Logo
Print this page

ԵՍ ԱՅՆՏԵՂ ՄԻՇՏ ԷԼ ՄԵՆԱԿ ԵՄ ԵՂԵԼ...

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Կար­ծում եմ` կա­րե­լի է մի քիչ էլ ար­վես­տից ու մշա­կույ­թից խո­սել։ Տնա­վա­րի, մե­րոն­ցով, ա­ռանց վի­րա­վոր­վե­լու ու ի­րար վի­րա­վո­րե­լու, ա­վե­լորդ, զգաց­մուն­քա­յին, ոչ ար­հես­տա­վարժ գնա­հա­տա­կան­նե­րից դուրս։ Վեր­ջին հաշ­վով՝ հա­սա­րա­կարգ է փոխ­վել, պա­տե­րազ­մի մեջ ենք ե­ղել, երկ­րի ցա­վը մե­ծա­ցել է երկ­րից, կա­րե­լի է ա­սել՝ մտա­ծո­ղու­թյունն է ու­րիշ, վե­րա­բեր­մուն­քը, նոր գա­ղա­փար­ներ ու մո­տե­ցում­ներ են լույս աշ­խարհ ե­կել։ Մար­դը մո­լոր­վել է, չա­սե­լը, չեմ կար­ծում, որ ճիշտ կլի­ներ, ա­յո, մար­դը մո­լոր­վել է կեն­ցա­ղի, նյու­թի, պար­զու­նա­կի տա­րածք­նե­րում։ Պա­կա­սել են գույ­նը, փայ­լը, ի­րա­կա­նի խոր­քե­րից բարձ­րա­ցող պտ­ղա­բեր ծա­ռը տե­սա­նե­լու ցան­կու­թյու­նը։ Եվ, գու­ցե ա­մե­նա­սար­սա­փե­լին, պռա­տու­թյան, կի­սա­տու­թյան տագ­նա­պը սկ­սել է մեզ չվա­խեց­նել, չան­հան­գս­տաց­նել, չչար­չա­րել՝ դառ­նա­լով ապ­րե­լաձև, մտա­ծե­լա­կերպ ու վե­րա­բեր­մունք։ Ա­մեն ինչ սո­վո­րա­կա­նի հա­գու­կա­պի մեջ է։ Ցն­ցում­նե­րի վա­խեց­նող բա­ցա­կա­յու­թյուն է։ Սե­փա­կան ե­սի դեմ ըն­դվ­զող չկա։ Ա­զատ բեմ չի մնա­ցել ար­ժե­քա­վոր, օ­տա­րին հաս­կա­նա­լի ներ­կա­յա­ցում­նե­րի հա­մար։ Բո­լո­րի ձեռ­քին գրիչ կա, ա­մեն օր մի քա­նի նոր եր­գիչ է ծն­վում, ով ու­րիշ ա­նե­լիք չու­նի, վրձ­նի հետ սի­րա­խա­ղով է զբաղ­վում, ա­նընդ­հատ մա­տուց­վում է խակ, թթ­վաշ, կի­սաեփ խառ­նուրդ…

Չէ, մե­ղա­վոր­ներ փնտ­րե­լու մտադ­րու­թյուն չու­նեմ։ Դա ինձ այն­քան էլ չի հե­տաք­րք­րում։ Եվ ա­սեմ` ին­չու: Ո­րով­հետև մե­ղա­վոր­ներ չենք գտ­նե­լու, ո­րով­հետև մե­ղա­վոր գո­յու­թյուն չու­նի։ Ինչ¬որ բան հաս­կա­ցա՞ք իմ փի­լի­սո­փա­յու­թյու­նից, բնա­կա­նա­բար՝ ոչ։ Ու­րեմն մե­ղա­վո­րը ես եմ։ Ո­րով­հետև, երբ պի­տի ազն­վու­թյունս բռ­ներ ու ան­կեղծ խոսք ա­սեի, չա­սա­ցի, չքն­նա­դա­տե­ցի, երբ պետք էր տղա­մար­դա­վա­րի մեր­ժեի, է­լի ան­զոր գտն­վե­ցի, է­լի տկա­րա­ցա… Ճիշտ է, չգո­վեր­գե­ցի էլ, բայց… ու­զում եմ ա­սել՝ չկա­րո­ղա­ցա մա­քուր, ա­նա­ղետ, ան­ցն­ցում պա­հել իմ բա­ժին տա­րածք­նե­րը, և ով ա­սես բնա­կու­թյուն հաս­տա­տեց այն­տեղ` էլ բան­վոր¬գյու­ղա­ցի, էլ կոշ­կա­կար, էլ ներ­քին գոր­ծե­րի աշ­խա­տա­կից, էլ դե­րա­սան… հա­րյուր­նե­րով դար­ձան… գրիչ ճո­ճող, գրիչ բա­նեց­նող… և, թվում է, փր­կու­թյուն չկա այդ փո­թո­րիկ­նե­րից ու սե­լավ­նե­րից։ Չկա, ո­րով­հետև մեր այդ եր­բեմ­նի ծաղ­կուն տա­րածք­ներն ամ­բող­ջու­թյամբ սե­փա­կա­նաշ­նորհ­վել են… ա­մա­յա­ցել… ոչ մի ծառ, ոչ մի թուփ, ոչ մի պատ…
Է­ժան ապ­րանք, և հս­կա­յա­կան պա­հան­ջարկ, մեծ¬մե՛ծ շու­կա­ներ… Ով ինչ ու­զում է, ինչ­պես ու­զում է, ինչ­քան ու­զում է… խն­դիր չկա։ Կեց­ցե՛ ա­զա­տու­թյու­նը։
Ի՞նչ ա­նի գրող մար­դը։ Հրա­ժար­վի՞ ու­նե­ցած¬չու­նե­ցա­ծից, փակ­վի՞ քա­րան­ձա­վում, մինչև... փակ­վեց, էլ դուրս ե­կո­ղը չէ, ո­րով­հետև ցո­րե­նը, ինչ­քան էլ ջրես, ինչ­պես էլ մշա­կես, ըն­կույ­զի չափ չի դառ­նա­լու։ Եր­բեք։ Դա հնա­րա­վոր բան չէ։ Չեմ կաս­կա­ծում, այն ժա­մա­նակ էլ ոչ մե­կը չհաս­կա­ցավ, թե ին­չու Մհե­րը ա­րեց նման բան։ Հնա­րա­վոր է` նույ­նիսկ ինձ նման մե­կը հաս­կա­ցել է, բայց նա էլ չի բարձ­րա­ձայ­նել՝ մտա­ծե­լով, որ սպա­սելն է­լի ա­վե­լի լավ է, քան հիաս­թափ­ված ապ­րե­լը։
Այն­պես որ, գրող մար­դունն է­լի գրելն է։ Ինչ­քան մտա­ծում եմ, ճիշ­տը դա է։ Չգ­րեց, ի՞նչ է ա­նե­լու, ո՞ւմ է դրա­նով վնա­սե­լու, ո՞ւմ է ինչ ա­պա­ցու­ցե­լու։ Ի՞նչ է պա­կա­սե­լու էս հա­զար ու մի գրող ու ոչ գրող տե­սած աշ­խար­հից։ Ըն­դա­մե­նը՝ ե­ղել է, չի ե­ղել… ա­հա ամ­բող­ջը…
Պարզ­վում է` ա­զա­տու­թյուն ե­ղածն էլ մի բան չէ, գրո­ղը կրակն է ըն­կել դրա ձե­ռը, ու­զում եմ ա­սել` չի կա­րող լի­նել նման բան, ա­մա­չում է, վա­խե­նում է չհաս­կաց­վել։ Բայց, դե, ե­թե մե­կը կա­րո­ղա­նա ամ­բող­ջու­թյամբ ինձ նկա­րագ­րել այդ ա­զա­տու­թյուն կոչ­վող ոս­տայ­նը՝ ձեռ­քերս բարձ­րաց­նում եմ… Գրո­ղը որ­տե՛ղ, ա­զա­տու­թյու­նը որ­տե՛ղ…

Ծա­փա­հա­րու­թյուն­նե­րը շա՛տ են։ Դեմ չեմ, լավ գիր­քը, կա­յա­ցած ներ­կա­յա­ցու­մը, հա­ջող­ված ֆիլ­մը, հե­տաքր­քիր ցու­ցա­հան­դե­սը կա­րե­լի է ծա­փե­րով ող­ջու­նել, տաք խոս­քով, բայց երբ ոչ այդ լավ գիր­քը կա, ոչ կա­յա­ցած ներ­կա­յա­ցու­մը, ոչ էլ հա­ջող­ված ֆիլմն ու ցու­ցա­հան­դե­սը, մնում են միայն ծա­փա­հա­րու­թյուն­նե­րը… և ծա­փա­հա­րող­ներն էլ ոչ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­ներ են… ար­վես­տից ինչ¬որ բան հաս­կա­ցող, բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րին էլ պար­տա­դիր ներ­կա։
Հա­զար ու մի թե­րու­թյուն ու կար­կա­տան ու­նե­ցող խոր­հուրդ­նե­րի երկ­րում գիր­քը բա­զում մշա­կում­նե­րից հե­տո էր հաս­նում տպա­րան, գրա­կան գոր­ծը բեմ էր բարձ­րա­նում եր­կար ու մաս­նա­գի­տա­կան ճա­նա­պարհ անց­նե­լուց հե­տո միայն, նկա­րի­չը հաս­նում էր ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սի բա­վա­կա­նին հա­սուն տա­րի­քում… հե­ղի­նա­կա­յին եր­գե­րը չէին ա­ղա­վաղ­վում… ընտ­րյալ­ներն էին կա­րո­ղա­նում ֆիլմ նկա­րա­հա­նել, այն էլ հա­տուկ, հա­զար ան­գամ խմ­բագր­ված սցե­նար­նե­րով… Եվ ստեղծ­վում էին մնա­յուն գոր­ծեր, զար­մա­նա­լի ու տա­ղան­դա­վոր…
Հի­մա փակ դուռ չկա, մեր­ժել չկա… ա­մեն ինչ կա­րե­լի է, ա­մեն բան վերևից է, նո­րա­րա­րու­թյուն, ան­գե­րա­զան­ցե­լի… Եր­կու գի­ծը բարձ­րար­ժեք գե­ղան­կար է, մի քա­նի, ի­րար կող­քի հա­զիվ տե­ղա­վոր­վող բա­ռը՝ բա­նաս­տեղ­ծու­թյուն, բե­մին վազվ­զե­լը՝ ներ­կա­յա­ցում կամ հա­մերգ… Ու­րեմն՝ ծա­փա­հա­րու­թյուն­ներ… բա­րե­կամս, ու­րեմն՝ բո­լոր բար­ձունք­նե­րը գրավ­ված են… Կա­րե­լի է նույ­նիսկ ա­ռանց եր­կմ­տե­լու հայ­տա­րա­րել եր­կա­րատև ընդ­մի­ջում…
Չմ­տա­ծեք, որ ես դեմ եմ նոր ժա­մա­նակ­նե­րի մտա­ծո­ղու­թյանն ու պա­հանջ­նե­րին, որ ու­շա­ցել եմ 21-րդ դա­րի ա­րա­գըն­թաց գնաց­քից, չեմ կա­րո­ղա­նում ա­զատ­վել ան­ցյա­լի ժան­գոտ կա­ղա­պար­նե­րից ու շղ­թա­նե­րից, մնա­ցել եմ հին ու կի­սա­քանդ կա­յա­րա­նում։
Լավ գործ ստեղ­ծողն այդ գոր­ծը ստեղ­ծում է լու­ռու­մունջ, իր ար­վես­տա­նո­ցում փակ­ված, բո­լո­րից հե­ռու, կար­ծես ինքն իր հա­մար՝ վաղ­վա մա­սին բա­ցար­ձա­կա­պես չմ­տա­ծե­լով։ Եվ նրան ա­մենևին էլ չի հե­տաք­րք­րում, թե ով ինչ է ա­նում, ով որ­տեղ է փնտ­րում, իբր երկ­նա­յի­նի տված իր բա­զում, ան­ժխ­տե­լի շնորհ­նե­րը։ Այն տպա­վո­րու­թյունն է, որ այդ եր­կու­սը տար­բեր ժա­մա­նակ­նե­րում են ապ­րում, ա­վե­լի ճիշտ, մե­կը՝ ժա­մա­նա­կի մեջ, մյու­սը՝ այդ նույն ժա­մա­նա­կից դուրս… մե­կը՝ ծա­փա­հա­րու­թյուն­նե­րի մեջ, մյու­սը՝ ար­հա­մարհ­ված… հին… ան­հաս­կա­նա­լի…
Չա­սեմ ինչ է լի­նե­լու հե­տո…
Ի­մաստ չու­նի, ան­հար­մար էլ է, է­լի կա­սեն` մարդն այդ­պես էլ նոր ժա­մա­նակ­նե­րից ո­չինչ չհաս­կա­ցավ, ար­վես­տի նոր թռիչք­նե­րին մնաց ան­տե­ղյակ, ինչ-որ ան­ճոռ­նի կեն­դա­նու ա­կան­ջում քնած, մի խոս­քով՝ հա­զար ու մի բան…
Հա­մար­ձակ­վում եմ մտա­ծել, որ չկա բարձր գրա­կա­նու­թյան, բարձր ար­վես­տի, բարձր մշա­կույ­թի պա­հան­ջարկ։ Պետք է այն, ինչ ստեղծ­վում է, ինչ ա­ռանց դա­դա­րի ու հոգ­նա­ծու­թյան ա­մե­նուր մա­տու­ցում են, ինչ պա­հան­ջում են բան­վո­րը, գյու­ղա­ցին ու մտա­վո­րա­կա­նը, ա­ռանց պար­տադ­րան­քի, ա­ռանց ա­վե­լորդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ու խն­դիր­նե­րի։ Չա­սեմ հոգևո­րը վե­րած­վել է նյու­թա­կա­նի։ Չա­սեմ գր­քից, ներ­կա­յա­ցու­մից, նկա­րից, եր­գից կաս­կա­ծե­լի հո­տեր եմ առ­նում։ Ես չա­սեմ, հաս­տատ, մեկ ու­րիշն է ա­սե­լու և մե­ղադ­րե­լու է ինձ, մե­ղադ­րե­լու է մի ժա­մա­նակ բարձր ար­վես­տի բու­րում­նա­վետ ու ծաղ­կա­հան­դերձ տա­րածք­նե­րում ապ­րող­նե­րին, և ոչ մե­կը չի կա­րո­ղա­նա­լու ար­դա­րա­նալ…
Մի՞­թե սա չէ ձեր ապ­րած ժա­մա­նա­կը, տիկ­նայք և պա­րո­նայք…
Հա, գի­տե՞ք, նաև ին­չի մա­սին եմ ու­զում խո­սել։ Տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում մեր պահ­ված­քի, մեր դիր­քո­րոշ­ման մա­սին։ Խոսքն ար­վես­տա­գե­տի հե­ղի­նա­կա­վոր կար­ծի­քի մա­սին չէ, խոս­քը քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին է, ու­զում եմ ա­սել, ես ինչ­քան էլ փոր­ձում եմ հե­ռու մնալ ժա­մա­նա­կի մտա­ծո­ղու­թյան ո­րո­շա­կի դրսևո­րում­նե­րից, չեմ կա­րո­ղա­նում հաս­կա­նալ դե­պի ինչ¬որ կու­սակ­ցու­թյուն ա­ճա­պա­րող գրո­ղին կամ ար­վես­տա­գե­տին, քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ապ­րե­լաձև դարձ­րած երգ­չին ու քան­դա­կա­գոր­ծին։ Ե­ղել է, ինքս ինձ հա­մա­րյա հա­մո­զել եմ, որ քա­ղա­քա­կան բե­մը ոչն­չով չի տար­բեր­վում թա­տե­րա­կա­նից, է­լի ո­չինչ չի ստաց­վել, է­լի հա­մոզ­վել եմ, որ ա­մեն մարդ իր գոր­ծով պի­տի զբաղ­վի…
Գն­դա­պե­տի ու­սա­դիր­նե­րով ար­ձա­կա­գիր Վրեժ Իս­րա­յե­լյա­նին եմ հի­շում, ա­սում էր. ՙԱ­մեն մարդ այս աշ­խար­հում ինչ¬որ բա­նով ձգ­տում է հաս­տա­տել իր ապ­րե­լու ի­րա­վուն­քը, իր ան­հա­տա­կա­նու­թյու­նը։ Մե­կը լավ վա­զում է, մյու­սը՝ մագլ­ցում, մյուսը՝ նկա­րում։ Ես նա­խընտ­րել եմ պատմ­ված­քը, ո­րով­հետև այդ գործն ինձ մոտ ա­վե­լի լավ է ստաց­վում։ Այլ զբաղ­մունք­նե­րի մեջ ես կա­տա­րե­լա­պես ձա­խող­վե­ցի՚։
Իսկ ես հրա­շա­լի, նմա­նը չու­նե­ցող ար­հես­տա­վոր կդառ­նա­յի, կգե­ղեց­կաց­նեի մարդ­կանց կեն­ցա­ղը, ա­շա­կերտ­ներ կու­նե­նա­յի և կօգ­նեի բո­լո­րին, բայց իմ բա­րե­կամ Վրե­ժի ա­սած՝ ես պատմ­վածք, բա­նաս­տեղ­ծու­թյուն գրե­լը միշտ էլ ա­վե­լի եմ սի­րել։ Սի­րել եմ, ո­րով­հետև չեմ կա­րո­ղա­ցել խա­բել, կեղ­ծել, ինքս ինձ­նից հրա­ժար­վել, ո­րով­հետև ոչ մե­կը` ո՜չ կին, ո՜չ տղա­մարդ, ո՜չ մեծ, ո՜չ փոքր, ո՜չ ան­ցյալ, ո՜չ ներ­կա ինձ չի կա­րո­ղա­ցել այն­տե­ղից հե­ռաց­նել, չի կա­րո­ղա­ցել ինձ­նից խլել իմ ու­նե­ցա­ծը… ո­րով­հետև… ա­սե՞մ… ո­րով­հետև ես այն­տեղ միշտ էլ մե­նակ եմ ե­ղել։

 

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.