անց­կաց­ման պատ­մու­թյա­նը` նա տե­ղե­կաց­րեց, որ դրանք սկ­սել են կազ­մա­կերպ­վել դեռևս 1974թ.-ից։ Կազ­մա­կեր­պիչ­նե­րի ո­րոշ­մամբ Հա­մա­հայ­կա­կան բժշ­կա­կան 6-րդ հա­մա­գու­մա­րը կանց­կաց­վի Ար­ցա­խում՝ 2023թ.։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց կազ­մա­կեր­պիչ­նե­րին ու մաս­նա­կից­նե­րին՝ հույս հայտ­նե­լով, որ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կկ­րի շա­րու­նա­կա­կան բնույթ, ին­չի ար­դյուն­քում բու­ժաշ­խա­տող­նե­րը կլի­նեն ա­վե­լի տե­ղե­կաց­ված ու ո­րա­կա­վոր­ված։

Ար­ցա­խի բուժ­քույ­րե­րի միա­վոր­ման նա­խա­գահ Լի­լիա Մով­սի­սյա­նը մեծ ա­ռա­քե­լու­թյուն հա­մա­րեց բուժ­քույ­րե­րի մի­ջազ­գա­յին սա­տե­լիտ սիմ­պո­զիում­նե­րի անց­կա­ցումն Ար­ցա­խում։ ՀՀ¬ում մեկ­նար­կած և Ար­ցա­խում ա­վարտ­վող այս հա­մա­գու­մա­րը թար­մու­թյուն հա­ղոր­դեց բու­ժաշ­խա­տող­նե­րին՝ մաս­նա­գի­տա­կան նոր մո­տե­ցում­նե­րի, գործ­նա­կան աշ­խա­տան­քում նո­րա­րա­րու­թյուն­նե­րի ա­ռու­մով, ո­րով­հետև բժշ­կու­թյան ո­լոր­տը պա­հան­ջում է մշ­տա­կան զար­գա­ցում, մաս­նա­գի­տա­կան մա­կար­դա­կի կա­տա­րե­լա­գոր­ծում։ Լ. Մով­սի­սյա­նը ներ­կա­յաց­րեց 2010թ. Ար­ցա­խում ձևա­վոր­ված ՙԲուժ­քույ­րե­րի միա­վո­րում՚ ՀԿ-ի աշ­խա­տանք­նե­րը և ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց մի­ջազ­գա­յին այս հա­մա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պիչ­նե­րին, ո­րով­հետև նման սիմ­պո­զիում­նե­րը լի­նում են ար­դյու­նա­վետ և բեղմ­նա­վոր։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ ՙՀա­յաս­տան¬Սփյուռք¬Ար­ցախ՝ ի փառս ա­ռող­ջու­թյան՚ կար­գա­խո­սով կազ­մա­կերպ­ված հա­մա­հայ­կա­կան 5-րդ հա­մա­գու­մա­րին ներ­կա­յա­ցել են ա­մե­րի­կա­հայ 10 բուժ­քույր, ո­րոն­ցից 4-ը զե­կույ­ցով հան­դես ե­կան Ար­ցա­խում։ Ա­մե­րի­կա­հայ բուժ­քույ­րե­րի ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ Քրիս­տի­նե Օ­հա­նյա­նը մեծ պա­տիվ հա­մա­րեց լի­նել Ար­ցա­խում։ Նրա պար­զա­բան­մամբ՝ ԱՄՆ¬ում և ար­տերկ­րում բուժ­քույ­րե­րի մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­ներն ա­նընդ­հատ կա­տա­րե­լա­գործ­վում են, ուս­տի ա­մե­րի­կա­հայ բու­ժաշ­խա­տող­նե­րի ջան­քե­րով փորձ է ար­վում տե­ղի գոր­ծըն­կեր­նե­րին նման հա­մա­գու­մար­նե­րի ու սե­մի­նար­նե­րի մի­ջո­ցով փո­խան­ցել նո­րա­նոր գի­տե­լիք­ներ, մե­թոդ­ներ։ Ք. Օ­հա­նյանն անդ­րա­դար­ձավ ի­րենց ա­սո­ցիա­ցիա­յի ստեղծ­ման պատ­մու­թյա­նը, որն սկ­սեց ձևա­վոր­վել 1989թ. երկ­րա­շար­ժից հե­տո, երբ մի խումբ ա­մե­րի­կա­հայ բուժ­քույ­րեր փոր­ձել են գալ Հա­յաս­տան և օգ­նել ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րին։ Ա­սո­ցիա­ցիան ստեղծ­վեց 1996թ. Երևա­նում, ո­րի նա­խա­գահն է նշա­նակ­վել Գ. Ստե­փա­նյա­նը։ Վեր­ջի­նիս ջան­քե­րով կա­տար­վել է բա­վա­կա­նա­չափ աշ­խա­տանք, ին­չի ար­դյուն­քում 10 տա­րի ա­ռաջ Ար­ցա­խում ևս ստեղծ­վեց ՙԲուժ­քույ­րե­րի միա­վո­րում՚ ՀԿ¬ն։ Նա շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց Լ. Մով­սի­սյա­նին կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տանք­նե­րի հա­մար, ինչ­պես նաև բո­լոր բուժ­քույ­րե­րին, ով­քեր ի­րենց հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում փոր­ձում են օգ­նել և բուժ­քույ­րե­րին փո­խան­ցել ար­դի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­ներ։
ԱՄՆ Կա­լի­ֆոռ­նիա­յի նա­հան­գի Լոնգ Բի­չի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի բու­ժա­կան գոր­ծի դպ­րո­ցի տնօ­րեն, դա­սա­խոս, բու­ժա­կան գոր­ծի ա­մե­րի­կյան ա­կա­դե­միա­յի ան­դամ Լու­սի­նե Դա­դե­րյանն իր զե­կույ­ցում անդ­րա­դար­ձավ բու­ժա­կան գոր­ծի գործ­նա­կան վար­կա­նի­շին, դրա նշա­նա­կու­թյա­նը, հի­վանդ­նե­րի խնամ­քի նոր մո­տե­ցում­նե­րին, բուժք­րոջ անձ­նա­կան հատ­կու­թյուն­նե­րին՝ գրա­գի­տու­թյա­նը, մաս­նա­գի­տա­կան կա­տա­րե­լա­գործ­մա­նը, վար­վե­լա­կա­նոն­նե­րին։ Նա խո­սեց նաև բու­ժաշ­խա­տո­ղի աշ­խա­տան­քա­յին մի­ջա­վայ­րի, աշ­խա­տա­վայ­րե­րում ար­ված հե­տա­զո­տու­թյուն­նե­րի, բժիշկ­նե­րի և բուժ­քույ­րե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, մաս­նա­գի­տա­կան թե­րի կող­մե­րը վե­րաց­նե­լու թե­մա­նե­րի շուրջ։ Այ­նու­հետև տու­բեր­կու­լյո­զի, կրծ­քի քաղց­կե­ղի, ա­ռա­ջին օգ­նու­թյան, հի­վանդ­նե­րի հետ վար­վե­լու կա­նոն­նե­րի թե­մա­նե­րով հան­դես ե­կան ա­մե­րի­կա­հայ մաս­նա­գետ­ներ Զար­մի­նե Նա­քա­շյա­նը, Ժակ­լին Օվ­սե­փյա­նը, Ար­մի­նե Հայ­րա­պե­տյա­նը, ու­րիշ­ներ։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 10 Jul 2019 17:18:41 +0000
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27095-2019-07-10-17-16-53 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27095-2019-07-10-17-16-53 Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 ԱՀ ոս­տի­կա­նու­թյու­նը տար­վա կտր­ված­քով հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում եր­կու ան­գամ հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում է ի­րա­կա­նաց­նում թմ­րա­նյու­թե­րի բա­ցա­հայտ­ման, ա­պօ­րի­նի զենք-զի­նամ­թեր­քի պահ­պան­ման ուղ­ղու­թյամբ։ Հեր­թա­կան մի­ջո­ցա­ռու­մը ՙԿա­կաչ-կա­նեփ-2019՚ վեր­տա­ռու­թյամբ, անց­կաց­վեց հու­նի­սի 14-27-ը։

Ինչ­պես տե­ղե­կաց­րին ԱՀ ոս­տի­կա­նու­թյան տե­ղե­կատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բաժ­նից, ստու­գում­նե­րի ար­դյուն­քում հայտ­նա­բեր­վել և ոչն­չաց­վել է կա­նե­փի 164 թուփ՝ մշակ­ված և խնամ­ված, 19,66 գրամ մա­րի­խուա­նա տե­սա­կի թմ­րա­մի­ջոց, 12,13 գրամ կա­կա­չի բույ­սի սեր­մեր, 0,62 գրամ կա­կա­չի բույ­սի գլ­խիկ­ներ և 3316,7 կգ վայ­րի ա­ճած կա­նե­փի թփեր։
Զենք-զի­նամ­թեր­քի ա­ռու­մով հայտ­նա­բեր­վել և առգ­րավ­վել է 1 միա­վոր ՙՄու­խա՚ տե­սա­կի հա­կա­տան­կա­յին նռ­նա­կա­նետ, 2 հատ ՙՖ-1՚ և 2 հատ ՙՄ-75՚ տե­սա­կի նռ­նակ՝ ի­րենց պայ­թու­ցիչ­նե­րով, 320 հատ փամ­փուշտ, 4 հատ ինք­նա­ձի­գի պա­հես­տա­տուփ, 1 օ­դաճն­շիչ հրա­ցան՝ ձևա­փոխ­ված մար­տա­կա­նի, 1 հատ ՙՖ-1՚ տե­սա­կի նռ­նակ՝ ա­ռանց պայ­թու­ցի­չի, 1 ՙԲեր­դան­կա՚ տե­սա­կի ա­կո­սա­փող հրա­ցան և 1 ՙԱԿ-74՚ տե­սա­կի ինք­նա­ձիգ։
ԱՀ ոս­տի­կա­նու­թյան տե­ղե­կատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բաժ­նի պետ Ֆե­լիքս Հա­րու­թյու­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` հան­րա­պե­տու­թյան քրեա­կան օ­րենս­գր­քի 245-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն՝ ա­պօ­րի­նի կեր­պով հրա­զեն, բա­ցի ո­ղոր­կա­փող հրա­զե­նից և դրա փամ­փուշտ­նե­րից, ռազ­մամ­թերք, ա­կո­սա­փող հրա­զե­նի փամ­փուշտ­ներ, պայ­թու­ցիկ նյու­թեր կամ պայ­թու­ցիկ սար­քեր ձեռք բե­րե­լը, ի­րաց­նե­լը, պա­հե­լը, փո­խադ­րե­լը կամ կրե­լը՝ օ­րեն­սդ­րի սահ­ման­մամբ պատժ­վում է կա­լան­քով՝ ա­ռա­վե­լա­գույ­նը ե­րեք ա­միս ժամ­կե­տով, կամ՝ ա­զա­տազ­րկ­մամբ՝ ա­ռա­վե­լա­գույ­նը ե­րեք տա­րի ժամ­կե­տով։ Ի դեպ, ե­թե նույն հոդ­վա­ծի 2-րդ և 3-րդ մա­սե­րով նա­խա­տես­ված ա­րարք կա­տա­րե­լու հա­մար օ­րենս­դի­րը նա­խա­տե­սել է ա­վե­լի խիստ պատ­ժա­մի­ջոց, ա­պա հոդ­վա­ծի 5-րդ մա­սում հս­տակ ամ­րագ­րել է, որ նշ­ված ա­ռար­կա­նե­րը կա­մո­վին հանձ­նած անձն ա­զատ­վում է քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից, ե­թե նրա գոր­ծո­ղու­թյուն­ներն այլ հան­ցա­կազմ չեն պա­րու­նա­կում?
ՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ոս­տի­կա­նու­թյու­նը հոր­դո­րում, դի­մում է երկ­րի բնակ­չու­թյա­նը՝ ի­րենց մոտ պահ­վող զենք-զի­նամ­թեր­քը կա­մո­վին հանձ­նել ոս­տի­կա­նու­թյան տա­րած­քա­յին ստո­րա­բաժա­նում­ներ։ Այդ­կերպ նման ան­ձինք կա­զատ­վեն ոչ միայն քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից, այլև կկանխ­վեն զեն­քի հետ ոչ ճիշտ վար­վե­ցո­ղու­թյան հետևան­քով հնա­րա­վոր դժ­բախտ պա­տա­հար­նե­րը։ Կոչ ենք ա­նում օգտ­վել օ­րեն­քի տրա­մադ­րած բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյու­նից և օր ա­ռաջ չե­զո­քաց­նել վտան­գի աղ­բյուր­նե­րը՚,- ա­սաց Ֆ. Հա­րու­թյու­նյա­նը։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 10 Jul 2019 17:15:22 +0000
ՎԱ­ԿՈՒ­ՆԻՍ ԳԵՏ ԲԱՑ ԹՈՂՆ­ՎԵՑ ՀԻՆԳ ՀԱ­ԶԱՐ ՄԱՆ­ՐԱ­ՁՈՒԿ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27094-2019-07-10-17-14-12 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27094-2019-07-10-17-14-12 Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կեն­սա­բազ­մա­զա­նու­թյան հա­մա­կար­գում կեն­սա­պա­շար­նե­րը` մաս­նա­վո­րա­պես ձու­կը, կարևոր տեղ են զբա­ղեց­նում բնակ­չու­թյան սնն­դա­բաժ­նում։

Գաղտ­նիք չէ, որ վեր­ջին տա­րի­նե­րին մարդ­կա­յին գոր­ծո­նի ազ­դե­ցու­թյան ներ­քո կտ­րուկ նվա­զել են ջրա­յին պա­շար­ներն ու ձկ­նե­րի գլ­խա­քա­նա­կը։ Այդ իսկ պատ­ճա­ռով հան­րա­պե­տու­թյան Բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան կող­մից ձեռ­նարկ­վում են մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոնք բա­ցա­ռիկ կարևո­րու­թյուն ու­նեն է­կո­հա­մա­կար­գի վե­րա­կան­գն­ման հա­մար։

Ինչ­պես ցույց է տա­լիս նա­խորդ տա­րի­նե­րի փոր­ձը, միայն ձեռ­նարկ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը բա­վա­րար չեն է­կո­հա­մա­կար­գը վե­րա­կանգ­նե­լու հա­մար։ Անհ­րա­ժեշտ են կոնկ­րետ մի­ջո­ցա­ռում­ներ բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման, այդ թվում` գե­տե­րում ձկ­նա­տե­սակ­նե­րի բնա­կան պա­շար­նե­րի վե­րա­կան­գն­ման ուղ­ղու­թյամբ՝ դրան­ցում ընդ­գր­կե­լով հա­սա­րա­կայ­նու­թյան լայն շեր­տե­րին։
Ինչ­պես տե­ղե­կաց­րին ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան ի­րա­վա­բա­նա­կան, տե­ղե­կատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բաժ­նից՝ օ­րերս նման նա­խա­ձեռ­նու­թյամբ գե­րա­տես­չու­թյան բնա­պահ­պա­նա­կան և ըն­դեր­քի պե­տա­կան տես­չու­թյա­նը դի­մեց հա­յաս­տա­նաբ­նակ, ծնն­դով Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ա­վե­տա­րա­նոց գյու­ղից Վրեժ Օ­սի­պյա­նը։ Նրա նա­խա­ձեռ­նու­թյամբ և տես­չու­թյան ա­ջակ­ցու­թյամբ Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Չոր­մանք հա­մայ­քի տա­րած­քով հո­սող Վա­կու­նիս գետ բաց թողն­վեց 5000 հատ իշ­խան, կարմ­րա­խայտ և սի­գա տե­սա­կի ման­րա­ձուկ:
ՙԱ­մեն մարդ պետք է գի­տակ­ցի, որ հայ­րե­նի բնու­թյան պահ­պա­նու­թյու­նը յու­րա­քան­չյու­րիս պարտքն է։ Այս ա­ռու­մով ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը ող­ջու­նում և շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նում նման նա­խա­ձեռ­նու­թյան հա­մար։ Մեզ հա­մար կարևոր են հա­սա­րա­կու­թյան յու­րա­քան­չյուր ան­դա­մի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյունն ու ա­ռա­ջար­կը՝ երկ­րում բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի կա­ռա­վար­ման ո­լորտ­նե­րում առ­կա խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար՚,- ա­սաց ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան բնա­պահ­պա­նա­կան և ըն­դեր­քի պե­տա­կան տես­չու­թյան պետ Սևակ Ստե­փա­նյա­նը։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Wed, 10 Jul 2019 17:13:03 +0000
ՍՈՒՏ ԵԽԽՎ-Ի ՊԱ­ՏԵ­ՐԻ ՆԵՐ­ՍՈՒՄ. Ա­ԼԻԵ­ՎԻՆ ՇՏԱՊ ՆՈՐ ՍԱ­ՖԱ­ՐՈՎ Է ՊԵՏՔ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27093-2019-07-10-17-04-13 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27093-2019-07-10-17-04-13 ՍՈՒՏ ԵԽԽՎ-Ի ՊԱ­ՏԵ­ՐԻ ՆԵՐ­ՍՈՒՄ.  Ա­ԼԻԵ­ՎԻՆ ՇՏԱՊ ՆՈՐ ՍԱ­ՖԱ­ՐՈՎ Է ՊԵՏՔ
Մա­րի­նա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ստ­րաս­բուր­գում ԵԽԽՎ ա­մա­ռա­յին նս­տաշր­ջա­նի շր­ջա­նակ­նե­րում ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը, չսահ­մա­նա­փակ­վե­լով պաշ­տո­նա­կան ամ­բիո­նով, հա­տուկ մի­ջո­ցա­ռում­ներ է կազ­մա­կեր­պել: Նրան­ցից մե­կը նվիր­ված էր Շու­շիի բան­տում դա­տա­րա­նի կող­մից սահ­ման­ված պա­տի­ժը կրող Քար­վա­ճա­ռի եր­կու դի­վեր­սանտ­նե­րին: Բաք­վի ԶԼՄ-նե­րի հա­մա­ձայն` ՙմի­ջո­ցառ­մա­նը տե­ղե­կատ­վու­թյուն է ներ­կա­յաց­վել ադր­բե­ջան­ցի պա­տանդ­նե­րին ան­տա­նե­լի պայ­ման­նե­րում պա­հե­լու, նրանց կյան­քին սպառ­նա­ցող վտան­գի, ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րի մա­սին՚: Մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րը նրանց ա­զա­տե­լու կո­չով դի­մել են Եվ­րո­պա­յի խոր­հր­դի գլ­խա­վոր քար­տու­ղա­րին, Խոր­հր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վին և մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­կա­տա­րին:

Հա­տուկ նշենք, որ այս գոր­ծում ակ­տի­վու­թյուն է ցու­ցա­բե­րում այդ նույն ԵԽԽՎ-ում իր կո­ռուպ­ցիոն կա­պե­րի պատ­ճա­ռով ա­րա­տա­վոր­ված` խա­վիա­րա­յին դի­վա­նա­գի­տու­թյան հայտ­նի գոր­ծիչ Սա­մեդ Սեի­դո­վը: Հի­շեց­նենք, որ մար­դաս­պան­նե­րի ու դի­վեր­սանտ­նե­րի ներ­կա­յիս մո­լի պաշտ­պանն ան­ցյալ տա­րի պատ­ժա­մի­ջոց­նե­րի են­թարկ­վեց վե­հա­ժո­ղո­վի կող­մից և Ա­լիևը նրան աչ­քից հե­ռու պա­հե­լու հա­մար հե­ռաց­րեց ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վա­րի պաշ­տո­նից: Մե­ղան­չած Սեի­դովն էլ կաշ­վից դուրս է գա­լիս հո­վա­նա­վո­րի ներ­մա­նը և բա­րե­հա­ճու­թյանն ար­ժա­նա­նա­լու հա­մար, թե­պետ ջա­նա­սի­րա­բար էր կա­տա­րում նրա իսկ ա­ռա­ջադ­րանք­նե­րը:
Այ­նուա­մե­նայ­նիվ, դի­վեր­սանտ­նե­րի ար­դաց­մանն ուղղ­ված ար­շա­վը և նրանց տուն վե­րա­դարձ­նե­լու փոր­ձե­րը շա­րու­նակ­վում են ար­դեն շուրջ 5 տա­րի` գործ­նա­կա­նում 2014թ. հու­լի­սին նրանց ձեր­բա­կալ­վե­լու պա­հից ի վեր: Եվ այդ ար­շա­վի նպա­տա­կը ցան­կա­ցած մի­ջոց­նե­րով հա­յի կյան­քը խլած մար­դաս­պա­նին վե­րա­դարձ­նելն է` նրան հե­րո­սաց­նե­լու, փա­ռա­բա­նե­լու և պարգևնե­րի ար­ժա­նաց­նե­լու հա­մար: Եվ դրա­նով իսկ բա­վա­րա­րե­լու ամ­բո­խի ստոր բնազդ­նե­րը և բարձ­րաց­նե­լու հան­ցա­գործ­նե­րի հո­վա­նա­վոր Իլ­համ Ա­լիևի` վա­ղուց սնու­ցում պա­հան­ջող հե­ղի­նա­կու­թյու­նը: Ինչ­պես նաև ու­ղերձ հղել ադր­բե­ջան­ցի պո­տեն­ցիալ դի­վեր­սանտ­նե­րին ու մար­դաս­պան­նե­րին առ այն, որ ինչ­քան ծանր հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ էլ նրանք կա­տա­րեն, ժա­մա­նա­կի հետ տուն կվե­րա­դարձ­վեն և կպարգևատր­վեն:
Քար­վա­ճա­ռի դի­վեր­սանտ­նե­րի կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին շատ է գր­վել, և դժ­վար թե կրկ­նե­լու կա­րիք լի­նի: Հի­շեց­նենք միայն նրանց ա­մե­նահ­րե­շա­վոր ա­րարք­նե­րի մա­սին. եր­կու հա­յի, այդ թվում 17-ա­մյա պա­տա­նի Սմ­բատ Ցա­կա­նյա­նի սպա­նու­թյու­նը և մի կնոջ վի­րա­վո­րե­լը:
Հենց այդ հան­ցա­գոր­ծը, ո­րի որ­դուն մար­դաս­պան­նե­րի ադր­բե­ջան­ցի պաշտ­պան­ներն այ­սօր տա­նում են Եվ­րո­պա­յով մեկ` փոր­ձե­լով խղ­ճա­հա­րու­թյուն ա­ռա­ջաց­նել, սառ­նասր­տո­րեն, ա­ռանց ձեռ­քը դո­ղա­լու ինք­նա­ձի­գից կրա­կա­հերթ ար­ձա­կեց ե­րե­խա­յի վրա, ո­րին դի­վեր­սանտ­ներն առևան­գել էին, որ­պես­զի չմո­լոր­վեն լեռ­նա­յին դժ­վա­րան­ցա­նե­լի տա­րած­քում: Իսկ հե­տո նույն­քան սառ­նասր­տո­րեն, ա­ռանց եր­կար մտա­ծե­լու, մար­մի­նը ձո­րը նե­տել` այն­տեղ, որ­տեղ նրան եր­բեք չէին գտ­նի, ե­թե երկ­րորդ դի­վեր­սանտն ան­հեր­քե­լի փաս­տե­րի ճնշ­ման տակ ցույց չտար տե­ղը:
Հայ­կա­կան կող­մը կա­տար­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը փաս­տող բո­լոր ա­պա­ցույց­ներն ու­նի, և Ստե­փա­նա­կեր­տում բաց և մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան բո­լոր նոր­մե­րի պահ­պան­մամբ ան­ցած դա­տա­վա­րու­թյան ժա­մա­նակ նրանք հա­մո­զիչ կեր­պով ներ­կա­յաց­վել են: Ի թիվս այլ ա­պա­ցույց­նե­րի, մար­դաս­պան Դիլ­համ Աս­կե­րո­վի ձեռ­քով ար­ված տե­սա­կադ­րեր կան, ո­րոնց վրա երևում է` ինչ­պես է Սմ­բատն ան­տա­ռով գնում ի­րեն առևան­գող­նե­րի հետ միա­սին: Դի­վեր­սանտ­նե­րի տե­սախ­ցի­կում նաև քա­ղա­քա­ցիա­կան և ռազ­մա­կան օ­բյեկտ­նե­րի բազ­մա­թիվ կադ­րեր կան, ո­րոնք ա­պա­ցու­ցում են Ար­ցա­խի տա­րածք նրանց ա­պօ­րի­նի մուտք գոր­ծե­լու ի­րա­կան նպա­տա­կը: Այս ա­մե­նը, հու­սով ենք, կներ­կա­յաց­վի Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նում, ո­րը, ինչ­պես Բա­քուն է պն­դում, քն­նու­թյան է ա­ռել Աս­կե­րո­վի հա­րա­զատ­նե­րի հայ­ցը: 

Մինչ­դեռ շատ հե­տաքր­քիր տվյալ­նե­րի կա­րե­լի է հան­դի­պել հենց ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­նե­րում` պաշ­տո­նա­թող զին­վո­րա­կան Զի­յա­դին Իս­մաի­լո­վի ՙՄիայ­նակ Քել­բա­ջար մի գնա, հայր՚ սր­տաճմ­լիկ վեր­նագ­րով գր­քում, ո­րի գլ­խա­վոր հե­րո­սը հենց Դիլ­համ Աս­կե­րովն է: Ի թիվս ա­մե­նի, գր­քում նկա­րագր­վում են պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին այ­սօր­վա դի­վեր­սան­տի կա­տա­րած ռազ­մա­կան ՙսխ­րանք­նե­րը՚, ինչ­պես նաև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում ի­րա­կա­նաց­րած ա­ռա­ջին ար­տագ­րոհ­նե­րը` ար­դեն պա­տե­րազմն ա­վարտ­վե­լուց հե­տո: Գիրքն ան­հեր­քե­լիո­րեն վկա­յում է մեկ հան­գա­ման­քի մա­սին. բա­ցի 2014թ. կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րից, Աս­կե­րո­վը նաև ռազ­մա­կան հան­ցա­գործ է, ով աչ­քի է ըն­կել հա­յե­րի, այդ թվում` խա­ղաղ բնա­կիչ­նե­րի սպա­նու­թյամբ` դեռևս 1991-1994թթ.: Դեռ ա­վե­լին, Իս­մաի­լո­վը հաս­տա­տում է, որ իր հե­րոսն ար­հես­տա­վարժ զին­վո­րա­կան է, ո­րի Ար­ցախ կա­տա­րած ար­տագ­րոհ­նե­րի նպա­տա­կը ոչ թե ՙհա­րա­զատ­նե­րի շի­րիմ­նե­րին այ­ցե­լելն է՚, ինչ­պես լկ­տիա­բար ստում են սեի­դով­նե­րը, այլ հենց լր­տե­սե­լը և հայ­կա­կան հան­րա­պե­տու­թյանն ա­ռա­վե­լա­գույն վնաս հասց­նե­լը:
Ա­հա հա­մա­պա­տաս­խան մեջ­բե­րու­մը: ՙԱ­ռա­ջին այ­ցը Քել­բա­ջար՚ գլ­խում հե­ղի­նա­կը հաս­տա­տում է, որ Աս­կե­րո­վը հա­տուկ պատ­րաս­տու­թյուն ան­ցած փոր­ձա­ռու հե­տա­խույզ է. ՙԴիլ­հա­մը 773 ար­շա­վա­յին ջո­կա­տի հե­տա­խու­զա­կան խմ­բի ղե­կա­վարն էր, ո­րը ռազ­մա­կան պատ­րաս­տու­թյուն էր անց­նում Բաք­վի մո­տա­կայ­քում գտն­վող Գա­րա­հեյ­բաթ ու­սում­նա­կան կենտ­րո­նում՚: Այ­նու­հետև պատմ­ված­քի հե­րոսն է վեր­հի­շում իր եր­բեմ­նի ՙսխ­րանք­նե­րը՚:
ՙՋո­կա­տը Սու­լեյ­ման­լի գյու­ղի տա­րած­քով հա­սավ ան­տա­ռում տե­ղա­կայ­ված նախ­կին պիո­նե­րա­կան ճամ­բար: Այն­տեղ մինչև ե­րե­կո սպա­սե­ցինք, հե­տո Հին­թաղ­լար գյուղ ան­ցանք ու Զիա­րաթ լե­ռան ուղ­ղու­թյամբ շարժ­վե­ցինք: Հե­տա­խու­զա­կան խումբն այն­քան լուռ էր շարժ­վում, որ հայ­կա­կան դիր­քերն անց­նե­լիս մեզ ան­գամ շնե­րը չն­կա­տե­ցին: Ջո­կատն ա­կա­նա­պա­տեց Հադ­րութ տա­նող ավ­տո­ճա­նա­պար­հը: Վե­րա­դար­ձի ճա­նա­պար­հին ջո­կա­տը բախ­վեց հինգ­հո­գա­նոց հայ­կա­կան խմ­բի: Հայ հե­ծյալ­նե­րի խմ­բի հետ փոխհ­րաձ­գու­թյու­նը, խումբ, ո­րում մի կին կար, եր­կար չտևեց, նրանք բո­լո­րը զոհ­վե­ցին, մե­րոն­ցից եր­կու­սը վի­րա­վոր­վեց: Մի խոս­քով, ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը հա­ջող ան­ցավ…՚:

Հե­տաքր­քիր է` քա­նի՞ նման ՙռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­ներ՚ է Աս­կե­րովն անց­կաց­րել` սպա­նե­լով հա­յե­րի, այթ թվում կա­նանց:
Այ­նու­հետև Իս­մաի­լովն անց­նում է Աս­կե­րո­վի և նրա գոր­ծա­կից­նե­րի կող­մից Ար­ցա­խի սահ­մանն ա­պօ­րի­նի հա­տե­լու դեպ­քե­րի նկա­րագ­րու­թյա­նը, ո­րոն­ցից ա­ռա­ջի­նը տե­ղի ու­նե­ցավ 1998թ.: Այն­տեղ նաև խիստ ու­շագ­րավ մի դր­վա­գի մա­սին է խոս­վում:
ՙՀա­սանք Բո­յուր­բի­նա գյուղ, բլու­րը բարձ­րա­ցանք, հե­ռա­դի­տա­կով նա­յում էինք: Գյու­ղը նույն­պես ամ­բող­ջո­վին հր­կիզ­վել ու թա­լան­վել է: Դիլ­հա­մը մի քա­նի նկար­ներ է ա­րել: Հե­ռա­դի­տա­կով նա­յե­լիս նա մեղ­վա­փե­թակ­ներ է տես­նում ու մտա­ծում, որ ի­րենց գոր­ծե­րը վատ չեն ըն­թա­նում, այ­սինքն` քաղ­ցած չեն մնա: Չլի­նի թե այն­տեղ շատ մարդ, զենք կա, գու­ցե, չար­ժե ռիս­կի դի­մել: Մեղ­վա­փե­թակ­նե­րից մի փոքր ցած կա­պույտ գույ­նի վա­գոն-տնակ կար: Հե­տաքր­քիր է` այն­տեղ քա­նի հո­գի կա: Դա­տե­լով տնա­կի չա­փե­րից` եր­կու­սից ոչ ա­վել: Նրանք թփուտ­նե­րում թաքն­վե­ցին ու սկ­սե­ցին հետևել վա­գոն-տնա­կին:
Տա­րեց հա­յը քայ­լում էր մեղ­վա­փե­թակ­նե­րի ա­րան­քով ու հան­կարծ տնա­կի կողմն ինչ-որ բան գո­ռաց: Այն­տե­ղից մի պա­տա­նի դուրս ե­կավ` ինչ-որ տա­րո­ղու­թյուն ձեռ­քին: Ծե­րու­նին գր­պա­նից հա­նեց դա­նա­կը, փե­թա­կից մեղ­րա­հա­ցը դուրս բե­րեց ու դրեց ա­մա­նի մեջ: Դիլ­հա­մը պա­յու­սա­կից մի բա­րակ պա­րան հա­նեց, ե­րեք մա­սի բա­ժա­նեց և, Գի­դա­յա­թին փո­խան­ցե­լով, ա­սաց. ՙՁեռ­քե­րը կկա­պես, իսկ ես գնամ տես­նեմ, է­լի ինչ-որ մե­կը կա, ար­դյո՞ք զին­ված են: Ե­թե ինձ ինչ-որ բան պա­տա­հի, գր­պա­նումս Քյուր­դյուի (Քյուր­դօղ­լու-ա­վագ որ­դին) ծնն­դա­կանն է և փող: Սեպ­տեմ­բե­րի 1-ին նա ա­ռա­ջին դա­սա­րան կգ­նա, փո­ղը վերց­րել եմ, որ նրա հա­մար կո­շիկ գնեմ՚: Գի­դա­յա­թը պա­տաս­խա­նեց. ՙՉհա­մար­ձակ­վես նման բան ա­սել: Ի՞նչ կա­րող են այս հա­յե­րը մեզ ա­նել՚:
Դիլ­հա­մը սո­ղե­սող մո­տե­ցավ տնա­կին, այդ պա­հին տնա­կի տա­կից դուրս ե­կավ շու­նը և վնգս­տա­լով շարժ­վեց Դիլ­հա­մի ուղ­ղու­թյամբ: Նրան ու­շադ­րու­թյուն չդարձ­նե­լով` Դիլ­հա­մը ցատ­կեց տնա­կի աս­տի­ճան­նե­րի վրա ու ոտ­քի հար­վա­ծով դու­ռը բա­ցեց: Այն­տեղ ոչ ոք չկար: Նա ճարպ­կո­րեն շրջ­վեց և հրա­ցա­նը հա­յե­րի կողմն ուղ­ղեց: Նրանք շփոթ­վե­ցին: Վա­զե­լով մո­տե­ցավ նաև Գի­դա­յա­թը, նրանց ձեռ­քե­րը կա­պեց: Դիլ­հա­մը Գի­դա­յա­թին ու­ղար­կեց տնակ ու­տե­լիք բե­րե­լու և կար­գադ­րեց այն­տեղ ոչն­չի ձեռք չտալ, իսկ ին­քը, անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով` նրանց բե­րա­նը փա­կեց, քա­նի որ լեռ­նե­րի խուլ լռու­թյան մեջ խո­սակ­ցու­թյուն­ներն ար­ձա­գան­քի պես հե­ռու­ներ էին հաս­նում՚:

Այ­նու­հետև ներ­կա­յաց­վում է եր­կու հա­յե­րի հար­ցաքն­նու­թյան նկա­րագ­րու­թյու­նը, ո­րի ըն­թաց­քում դի­վեր­սանտ­նե­րը փոր­ձում են պար­զել, որ­տեղ են ադր­բե­ջան­ցի գե­րի­նե­րը պահ­վում: Ե­րի­տա­սարդ գյու­ղա­ցուն հա­ջող­վում է դի­վեր­սանտ­նե­րին խա­բել ու փախ­չել, իսկ տա­րեց մեղ­վա­բույ­ծին Գի­դա­յա­թը սպա­նում է` ստա­նա­լով Աս­կե­րո­վի թույ­լտ­վու­թյու­նը. ՙՎրեժ­խն­դիր ե­ղիր որ­դուդ հա­մար, թող սիրտդ փոքր-ինչ հան­գս­տա­նա՚:
Ա­հա թե ին­չով են զբաղ­վել դի­վեր­սանտ­նե­րը, ո­րոնք այ­սօր ներ­կա­յաց­վում են որ­պես ՙհա­րա­զատ­նե­րի գե­րեզ­ման­նե­րի կա­րո­տից տանջ­վող՚ և այդ պատ­ճա­ռով Ար­ցա­խի սահ­մա­նը բազ­միցս հա­տած խեղճ պա­տանդ­ներ: ՙԱն­մեղ պա­տանդ­նե­րի՚ ին­չի՞ն էր պետք տե­սան­կա­րա­հա­նում ա­նել, նրանց ին­չի՞ն էր պետք փաս­տա­ցի հայ գյու­ղա­ցի­նե­րի գե­րե­վա­րել ու նրան­ցից տե­ղե­կու­թյուն­ներ կոր­զել: Մի՞­թե ՙմոր գե­րեզ­մա­նին այ­ցե­լե­լը՚ նման գոր­ծո­ղու­թյուն­ներ է են­թադ­րում:
Կրկ­նեմ` սրանք մեջ­բե­րում­ներ են ադր­բե­ջան­ցի գրո­ղի գր­քից, ում նպա­տա­կը Դիլ­համ Աս­կե­րո­վին հե­րո­սաց­նելն է: Եվ նրա ներ­կա­յաց­րած վկա­յու­թյուն­նե­րը լիո­վին բա­վա­րար են հաս­կա­նա­լու հա­մար` ինչ է ի­րա­կա­նում ի­րե­նից ներ­կա­յաց­նում իր գոր­ծում հմ­տա­ցած հե­տա­խույզ, լր­տես ու մար­դաս­պան Դիլ­համ Աս­կե­րո­վը, որն այդ­քան սր­տա­ռուչ կեր­պով հոգ է տա­նում իր որ­դու մա­սին, բայց ա­նո­ղո­քա­բար ու ա­ռանց վա­րա­նե­լու սպա­նում ու­րի­շի զա­վա­կին` այլևս ան­պետք վկա­յին: Եվ հի­մա նա իր տե­րե­րի կող­մից որ­պես ան­մեղ զոհ է ներ­կա­յաց­վում:
Նրա պաշտ­պան­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում հն­չած յու­րա­քան­չյուր բա­ռը, ինչ­պես յուր ժա­մա­նակ Սա­ֆա­րո­վի պաշտ­պան­նե­րի պա­րա­գա­յում էր, լկ­տի սուտ է: Դա­տա­պար­տյալ­նե­րը բան­տում օգտ­վում են մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցիա­նե­րի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տես­վող բո­լոր ի­րա­վունք­նե­րից. նրանց պար­բե­րա­բար այ­ցե­լում են Կար­միր խա­չի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, նրանց անհ­րա­ժեշտ բու­ժօգ­նու­թյուն է ցու­ցա­բեր­վում, նրանք ան­գամ Skype ծրագ­րի մի­ջո­ցով հա­րա­զատ­նե­րի հետ շփ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն: Իսկ Սմ­բատ Ցա­կա­նյա­նի ծնող­նե­րը մինչ օրս տանջ­վում են ի­րենց տղա­յի անս­փոփ կա­րո­տից, ով ըն­դա­մե­նը 17 տա­րի ապ­րեց ու դա­ժան մար­դաս­պա­նի և նրա հան­ցա­կից­նե­րի զո­հը դար­ձավ:
Դա­տե­լով մա­մու­լում տեղ գտած հրա­պա­րա­կում­նե­րից` հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­նե­րը փոր­ձեր են ձեռ­նար­կել` կան­խե­լու ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյան կող­մից տի­րա­ժա­վոր­վող սուտն ու սադ­րանք­նե­րը: Սա­կայն այս հար­ցում պետք է զգոն լի­նել ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլ նաև ՄԻԵԴ-ում, որ­տեղ Ադր­բե­ջա­նը հու­սա­հատ ջան­քեր է գոր­ծադ­րում ի­րեն անհ­րա­ժեշտ ո­րոշ­ման հաս­նե­լու հա­մար:
Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը բազ­միցս հայ­տա­րա­րել են Քար­վա­ճա­ռի եր­կու դի­վեր­սանտ­նե­րին վե­րա­դարձ­նե­լու ան­թույ­լատ­րե­լիու­թյան մա­սին` ըն­դգ­ծե­լով, որ խոս­քը հան­ցա­գործ­նե­րի է վե­րա­բե­րում, ո­րոնց նկատ­մամբ կի­րա­ռե­լի չեն մի­ջազ­գա­յին հու­մա­նի­տար ի­րա­վուն­քի նոր­մե­րը: Իսկ նրանց, ով­քեր այս կամ այն ձևով պայ­քա­րում են Աս­կե­րո­վին և Գու­լիևին ար­տա­հանձ­նե­լու հա­մար, խոր­հուրդ կտանք ծա­նո­թա­նալ և՜ նշյալ գր­քի, և՜ դի­վեր­սանտ­նե­րի տե­սախ­ցի­կում հայտ­նա­բեր­ված կադ­րե­րի, և՜ դա­տա­վա­րու­թյան ըն­թա­ցում նրանց տված ցուց­մունք­նե­րի հետ: Ինչ­պես նաև Ար­ցա­խի Նոր Էր­քեջ գյուղ գնալ և ուժ գտ­նել նա­յե­լու Սմ­բատ Ցա­կա­նյա­նի ծնող­նե­րի աչ­քե­րին:

www.golosarmenii.am

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 10 Jul 2019 16:52:16 +0000
ՏՈՒ­ՆԸ ԳՅՈՒ­ՂԻ ԾԱՅ­ՐԻՆ... http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27092-2019-07-10-16-45-43 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27092-2019-07-10-16-45-43 ՏՈՒ­ՆԸ ԳՅՈՒ­ՂԻ ԾԱՅ­ՐԻՆ...
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Ան­ցյալ դա­րի 60-70-ա­կան թվա­կան­նե­րին ար­ցա­խյան ըն­տա­նիք­նե­րի մեծ մա­սը բազ­մա­զա­վակ էր։ Յու­րա­քան­չյու­րում նվա­զա­գույ­նը 5 ե­րե­խա կար։ Հազ­վա­դեպ էին եր­կու կամ ե­րեք ե­րե­խա ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րը։ Տա­րի­նե­րի հետ ըն­տա­նի­քում 3 ե­րե­խա­յի առ­կա­յու­թյու­նը որ­պես ՙճո­խու­թյուն՚ էր դիտ­վում, մե­ծա­մաս­նու­թյու­նը գե­րա­դա­սում էր եր­կու­սը, ա­ռաջ­նորդ­վում էին՝ ՙքիչ լի­նի, լավ լի­նի՚ սկզ­բուն­քով։

Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի հետևան­քով էլ ծնունդ­նե­րը սա­կա­վա­ցան։ Ե­րե­խա­նե­րի ծնն­դի աճ նկատ­վեց ՙՄեծ հար­սան­քից՚ հե­տո միայն... Այս վեր­ջին շր­ջա­նում էլ, երբ կա­ռա­վա­րու­թյունն սկ­սեց խթա­նել բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րը, ար­դյուն­քը շատ ա­րագ դար­ձավ շո­շա­փե­լի ։ Այ­սօր շատ գյու­ղե­րում (և ոչ միայն) ու­նենք բազ­ման­դամ, մեծ ու հա­մե­րաշխ բա­զում ըն­տա­նիք­ներ, ո­րոնք ապ­րում են ինչ­պես հին ու բա­րի ժա­մա­նակ­նե­րում...Երբ տան յու­րա­քան­չյուր ան­դամ ի­րեն պա­տաս­խա­նա­տու է զգում ա­մե­նի և ա­մեն ին­չի հա­մար, երբ կար­ճա­ցող շո­րերն ու ոտ­նա­թա­թը սեղ­մող կո­շի­կը հագ­նող կա, փոք­րի դա­սը սո­վո­րեց­նող կա, մոր լի­քը դույ­լի կող­քից բռ­նող կա... Կա սեր, հո­գա­տա­րու­թյուն, պա­տաս­խա­նատ­վու­թյուն և ա­մե­նա­կարևո­րը՝ փո­խըմ­բռ­նում։ Ա­մեն ան­գամ գոր­ծուղ­ման մեկ­նե­լիս ձգ­տում ենք նման մեկ-եր­կու ըն­տա­նի­քի այ­ցե­լել, այս ան­գամ այն պա­տա­հա­բար ստաց­վեց… Մայ­րու­ղուց նոր-նոր թեք­վել, Աս­կե­րա­նի շր­ջա­նի Լու­սա­ձոր գյու­ղի ճա­նա­պարհն էինք բռ­նել, աջ կող­մի վրա գե­ղե­ցիկ ա­ռանձ­նա­տունն իս­կույն աչ­քի զառն­վեց...Դու­ռը ծե­ծե­ցինք, բաց էր, ու ա­ռանց հրա­վե­րի ներս մտանք։ Տան­տի­րու­հին ի­րա­րով ան­ցավ, մինչ մենք քուն­ջու­պու­ճախ էինք զն­նում ու հիա­նում գե­ղե­ցիկ, լու­սա­վոր սե­նյակ­նե­րով, տան­տի­րու­հին ձեռ­քի հետ տան կահ­կա­րա­սին էր ուղ­ղում մի փոքր շփոթ­ված։ Հինգ զա­վակ­նե­րի մայր է Է­վե­լի­նա Բա­լա­սա­նյա­նը, վեր­ջերս է ըն­տա­նի­քով հաս­տատ­վել Լու­սա­ձո­րում։ Գյու­ղի հետ ար­մատ­նե­րով կապ­ված չէ, ին­քը ծնն­դով Մար­տու­նու շր­ջա­նի Սպի­տա­կա­շեն գյու­ղից է, ա­մու­սի­նը՝ Գա­րի­կը, Բեր­դա­ձո­րից։ Է­վե­լի­նա­յի երկ­րորդ ե­րե­խան ա­ռող­ջա­կան լուրջ խն­դիր ու­նի՝ ման­կա­կան ԴՑՊ-են ախ­տո­րո­շել (ման­կա­կան ու­ղե­ղա­յին կաթ­ված)։ Ա­սել են` պի­տի ան­տա­ռա­պատ գյու­ղում ապ­րեք։ Նախ բնա­կու­թյուն են հաս­տա­տել Դահ­րավ գյու­ղում, հե­տո, զրու­ցակ­ցիս ա­սե­լով, գյու­ղը ձախ տեղ է, գործ չկար, խնդ­րել են, որ ի­րենց տու­նը կա­ռու­ցեն Լու­սա­ձո­րում, ըն­դա­ռա­ջել են նրանց ցան­կու­թյա­նը։ Հար­մար­վել են նոր բնա­կա­վայ­րում, մեր­վել են, իսկ ա­մե­նա­կարևո­րը` բո­լոր հար­մա­րու­թյուն­նե­րով տուն, տնա­մերձ ու­նեն։ Ա­մու­սի­նը սե­զո­նա­յին աշ­խա­տան­քի է, բան­վո­րու­թյուն է ա­նում, ցան­կա­ցած գործ ա­նում է բազ­ման­դամ ըն­տա­նի­քին կե­րակ­րե­լու հա­մար, դե կինն էլ հա­զիվ ե­փել-թա­փելն է հասց­նում: Ե­րե­խա­նե­րի մի մա­սը դպ­րո­ցա­կան է, դաս սո­վո­րեց­նել, հա­գու­կա­պը կար­գի բե­րել կա։ Եր­կու դուստր ու ե­րեք որ­դի ու­նի Է­վե­լի­նան՝ Հրայ­րը, Մի­լե­նան, Մա­նեն, Գո­ռը և Նո­յը։ Հի­սուն­չորս հա­զար նպաստ է ստա­նում տան­տի­րու­հին, ա­մու­սինն էլ` ինչ հասց­նում է, ինչ­քան հասց­նում է, մե­ծա­ցող ե­րե­խա­ներ, հագց­նել, կե­րակ­րել է պետք, փոր­ձում են ծայ­րը ծայ­րին հասց­նել։ Տնա­մեր­ձում վա­րում-ցա­նում են, բայց ջրի խն­դիր ու­նեն, ավ­տո­մե­քե­նա­յով ջուր են բե­րում, կամ անձրևա­ջուր են հա­վա­քում, որ բան­ջա­րա­նո­ցը չչո­րա­նա, շու­կա­յից բե­րե­լով, աշ­խա­տա­վար­ձի հույ­սին մնա­լով, մեծ ըն­տա­նիքդ չես կե­րակ­րի։ Նոր ու­սում­նա­կան տա­րում չոր­րորդ ե­րե­խան է դպ­րոց գնա­լու, մի հոգս էլ է ա­վե­լա­նում, հա­ճե­լի հոգս է, ա­սում է տան­տի­րու­հին, ե­րե­խա­նե­րը վատ չեն սո­վո­րում, աչ­քա­բաց են, մի խոս­քով` ի­րենց յու­ղի մեջ տա­պակ­վում են։ Բայց ե­րե­խա­յի բուժ­ման հետ կապ­ված մեծ խն­դիր ու­նեն, ար­տա­սահ­մա­նում պի­տի բու­ժում ստա­նա, մի­ջոց­ներ, հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն, Է­վե­լի­նան չգի­տի` ում դու­ռը ծե­ծի, որ օգ­նեն։ Ին­քը կր­թու­թյուն չու­նի, դր­սի աշ­խար­հի հետ պա­սիվ շփ­ման մեջ է, ելք է ո­րո­նում ու չի գտ­նում։ Մեկ-մեկ փոք­րիկ գու­մա­րով կող­քից օգ­նող­ներ գտն­վում են, բայց ե­րե­խա­յի բուժ­ման հա­մար մեծ գու­մար­ներ են անհ­րա­ժեշտ։ Պե­տա­կան-ա­ռող­ջա­պա­հա­կան նպա­տա­կա­յին ծրագ­րե­րից էլ տե­ղյակ չէ, ապ­րում է հոգ­սե­րի հետ կռիվս տա­լով, հույ­սը Աստ­ծուն։ Ե­թե գր­պա­նը նե­րում է, մեկ-մեկ ե­րե­խա­նե­րին Ստե­փա­նա­կերտ են տա­նում, կա­րու­սել նս­տեց­նում, պաղ­պա­ղակ ու­տում։ Է­վե­լի­նա­յի սառ­նա­րա­նը լիքն էր, մեկ օր ա­ռաջ ա­մու­սի­նը խոզ է մոր­թել, մեկ ա­միս ի­րենց կհե­րի­քի, հե­տո էլ` Աստ­ված մեծ է։ Հավ ու ճա­գար էլ ու­նեն, ե­թե մե­կը գտն­վի մի կով նվի­րի, սի­րով կպա­հի, հա­ցան-թա­ցան կա­նեն։ Ե­րե­խա­նե­րով եմ ապ­րում, ա­սում է Է­վե­լի­նան, ա­ռող­ջու­թյունս որ նե­րեր, է­լի կու­նե­նա­յի, իմ գան­ձերն են, հու­սամ, որ լավ դաս­տիա­րակ­ված, կիրթ մար­դիկ են դառ­նա­լու, ու նրանց հա­մար ապ­րած տա­րի­ներս ետ են վե­րա­դառ­նա­լու զա­վակ­նե­րիս հա­ջո­ղու­թյամբ։
Երբ պատ­րաստ­վում էինք հրաժշտ տալ բազ­ման­դամ ըն­տա­նի­քին, ա­վագ որ­դին՝ Հրայ­րը, մո­տե­ցավ ու երկ­չո­տու­թյամբ մեզ պար­զեց իր ՙա­վար՚ մե­դալն ու ծի­րա­նա­գույն գո­տին, ո­րը կա­րա­տեի մր­ցում­նե­րից է բե­րել: Ե­րեք հո­գու հաղ­թել եմ` ա­սաց փոք­րի­կն աչ­քե­րը փայ­լեց­նե­լով, մենք հե­ռա­ցանք` նրան մաղ­թե­լով բա­զում ու բա­զում հաղ­թա­նակ­ներ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 10 Jul 2019 16:42:02 +0000
ԿԱ­ՐՈՏ՝ ՀՈՒՅ­ՍԻ, ՍՊԱ­ՍՈՒ­ՄԻ ԱՐ­ՏԱ­ՑՈ­ԼԱՆ­ՔՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27091-2019-07-10-16-34-04 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27091-2019-07-10-16-34-04 ԿԱ­ՐՈՏ՝ ՀՈՒՅ­ՍԻ, ՍՊԱ­ՍՈՒ­ՄԻ ԱՐ­ՏԱ­ՑՈ­ԼԱՆ­ՔՈՎ
Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Կի­զիչ արևից հնա­րա­վո­րինս խու­սա­փե­լու հա­մար գոր­ծուղ­ման էինք ճա­նա­պարհ­վել վաղ ա­ռա­վո­տյան: Աս­կե­րա­նի շր­ջա­նի Դահ­րավ հի­նա­վուրց բնա­կա­վայ­րը մայ­րա­քա­ղա­քից՝ 19, իսկ շրջ­կենտ­րո­նից 18 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա է գտն­վում: Ճա­նա­պարհ­ներն այս­տեղ դեռևս շա­րու­նա­կում են ան­բա­րե­կարգ մնալ:

Տե­սա­դաշ­տում հրա­շա­գեղ բնու­թյունն էր, իսկ տպա­վո­րու­թյունն` այն­պի­սին, ա­սես գյու­ղում բնա­կիչ­նե­րը շատ քիչ են, կամ էլ՝ դեռ քնից չեն արթ­նա­ցել: Տնա­մերձ բան­ջա­րա­նոց­նե­րից ու մեղ­վի փե­թակ­նե­րից կա­րե­լի էր հաս­կա­նալ, որ գյու­ղում ա­մեն ըն­տա­նիք իր նա­խընտ­րած զբաղ­մունքն ու­նի: Իսկ գյու­ղի ա­մե­նա­գե­ղե­ցիկ տու­նը, որն աչ­քի է ընկ­նում բաց պատշ­գամ­բի ներ­սի պա­տից կախ­ված դի­ման­կա­րով ու գու­նա­զարդ դար­պա­սով, հու­շում էր, որ տան­տերն ար­վես­տա­սեր մարդ է, ա­վե­լի կոնկ­րետ՝ նկա­րիչ: Այս­պես գոց դար­պաս­նե­րին նա­յե­լով, են­թադ­րու­թյուն­ներ էինք ա­նում, մինչև դրանք ընդ­հատ­վե­ցին հեռ­վից լս­վող աշ­խույժ կան­չով. ՙԵ­կեք, Գոր­շուկս նս­տեք ու ձեր բախ­տը բա­ցեք՚:
Իմ ա­ռա­ջին զրու­ցա­կի­ցը բա­վա­կա­նին կա­տա­կա­սեր Է­դուարդ պա­պիկն էր, ով ա­վա­նա­կը թամ­բած, հեռ­վից ձայ­նե­լով մո­տե­նում էր: Գոր­շու­կի վար­դա­գույն թամ­բի­կը՝ նա­խա­տես­ված հյու­րե­րի հա­մար, պա­պիկն ա­ռա­ջար­կեց նաև ինձ: Բա­վա­կա­նին զար­մա­ցա, երբ հե­տո գյու­ղա­ցի­նե­րից պար­զե­ցի, որ այդ­չափ աշ­խույժ ծե­րու­նին տա­րի­ներ ա­ռաջ մե­կու­սաց­վել էր, պար­փակ­վել, դար­ձել ինք­նամ­փոփ: Ինչ­պես ա­սում են գյու­ղա­ցի­նե­րը՝ ի զար­մանս բո­լո­րի, այ­սօր Է­դուարդ պա­պի­կի մոտ ակն­հայտ ակ­տի­վու­թյուն է, կար­ծես երկ­րորդ կյանք է ապ­րում: Պա­պի­կը չխու­սա­փեց զրույ­ցից, բայց ա­րագ վե­րա­դառ­նա­լու խոս­տու­մով նե­րո­ղու­թյուն խնդ­րեց ու շտապ հե­ռա­ցավ: Րո­պե­ներ անց ներ­կա­յա­ցավ բա­րե­տես ու կո­կիկ կեց­ված­քով՝ սպի­տակ վեր­նա­շա­պիկ, սև տա­բատ, հար­դար­ված մա­զեր…Իմ եր­կի­մաստ ժպի­տը, ո­րը հնա­րա­վոր չէր թաքց­նել, ա­վե­լի էր ոգևո­րում նրան: Ես այ­լընտ­րանք չու­նեի, պա­պի­կին հրա­վի­րե­ցի զրույ­ցի:
81 տա­րե­կան է: 1954 թվա­կա­նից ապ­րում էր Սում­գա­յի­թում: Աշ­խա­տում էր տե­ղի քի­միա­կան կոմ­բի­նա­տում: Նաև ճա­նաչ­ված բրի­գա­դա­վար էր, ինչ­պես ինքն է ի­րեն բնո­րո­շում՝ սու­պերպ­րո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ, բո­լո­րին օգ­նող ու միշտ պատ­րաս­տա­կամ: Երբ 1988-ին ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­ներն սկ­սե­ցին Սում­գա­յի­թի հա­յու­թյան կո­տո­րա­ծը, Է­դուար­դը վե­րա­դար­ձավ հայ­րե­նիք: Ա­ռա­ջին հա­յաց­քից կեն­սու­րախ թվա­ցող տա­րեց մար­դուն, պարզ­վում է, դա­ռը ճա­կա­տա­գիր է բա­ժին հա­սել: Հենց բե­կում­նա­յին այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում Կաս­պից ծո­վում խեղ­դել էին 18-ա­մյա դս­տե­րը: Այ­սօր կնոջ հետ եր­կու զա­վակ­նե­րի կա­րոտն է ա­մեն պա­հի զգում: Տղան Ռու­սաս­տա­նում է, աղ­ջի­կը՝ Ստե­փա­նա­կեր­տում: Ա­յո, կա­րո­տում է զա­վակ­նե­րին, բայց չի դժ­գո­հում: Խոս­տո­վա­նում է, որ չնա­յած որ­դու՝ ծնող­նե­րին ռու­սաս­տան­ներ տա­նե­լու հա­մո­զում­նե­րին, միևնույն է, չի հա­մա­ձայ­նում: Է­դուարդ պա­պի­կի հիմ­նա­կան զբաղ­մունքն այ­սօր հո­ղա­գոր­ծու­թյունն է, ձեռ­քի հետ էլ՝ գյուղ ե­կող-գնա­ցող­նե­րին աշ­խույժ պա­հե­լը: Իսկ հրա­ժեշ­տից ա­ռաջ կա­տա­կով ա­սաց, որ ան­գամ պատ­րաստ է իր 80-ա­մյա պա­ռա­վին փո­խա­րի­նել եր­կու քա­ռա­սու­նա­մյա­յով…
Վա­լե­րի պա­պիկն ու Նաի­րա տա­տի­կը նույն­պես գյու­ղի ա­մե­նա­տա­րեց բնա­կիչ­նե­րից են: Նրանց հան­դի­պե­ցինք ի­րենց կի­սա­խար­խուլ տան նա­խաս­րա­հում: Ա­ռա­վոտ վաղ արթ­նա­ցել, տնա­մերձ ծա­ռուայ­գին էին մշա­կում: Իմ նա­խորդ զրու­ցակ­ցի նման նրանք ևս ապ­րում են գյու­ղում, զա­վակ­նե­րի կա­րո­տով՝ տար­բե­րու­թյամբ, որ հայ­րե­նի­քից հե­ռու բնա­կու­թյուն հաս­տա­տած զա­վակ­ներն ան­գամ չեն էլ հի­շում ծնող­նե­րին: Հար­ցիս, թե վեր­ջին ան­գամ երբ են զա­վակ­նե­րը գյու­ղում ե­ղել, զա­ռա­մյալ ծնող­ներն ի­րար նա­յե­ցին, և փոր­ձե­լով զս­պել ար­ցունք­նե­րը՝ գլուխ­նե­րը կա­խե­ցին…Նրանց բարձ­րա­ձայն լռու­թյու­նից ա­մեն ինչ պարզ էր…
Այս­քա­նով հան­դերձ, նրանք չեն չա­րա­ցել, աշ­խար­հի հան­դեպ չա­րու­թյամբ չեն լց­վել: Ըն­դու­նե­լով ճա­կա­տագ­րի հար­վա­ծը, ա­վե­լի են ՙկարծ­րա­ցել՚: Չեն դժ­գո­հում…Ու­մի՞ց դժ­գո­հեն. ի­րենց զա­վակ­նե­րի՞ց: Ծնող­նե­րը երբևէ քեն չեն պա­հել սր­տում: Ան­կախ ա­մեն ին­չից` նրանց կա­րո­տը, սերն ու եր­ջան­կու­թյունն ի­րենց զա­վակ­նե­րի ա­նունն ու­նեն: Վիշտն ու տա­ռա­պանքն ա­վե­լի են մտեր­մաց­րել ա­մու­սին­նե­րին: Ի­րար թև ու թի­կունք կանգ­նե­լով՝ ապ­րում են սի­րով ու մի­միանց հան­դեպ հո­գա­տա­րու­թյամբ: Հե­ռուս­տա­ցույցն իմ զրու­ցա­կից­նե­րի ան­բա­ժան ըն­կերն է: Պա­պիկն ա­սում է, որ հետևում է Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան գրե­թե բո­լոր հա­ղոր­դում­նե­րին: ՙՄեզ հա­մար մեր սե­փա­կան տնից, մեր չորս պա­տից ա­ռա­վել հան­գիստ ան­կյուն չկա աշ­խար­հում: Ան­դառ­նա­լիո­րեն կապ­ված ենք մեր հող ու ջրին: Այս­տեղ մեր հա­րա­զատ­նե­րի շի­րիմ­ներն են, և մենք այս­տե­ղից ոչ մի տեղ չենք գնա՝ թե­պետ գնա­լու տեղ էլ չու­նենք,- ան­կեղ­ծա­նում են նրանք և ա­վե­լաց­նում,- ինչ­քան մե­ծա­նում ենք, կա­րոտն այն­քան խո­րա­նում է՚:
Ա­յո, խտաց­ված կա­րոտ կար նրանց աչ­քե­րում՝ հույ­սի, սպա­սու­մի ար­տա­ցո­լան­քով: Իսկ կի­սա­քանդ ու գրե­թե դա­տարկ տունն ու տնա­մերձ փոք­րիկ բան­ջա­րա­նո­ցը զա­ռա­մյալ ա­մու­սին­նե­րի հա­մար մի ամ­բողջ աշ­խարհ է: Ապ­րում են հույ­սով, որ մի օր զա­վակ­նե­րը կբա­ցեն վա­ղուց ար­դեն դա­տարկ ի­րենց տան և հո­գու դռ­նե­րը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 10 Jul 2019 16:29:38 +0000
ՀՐԱ­ՊԱ­ՐԱ­ԿԻ ՎՐԱ Է ՙԳԻ­ՏԱ­ԿԱՆ ԱՐ­ՑԱԽ՚-Ի ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱ­ՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27090-2019-07-10-16-18-32 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27090-2019-07-10-16-18-32 ՀՐԱ­ՊԱ­ՐԱ­ԿԻ ՎՐԱ Է ՙԳԻ­ՏԱ­ԿԱՆ ԱՐ­ՑԱԽ՚-Ի ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱ­ՐԸ
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Լույս է տե­սել ՙԳի­տա­կան Ար­ցախ՚ հան­դե­սի այս տար­վա ա­ռա­ջին հա­մա­րը: Պար­բե­րա­կա­նի հիմ­նա­դի­րը Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րանն է, հրա­տա­րա­կի­չը` Ար­ցա­խի ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի միա­վո­րում՚ (ԱԵԳՄՄ) հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը: Լույս է տես­նում տա­րե­կան եր­կու ան­գամ, ընդգրկված է ԲՈԿ-ի պար­բե­րա­կան­նե­րի ցան­կում:

Գլ­խա­վոր խմ­բա­գիրն Ար­ցա­խի ԱԵԳՄՄ նա­խա­գահ ի­րա­վա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյանն է, տե­ղա­կա­լը` Գո­րի­սից բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ Թեհ­մի­նա Մա­րու­թյա­նը: Խմ­բագ­րա­կան խոր­հուր­դը, ո­րի կազ­մում ընդգրկված են Ար­ցա­խը, Հա­յաս­տա­նը, Ռու­սաս­տա­նը, Գեր­մա­նիան և Լե­հաս­տա­նը ներ­կա­յաց­նող գիտ­նա­կան­ներ, նա­խա­գա­հում է ՀՀ ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ա­րամ Սի­մո­նյա­նը:
Պար­բե­րա­կա­նը հրա­տա­րակ­վում է Զան­գե­զու­րի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին գոր­ծա­րա­նի հո­վա­նա­վո­րու­թյամբ, 30 մա­մուլ ծա­վա­լով, հոդ­ված­նե­րը` հա­յե­րեն, ռու­սե­րեն, անգ­լե­րեն լե­զու­նե­րով:Ու­նի հետևյալ բա­ժին­նե­րը`լրագ­րու­թյուն, փի­լի­սո­փա­յու­թյուն և հո­գե­բա­նու­թյուն, սո­ցիո­լո­գիա, քա­ղա­քա­գիու­թյուն և մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ, տն­տե­սա­գի­տու­թյուն, ի­րա­վա­գի­տու­թյուն, ման­կա­վար­ժու­թյուն, լեզ­վա­բա­նու­թյուն և գրա­կա­նա­գի­տու­թյուն, պատ­մու­թյուն, գրա­խո­սու­թյուն­ներ, ե­րի­տա­սարդ գիտ­նա­կա­նի ամ­բիոն:
Նոր հա­մա­րի լույ­սը­ծայ­ման կա­պակ­ցու­թյամբ ԱԵԳՄՄ նա­խա­ձեռ­նու­թյամբ ՙՎա­լեքս գար­դեն՚ հյու­րա­նո­ցա­յին հա­մա­լի­րում տե­ղի ու­նե­ցավ քն­նար­կում Ար­ցա­խի գի­տա­կան հան­րույ­թի մաս­նակ­ցու­թյամբ: Գլ­խա­վոր խմ­բա­գիր Ավ. Հա­րու­թյու­նյա­նի խոս­քով` նպա­տակ ու­նեն լսե­լու ներ­կա­նե­րի կար­ծի­քը, խոր­հուրդ­նե­րը` դրա­նով իսկ ուղ­ղոր­դե­լով ի­րենց ա­նե­լիք­նե­րը, ո­րոնք կն­պաս­տեն ա­վե­լի ար­հես­տա­վար­ժո­րեն ի­րա­կա­նաց­նե­լու ԱԵԳՄՄ գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րի նա­խագ­ծե­րից է հան­դե­սի հրա­տա­րա­կու­մը:
ՙԳի­տա­կան Ար­ցախ՚-ի այս հա­մա­րում տեղ են գտել 7 եր­կր­նե­րի 47 հե­ղի­նակ­նե­րի աշ­խա­տանք­ներ: ՙՊար­բե­րա­կա­նի հրա­տա­րակ­ման գլ­խա­վոր նպա­տա­կը Ար­ցա­խի գի­տու­թյան, ինչ­պես նաև գի­տա­կան դի­վա­նա­գի­տու­թյան զար­գա­ցումն է, գի­տու­թյան մի­ջո­ցով Ար­ցախն աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լը ինչ­պես օ­տա­րերկ­րյա հե­ղի­նակ­նե­րի աշ­խա­տանք­նե­րը տպագ­րե­լով, այն­պես էլ ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար յու­րո­վի հար­թակ ստեղ­ծե­լով ի­րենց հե­տա­գա գոր­ծու­նեու­թյան հա­մար՚,-ա­սաց խմ­բա­գի­րը` ներ­կա­նե­րին կոչ ա­նե­լով կա­ռու­ցո­ղա­կան խո­սակ­ցու­թյուն ծա­վա­լել տպագր­ված նյու­թե­րի վե­րա­բե­րյալ:
Նախ­քան քն­նարկ­մանն անց­նե­լը ԱԵԳՄՄ ան­դամ Ա­նուշ Դո­լու­խա­նյանն ամ­փոփ ներ­կա­յաց­րեց կազ­մա­կեր­պու­թյան կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րը: Նրա­նում կարևոր տեղ են գրա­վում մի­ջազ­գա­յին ե­րի­տա­սար­դա­կան գի­տա­ժո­ղով­նե­րի, կլոր սե­ղան­նե­րի, գի­տա­կան ըն­թեր­ցում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը, Ար­ցա­խի է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րա­նի ստեղ­ծու­մը, ինչ­պես ար­դեն ա­սա­ցինք` գի­տա­կան պար­բե­րա­կա­նի հրա­տա­րա­կու­մը:

Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյանն ա­ռա­ջի­նը ող­ջու­նեց հան­դե­սի հեր­թա­կան հա­մա­րը և նրա­նում տեղ գտած հե­տաքր­քիր հոդ­ված­նե­րը, ո­րոնց թե­մա­նե­րը նոր չլի­նե­լով հան­դերձ` նո­րո­վի են ներ­կա­յաց­վում: Նա ափ­սո­սանք հայտ­նեց, որ հա­մա­րում շուրջ 50 հե­ղի­նակ­նե­րից ըն­դա­մե­նը 4-ն են Ար­ցա­խից: ՙԵ­թե մենք հա­վակ­նում ենք ներ­կա­յա­նալ որ­պես գի­տա­կան Ար­ցախ, գի­տա­ժո­ղով լի­նի թե հան­դես, հե­ղի­նակ­նե­րի առն­վազն կե­սը պետք է լի­նի Ար­ցա­խից՚,-ա­սաց նա: Նրա կար­ծի­քով` պար­բե­րա­կա­նը պետք է լի­նի մի յու­րա­տե­սակ գի­տա­կան կենտ­րոն, ո­րը պետք է գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կեր­պող ուժ լի­նի:
Նրա կար­ծի­քը կի­սե­ցին ԱԺ փոխ­խոս­նակ, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վահ­րամ Բա­լա­յա­նը, ո­րը նաև ՙԳի­տա­կան Ար­ցախ՚-ի խմ­բագ­րա­կան խոր­հր­դի ան­դամ է, Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Ստե­փան Դա­դա­յա­նը:
Վեր­ջինս կար­ծում է, որ Ար­ցա­խում գոր­ծող 160 գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու­նե­րը և 20 դոկ­տոր­ներն ի զո­րու են ա­պա­հո­վել այս­տեղ լույս տես­նող գի­տա­կան տե­ղե­կագ­րե­րը: Բայց թե ին­չու քն­նարկ­վող հան­դե­սում չկան Գի­տա­կան կենտ­րո­նից հե­ղի­նակ­ներ, ա­վե­լի ճեշտ ներ­կա­յաց­ված է մե­կը` ի դեմս խմ­բագ­րի, պատ­ճառն այն է, որ վե­րա­դաս գի­տա­կան մար­մին­նե­րը գի­տու­թյամբ զբաղ­վող ան­ձան­ցից պա­հան­ջում են տպագր­վել տար­բեր եր­կր­նե­րի բարձր վար­կա­նիշ ու­նե­ցող գի­տա­կան հան­դես­նե­րում: Կոնկ­րետ Գի­տա­կան կենտ­րո­նի աշ­խա­տա­կից­նե­րը տա­րե­կան 40 հոդ­ված են տպագ­րում աշ­խար­հի տար­բեր գի­տա­կան ամ­սագ­րե­րում, սա­կայն դա չի խան­գա­րում, որ նրանք տպագր­վեն նաև Ար­ցա­խում: Նրա բա­րե­մաղ­թանքն էր ՙԳի­տա­կան Ար­ցախ՚-ը տա­րի­նե­րի ըն­թաց­քում այն­պի­սի բարձր մա­կար­դակ ու­նե­նա, որ իս­կա­պես գի­տու­թյան աս­պա­րե­զում աշ­խա­տող մեր հայ­րե­նա­կից­նե­րը տպագր­վե­լու հա­մար տար­բեր եր­կր­նե­րի վար­կա­նի­շա­յին հան­դես­ներ չո­րո­նեն:
ԱԺ փոխ­խոս­նակ Վահ­րամ Բա­լա­յա­նը, հա­մա­ձայն լի­նե­լով, որ ՙԳի­տա­կան Ար­ցախ՚-ի գոր­ծա­ռույթ­նե­րից մե­կը պետք է լի­նի երկ­րում գի­տա­կան մի­ջա­վայ­րի, գի­տա­կան դպ­րո­ցի ձևա­վո­րու­մը, հա­մոզ­ված է, որ ԱԵԳՄՄ ե­ռան­դուն նա­խա­գա­հը և նրան շր­ջա­պա­տող ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­ներն ի վի­ճա­կի են դա ա­նել և մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նել:
Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր, տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Հով­հան­նես Թոք­մա­ջյա­նը լրիվ հա­կա­ռակ կար­ծի­քը հայտ­նեց. ըստ նրա` պետք է որ­քան հնա­րա­վոր է, դր­սից տպագր­վեն: Դա վե­րա­բե­րում է նաև գի­տա­ժո­ղով­նե­րին, քա­նի որ Ար­ցա­խը փոքր եր­կիր է և չի կա­րող պար­բե­րա­կանն ամ­բող­ջու­թյամբ լրաց­նել ո­րա­կյալ հոդ­ված­նե­րով, հատ­կա­պես ե­թե խոս­քը վե­րա­բե­րում է տեխ­նի­կա­կա­նին: Նրա հա­մոզ­մամբ` հան­դե­սը կա­րող է ա­րագ դուրս գալ մի­ջազ­գա­յին աս­պա­րեզ, ին­չի հա­մար բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը կան: Նրա դի­տո­ղու­թյուն­նե­րը վե­րա­բե­րում էին հան­դե­սի չա­փե­րին և ծա­վա­լին, տա­ռա­տե­սակ­նե­րին: Նա կազ­մա­կեր­պու­թյա­նը խոր­հուրդ տվեց դուրս գալ ե­րի­տա­սար­դա­կան կա­պանք­նե­րից. նրանք կա­րող են հիմ­նա­դիր լի­նեն, կազ­մա­կեր­պիչ­ներ, բայց գի­տու­թյունն ընդ­հա­նուր է:
ՙԳի­տա­կան Ար­ցախ՚-ի նոր հա­մա­րի վե­րա­բե­րյալ ի­րենց տե­սա­կետն ար­տա­հայ­տե­ցին նաև ԱրՊՀ պրո­ռեկ­տոր Վա­լե­րի Ա­վա­նե­սյա­նը, տն­տե­սա­գետ, հա­մա­րի գրա­խոս Կա­րեն Ներ­սի­սյա­նը, ԱԵԳՄՄ ան­դամ­ներ, ու­րիշ­ներ:

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 10 Jul 2019 16:13:46 +0000
ՐԱՖ­ՖԻ ՋԵՆ­ԴՈ­ՅԱՆ՝ ՆԿԱ­ՐԻ­ՉԸ ՊԵՏՔ Է ՊՐՊ­ՏՈՂ ԼԻ­ՆԻ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27089-2019-07-10-15-46-25 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27089-2019-07-10-15-46-25 ՐԱՖ­ՖԻ ՋԵՆ­ԴՈ­ՅԱՆ՝ ՆԿԱ­ՐԻ­ՉԸ ՊԵՏՔ Է  ՊՐՊ­ՏՈՂ ԼԻ­ՆԻ
Ըն­դուն­ված է հա­մա­րել,…

Ֆրան­սիա­յում հա­յե­րի ներ­կա­յու­թյան մա­սին ա­ռա­ջին հի­շա­տա­կում­նե­րը թվագր­վում են վաղ միջ­նա­դա­րին։ Օռ­լեան քա­ղա­քից հե­ռու՝ Ժեր­մի­նյե դե Պրե վայ­րում է գտն­վում Ֆրան­սիա­յի կրո­նա­կան հնա­գույն կա­ռույց­նե­րից մե­կը՝ 806թ. հու­նա­կան խա­չի ձևով մոխ­րա­գույն քա­րից կա­ռուց­ված Կա­րո­լինգ­նե­րի մա­տու­ռը։ Պատ­մա­բան­նե­րը պն­դում են, որ մա­տու­ռը հի­շեց­նում է Մեծ Հայ­քի պատ­մա­կան Բա­գա­րան քա­ղա­քի ե­կե­ղե­ցին, իսկ նրա ճար­տա­րա­պետն ար­մատ­նե­րով Հա­յաս­տա­նից էր՝ Օ­դոն ա­նու­նով։

1393թ. Փա­րի­զում Ցե­լես­տին­ցի­նե­րի աբ­բա­յու­թյու­նում թաղ­վում է Կի­լի­կյան Հա­յաս­տա­նի վեր­ջին թա­գա­վոր Լևոն VI¬ը։ Ա­վե­լի ուշ սպի­տակ մար­մա­րե շի­րի­մը տե­ղա­փո­խում են Սեն Դե­նիի բա­զի­լիկ ե­կե­ղե­ցի։ Աս­տի­ճա­նա­բար Ֆրան­սիա­յում ապ­րող հա­յե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներն ա­վե­լա­նում են։ Ո­մանք հա­յե­րե­նով գր­քեր էին հրա­տա­րա­կում, ու­րիշ­նե­րը՝ օգ­նում մայ­րե­նի լե­զուն սո­վո­րե­լու հար­ցում, ինչ¬որ մեկն սկ­սեց զբաղ­վել ար­տադ­րու­թյամբ, մեկ ու­րի­շը՝ առևտրով։
1915¬1923թթ. Արևմտյան Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած ցե­ղաս­պա­նու­թյան պատ­ճա­ռով մի­լիո­նա­վոր հա­յեր ար­տա­գաղ­թում են աշ­խար­հի տար­բեր եր­կր­ներ, այդ թվում և Ֆրան­սիա։ Նրանց միա­նում են Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նից, Մեր­ձա­վոր Արևել­քից տե­ղա­փոխ­ված հա­յե­րը։ Հա­կա­ռակ ա­մե­նօ­րյա կյան­քի դա­ժա­նու­թյա­նը, հայ­րե­նա­զուրկ մար­դու կար­գա­վի­ճա­կին, հա­յե­րը Ֆրան­սիա­յում ապ­րում էին աշ­խույժ ու գոր­ծուն կյան­քով։ Նրանք կա­րո­ղա­ցան ին­տեգր­վել ֆրան­սիա­կան հա­սա­րա­կու­թյա­նը՝ միա­ժա­մա­նակ պահ­պա­նե­լով ազ­գա­յին ինք­նու­թյու­նը։ Հրա­տա­րակ­վում էին հայ­կա­կան թեր­թեր, ստեղծ­վում ազ­գա­յին ըն­կե­րակ­ցու­թյուն­ներ, հատ­կա­պես ու­սա­նո­ղու­թյան շր­ջա­նում։
1926թ. Փա­րի­զում կազ­մա­կերպ­վում է ՙԱ­նի՚ ամ­սագ­րի շուրջ ձևա­վոր­ված հայ նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը։ Նրա հիմ­նա­դիր­նե­րից են գե­ղան­կա­րիչ, Էդ­գար Շա­խի­նի գր­քե­րի պատ­կե­րա­զարդ­ման հե­ղի­նակ, ծո­վան­կա­րիչ Վար­դան Մա­խո­խյա­նը, քան­դա­կա­գործ Հա­կոբ Գյուր­ջյա­նը, գրա­ֆի­կա­կան նկա­րիչ Կա­րա­պետ Ա­դա­մյա­նը, նկա­րիչ, ՙհայ ող­բա­սաց՚ Սար­գիս Խա­չատ­րյա­նը։ Փա­րի­զը դառ­նում է հայ մշա­կույ­թի կենտ­րոն։ Մար­տի­րոս Սա­րյա­նը կազ­մա­կեր­պում է իր աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դե­սը Փա­րի­զի Շառլ Օ­գյուստ Ժե­րա­րի պատ­կե­րաս­րա­հում։ Լուվ­րում ցու­ցադր­վում են Եր­վանդ Քո­չա­րի գոր­ծե­րը։ Մեծ ճա­նա­չում են ձեռք բե­րում նկա­րիչ­ներ Ժան Ժան­սե­մի (Հով­հան­նես Սե­մեր­ջյան) և Ժան Գառ­զուի (Գառ­նիկ Զու­լու­մյան) գոր­ծե­րը։
Այ­սօր էլ Ֆրան­սիա­յում ապ­րում և ստեղ­ծա­գոր­ծում են տա­ղան­դա­վոր հայ նկա­րիչ­ներ, ո­րոնց գոր­ծե­րը նոր էջ են բա­ցում կեր­պար­վես­տի պատ­մու­թյան մեջ։
Րաֆ­ֆի Ջեն­դո­յա­նը նրան­ցից մեկն է։ Կր­թու­թյուն ստա­նա­լով Gobelins ար­վես­տի դպ­րո­ցում, Րաֆ­ֆին ապ­րում և աշ­խա­տում է Փա­րի­զում։ Ա­վե­լի քան 20 տա­րի զբաղ­վում է գե­ղան­կար­չու­թյամբ։ Նրա աշ­խա­տանք­նե­րը ցու­ցադր­վել են Գրան Պա­լեում, Ազ­գա­յին ծո­վա­յին թան­գա­րա­նում, Փա­րի­զի V օկ­րու­գի քա­ղա­քա­պե­տա­րա­նում, Ֆլո­րալ դե Պա­րի զբո­սայ­գու ՙՖրան­սիա­կան նկա­րիչ­նե­րի շր­ջա­նակ՚ սրա­հում։ Րաֆ­ֆու աշ­խա­տանք­նե­րի ընդգրկմամբ վեր­ջին ցու­ցա­հան­դե­սը Փա­րի­զի Հաշ­ման­դամ­նե­րի տանն էր։

Ջեն­դո­յա­նի կտավ­նե­րը բա­ցա­հայ­տում են նկար­չի բազ­մա­շերտ տա­ղան­դը։ Նրա աշ­խա­տանք­ներն ի­րեն­ցից ներ­կա­յաց­նում են դի­ման­կար­ներ՝ մուգ ե­րանգ­նե­րով, փա­րի­զյան փո­ղոց­նե­րի տե­սա­րան­նե­րով յու­ղան­կար­ներ, ի­լյուստ­րա­տիվ գրա­ֆի­կա։ Նկա­րի­չը ստեղ­ծա­գոր­ծում է տար­բեր ո­ճե­րում։ Այ­դու­հան­դերձ, նրա ար­վես­տում ա­ռանձ­նա­նում է եր­կու հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն՝ երևա­կա­յա­կան աշ­խարհ­նե­րի ստեղ­ծում և քա­ղա­քի տե­սա­րան­նե­րի պատ­կե­րում։ Բնու­թագ­րե­լով Րաֆ­ֆի Ջեն­դո­յա­նի ար­վես­տը, կա­րե­լի է ա­սել, որ այն Մոն­մարտ­րի նկա­րիչ­նե­րի սթիմ­պան­կի (գի­տա­կան ֆան­տաս­տի­կա­յի են­թա­ժանր) և ռեա­լիզ­մի հա­մադ­րումն է։ Րաֆ­ֆի Ջեն­դո­յա­նի գե­ղար­վես­տա­կան տիե­զեր­քի հա­մար ո­գեշ­նչ­ման աղ­բյուր են հան­դի­սա­նում ա­սիա­կան ար­վես­տը, դա­սա­կան գե­ղան­կար­չու­թյու­նը և ան­գամ կո­միքս­նե­րը։
Ջեն­դո­յա­նի գոր­ծե­րից շա­տե­րը նվիր­ված են Փա­րի­զի լա­տի­նա­կան թա­ղա­մա­սին, որ­տեղ մե­ծա­ցել է նա։ Նրա նկար­նե­րում պատ­կեր­ված են Մոն­տան-Սեն-Ժենևյեվ փո­ղո­ցում գտն­վող ռես­տո­րան­ներն ու ոչ մեծ խա­նութ­նե­րը, Պան­թեո­նի հրա­պա­րա­կը, այդ ու­սա­նո­ղա­կան շր­ջա­նում գտն­վող բա­րերն ու սր­ճա­րան­նե­րը։ Նկա­րի­չը պատ­կե­րում է Փա­րի­զի շեն­քե­րի ու ե­կե­ղե­ցի­նե­րի ճա­կա­տա­յին մա­սե­րը՝ ֆրան­սիա­կան մայ­րա­քա­ղա­քի ճար­տա­րա­պե­տու­թյա­նը լույ­սի ու ձևի խաղ հա­ղոր­դե­լով։ Ցու­ցադ­րե­լով մայ­րա­քա­ղա­քի արևոտ փո­ղոց­նե­րը, Րաֆ­ֆի Ջեն­դո­յա­նը մեզ տա­նում է մի ան­սո­վոր աշ­խարհ, ո­րը, մռայլ գույ­նե­րի, մուգ կամ թա­փան­ցիկ ե­րանգ­նե­րի, փայ­լող ներ­կե­րի շնոր­հիվ, ե­րազ է հի­շեց­նում։ Նկա­րի­չը ստեղ­ծում է խոր­հր­դա­վոր ուր­վա­պատ­կեր­ներ, դաջ­վածք­նե­րով մար­մին­ներ։ Ջեն­դո­յա­նի այս աշ­խա­տանք­նե­րը երևա­կա­յու­թյան ան­հուն մի աշ­խարհ են՝ խոր­հր­դա­վոր ճար­տա­րա­պե­տու­թյամբ ու ա­ռեղծ­վա­ծա­յին կեր­պար­նե­րով։
-Րաֆ­ֆի, պատ­մեք, խնդ­րեմ, ձեր ըն­տա­նի­քի, ման­կու­թյան մա­սին։
-Ծն­վել եմ Ֆրան­սիա­յում, հիմ­նա­կան կր­թու­թյունս ստա­ցել եմ Gobelins ար­վես­տի գե­ղար­վես­տա­կան դպ­րո­ցում՝ Փա­րի­զի XIII թա­ղա­մա­սում 1990-ա­կան­նե­րին։ Ու­սա­նել եմ գրա­ֆի­կա։ Ապ­րում և աշ­խա­տում եմ Փա­րի­զում։ Մայրս ֆրան­սու­հի է, հայրս հա­յա­կա­կան ար­մատ­ներ ու­նի, նրա ծնող­նե­րը ծնն­դով Արևմտյան Հա­յաս­տա­նից էին։ Փրկ­վե­լով ցե­ղաս­պա­նու­թյու­նից, ըն­տա­նի­քը հա­սել է Մար­սել, ա­վե­լի ուշ տե­ղա­փոխ­վել Փա­րիզ։
-Աշ­խա­տում եք տար­բեր ո­ճե­րի մեջ... ձեր աշ­խա­տանք­նե­րը կա­րե­լի՞ է բա­ժա­նել ա­ռան­ձին ինք­նու­րույն ուղ­ղու­թյուն­նե­րի, թե՞ դրանք ներ­կա­յաց­նում են ձեր անձ­նա­կան ո­ճը։
- Ինձ փոր­ձել եմ տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րում` և՜ ա­սիա­կան մո­տիվ­ներ, և՜ գո­թա­կան ոճ, և՜ ֆան­տաս­տի­կա…։ Եր­բեմն կա­րե­լի է նույ­նիսկ են­թադ­րել, որ դրանք տար­բեր նկա­րիչ­նե­րի գոր­ծեր են։ Կար­ծում եմ` պար­տա­դիր չէ, որ նկա­րի­չը միշտ հետևի միևնույն ո­ճա­կան ուղ­ղու­թյա­նը։ Կա­րե­լի է և պետք է փոր­ձել աշ­խա­տել տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րում։ Ար­վես­տը տրա­մադ­րու­թյան պես կա­րող է փո­փո­խա­կան լի­նել։ Եր­բեմն ու­զում ես ինչ-որ կոնկ­րետ բան ար­տա­հայ­տել, իսկ եր­բեմն՝ վե­րա­ցա­կան վի­ճակ։ Ինձ հե­տաք­րք­րում են տար­բեր ձևա­չա­փեր, տար­բեր տեխ­նի­կա­ներ ու բազ­մա­զան ո­ճեր։ Նկա­րի­չը պետք է պրպ­տող լի­նի։
- Ման­կուց զբաղ­վել եք նկար­չու­թյամբ։ Այ­նու­հետև Ձեզ գրա­վեց փո­ղո­ցա­յին ար­վես­տը (սթ­րիթ արտ), ա­պա ան­ցաք գե­ղար­վես­տի ա­ռա­վել ա­վան­դա­կան տեխ­նի­կա­յին։ Այս վե­րա­փո­խումն ինչ­պե՞ս կա­տար­վեց։
-Երբ պա­տա­նի էի, ի­րոք, ինձ դուր էր գա­լիս փո­ղո­ցա­յին ար­վես­տը։ Հե­տո հաս­կա­ցա, որ իմ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն այդ­կերպ կա­րող են փչա­նալ և ան­գամ վնաս­վել ու­րիշ­նե­րի կող­մից։ Եվ ո­րո­շե­ցի օգ­տա­գոր­ծել ա­ռա­վել հու­սա­լի ՙկրիչ­ներ՚, ինչ­պես թուղթն ու կտա­վը, որ­պես­զի հնա­րա­վոր լի­նի գոր­ծե­րը ներ­կա­յաց­նել ցու­ցա­հան­դես­նե­րում։ Բայց ինձ նախ­կի­նի պես դուր է գա­լիս փո­ղո­ցա­յին ար­վես­տը, և, ով գի­տի, մի­գու­ցե վե­րա­դառ­նամ դրան։
-Ձեր գոր­ծե­րում զգաց­վում է շվե­ցա­րա­ցի նկա­րիչ, ֆան­տաս­տի­կա­կան ռեա­լիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Հանս Գի­գե­րի ազ­դե­ցու­թյու­նը, ով ստեղ­ծել է ՙՕ­տա­րի՚ կեր­պա­րը հա­մա­նուն ֆիլ­մից։ Գի­գե­րի հետ անձ­նա­կան ծա­նո­թու­թյու­նը հե՞տք է թո­ղել Ձեր ար­վես­տի վրա։
-Նկար­չի հետ անձ­նա­կան հան­դի­պում­ներս ինձ ու ար­վես­տիս վրա մեծ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել։ Նրա ար­վես­տի բիո­մե­խա­նի­կան, նեկ­րո­գո­թա­կան ո­ճը, մռայլ գե­ղեց­կու­թյունն ինձ ան­տար­բեր չթո­ղե­ցին։ Բայց ինձ նաև հիաց­նում են ճա­պո­նա­ցի գրա­ֆի­կա­կան նկա­րիչ Կա­ցու­սիկ Խո­կու­սա­յի գոր­ծե­րը, ո­րի ա­նու­նը բա­ցա­սա­կան հն­չե­րանգ է ստա­ցել և ճա­պո­նե­րե­նից թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է ՙար­վես­տա­մոլ՚։ Ինձ դուր են գա­լիս նաև բրի­տա­նա­ցի գե­ղան­կա­րիչ, ռո­ման­տի­կա­կան բնան­կա­րի վար­պետ Ուի­լյամ Տեր­նե­րի նկար­նե­րը։
- Ժա­մա­նա­կա­կից հայ նկա­րիչ­նե­րի ար­վես­տին ծա­նո՞թ եք։ Մտա­դի՞ր եք այ­ցե­լել Հա­յաս­տան, այն­տեղ կազ­մա­կեր­պել Ձեր գոր­ծե­րի ցու­ցա­հան­դե­սը։
-Դժ­բախ­տա­բար, ես ծա­նոթ եմ միայն հայ­կա­կան ծագ­մամբ ֆրան­սիա­ցի նկա­րիչ­նե­րի ար­վես­տին։ Ինձ դուր է գա­լիս Ժան Ժան­սե­մի և Գառ­զուի ար­վես­տը։ Հիա­նում եմ լու­սան­կա­րիչ Ան­տուան Ա­գու­ջյա­նի աշ­խա­տանք­նե­րով, հատ­կա­պես Հա­յաս­տա­նին, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին վե­րա­բե­րող լու­սան­կար­նե­րի շար­քով։ Մեծ հար­գանք եմ տա­ծում Հա­կոբ Հա­կո­բյա­նի ար­վես­տի նկատ­մամբ, ում ճա­կա­տա­գի­րը սեր­տո­րեն կապ­ված է Փա­րի­զի հետ։ Սի­րում եմ ծա­գու­մով հայ շվե­դա­կան նկա­րիչ Սար­գիս Սարգ­սյա­նի ար­վես­տը։
Ի­րենց գոր­ծե­րում հայ նկա­րիչ­նե­րը հա­ճախ են անդ­րա­դառ­նում պատ­մա­կան թե­մա­յին, ցե­ղաս­պա­նու­թյան ող­բեր­գա­կան անց­քե­րին։ Այս թե­ման ար­տա­ցոլ­վում է նաև ար­վես­տի այլ ուղ­ղու­թյուն­նե­րում՝ ե­րաժշ­տու­թյան, գրա­կա­նու­թյան մեջ, կի­նո­մա­տոգ­րա­ֆիա­յում։ Մենք ի­րա­վունք չու­նենք մո­ռա­նալ մեր ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը։
Հայ­կա­կան մշա­կույ­թը, ազ­գա­յին ար­վես­տը շատ բազ­մա­զան են, հա­րուստ և, ի­հար­կե, ո­գեշն­չում են ինձ։ Իմ աշ­խա­տանք­նե­րում կան բնան­կար­ներ, ո­րոնք պատ­կեր­վել են Հա­յաս­տա­նի, նրա բնու­թյան գե­ղեց­կու­թյան մա­սին պատ­մող ֆիլ­մեր դի­տե­լուց հե­տո։ Ա­ռանձ­նա­հա­տուկ վե­րա­բեր­մունք ու­նեմ ազ­գա­յին մշա­կույ­թի խոր­հր­դա­նիշ հան­դի­սա­ցող խաչ­քա­րե­րի նկատ­մամբ։
Ե­րա­զում եմ լի­նել նախ­նի­նե­րիս պատ­մա­կան հայ­րե­նի­քում, ըմ­բոշխ­նել բնու­թյու­նը, տես­նել ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րը, ծա­նո­թա­նալ Հա­յաս­տա­նի ժա­մա­նա­կա­կից նկա­րիչ­նե­րի հետ։

Զրույ­ցը վա­րեց
Ար­մեն ԲԱ­ԼԱ­ՍԱ­ՆՅԱ­ՆԸ
Փա­րիզ
www.noev-kovcheg.ru

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 10 Jul 2019 15:33:50 +0000
ԿՅԱՆՔԻ ՄԻ ԿԵՍԸ` ԼՈՒՅՍ ԵՎ ԹՌԻՉՔ, ՄՅՈՒՍ ԿԵՍԸ` ԼՌՈՒԹՅՈՒՆ, ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27088-2019-07-10-15-25-30 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27088-2019-07-10-15-25-30 ԿՅԱՆՔԻ ՄԻ ԿԵՍԸ` ԼՈՒՅՍ ԵՎ ԹՌԻՉՔ,  ՄՅՈՒՍ ԿԵՍԸ` ԼՌՈՒԹՅՈՒՆ, ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

Ան­ցած կի­րա­կի Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում Ար­ցա­խի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գա­խում­բը կա­խար­դա­կան մի ե­րե­կո պարգևեց մայ­րա­քա­ղա­քի ե­րաժշ­տա­սեր հա­սա­րա­կու­թյա­նը: Կա­մե­րա­յին նվա­գախմ­բի` մաեստ­րո Գևորգ Մու­րա­դյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, և ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, հայտ­նի աս­մուն­քող Սար­գիս Նա­ջա­րյա­նի հա­մա­տեղ ու­ժե­րով հան­դի­սա­տե­սին ներ­կա­յաց­վեց գրա­կան-ե­րաժշ­տա­կան կոմ­պո­զի­ցիա` նվիր­ված Մեծն Կո­մի­տա­սի ծնն­դյան 150-ա­մյա­կին: Այն մեծ տպա­վո­րու­թյուն գոր­ծեց հան­դի­սա­տես­նե­րի վրա:

Ծրագ­րում ընգ­րկ­ված էին Կո­մի­տա­սի եր­գե­րը` կա­մե­րա­յին նվա­գախմ­բի հա­մար մշակ­ված, և նրա կյան­քի, ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղու մա­սին պատ­մող դր­վագ­ներ` աս­մուն­քո­ղի սր­տա­հույզ, խո­րա­թա­փանց ձայ­նով հա­մեմ­ված: Հիաս­քանչ մե­ղե­դի­նե­րի նր­բա­գույն կա­տա­րում­ներն ու հու­զիչ պատ­մու­թյուն­նե­րը, մե­կը մյու­սին լրաց­նե­լով, միա­հյու­սում էին Կո­մի­տա­սի կյան­քի և ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղու հեն­քը` լի թե՜ լու­սա­վոր ու պայ­ծառ և թե՜ դրա­մա­տիկ ու ող­բեր­գա­կան է­ջե­րով: Նրա կյան­քի մի կե­սը լույս և թռիչք էր, մյուս կե­սը` լռու­թյուն, մեծ լռու­թյուն, ի­րա­վա­ցիո­րեն նկա­տում է Սար­գիս Նա­ջա­րյա­նը:
Կո­մի­տա­սը, մեկ ան­գամ ևս հի­շեց­նենք, հայ եր­գա­հան, եր­գիչ, ե­րաժշ­տա­կան էթ­նո­լոգ, ե­րաժշ­տա­գետ, վար­դա­պետ և ու­սու­ցիչ, բա­նա­հա­վաք, խմ­բա­վար, ման­կա­վարժ, հայ­կա­կան ազ­գա­յին կոմ­պո­զի­տո­րա­կան դպ­րո­ցի հիմ­նա­դիրն է: Նա հայ ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյան մեջ ա­րեց այն, ին­չը Մես­րոպ Մաշ­տոցն ա­րեց հա­յոց լեզ­վի ու գրա­կա­նու­թյան հա­մար, պն­դում է Սար­գիս Նա­ջա­րյա­նը` հեն­վե­լով մյուս հայ մե­ծե­րի` Կո­մի­տա­սի ա­րար­չա­գոր­ծու­թյա­նը տված գնա­հա­տա­կան­նե­րին: ՙՀայ ժո­ղո­վուր­դը Կո­մի­տա­սի եր­գե­րի մեջ գտավ և ճա­նա­չեց իր հո­գին, իր հո­գե­կան ինք­նու­թյու­նը,- մեջ­բե­րում է աս­մուն­քո­ղը Վազ­գեն 1-ին Կա­թո­ղի­կո­սի ա­սա­ծից:- Կո­մի­տաս վար­դա­պե­տը սկիզբ է, որ վախ­ճան չու­նի: Նա պի­տի ապ­րի հայ ժո­ղովր­դով, հայ ժո­ղո­վուր­դը պի­տի ապ­րի նրա­նով, ինչ­պես այ­սօր, այն­պես էլ` հա­վի­տյան՚:
Սար­գիս Նա­ջա­րյա­նը Կո­մի­տա­սի կեր­պա­րը ներ­կա­յաց­նում էր այն­պես, ինչ­պես նա ե­ղել է ի­րա­կա­նում? ըստ ար­խի­վա­յին նա­մակ­նե­րի, հու­շե­րի, մե­նա­խո­սու­թյուն­նե­րի: ՙԻնձ պետք էր Կո­մի­տա­սի կեր­պա­րը, ան­ձը ներ­կա­յաց­նել, ո­րով­հետև Կո­մի­տաս ա­նու­նը տա­լիս բո­լո­րը պատ­կե­րաց­նում են խե­լա­գար­ված մարդ, ա­րյուն և մահ: Ին­չո?ւ: Դա այդ­պես չէ,- բե­մից բարձ­րա­ձայ­նում է Սար­գիս Նա­ջա­րյա­նը և հաս­տա­տում:- Կո­մի­տա­սը հրաշք է ե­ղել: Ես ձգ­տել եմ ա­ռա­ջին պլան մղել Կո­մի­տաս մար­դուն: Ար­ժե­քը և ար­ժա­նիքն այս­տեղ Կո­մի­տասն ինքն է՚: Մարդ, ով ժո­ղովր­դի ապ­րե­լու ու­ժը տես­նում էր միայն սի­րո մեջ: ՙՍի­րե­ցեք զի­րար, որ­պես­զի ապ­րեք՚,- մեջ­բե­րում է Ս. Նա­ջա­րյա­նը: ՙՆա չէր խե­լա­գար­վել,- պն­դում էր կո­մի­տա­սա­գե­տը:- Նա պար­զա­պես լռել է` խռո­վե­լով այս դա­ժան, մութ, ա­նար­դար աշ­խար­հից՚: Լռու­թյան 20 եր­կար տա­րի­ներ: Եվ 1935-ին նա մա­հա­ցավ Փա­րի­զի հո­գե­բու­ժա­րան­նե­րից մե­կում: Իսկ 1936-ին նրա ա­ճյու­նը տե­ղա­փո­խե­ցին Հա­յաս­տան, և հա­վեր­ժի Ճամ­փոր­դը գտավ իր տե­ղը հայ­րե­նի­քում. դառ­նու­թյամբ, բայց նաև պայ­ծառ մի շեշ­տադ­րու­մով ե­րե­կոն ամ­փո­փում է Սար­գիս Նա­ջա­րյա­նը:
Հու­զիչ էր նաև ե­րե­կո­յի ե­րաժշ­տա­կան ա­վար­տը. հն­չեց Կո­մի­տա­սի ազ­գա­յին օրհ­ներ­գը` որ­պես հա­վեր­ժա­կան օրհ­նու­թյան խոր­հր­դա­նիշ` ի բա­րօ­րու­թյուն հայ ժո­ղովր­դի:
Ինչ­պես ծն­վեց նման ծրա­գիր պատ­րաս­տե­լու, այն հան­դի­սա­տե­սին ներ­կա­յաց­նե­լու գա­ղա­փա­րը: ՙԾրա­գիրն այս ծն­վել է վա­ղուց, շա~տ վա­ղուց,- խոս­տո­վա­նում է Ս. Նա­ջա­րյա­նը:- Երբ 6-րդ դա­սար­նում մայ­րի­կիս հետ այ­ցե­լում էի ե­կե­ղե­ցի Պա­տա­րագ լսե­լու, ան­կեղծ ա­սած` չէի հաս­կա­նում, թե ինչ է պա­տա­րա­գը, բայց ե­րաժշ­տա­կան այդ ելևէջ­նե­րը, մե­ղե­դի­ներն ինձ պա­շա­րում էին ան­պատ­մե­լի մի զգա­ցու­մով: Ես հե­տո հաս­կա­ցա, որ իմ հո­գու խոր­քում մի փակ դուռ կա, որ պի­տի բաց­վի: Եվ դա հոգևոր աշ­խար­հին միա­նա­լու դուռն էր: Հե­տո պատ­մու­թյուն­ներ` Հեն­րիկ Մա­լյա­նի ՙԿո­մի­տաս՚ չա­վարտ­ված ֆիլ­մի հետ կապ­ված: Ինձ ընտ­րե­ցին նրա դե­րա­կա­տար­ման հա­մար: Ֆիլ­մը ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով կի­սատ մնաց: Մի քա­նի ա­միս աշ­խա­տե­ցի Կո­մի­տա­սի ար­խի­վում` նրա կյան­քին վե­րա­բե­րող նյու­թե­րի ու­սում­նա­սիր­ման նպա­տա­կով: Կո­մի­տասն իմ մեջ ե­ղել է, բայց ես չեմ ի­մա­ցել: Կո­մի­տա­սը յու­րա­քան­չու­րիս մեջ է ապ­րում: Շատ բա­ներ կան մեր հո­գու մեջ, բայց մենք չգի­տենք, չենք գի­տակ­ցում: Դրանք պետք է բա­ցել, բա­ցա­հայ­տել: Եվ դրա լա­վա­գույն ա­ռի­թը ե­ղավ Մա­լյա­նի ֆիլ­մը, որն, ինչ­պես ա­սա­ցի, ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով ա­վար­տին չհասց­վեց: Հե­տո ե­րեք հե­ռուս­տա­ֆիլ­մեր նկա­րա­հա­նե­ցի Կո­մի­տա­սի մա­սին, բա­ցի այդ, 23 մե­ծա­ծա­վալ հա­ղոր­դում ռա­դիո­յի հա­մար, ո­րոնք պահ­պան­վում են ֆոն­դում: Այս­պես շա­րու­նակ­վեց, և Կո­մի­տա­սը դար­ձավ իմ ա­րյու­նը, իմ եղ­բայ­րը, հա­րա­զա­տը, իմ տան ան­դա­մը: Ա­յո, այդ­պես կլի­նի մինչև իմ կյան­քի վեր­ջը՚:
Հա­մոզ­ված ենք` Կո­մի­տա­սը միշտ կմ­նա հայ ժո­ղովր­դի հետ և կապ­րի մեր մեջ` այս­պի­սի հիաս­քանչ գրա­կան-ե­րաժշ­տա­կան ե­րե­կո­նե­րով, հա­մերգ­նե­րով, նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան ի­մա­ցու­թյամբ, կա­տար­մամբ, նրա ա­նու­նով դպ­րոց­ներ, թան­գա­րան­ներ ան­վա­նե­լով, նրա պատ­գամ­ներն ի­րա­կա­նաց­նե­լով, նրա գա­ղա­փար­նե­րը կրե­լով: Այս ճշ­մար­տու­թյան մեջ կա­րե­լի է հա­մոզ­վել` տես­նե­լով դահ­լի­ճից հե­ռաց­վող հան­դի­սա­տես­նե­րի թա­խի­ծով պա­րուր­ված, բայց և լու­սա­վոր­ված դեմ­քե­րը:

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 10 Jul 2019 15:00:54 +0000