[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ ԿԱՄ՝ ՈՒՂ­ՂԱ­ԿԻ ՀԱ­ՆՈՒՆ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Մի օր հան­կարծ պարզ­վում է, որ ով ինչ ա­նում է, երկ­րի հա­մար է ա­նում, մենք՝ ան­տե­ղյակ: Այ­սինքն, ոչ մեկն իր անձ­նա­կա­նի մա­սին չի մտա­ծում։ Քո այ­գում ծառ ես տն­կում՝ երկ­րի հա­մար է, քեզ հա­մար տուն ես շի­նում՝ երկ­րի հա­մար է, այդ­պես ժան­գոտ դար­պասդ ներ­կե­լը, ցան­կա­պատդ կար­գի բե­րե­լը, բա­կիդ ցե­խը հա­վա­քե­լը... Գիրք գրելն էլ, նկա­րելն ու քան­դա­կե­լը, դր­սե­րում հա­մերգ­նե­րով հան­դես գա­լը...

Պատ­կե­րաց­նու՞մ եք, Պի­կա­սոն կամ Դա­լին ի­րենց մա­սին նման բան ա­սեին կամ՝ Մո­նեն ու Ռե­նուա­րը... Մար­դիկ պար­զա­պես գործ էին ա­նում, ա­րա­րում՝ գու­ցե հա­նուն շա­տե­րին ան­հաս­կա­նա­լի, տիե­զե­րա­կան մի երևույ­թի։ Նրանք այդ­պես ապ­րում էին և, հաս­տատ, չէին մտա­ծում, որ շատ տա­րի­ներ հե­տո Նո­րեկ ա­նու­նով մի այր հիա­նա­լու է ի­րենց ստեղ­ծա­ծով ու գո­չե­լու է՝ կեց­ցե՜ Իս­պա­նիան, կեց­ցե՜ Ֆրան­սիան... կեց­ցե՜... Բայց մի բա­նում, կար­ծում եմ, հա­մոզ­ված էին, որ ոչ մե­կին բա­ցար­ձա­կա­պես չի հե­տաք­րք­րե­լու ի­րենց ազ­գա­յին պատ­կա­նե­լիու­թյու­նը... Նրանց կտավ­նե­րը, նրանց գույ­նե­րը, նրանց փի­լի­սո­փա­յու­թյու­նը գե­ղեց­կաց­րել է նաև Հա­յաս­տա­նը, Չի­նաս­տա­նը, Սլո­վա­կիան, Ճա­պո­նիան, ու­զում եմ ա­սել՝ ԵՐԿ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ-ը ու­րիշ բան է, ան­բա­ցատ­րե­լի, գու­ցե նաև՝ ան­շո­շա­փե­լի ու ան­տե­սա­նե­լի։ Ֆրան­սիա­ցի Մոն­տեն էլ մտա­ծում էր, որ փա­ռա­սի­րու­թյու­նը ա­մենևին էլ վատ բան չէ, որ հենց փա­ռա­սի­րու­թյունն է հա­ճախ մար­դուն մղում մեծ-մեծ գոր­ծե­րի, նույ­նիսկ՝ սխ­րան­քի: Այ­սինքն՝ փա­ռա­սի­րու­թյու­նը ըն­տիր բան է։ Ըն­դու­նում եմ։ Ըն­դու­նում եմ նաև այն, որ մեզ­նից հե­տո ող­բեր­գու­թյուն չի լի­նե­լու, ինչ­պես չի ե­ղել մինչև մեր լույս աշ­խարհ գա­լը։ Այն­պես որ, մտա­հոգ­վե­լու խն­դիր չկա, կա­րող եք հա­գիստ հե­ռա­նալ, երբ ժա­մա­նա­կը գա։ Ու­զես-չու­զես, է­լի ԵՐԿ­ՐԻ ո­րո­շե­լիքն է, ԵՐ­ԿԻՐՆ է գծե­լու անձ­նա­կա­նի ու ա­նանձ­նա­կա­նի սահ­ման­նե­րը։ ԵՐ­ԿԻՐՆ է, որ հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս կա­յա­նալ, ի­րա­կա­նաց­նել մտահ­ղա­ցում­ներդ, վա­յե­լել չար­չա­րան­քիդ պտու­ղը, բերկ­րել կտա­վի ա­ռաջ, քար դնել քա­րին, զգալ ու­սա­դիր­նե­րիդ ծան­րու­թյունն ու պատ­գա­մը, նաև՝ չմո­լոր­վել և ճա­նա­պար­հիդ էլ հան­դի­պել ինքդ քեզ... Եվ մեզ դա չի զար­մաց­նում, մեզ հա­մար դա սո­վո­րա­կան կեն­ցաղ է, թվում է, մեզ չեն նկա­տում, չի գնա­հատ­վում մեր նվիր­վա­ծու­թյու­նը, մեր տք­նան­քը, մեր ինք­նա­զո­հու­թյու­նը։ Եվ պա­հան­ջում ենք ա­վե­լին, ա­վե­լի ու ա­վե­լի շատ։ Մե­ծա­րում, սեր, մեծ-մեծ աստ­ղեր, շքան­շան ու մե­դալ։ Ո­րով­հետև, կա­րո՞ղ եք պատ­կե­րաց­նել, մենք ե­զա­կի ենք, մեզ նման մեկ ու­րի­շը չէր կա­րող այս­քան զո­հել, այս­քան հե­ռա­նալ անձ­նա­կան հա­ճույք­նե­րից ու մտե­րիմ­նե­րից... Կար­ծում եմ, ինչ-որ բան, իս­կա­պես, պա­կա­սում է ԵՐԿ­ՐԻ հետ մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Թե չէ նրա­նից չէինք խռո­վի, փա­փուկ բազ­կա­թո­ռից հե­տո հա­ճախ այն չէր դա­դա­րի գո­յու­թյուն ու­նե­նալ, չէր պրծ­նի սե­րը, և է­լի կշա­րու­նա­կեինք տես­նել մեր կող­քին ապ­րող-տա­ռա­պող­նե­րին։ Իսկ ա­հա ԵՐ­ԿԻ­ՐԸ մեզ նե­րում է, միշտ, բո­լո­րին, ա­ռանց տար­բե­րու­թյան ու խտ­րա­կա­նու­թյան։ Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև մեր հա­րա­զատն է, մեր եղ­բայ­րը, զին­վո­րը, ա­մեն տեղ մեզ տես­նողն ու սպա­սո­ղը, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում մեզ կա­րո­տո­ղը...

Մար­տի­րոս մեծ պապս հա­զար-հա­զար թթե­նի տն­կեց հա­մայ­նա­կան այ­գի­նե­րում, որ­պես­զի գլու­խը բարձր քայ­լի կոլ­տն­տե­սու­թյան վար­չու­թյան ե­րի­տա­սարդ նա­խա­գահ որ­դին, որ­պես­զի գյու­ղի մա­սին զար­մա­նահ­րաշ պատ­մու­թյուն­նե­րը գնան հաս­նեն նաև ու­րիշ գյու­ղեր ու քա­ղաք­ներ, որ­պես­զի հա­րյուր տա­րի հե­տո էլ գյու­ղը ապ­րել կա­րո­ղա­նա, բայց մար­դը մի բան էր ա­սում, չէի հաս­կա­նում, ա­սում էր՝ է­լի շնոր­հա­կալ եմ, որ չխան­գա­րե­ցին, որ չար­գե­լե­ցին զբաղ­վել սի­րած գոր­ծով։ Իսկ ա­րածս ըն­դա­մե­նը մի քա­նի ծառ տն­կելն էր։
Մի գրամ ան­գամ չեմ կաս­կա­ծում, որ իմ մեծ պապ Մար­տի­րո­սը միայն իր հա­մար չէ այդ­քան բանն ա­րել, որ ա­րա­ծը նաև ԵՐԿ­ՐԻ հա­մար էր, նա­խա­գահ որ­դու հա­մար, գյու­ղի ու դեռ չծն­ված մարդ­կանց հա­մար, իմ մեծ տա­տի հա­մար... Չնա­յած ա­սում են, որ նա եր­բեք էլ չըն­դու­նեց բոլշևիկ­նե­րին և բա­ցար­ձա­կա­պես ոգևոր­ված չէր, որ որ­դին ղե­կա­վար մարդ է դար­ձել ու գի­շեր-ցե­րեկ հա­մայ­նա­կան դաշ­տե­րում բա­նող չար­քաշ ժո­ղովր­դի հետ էր։
- Մեր հարևան Հա­րու­թյու­նը, ինչ­քան մտա­ծում եմ, հա­զիվ իր բա­ժին եր­կի­րը կա­րող է պա­հել, ի­մի հետ գործ չու­նի, ոչ էլ, ե­թե կու­զեք, ի­րա­վունք։ Դա ինձ էլ է վե­րա­բե­րում, այ­սինքն՝ ես էլ ի­րեն չպի­տի խան­գա­րեմ։ Ես կա­րո՞ղ եմ նրա նման պատ շա­րել, ի­հար­կե՝ չէ, նա էլ չի կա­րող, չէ՞, Եր­վան­դի շի­նած դռ­նե­րից ու պա­տու­հան­նե­րից շի­նել կամ Վար­դա­նի նման թի­թե­ղա­պա­տել տնե­րի տա­նի­քը։ Սպա­նես էլ, չի կա­րող։ Այդ ե­րեքն ինչ­քան էլ փոր­ձեն, չար­չար­վեն, դրանց տն­կած ծա­ռը ե­թե ա­ճի էլ, պտուղ չի տա։ Մի բան էլ, ո՜չ ես, ո՜չ Հա­րու­թյու­նը, ո՜չ Եր­վան­դը, ո՜չ էլ շա­տա­խոս Վար­դա­նը չի կա­րող մեր նա­խա­գա­հի նման օ­րը հա­րյուր մար­դու, նույ­նիսկ տաս մար­դու ջո­ղա­բը տալ։ Հարց­նում եմ, ին­չի՞ նման կլի­նի մեր խոս­քը, ո՞վ մեզ կհա­վա­տա։
Պա­տա­հում է ինքս ինձ հարց­նում եմ՝ ես էս ի՞նչ եմ տվել ԵՐԿ­ՐԻՆ, որ չեմ կա­րո­ղա­նում վերց­նել, որ այս­պես օ­րը մի քա­նի ան­գամ պա­հան­ջում եմ։ Ազ­նիվ կլի­ներ, ե­թե, ի­հար­կե, հա­մար­ձա­կու­թյունս հե­րի­քեր, ա­սեի՝ ո­չինչ, ա­սեի ինչ ա­րել եմ, է­լի ինձ հա­մար եմ ա­րել։ Ա­մեն մարդ չէ, որ կա­րող է ԵՐԿ­ՐԻ հա­մար ինչ-որ բան ա­նել։ Այդ շնոր­հը, խոս­տո­վա­նենք, բո­լո­րին չէ տր­ված։ Միայն ե­զա­կի­ներն են ու­նակ նման նվի­րու­մի ու սխ­րա­գոր­ծու­թյան։ Կա­րե­լի է, չէ՞, ա­սել՝ ե­րա­նի նրանց։
Լավ է հի­շե­ցի, մի ան­գամ, երբ աշ­խա­տան­քի վե­տե­րան քե­ռի Վար­դա­նին կո­լեկ­տի­վի ընդ­հա­նուր ժո­ղո­վում սկ­սե­ցին գո­վել, խո­սել կա­տա­րած մեծ-մեծ գոր­ծե­րից ու ան­հա­վա­տա­լի նվիր­վա­ծու­թյու­նից՝ չմո­ռա­նա­լով ըն­դգ­ծել, որ քե­ռի Վար­դանն այդ ա­մենն ա­նում է հա­նուն հայ­րե­նի­քի, մար­դը չդի­մա­ցավ, ա­ռանց հա­տուկ հրա­վե­րի, դան­դաղ բարձ­րա­ցավ բեմ ու, գի­տե՞ք ինչ ա­սաց, ա­սեմ՝ չեք հա­վա­տա, ա­սաց՝ ժո­ղո­վուրդ, սաղ սուտ բան է, այդ հա­նուն հայ­րե­նի­քին իմ Մա­նու­շակ կինն է, այդ նա է մեր երկ­րին հինգ զին­վոր տվել, ոչ թե Վար­դա­նը, որ այդ­պես տա­րել, հասց­րել եք եր­կինք։ Հե­տաքր­քիր է, մտա­ծե՞լ եք, ինչ­պես եմ իջ­նե­լու այն­տե­ղից...