K2_PRINT_THIS_PAGE

ՄԻՇՏ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչներ (շրջանի համայնքներից) պետության կողմից կենցաղային ապրանքների տեսքով աջակցություն ստացան։ 

 Հիշյալ քաղաքացիները 2016 թվականին դիմել էին Արցախի կառավարությանը՝ անհրաժեշտ կենցաղային պարագաներ իրենց տրամադրելու խնդրանքով։ Գործադիրի համապատասխան բաժիններում ուսումնասիրելով դիմումատուների խնդրանքը՝ բավարարել են այն։ Ընդհանուր առմամբ տրամադրվել է 1 հեռուստացույց, 1 սառնարան, 2 համակարգիչ և լվացքի 6 մեքենա։

Այսպիսով, շրջանի ևս 10 ընտանիք կառավարության կողմից աջակցության արժանացավ, ինչը, կարծում ենք, փոքր-ինչ կնպաստի նրանց  կենսամակարդակի բարձրացմանը։

Ինչպես նշեց շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության բաժնի պետ Էվելինա Աղաջանյանը, Ասկերանի շրջանում և հանրապետությունում ցանկացած քաղաքացի գտնվում է թե՜ շրջվարչակազմի, թե՜ կառավարության ուշադրության կենտրոնում։

-Վերջին այս օգնությունը հենց դրա վառ ապացույցն է։ Նման ընտանիքների նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը ևս արժանի է գնահատանքի։ Շրջանի բնակչության անունից մեր շնորհակալությունն ենք հայտնում Արցախի կառավարությանը՝ նման աջակցություն ցուցաբերելու համար,- ասաց Է. Աղաջանյանը։

Իրենց հերթին ԼՂՀ կառավարությանը երախտիքի խոսք ասացին Լիդա Ավագյանը (Դաշուշեն, զոհվածի մայր), Անուշ Համբարձումյանը (Խրամորթ, բազմազավակ մայր), Նունե Նասիբյանը (Այգեստան, բազմազավակ մայր)։ Նրանք անչափ զգացված էին նման սատարումից. կառավարությունը նրանց խնդրանքը չի անտեսել։ 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան