[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒ­ՄԻ՞Ց ԵՆՔ ՊԱ­ԿԱՍ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Եր­կիր կա­ռու­ցե­լուց մեծ երևույթ չկա աշ­խար­հի ե­րե­սին, հատ­կա­պես, երբ ոչ մե­կը քեզ չի ա­սում ինչ­պես կա­ռու­ցել։ Ինչ­պես ա­սում են՝ մենք ենք, մեր սա­րե­րը« կամ` ուղ­ղա­կի մունք ու մունք։ Ե­թե մեր ա­րան­քում էլ ինչ-որ մե­կը կա, է­լի այդ մունք ու մուն­քից է։ Այ­սինքն՝ ե­թե սխալ­վենք, ու­րիշ­նե­րին մե­ղադ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն չենք ու­նե­նա, ու­զում եմ ա­սել՝ լավն էլ է մե­րը, վատն էլ, ինչ ու­նենք՝ մերն է։ Ոչ մե­կը մեր փո­խա­րեն մեզ հա­մար տուն չի շի­նե­լու, ճա­նա­պարհ չի բա­ցե­լու, ծառ չի տն­կե­լու, ոչ էլ մեր սահ­ման­նե­րի ամ­րու­թյան մա­սին է մտա­ծե­լու։ Հա­զար ու մի գործ ու­նենք ա­նե­լու` թե­պետ հա­զար ու մի գործ էլ ար­դեն ա­րել-պր­ծել ենք։ Մեր ա­մեն օ­րը պռն­կեպ­ռունկ լիքն է տք­նան­քով, սի­րով, ա­վարտ­վա­ծով ու նաև կի­սա­տով, ան­ցյա­լով ու ներ­կա­յով, գո­վեր­գու­թյամբ ու մե­ղադ­րան­քով… 

Մտա­ծում եմ, որ մե­զա­նից յու­րա­քան­չյուրն էլ ինչ-որ բան ա­րել է երկ­րի հա­մար և ա­մենևին էլ կարևոր չէ՝ ում ա­րածն է ա­վե­լի շատ կամ ով է մի քիչ ծու­լա­ցել։ Կարևո­րը մեր ու­նե­ցածն է, մեր ստեղ­ծա­ծը, մեր պա­հած-պաշ­տա­ծը։ Սկ­սե­ցինք ա­մեն մեկս մեր ա­րա­ծից խո­սել՝ կա­րող ենք ե­ղածն էլ կորց­նել։ Վեր­ջին հաշ­վով բո­լո­րը չեն ու­նակ վաշ­տեր ու գու­մար­տակ­ներ ղե­կա­վա­րել, ու­սուց­չու­թյուն ա­նել, շեն­քեր կա­ռու­ցել, գրել գր­քեր, ե­րաժշ­տու­թյուն ա­րա­րել։ Մե­կը հրա­շա­լի պատ է շա­րում, մյու­սը կրա­կում է անվ­րեպ, մե­կի տն­կած ծա­ռը պտուղ է տա­լիս ա­ռա­տո­րեն, մյու­սի­նը՝ չո­րա­նում է ա­ռանց պտ­ղա­վոր­վե­լու։ Պա­պիս ա­սած` ծառն էլ գի­տի ինչ է ա­նում, ծա­ղիկն էլ, եր­կինքն էլ։ Պապս մի բան էլ էր ա­սում, որ այն ժա­մա­նակ, խոս­տո­վա­նեմ, չէի հաս­կա­նում, ա­սում էր` ու­րի­շի ա­րածն ար­հա­մար­հե­ցիր, միշտ կի­սատ կմ­նաս, ծե­րը ծե­րին չես հասց­նի… Ձիա­վո­րի և ոչ ձիա­վո­րի տար­բե­րու­թյունն ան­ցած ճա­նա­պար­հով ո­րո­շողն աշ­խար­հից ո­չինչ չի հաս­կա­նում… Մի ան­գամ էլ ուղ­ղա­կի ա­սաց. ձիա­վո­րը ոչ ձիա­վո­րի հետևից չի կա­րող հաս­նել…

Ես դա, ի­հար­կե, պատ­կե­րաց­նել չէի կա­րո­ղա­նում, բայց որ պապս էր ա­սում, ու­րեմն ճիշ­տը դա էր, ու­րեմն այդ ոչ ձիա­վո­րի ա­րա­ծը ոչ ոք չի կա­րող ա­նել և չէր էլ հա­մար­ձակ­վի…
Չէ, շատ ծանր է ե­ղել մեր ու­սած բե­ռը։ Ճա­նա­պար­հը՝ անմ­շակ։ Հետևող­նե­րը` չա­րա­կամ։ Հա­մակ­րող­նե­րի հա­վա­տը՝ ե­րե­րող։ Եվ ինչ ա­րել ենք, մե­նակ ենք ա­րել, լրիվ մե­նակ, հա­զար տար­վա ճա­նա­պարհ ան­ցա­ծի վս­տա­հու­թյամբ՝ վա­խի ու ցա­վի հերն ա­նի­ծե­լով։ Մա­քուր։ Ո­չինչ չու­նե­նա­լով հի­շո­ղու­թյու­նից, զո­րու­թյու­նից բա­ցի։ Միա­մի՞տ էինք։ Նաև։ Անձ­նա­կա­նից հրա­ժար­վե՞լ էինք։ Եվ այն ա­մե­նից, ին­չը մեզ խան­գա­րում էր, ին­չը կա­րող էր դան­դա­ղեց­նել մեր ըն­թաց­քը, շե­ղել, մո­լո­րեց­նել… Մտա­ծու՞մ էինք` ով է ա­ռաջ­նոր­դը։ Բնավ։ Կար գա­ղա­փա­րի իշ­խա­նու­թյուն, գու­ցե՝ թա­գա­վո­րու­թյուն։ Դրա հրա­մա­նի տակ չմտ­նելն ու­րա­ցում էր։ Ու­զում եմ ա­սել՝ մեր գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը հենց գա­ղա­փարն էր, միայն գա­ղա­փա­րը, ան­քն­նե­լի… մյուս­նե­րը՝ զին­վոր…
Հրա­ժա­րա­կան­նե­րի պա­հանջ չկար, հա­սա­րա­կար­գի տա­պալ­ման կո­չեր չէին հն­չում, միայն ա­զա­տու­թյուն, միայն մաս­նատ­ված Հա­յաս­տան երկ­րի ամ­բող­ջա­ցում, միայն ար­ժա­նա­պա­տիվ ապ­րե­լու ցան­կու­թյուն։ Խա­ղաղ, ան­զեն… ա­ռանց ա­տե­լու­թյան… Մենք գի­տեինք` ուր ենք գնում և ին­չի հա­մար ենք գնում, ա­նո­րո­շը միայն մայ­րա­քա­ղաք Մոսկ­վա­յի վե­րա­բեր­մունքն էր, կար­միր կու­սակ­ցու­թյան բռ­նած դիրքն ու ա­նե­լի­քը, ո­րին բախ­վե­լով փշուր-փշուր ե­ղավ մեր ի­մաս­տուն միամ­տու­թյու­նը, յո­թա­նա­սուն տար­վա մեջ մի կերպ ձևա­վոր­ված մեր հա­վա­տը։
Շա՛տ էինք ու­ժեղ։ Մեզ­նից ու­ժե­ղը չկար։ Դա նույ­նիսկ հարևան 100 տա­րե­կան Մար­տի­րոս պա­պը գի­տեր։ Այդ նա էր, որ մի օր հրա­պա­րա­կից ե­կավ, կանգ­նեց մեր շեն­քի ա­ռաջ ու բա­ռե­րը հա­տիկ-հա­տիկ շա­րեց բա­կում.
-Տեղ չըմ ճա­րալ, թա վեն­նը կե­նամ… Ա­սալն տու գործ չո­նիս, մեծ մար­դըս, քի­նի պա­ռավդ պա­հե, վեր հար­կա­վեր ի­նիս կըն­չը­լա­կա­նընք… Ես էս տա­րի­քում քիչ պեն­չըմ տե­սալ, բայց ստի պեն տե­սած­չըմ… էն յե­րե­նը վկա…
Հայրս էլ էր նույն բանն ա­սում, բայց մի քա­նի բառ ա­վե­լաց­նե­լով.
-Լոխ լա­վա, բայց ես թորք շանտ­ղեն լա­վում ճի­նան­չում, էս գործն ա­ռանց թի­վանգ ա­մալ չի կի­լա­կան…
Տա­րի­նե­րը ցույց տվե­ցին, որ Մար­տի­րոս պա­պի ա­սածն էլ էր ճիշտ, հորս ա­սածն էլ, ու­զում եմ ա­սել` իր ան­կա­խու­թյան ու ամ­բող­ջա­կան Հա­յաս­տա­նի ետևից գնա­ցող­նե­րից յու­րա­քան­չյու­րի ա­սածն էլ ճիշտ դուրս ե­կավ։ Սխալ մե­կը չկա։ Դրա հա­մար մեր շա­րած քա­րը պա­տից չէր պոկ­վում, մնա­ցած աշ­խարհ կոչ­վա­ծը մեզ չէր մե­ղադ­րում, մեր ա­մեն քայ­լը բար­ձունք տա­նող էր։ Սերն էլ՝ ինչ­քան ա­սեք, բո­լո­րին հե­րի­քող։ Չպրծ­նող։ Երկ­րի մի ծայ­րից` մյու­սը։ Մեկն ա­սեր ընդ­դի­մա­դիր եմ, ուղ­ղա­կի կծի­ծա­ղեին, ո­րով­հետև չէին հաս­կա­նա, թե ինչ բան է այդ ընդ­դի­մա­դի­րը…
Հի­մա ա­մեն ին­չից էլ ու­նենք, ա­սում ենք` ինչ մտա­ծում ենք, գրում ենք` ինչ ցան­կա­նում ենք, ինչ սրտ­ներս է ու­զում… հա­մոզ­ված, որ խոս­քի սահ­ման աս­վա­ծը ա­զա­տու­թյան դա­հիճն է, որ ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը չու­նի ար­գե­լե­լու ա­ռա­քե­լու­թյուն… Օ­րի­նա­կի հա­մար, ե­թե Մար­տի­րոս պա­պը ողջ լի­ներ, մի գրամ ան­գամ չեմ կաս­կա­ծում, է­լի կա­սեր՝ մունք հու­րա­նա­յընք պա­կաս… բայց, ե­թե ա­սո­ղը մի­նը չի­լավ, տի­ժեր կի­նի, քե մա­տաղ… շատ տի­ժեր…