[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԵ­ԼՈՎ ՏԱ­ՐԻՆ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Ան­կախ նրա­նից, թե ինչ ժա­մա­նակ­նե­րում ենք ապ­րում, տա­րին անց­նում է և ա­մե­նաե­րա­նե­լի կամ էլ ա­մե­նա­քաո­սա­յին ժա­մա­նակ­նե­րում ան­գամ նրան փո­խա­րի­նում է նո­րը: Եվ մենք կր­կին ինչ-որ պա­հի փակ դռան առջև կանգ­նա­ծի զգա­ցո­ղու­թյուն ենք ու­նե­նում: Անց­նող տար­վան տր­վող յու­րա­քան­չյու­րիս գնա­հա­տա­կա­նը սու­բյեկ­տիվ է, այլ­կերպ հնա­րա­վոր էլ չէ, ո­րով­հետև այն մեր անձ­նա­կան ըն­կա­լում­նե­րի վրա է հիմն­ված: Բայց մենք հեշտ ենք հաղ­թա­հա­րում այդ անձ­նա­կան կոչ­վող շր­ջա­նա­կը և դար­ձյալ ար­ձա­նագ­րում, որ հա­զիվ թե այն լա­վը հա­մար­վի: Չվի­րա­վո­րենք հե­ռա­ցո­ղին. նրան ՙա­ռանձ­նա­հա­տուկ՚ բնո­րո­շումն է պատ­շա­ճում ու, ինչ­պես մեր պաշ­տո­նյա­ներն են սի­րում ա­սել, ՙբարդ ու պա­տաս­խա­նա­տուն՚, իսկ տար­վա մեր ա­մե­նա­հաս­տա­տուն զգա­ցո­ղու­թյու­նը կա­րե­լի է հա­կա­սա­կան ան­վա­նել:

Օր­վա հե­րոս­նե­րից ու հա­կա­հե­րոս­նե­րից, ա­մեն կեն­ցա­ղա­յին հար­ցից հե­ղա­փո­խու­թյուն սկ­սե­լու պատ­րաստ, բա­ցա­ռա­պես քո­մեն­թագ­րու­թյամբ ու լայ­քա­շա­րու­թյամբ զբաղ­վող խմ­բե­րից կար­գին հոգ­նած, մի փոքր էլ շվա­րած` փոր­ձում ենք ժպ­տե­րես հրա­ժեշտ տալ 2019-ին: Իս­կա­պես հա­կա­սա­կան էր, կար­ծես փոր­ձեց նաև կար­գին ու­րա­խա­նա­լու ու զար­մա­նա­լու կա­րո­ղու­թյունն իս­պառ վե­րաց­նել շա­տե­րիս մեջ: Հույն մեծ փի­լի­սո­փան էր ա­սում` մտա­ծո­ղու­թյու­նը սկս­վում է զար­ման­քից, մյուսն էլ` որ զար­մանքն է ի­մաս­տուն մտ­քի աղ­բյու­րը: Չկորց­նենք այդ ան­գին ու­նա­կու­թյու­նը ե­կող տա­րում՝ զար­մա­նա­նաք և ու­րա­խա­նանք լավ նո­րու­թյուն­նե­րով:
Տա­րին մտա­պահ­վեց հա­յու­թյան մայ­րա­քա­ղաք Երևա­նից ե­կող հա­րա­հո­լով նո­րու­թյուն­նե­րով. ոչ այն­քան աղմ­կա­հա­րույց բա­ցա­հայ­տում­նե­րով, ՀՀ պետ­բյու­ջե գու­մար վճա­րե­լու ու բա­նա­կում չծա­ռա­յե­լու՝ պատ­գա­մա­վո­րի ՙցն­ցող՚ ա­ռա­ջար­կու­թյամբ, կամ էլ մշա­կու­թա­յին հե­ղա­փո­խու­թյան հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­ցող ժա­մա­նա­կավ­րեպ պեր­ֆոր­մանս­նե­րով ու կր­թամ­շա­կու­թա­յին տխ­րահռ­չակ այլ փաս­տե­րով: Տար­վա ըն­թաց­քում ե­ղան կադ­րեր, ո­րոնք կցան­կա­նա­յինք դարձ­նել անց­նող տար­վա սե­փա­կա­նու­թյու­նը, ճա­նա­պար­հել ու մո­ռա­նալ, ինչն, ի­հար­կե, անհ­նա­րին է: Դրանք ա­մե­նից ա­ռաջ խո­րա­ցող ու ա­վե­լի մուգ գույ­ներ ըն­դու­նող բա­ժա­նա­րար գծերն են, ո­րոնք ոչ թե սահ­մա­նին են, այլ մեր մեջ: Տա­րին մտա­պահ­վեց նաև տե­սա­րա­նով, երբ փո­ղո­ցի մի կող­մում ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի կողմ­նա­կից­ներն էին, մյուս կող­մում՝ հա­կա­ռա­կորդ­նե­րը: Ու երկ­րորդ կող­մից հն­չող բա­ցա­կան­չու­թյուն­ներն իս­կա­պես ցա­վա­լի ու վտան­գա­վոր էին ոչ այն­քան երկ­րորդ նա­խա­գա­հի և կամ դի­մա­ցի ցու­ցա­րար­նե­րի, որ­քան մեզ՝ ողջ հայ հան­րու­թյան հա­մար: Ու, ցա­վոք, այս տե­սա­րա­նը պի­տի շա­րու­նակ­վի նաև գա­լիք տա­րում:
Հաս­վե­հաս տա­րին ար­ցախ­ցի­նե­րիս հա­մար ա­ռանձ­նա­հա­տուկ է լի­նե­լու ա­մե­նից ա­ռաջ քա­ղա­քա­կան ա­ռու­մով: 2020թ գար­նան մուտ­քը նշա­նա­վոր­վե­լու է հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րով: Ընդ ո­րում, ընտ­րե­լու ենք Նա­խա­գահ և Խոր­հր­դա­րան: Այն­պես որ՝ այն իր կարևո­րու­թյամբ ար­դեն ա­ռա­վե­լու­թյուն ու­նի: Ա­մա­նո­րյա ար­ձա­կուրդ­նե­րին կհետևեն ակ­տի­վա­ցած քա­րոզ­չա­կան մի­ջո­ցա­ռում­ներ: Նոր տար­վա­նից մեր խնդ­րանքն էլ թող լի­նի սա. լի­նի այն­պես, որ չհատ­վի այն սահ­մա­նա­գի­ծը, ո­րից այն կողմ մեր ա­րարք­ներն ան­վե­րահս­կե­լի են դառ­նում ան­գամ մեզ հա­մար: Մինչ այժմ ար­ցախ­ցու մեր տե­սա­կին հա­ջող­վել է չհա­տել այդ եզ­րա­գի­ծը: Հա­ջող­վել է, ո­րով­հետև մենք ա­մեն օր անց­նում ենք մի ճա­նա­պար­հով, ո­րի եզ­րին պա­տե­րազմն է նն­ջել, ու մենք ա­կա­մա հայ­տն­վել ենք նրա քու­նը հս­կո­ղի դե­րում: Միայն թե չարթ­նա­նա:
Լրագ­րո­ղի մաս­նա­գի­տու­թյու­նը հե­տաքր­քիր է, այն ե­զա­կի­նե­րից, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս չս­պաս­ված հյու­րի դե­րում հայ­տն­վել մեր հան­րա­պե­տու­թյան հե­ռու-հե­ռա­վոր քա­ղա­քում ու գյու­ղում ու այն­պես ա­նել, որ գործ ու հոգ­սի մեջ թաղ­ված հո­ղա­գոր­ծը, ման­կա­վար­ժը կամ գոր­ծա­րա­րն ան­կեղ­ծա­նա քեզ հետ այն­պես, ինչ­պես վա­ղուց չտե­սած հա­րա­զա­տի հետ են ան­կեղ­ծա­նում: Աշ­նան սկզ­բին հան­րա­պե­տու­թյան հա­րա­վա­յին սահ­մա­նում էինք՝ Հադ­րու­թում, Ա­ռա­քե­լում ու Բա­նա­ձո­րում, իսկ օ­րեր ա­ռաջ հյու­սի­սա­յին գյու­ղե­րում` Հա­թեր­քում, Զագ­լի­կում ու Ակ­նա­բեր­դում: Սահ­մա­նա­պահ այդ գյու­ղե­րից մե­կում երբ հե­տաք­րք­վե­ցինք, թե որն է գյու­ղա­ցի­նե­րի հիմ­նա­կան զբաղ­մուն­քը, տա­րեց­նե­րից մե­կը` նախ­կին ման­կա­վարժ, ցա­վով ու դառ­նու­թյամբ ա­սաց` քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, բա­լա ջան, քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Ու շա­րու­նա­կեց. ՙԷ­սօր մեր գյու­ղա­պե­տե­րի հիմ­նա­կան զբաղ­մուն­քը դա է: Ա­մեն մե­կը քա­ղա­քում մի կու­սակ­ցու­թյուն է հիմ­նել ու իր գովքն է ա­նում, մեզ էլ ժո­ղով­նե­րի է կան­չում, գոր­ծից կտ­րում: Մեր նա­խա­գա­հը որ էս գյուղ գա, պի­տի խնդ­րեմ, որ մի կար­գադ­րու­թյուն ա­նի ու գո­նե գյու­ղա­պե­տե­րին ար­գե­լի սրա-նրա օգ­տին քա­րոզ­չու­թյուն ա­նել՚: Հե­տո, երբ զրույ­ցի ըն­թաց­քում հի­շեց­նում ենք, որ գոր­ծող նա­խա­գա­հը որ­պես թեկ­նա­ծու այս ընտ­րու­թյուն­նե­րին չի լի­նի, ան­կեղ­ծո­րեն վշ­տա­նում է. ՙԻն­չի՞, ի՞նչ է ա­րել ի­րեն մեր ժո­ղո­վուր­դը, որ չի մաս­նակ­ցում՚: Ու հե­տո, քա­ղաք վե­րա­դառ­նա­լու ճա­նա­պար­հին, մտ­քում ի մի բե­րե­լով սահ­ման պա­հող զրու­ցա­կից­նե­րիդ ա­սած­նե­րը, ա­կա­մա մտա­ծում ես` տես­նես կլի­նի՞ այն­պես, որ ար­դեն մի քա­նի ա­միս հե­տո ըն­տր­ված նոր նա­խա­գա­հը գոնե մեկ ժամ­կետ պաշ­տո­նա­վա­րե­լուց հե­տո երբ ո­րո­շի հե­ռա­նալ, ու­նե­նա այս­քան հե­ղի­նա­կու­թյուն այս ժո­ղովր­դի մեջ: