|
23.05.2013 10:42 |
|
Ադրբեջանական քաղաքականության էությունը չի փոխվում
Օրերս ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան, պաշտոնական Կիևի առաջնայնությունների և առաջիկա քայլերի մասին հաշվետվություն ներկայացնելով ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովին՝ խոստովանեց, որ իրավիճակը ղարաբաղյան հարցում բավականին բարդ է։ Հաղորդելով, որ ինքը մտադիր է հունիսի 17-20-ը այցելել տարածաշրջան, ԵԱՀԿ ղեկավարը որպես իր խնդիր անվանեց հակամարտության կարգավորմանն աջակցելը և բանակցություններն առաջ շարժելը։
|
|
|
|
|
14.05.2013 10:27 |
|
Հենց օրերս՝ մայիսի 9-ին, հանրովի նշեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 21-րդ տարեդարձը։ 19 տարի առաջ՝ մոտավորապես այդ նույն մայիսյան օրերին, տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն ևս, որը նմանապես ուղղակի կապ ուներ ղարաբաղյան բանակի հետ։ Խոսքն ադրբեջանա¬ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադար հաստատվելու մասին է, որը տեղի ունեցավ 1994 թվականի մայիսի 12-ին։
Հենց իսկ մայիսի 12-ի գիշերն ուժի մեջ մտավ կրակը դադարեցնելու մասին համաձայնագիրը, որը վերջ դրեց իր անկախությունը հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հանցավոր ղեկավարության սանձազերծած արյունահեղ պատերազմին։
|
|
|
|
10.05.2013 11:58 |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական անկախություն ձեռք բերելուց հետո արդեն քսանմեկերորդ գարունն է՝ մայիսի 9-ը նշում է որպես եռակի տոն։ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրվա ավանդական և համաժողովրդական սիրելի տոնին ավելացել է Ղարաբաղի հինավուրց մայրաքաղաք Շուշիի ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օրվա տոնը։ Իհարկե, Շուշիում հաղթանակի և ֆաշիզմի դեմ հաղթանակի ժամանակի առումով զուգադիպումը հանդիսացել է հանգամանքների ընթացքի արդյունք, սակայն դրանում, թերևս, այնուամենայնիվ, խոր իմաստ կա։
|
|
|
|
06.05.2013 09:31 |
|
Բաքվում կատաղաբար դիմադրում են ղարաբաղյան հարցում իրադարձությունների բնականոն զարգացմանը
Ինչպես հայտնի է, ապրիլի 26-ին ճանաչողական կարճատև այցով ԼՂՀ¬ում էր գտնվում Եվրախորհրդարանի Եվրոպական միություն ¬ Հայաստան բարեկամության խորհրդարանային խմբի և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների համատեղ պատվիրակությունը, որը հանդիպում է ունեցել ղարաբաղյան խորհրդարանի բարձրագույն ղեկավարության հետ։ Օրեր առաջ՝ ապրիլի 24-ին, Երևանում Եվրոպական խորհրդարանի ԵԽ¬Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ հանդիպել էր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը։
|
|
|
|
30.04.2013 10:43 |
|
Այս տարի լրանում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ¬ի Անվտանգության խորհրդի չորս՝ դ դ 822, 853, 874 և 884 բանաձևերի ընդունման 20 տարին։ Դրանք բոլորն էլ լույս աշխարհ են եկել 1993 թվականին՝ ոչ մեծ միջարկումներով ապրիլից մինչ նոյեմբեր, երբ պատերազմի ամենաեռուն շրջանն էր։ Եվ նրանցից յուրաքանչյուրը դարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության յուրատեսակ արտացոլումը։ Ու թեև դրանցից ոչ մեկն այդպես էլ չի կատարվել, այնուամենայնիվ, այդ բանաձևերն առայսօր էլ մնում են որպես ղարաբաղյան կարգավորման գործընթացի անփոփոխ ատրիբուտներ։
|
|
|
|
25.04.2013 10:59 |
|
Ապրիլի 24-ին հայ ժողովուրդն աշխարհի բոլոր ծագերում հիշում և հիշատակում է մարդկության պատմության մեջ մեծագույն ոճրագործության՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին։ 1915 թվականի ապրիլին տեղի ունեցավ հիրավի ազգային աղետ, ու թեև այդ ահավոր ժամանակից անցել է արդեն 98 տարի, անանց ցավը շարունակում է ծանր հուշեր արթնացնել, սիրտն ու հոգին քրքրել յուրաքանչյուր հայի, ով անտարբեր չէ մեր Հայրենիքի և ժողովրդի ճակատագրի հանդեպ։
|
|
|
|
16.04.2013 10:49 |
|
Մամուլում արդեն հաղորդվել է, որ ապրիլի 10-ին ամերիկյան Մեյն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև են ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին։ Բանաձևը ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ է անում սատարել ԼՂՀ ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը, աջակցել նրա կառուցողական ներգրավմանը ռազմավարական տեսակետից կարևոր տարածաշրջանում անվտանգության հարցերի արդարացի և երկարաժամկետ լուծման հասնելու համար միջազգային հանրության գործադրած ջանքերին։
Անհրաժեշտ է նշել, որ մեկ տարուց պակաս ժամանակամիջոցում արդեն մի քանի քաղաքական ակտեր են տեղի ունեցել արտասահմանյան խորհրդարանների մակարդակով, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ճանաչել են ԼՂՀ-ի՝ ազատ ինքնորոշման և սեփական անկախ պետության ստեղծման իրավունքը։
|
|
|
|
09.04.2013 10:44 |
|
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը հենց այսպես է բնութագրել Մարաղա ղարաբաղյան գյուղի ողբերգությունը, որը 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի հրեշավոր ոճրագործության զոհն է դարձել։ Բարոնուհու խոսքերով, ով այդ գյուղում է եղել ադրբեջանական զորքերի չարագործություններից տառացիորեն մեկ օր հետո, ՙ1992 թվականին ադրբեջանցիները Մարաղայում հանցագործություն են կատարել ամբողջ մարդկության դեմ՚։
Մարաղայի ողբերգությունը հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով պարբերաբար իրականացված ցեղասպանական գործողությունների և էթնիկական զտումների երկար շղթայի հերթական օղակը հանդիսացավ։
|
|
|
|
08.04.2013 10:11 |
|
Ապրիլի 4-ին ԵԱՀԿ-ն ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ և Աղդամ-Բարդա ուղղություններում։ Ինչպես հայտնի է, նման դիտարկումներն անցկացվում են պարբերաբար, սակայն այս անգամ այն ուներ յուր առանձնահատկությունը. դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Յան Քելլին (ԱՄՆ)։ Մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դիտարկման ընթացքում Մինսկի խմբի համանախագահները շփման գիծը հատել են ականազերծված տեղամասով և անցել ԼՂՀ-ի տարածք։
|
|
|
|
|
|
|
|