[ARM]     [RUS]     [ENG]

ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԻ ԱՍՈՒՄ՝ ՃԻՇՏ ԹԱԳԱՎՈՐ ԸՆՏՐԵՔ...

Ինա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 Հա­րյուր չէ, հա­զար օր էլ անց­նի, ար­ցախ­ցին կուրծ­քը դեմ տված բան կու­նե­նա խո­սե­լու՝ լա­վից, ար­վա­ծից, իր սպա­սա­ծից...

Ռու­բեն պապս ֆրոնտ տե­սած մարդ էր։ Զիլ տե­սակ էր։ Թիկ­նեղ, հա­սա­կով, միշտ էլ կո­կիկ, մեղ­վա­նոց մտ­նե­լիս էլ էր սպի­տա­կա­շո­րը մա­քուր-հար­դու­կած պա­հան­ջում։ Կար­գու­կա­նո­նի մարդ էր, գյու­ղում ու են­թաշր­ջա­նում հարգ­ված։ Տեխ­նի­կում, թե ինչ, բայց ա­սում էր՝ ինձ պես կրթ­վեք, որ մարդ դառ­նաք։ Գյու­ղի ցե­խոտ գործ ա­րած չկար. կի­նո­մե­խա­նիկ էր, շե­նի կլու­բում գյու­ղա­ցի կա­նանց խաթրն առ­նե­լու հա­մար հնդ­կա­կան կի­նո էր մեկ-մեկ ցու­ցադ­րում։ Լե­նի­նի մա­սին ժա­պա­վեն­նե­րի ցու­ցադ­րու­թյանն էլ պուբ­լի­կա հա­վա­քե­լու հա­մար շատ հա­ճախ խո­րա­ման­կում էր՝ ա­ֆի­շա­նե­րին հնդ­կա­կան կի­նո­նե­րի ա­նուն­ներ էր գրում, որ տոմ­սե­րը վա­ճառ­վեն։ Հնդ­կա­կա­նի ան­պար­կեշտ կադ­րե­րի ժա­մա­նակ էլ գլ­խարկն էր օ­բյեկ­տի­վին դնում՝ իբր ա­մոթ է։ Ձեռ­քի հետ էլ գյու­ղի շտապ օգ­նու­թյան մե­քե­նան էր վա­րում։ Մա­կա­նունն այդ­պես էլ Դոխ­տուր մնաց. Բաք­վից թե Աշ­խա­բա­դից հրա­վիր­ված մաս­նա­գե­տի հետ էլ ի՛նչ մա­ղա­րիչ­ներ, ի՛նչ կե­րու­խում…

Սո­վե­տի տա­րի­նե­րին աշ­խարհ էլ էր տե­սել՝ ա­մե­նա­թանկ ա­ռող­ջա­րան­նե­րում է ե­ղել, տա­տի­կիս չէր տա­նում, մար­դը գնում էր ող­նա­շա­րի ա­ղե­րը բու­ժե­լու։ Ա­նյա, Դա­շա ու է­լի սի­րու­նա­տես օ­տա­րու­հի­նե­րի մի քա­նի լու­սան­կար­ներ ա­սես դիտ­մամբ պա­հում էր։ Աստ­ված չա­ներ, թե տա­տի­կիս աչ­քով ընկ­նեին, իս­կա­կան պա­տե­րազմ էր, երևի ՝ հա­րյուր-հա­զա­րե­րորդ ան­գամ։ Այդ պատ­ճա­ռով էլ մահ­ճա­կա­լի տակ դր­ված փայ­տե, կող­պե­քը միշտ ճա­կա­տին, մեծ արկ­ղում էր պա­հում։ Դե արկղն էլ, մի­ջինն էլ մի ու­րիշ պատ­մու­թյուն է։ Ու­զում եմ ա­սել՝ իմ այդ աչ­քա­բաց պապս լեզ­վա­պա­շա­րի հա­մար­ձա­կու­թյան խն­դիր եր­բեք չի ու­նե­ցել։ Թե որևէ մե­կի հերն ա­նի­ծե­լու լի­ներ, կանգ չէր առ­նի։ Բայց ա­րի ու տես, մի բան կար, որ խեղ­ճաց­նում էր մար­դուս. Հան­կարծ ղե­կա­վա­րի հաս­ցեին մի բառ, ա­նունն ան­գամ շշու­կով… Չէր կա­րե­լի և վերջ։ Մեծ Սո­վե­տի ղե­կա­վա­րի չէ, նույ­նիսկ գյուղ­սո­վե­տի նա­խա­գա­հի, նույ­նիսկ ձի նա­լած ձիու ոտ­նա­ձայ­նե­րով իր շառ այցն ազ­դա­րա­րող ղու­րուղ­չու հաս­ցեին մտ­քում հայ­հո­յա­ծի մեջ էլ զգու­շա­վոր պի­տի լի­ներ մար­դը։ Ղե­կա­վա­րի պաշ­տա­մունք եմ ա­սել է՛…
Ի՛նչ ժա­մա­նակ­ներ էին։ Այ­ծա­մի­րուք մե­կի բա­վա­կա­նին մեծ նկար կար մեր տա­նը, ա­վե­լի դեղ­նո­տած, աչ­քիս ա­վե­լի հին էր, քան մի դա­րակ վերև, ար­դեն ոչ սո­վո­րա­կան, այլև չե­խա­կան սպաս­քի տակ ե­րես­նի­վայր փռ­ված քա­չա­լի դի­ման­կարն էր, գլուխն էլ լա­քո­տած։ Փոքր էի, ով­քեր էին, ին­չու էին մեր տա­նը, բան չէի հաս­կա­նում։ Իսկ ե­թե տնե­ցիք խնամ­քով էին պա­հում, ին­չու սպաս­քի դա­րակ­նե­րի տակ… Հե­տո հաս­կա­ցա՝ ղե­կա­վա­րի նկար պա­հե­լը այն ժա­մա­նակ մեծ հպար­տու­թյուն էր, շար­քա­յին քա­ղա­քա­ցու սր­բա­զան պարտք գու­ցե։ Միա­հե­ծան իշ­խա­նու­թյու­նը կորց­նե­լու վա­խից էր, թե՝ ինչ, դա­ժան պա­տիժ չէ, մա­հա­պա­տիժ էր սահ­ման­ված խոր­հր­դա­յին այն քա­ղա­քա­ցու հա­մար, ով իր տե­ղը հան­գիստ չէր նս­տում։ Տղա ես՝ լե­զու թր­ջեիր, պա­տերն էլ ա­կանջ­ներ ու­նեին։ Թե­պետ կար­ծում եմ, մար­դը ա­ռիթ­ներ շատ է ու­նե­ցել։ Թա­գա­վորն ապ­րած կե­նա…

Հի­մա ժա­մա­նակ­նե­րը փոխ­վել են, քա­ղա­քա­ցին հա­մար­ձակ է դար­ձել։ Հա­մար­ձակ չէ է՝ մե­ծից փոքր քա­ղա­քա­գետ-դի­վա­նա­գետ են դար­ձել։ Նա­խա­գահ ընտ­րե­լու ժա­մա­նակ­ներն էլ թե մո­տե­նում են, պատշ­գամ­բից պատշ­գամբ էլ են ձայ­նե­րը գլուխ­նե­րը գցած թեկ­նա­ծու քն­նար­կում, բա­նա­վի­ճում, քն­նա­դա­տում, այս­պես ա­սած՝ ա­մենքն ի­րենց թա­գա­վո­րա­ցուն հաս­տա­տած՝ գի­շե­րե­լու գնում։ Ինչ ժա­մա­նակ­ներ են է՛…Ան­ձի պաշ­տա­մուն­քը վա­ղուց ոտ­նա­տակ տված է։ Քա­ղա­քա­ցին հան­գիստ կա­րող է ա­սել` թա­գա­վորն ապ­րած կե­նա՝ տեղդ ծուխ է, վեր կաց այն կողմ նս­տիր։ Վեր­ջինս էլ ժա­մա­նա­կա­կից մահ­կա­նա­ցուին է ա­սում՝ ե­կեք մի պայ­մա­նի նս­տենք։ Աչք­ներս ջուր չկտ­րեց ընտ­րա­ծիս խոսքն ու գոր­ծը ի­րար կող­քի դնե­լու հա­մար։ Գյու­ղե­րում` է՜լ ջրագ­ծեր, է՜լ աս­ֆալ­տա­պա­տում… Գյուղս էլ է շու­տով մշ­տա­կան ջուր ու­նե­նա­լու, հա­զար տար­վա քա­րու­քանդ ճա­նա­պար­հին էլ աս­ֆալտ են փռե­լու, որ գյու­ղա­ցու ոտ­քը ցե­խին չդիպ­չի։ Պապս վեր կե­նար տե­ղից-տես­ներ՝ ե­րա­նե­լի ժա­մա­նա­կը որն է։ Հա­րյուր օ­րը համ շատ է, համ՝ քիչ։ Մի հա­զարն էլ որ անց­նի, մի բան այն չլի­նի, մար­դը կաշ­կան­դող բան չու­նի, կկանգ­նի, կա­սի՝ թա­գա­վորն ապ­րած կե­նա, դա լավ չէ, սա է լա­վը, դա չենք ու­զում, սա ենք ու­զում։ Ու­զում եմ ա­սել՝ ես ժա­մա­նա­կին էի ա­սում՝ ճիշտ թա­գա­վոր ընտ­րեք…