Վիճակագրական տվյալներ






![]() | Այսօր | 478 |
![]() | Երեկ | 1412 |
![]() | Շաբաթվա ընթացքում | 8244 |
![]() | Անցյալ շաբաթ | 7976 |
![]() | Ամսվա ընթացքում | 29637 |
![]() | Անցյալ ամիս | 32355 |
![]() | Բոլոր օրերը | 487705 |
| ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը փետրվարի 28-ին ընդունել են համատեղ հայտարարություն |
|
|
| 28.02.2013 11:20 |
|
ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը փետրվարի 28-ին ընդունել են համատեղ հայտարարություն Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության ցեղասպանության 25-րդ տարելիցի առթիվ։ Ստորև՝ Հայտարարության ամբողջական տեքստը։
ԼՂՀ Ազգային ժողովի
քաղաքական ուժերի համատեղ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության ցեղասպանության
25-րդ տարելիցի առթիվ
Այս օրերին ողջ հայ ժողովուրդը խոր ցավով է վերապրում ուղիղ քառորդ դար առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնց ընթացքում քաղաքի հայ ազգաբնակչությունը ենթարկվեց արյունահեղ ջարդերի։
«Սումբայիթըե Ադրբեջանական ԽՍՀ-ում պետական մակարդակով կազմակերպված ցեղասպանություն էր՝ իշխանությունների կողմից հետևողականորեն ուղղորդված հայատյացության տրամաբանական հետևանք։ Այն իրագործվեց ի պատասխան արցախահայության խաղաղ ցույցերի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի ընդունած որոշման, որով Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև միջնորդվում էր դրական լուծում տալ ինքնավար մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին։
Հայ համաքաղաքացիների սպանդը չարժանացավ ադրբեջանական հասարակության դատապարտմանը, ավելին՝ ջարդարարները հերոսացվեցին, և իշխանությունների նախաձեռնությամբ ադրբեջանական ժողովրդի գիտակցության մեջ քառորդ դար շարունակ արմատավորվեց «հայի սպանությունը հանցագործություն չէ, այլ՝ պատիվե մտայնությունը։
Սումգայիթի եղեռնագործությամբ Ադրբեջանական ԽՍՀ-ում սկիզբ դրվեց բնիկ հայ բնակչության բռնատեղահանությանը, ինչի հետևանքով 1988-90թթ. այդ հանրապետության տարածքում էթնիկական զտման ենթարկվեց ավելի քան 500 000 հայ:
Առաջնորդվելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխման և այն պատժելու մասինե համաձայնագրի դրույթներով, մենք՝ ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերս.
- խստորեն դատապարտում ենք Սումգայիթում, իսկ հետագայում նաեւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունը,
-վերահաստատում ենք այդ հանցագործության միջազգային իրավական և քաղաքական դատապարտմանը հասնելու մեր վճռականությունը,
-վերստին դիմում ենք աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին՝ կոչ անելով միանալ Ադրբեջանում էթնիկ անհանդուրժողականության, այլատյացության, հետագա ցեղասպանության կանխման ջանքերին,
-խոնարհվում ենք ազգային խտրականության և թշնամանքի զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի առջև:
ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անունից՝
«Դաշնակցությունե խմբակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցության անունից՝
«Ժողովրդավարությունե խմբակցություն
«Ազատ հայրենիքե կուսակցության անունից՝
«Հայրենիքե խմբակցություն
28 փետրվարի, 2013թ.
ք. Ստեփանակերտ
|
Որոնում
Վերջին լուրերը
- ՙԲԱԶՄԱԿՈՂՄ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՈՉ ԹԵ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ, ԱՅԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ՚
- ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
- ՍԵՄԻՆԱՐ¬ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՇԻՈՒՄ
- ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
- ՀԱՃԵԼԻ ՆՎԵՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ











