[ARM]     [RUS]     [ENG]

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԳԵ­ՆԵ­ՐԱ­ԼԸ

ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Գի­տե՞ք որն է մեր սի­րած ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից մե­կը։ Ա­սեմ՝ մենք մշա­կու­թա­յին ժո­ղո­վուրդ ենք։ Լավ էլ հն­չե­ղու­թյուն ու­նի, ա­մեն մի բա­ռից ուղ­ղա­կի հան­գս­տու­թյուն, հա­մե­րաշ­խու­թյուն ու, ա­մե­նա­կարևո­րը, խա­ղա­ղու­թյուն է ծո­րում։ Այ­սինքն՝ կա­րե­լի է են­թադ­րել, որ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ մեզ հա­մար ա­ռաջ­նա­յի­նը ե­ղել է մշա­կույ­թը։

Մենք ա­ռա­ջինն ենք պե­տա­կա­նո­րեն ճա­նա­չել Քրիս­տո­սին, մեր տա­ռերն ա­ռա­ջին­նե­րից են աշ­խար­հում, մեր է­պո­սը նմա­նը չու­նի Եր­կիր մո­լո­րա­կում, և ոչ մե­կը, ինչ­քան էլ ցան­կա­նա, չի կա­րող դա ժխ­տել, մեր երկ­րի մի ծայ­րը մի ծո­վի մեջ էր, մյուս ծայ­րը՝ մի ու­րիշ ծո­վի։ Մեր այ­րու­ձին չգի­տեր` ինչ բան է պար­տու­թյու­նը, պար­սից բա­նա­կի փղերն էլ աշ­խար­հա­զո­րի մեր ռա­միկ-զին­վո­րի հա­մար՝ ե­ղած-չե­ղած, հաշ­վեք՝ ո­չինչ։ Մեր շի­նած բեր­դե­րի, ամ­րոց­նե­րի ու պա­լատ­նե­րի մա­սին էլ չեմ խո­սում։ Հա­զար ու մի ե­կե­ղե­ցի, հա­զար ու մի դպ­րոց, հա­զար ու մի ու­սյալ, հա­զար ու մի ձե­ռա­գիր մա­տյան-վկա­յու­թյուն... Եվ, կար­ծում եմ, մենք վաս­տա­կել ենք ի­րա­վունքն ա­սե­լու, որ քա­ղա­քակր­թու­թյունն ա­ռանց մեզ ինչ-որ տեղ կլի­ներ պռատ ու ձանձ­րա­լի...
Երևի նկա­տել եք, մեր միտ­քը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ ճամ­փոր­դել է աշ­խար­հով մեկ, մտել է հա­մա­րյա ա­մեն եր­կիր, սե­ղան նս­տել մե­ծե­րի հետ և նեկ­տա­րը հա­ճախ հասց­րել հայ­րե­նիք։ Միայն նեկ­տա­րը... ու­րիշ ո­չինչ... Եվ ա­մենևին էլ զար­մա­նա­լի չէ, որ 200-250 տա­րի ա­ռաջ Շու­շիում կա­ռուց­ված տնե­րը նման էին Փա­րի­զում կամ Հռո­մում կա­ռուց­ված տնե­րին. նույն բարձր պա­տու­հան­ներն են, նույն դռ­նե­րը, դար­պաս­նե­րը, շար­ված­քը, բնա­կա­նա­բար, հայ­կա­կան ընդ­գծ­ված լու­ծում­նե­րով ու մո­տե­ցում­նե­րով։ Մար­դիկ այդ­պես քա­ղա­քը հե­ռաց­րել են գա­վա­ռա­կան կեն­ցա­ղից ու մտա­ծո­ղու­թյու­նից՝ անհ­նա­րին դարձ­նե­լով ժա­մա­նա­կից ետ մնա­լը... Ոչ մի ա­վե­լոր­դու­թյուն, ոչ մի խախ­տում, ոչ մի խան­գա­րող շի­նու­թյուն...
Չա­սե՞մ՝ ես գժ­վում եմ այդ քա­ղա­քի հա­մար, մշա­կու­թա­յին այդ հա­վեր­ժա­կան ար­ժե­քի հա­մար։ Չա­սեմ՝ ազ­նիվ չէր լի­նի, ճիշտ չէր լի­նի, խոս­քիս հա­վա­տա­ցող չէր լի­նի։ Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև Շու­շին ծուռ մարդ­կանց քա­ղաք է...
Լավ, Շու­շին հան­գիստ թող­նենք ու գնանք, հաս­նենք միջ­նա­դար։ Իսկ այն­տեղ շատ թա­փա­ռել պետք չէ ի­րա­կա­նու­թյու­նը տես­նե­լու հա­մար, ու­զում եմ ա­սել՝ մի Նա­հա­պետ Քու­չակ ցաք ու ցրիվ է ա­րել բո­լոր հոգևոր կա­մուրջ­նե­րը, կա­ղա­պար­վող ա­վան­դույթ­նե­րը և ա­զա­տել մարդ ա­րա­րա­ծի միտքն ու մար­մի­նը... Պատ­կե­րաց­նու՞մ եք, միջ­նա­դա­րում, մնա­ցած աշ­խար­հից այդ­քան հե­ռու, մնա­ցած աշ­խար­հից դուրս... Չա­սե՞մ՝ գժ­վում եմ Քու­չա­կի տե­սա­կի հա­մար... Ինչ­քան մտա­ծում եմ, ծու­ռը նա է...

Երբ թշ­նա­մին Աղ­դամ գորշ բնա­կա­վայ­րից քա­րու­քանդ էր ա­նում Աս­կե­րա­նը, ծե­րու­նի մի այր ա­վեր­ված տան կող­քին նոր տան հիմ­քերն էր փո­րում, իսկ կի­նը թթե­նի էր տն­կում այ­գում... Այ, ես այդ ծուռ տե­սա­կի հա­մար եմ գժ­վում... Այդ­պես չլի­ներ, հաղ­թե­լը կդժ­վա­րա­նար, ու­զում եմ ա­սել՝ կու­շա­նար հաղ­թա­նա­կը...
Իսկ երբ դպ­րոց ա­ճա­պա­րող փոք­րի­կին 1992-ին փո­ղո­ցում մի քա­նի ան­ծա­նոթ փոր­ձում էին հա­մո­զել, որ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ դպ­րոց գնա­լը վտան­գա­վոր է, փոք­րի­կը մե­ծա­վա­րի պա­տաս­խա­նել է.
-Կռե­վը կա­րո­ղա պրծ­նե­վեչ, ես անգ­րա­գետ կե­նա՞մ...
Ես ա­մե­նա­շատն այդ ծուռ փոք­րի­կի հա­մար եմ գժ­վում։ Ինչ ու­զում եք ա­սեք, հաղ­թո­ղը նա է, ա­ռանց նրա ոչ մի զին­վոր մար­տի չէր գնա, ա­ռանց նրա գա­ղա­փարն էլ սուտ դուրս կգար, նվի­րումն էլ, կա­տա­րածն էլ։ Չա­սե՞մ՝ նա էր մեր ծանր ու ա­րյու­նոտ օ­րե­րի փի­լի­սո­փա­յու­թյու­նը, չէ, փի­լի­սո­փա­յու­թյան գե­նե­րա­լը... գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը... ա­ռանց ու­սա­դիր­նե­րի, ա­ռանց մե­դալ­նե­րի ու շքան­շան­նե­րի...
Մաճ­կա­լա­շե­նի կա­նանց փոք­րիկ ջո­կա­տը պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ա­մեն օր չորս հա­րյուր թոն­րա­հաց էր ու­ղար­կում խրա­մա­տում կանգ­նած զին­վո­րին, չորս հա­րյուր խոս­տո­վա­նու­թյուն, չորս հա­րյուր ա­ղոթք... Չա­սե՞մ, որ նրանք էլ էին ծուռ և հենց նրանք էին թշ­նա­մու հերն ա­նի­ծո­ղը, թշ­նա­մու զո­րախմ­բե­րը ցա­քուց­րիվ ա­նո­ղը։ Չա­սե՞մ՝ ես մշա­կույ­թի ծուռն եմ սի­րում, այն, որ պինդ է, չի նվն­վում, որ չի թող­նում մո­ռա­նաս տե­սակդ, որ քեզ­նից ա­ռաջ է ու ա­նընդ­հատ ընդ­լայ­նում է իր սահ­ման­նե­րը, հա­մո­զում, որ ծո­վից ծովն էլ է քիչ, տիե­զեր­քից տիե­զերքն էլ։ Հենց նման պա­հե­րի հա­մար են ա­սել՝ ու­մի՞ց ենք պա­կաս։ Ող­ղա­կի մեկ-մեկ, մի տե­սակ, կար­ծես վա­խե­նում ենք մեր գրա­ծից, մեր նկա­րա­ծից, մեր պա­րե­րից ու եր­գե­րից, մեր ա­րա­րա­ծից, չենք հա­մար­ձակ­վում հա­նել մար­դա­մեջ, մա­տու­ցել ա­ռանց ա­վե­լորդ հա­մե­մուն­քի ու բա­ցատ­րու­թյան։ Մեզ թվում է՝ ու­րիշ­նե­րի ստեղ­ծա­ծից լա­վը գո­յու­թյուն չու­նի, և պար­տա­դիր պետք է թարգ­մա­նել, ցու­ցադ­րել, բա­ժա­նել ժո­ղովր­դին, պա­րել այդ ու­րիշ­նե­րի նման, եր­գել, շարժ­վել, վեր­ջա­պես՝ ապ­րել ինչ­պես նրանք՝ ա­մեն օր մեր­ժե­լով ինք­ներս մեզ, ա­մեն օր հե­ռա­նա­լով մե­զա­նից...
... Հե­տաքր­քիր է, ինչ­քան ենք դի­մա­նա­լու...
Ա­սեմ, որ Գո­գենն իմ ըն­կերն է, Վան գոգն էլ, Ռո­դե­նը, Ման­դելշ­տա­մը, Դոս­տոևսկին, Մար­կե­սը, հն­դիկ Թա­գո­րը, Վի­վալ­դին, Պա­գա­նի­նին, Շուկ­շի­նը... Իմ բախ­տը, կար­ծում եմ, բե­րել է, նման ըն­կեր­ներ շատ ու­նեմ։ Եվ գի­տե՞ք ին­չու եմ նրանց հետ այս­քան մտե­րիմ, ա­սեմ. ո­րով­հետև նրանք ինձ չեն ստի­պում ինձ­նից հրա­ժար­վել, նրանք ինձ ա­նընդ­հատ վե­րա­դարձ­նում են տուն... Իսկ ես, խոս­տո­վա­նեմ, իմ տան հա­մար գժ­վում եմ...