Logo
Print this page

ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Նորեկ Գասպարյան

 Դե, հի­մա ես չա­սեմ, մեկ ու­րիշն է ա­սե­լու։ Մի հե­տաք­րք­րա­սեր հաս­տատ գտն­վե­լու է։ Եվ այդ մեկ ու­րի­շին էլ անձ­նա­կա­նից բա­ցի ո­չինչ չի հե­տաք­րք­րե­լու։

Թե­պետ կա­րե­լի է ո­չինչ էլ չա­սել, ուղ­ղա­կի այն տպա­վո­րու­թյու­նը ստեղ­ծել, որ ո­չինչ չես տես­նում, ոչ մի ձայն ա­կան­ջիդ չի հաս­նում, ոչ մե­կը չի բա­րե­հա­ճում քեզ հետ բառ փո­խա­նա­կել, որ դու ա­մեն ին­չից հե­ռու մարդ ես և աշ­խար­հի հետ մտեր­մա­նա­լու փոր­ձեր չես ա­րել ու չես էլ ա­նե­լու։
Բայց, ինչ­քան մտա­ծում եմ, դա ինձ չի վե­րա­բե­րում, ես այդ­պես չեմ կա­րող և, ե­թե կու­զեք, դրա ի­րա­վունքն էլ չու­նեմ։ Ինձ նույ­նիսկ կա­րող են մե­ղադ­րել լռե­լու հա­մար։ Կա­սեն՝ մտա­վո­րա­կան մարդ ես, դու որ չխո­սես, ո՞վ պի­տի խո­սի, ո՞վ պի­տի բա­ցի մեր աչ­քե­րը, ցույց տա ճշ­տի ու սխա­լի տե­ղը, կա­սեն բա­ցատ­րի?՝ բան հաս­կա­նանք։
Դրա հա­մար եմ ա­սում՝ որ կող­մից էլ մո­տե­նա­լու լի­նեք, ճիշտն է­լի իմ խո­սելն է, բնա­կա­նա­բար, ա­ռանց մեծ գաղտ­նիք­ներ բա­ցա­հայ­տե­լու, քա­ղա­քա­կան հար­ցե­րի մեջ մտ­նե­լու։ Ու­զում եմ ա­սել, օ­րի­նա­կի հա­մար, պո­լի­տիկ­ներն ի­րենց գոր­ծով, ես՝ իմ։ Ես ոչ մե­կի գոր­ծին խառն­վե­լու ո՜չ մտադ­րու­թյուն ու­նեմ, ո՜չ էլ ցան­կու­թյուն։ Խառն­վե­ցի, ա­սե­լիքս էլ կմո­ռա­նամ, ա­նե­լիքս էլ, ուղ­ղա­կի ո­չինչ չեմ հասց­նի, կդառ­նամ ա­մեն տե­ղից ու­շա­ցող մե­կը։ Է­լի օ­րի­նա­կի հա­մար եմ ա­սում, ե­թե փոր­ձեմ հա­մո­զել, որ կկա­րո­ղա­նամ Ազ­գա­յին ժո­ղո­վում կար­գին, տե­ղը-տե­ղին գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լել, սուտ կլի­նի՝ մեկ, և երկ­րորդ, ինձ հա­վա­տա­ցող էլ չի լի­նի։ Իսկ ա­վե­լի հա­մար­ձակ­նե­րը կա­սեն՝ Ազ­գա­յին ժո­ղո­վը որ­տե՛ղ, դո՛ւ որ­տեղ… Եվ, կար­ծում եմ, ճիշտ էլ կա­նեն…
Կամ՝ լրագ­րո­ղի իմ հա­րյուր տար­վա փորձն ու տե­սո­ղու­թյու­նը, հո­տա­ռու­թյունն էլ, մի կողմ դրած, մտ­նեմ դպ­րոց ու հայ­տա­րա­րեմ, որ ե­կել եմ հան­րակր­թու­թյան բնա­գա­վա­ռում հե­ղա­փո­խու­թյուն ա­նե­լու, ո­րով­հետև ա­մեն ինչ հին է, կրկն­ված ու ձանձ­րա­լի, ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րից էլ հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րե­րով հե­ռու… Հե­տո էլ մեր հա­զար տար­վա ու­սու­ցիչ­նե­րը գան ու ինձ փոր­ձեն ծա­նո­թաց­նել ժա­մա­նա­կա­կից լրագ­րու­թյան նր­բու­թյուն­նե­րին ու էու­թյա­նը։
Ո՞վ կա­սի, որ տխուր չէ, որ նման բան հնա­րա­վոր չէ… որ ա­սածս ի­րա­կա­նու­թյա­նը բա­ցար­ձա­կա­պես չի հա­մա­պա­տաս­խա­նում… որ ես սուտ-սուտ բա­ներ եմ ա­սում։ Մարդն ուղ­ղա­կի ա­զատ է իր ընտ­րու­թյան մեջ, մի քա­նի տա­րի կա­րող է ու­սուց­չու­թյուն ա­նել, մի քա­նի տա­րի պատ­գա­մա­վո­րու­թյուն, հե­տո լրագ­րո­ղու­թյուն, նո­րից ու­սուց­չու­թյուն՝ կյան­քի վերջ­նա­մասն պար­տա­դիր անց­կաց­նե­լով պոե­զիա­յի և ար­ձա­կի ան­ծայ­րա­ծիր տա­րածք­նե­րում՝ չմո­ռա­նա­լով նաև հու­շագ­րու­թյունն ան­ցած խո­րա­խոր­հուրդ ու մե­ծա­րան­քի ար­ժա­նի ճա­նա­պար­հի մա­սին։
Ինձ, թվում է, չեք հա­կա­ճա­ռի, ե­թե ա­սեմ, որ մենք փո­փո­խու­թյուն­նե­րից շատ ենք վա­խե­նում։ Օ­րի­նա­կի հա­մար հա­մոզ­ված ենք, որ լե­ռան գա­գաթ տա­նող ճա­նա­պար­հը միայն մե­կը կա­րող է լի­նել և երկ­րոր­դի մա­սին մտա­ծելն ան­գամ խո­խա­յու­թյուն է, որ ավան­դու­թյուն­նե­րի ոտ­նա­հա­րում է նո­րին մե­ծու­թյուն հա­մայն­քի զո­րա­վոր կար­ծի­քը հաշ­վի չառ­նե­լը որ ինք­նաժխ­տում է դա­րե­րի ա­մե­նա­խոր­քե­րից ե­կած պատ­մու­թյուն­նե­րի փո­շին մաք­րե­լը… Նույ­նիսկ մի ծխա­պատ տե­ղը փո­խե­լը մեզ­նից ընդ­գծ­ված հա­մար­ձա­կու­թյուն ու քա­ջու­թյուն է պա­հան­ջում… Եվ դառ­նում է պար­տա­դիր նույն դու­ռը բա­ցել-փա­կե­լը… նախ­նի­նե­րին գո­վեր­գե­լը… Այդ­պես տուն ենք կա­ռու­ցում, ճա­նա­պարհ շի­նում, այ­գի մշա­կում… տպագ­րում գր­քեր... Այն տպա­վո­րու­թյունն է, որ մի 200-300 տա­րի ա­ռաջ աշ­խար­հի ա­մե­նահ­զոր եր­կի­րը մենք ենք ու­նե­ցել, մի բա­ռով՝ գեր­տե­րու­թյուն։ Մեր ա­ռաջ են բո­լո­րը խո­նարհ­վել, և ե­թե մե­ծա­րել են, միայն ու միայն մեզ… Չէ, իս­կա­պես, մի տե­սակ լավ չի ստաց­վում, ես ներ­կա­յի ու ան­ցյա­լի ա­րան­քում, ինչ-որ մամ­ռա­կա­լած հա­կա­սու­թյուն եմ տես­նում, մի ան­հաս­կա­նա­լի կեն­ցաղ՝ զար­դար­ված պե­ծին-պե­ծին տվող խա­ղա­լիք­նե­րով… Եվ ա­մենևին էլ չենք մտա­ծում, որ այդ­պես կա­րող ենք կորց­նել մեր ու­նե­ցա­ծը, այն ա­մենն, ինչ օգ­նել է մեզ կռիվ տա­լով լի­նել, չե­րե­րալ ժա­մա­նա­կի մա­տու­ցած փոր­ձու­թյուն­նե­րի ա­ռաջ, չվա­խե­նալ զարկ­վե­լուց… Կար­ծում եմ կհա­մա­ձայ­նեք, ե­թե ա­սեմ, որ ինչ-որ բան փո­խե­լը չի նշա­նա­կում ե­ղա­ծը ժխ­տել կամ ու­նե­ցա­ծից հրա­ժար­վել։ Ընդ­հա­կա­ռա­կը, դա հաս­տա­տում է ան­ցա­ծը։ Ես շա­րու­նա­կու­թյան ա­վե­լի կա­տա­րյալ ձև չգի­տեմ և, հա­մոզ­ված եմ, չկա։ Ե­թե դուք գի­տեք՝ հայտ­նեք տե­ղը, ա­սեք՝ ի­մա­նանք։ 

Խոսքս, բնա­կա­նա­բար, ձևա­կա­նու­թյուն­նե­րի մա­սին չէ։ Վա­ղուց ենք հա­մոզ­վել, որ ա­մեն մի ինք­նան­պա­տակ քայլ ի­րա­կա­նու­թյան ամ­բող­ջա­կան ըն­կալ­ման կո­րուստ է, ինք­նագ­նա­հա­տա­կա­նի բա­ցա­կա­յու­թյուն։ Գեր­ժա­մա­նա­կա­կից երևա­լու, օ­տա­րին կապ­կե­լու, գե­նե­տիկ գաղտ­նագ­րե­րից հրա­ժար­վե­լու տենդն ուղ­ղա­կի զա­վեշ­տա­լի է, նաև՝ ան­բա­ցատ­րե­լի ա­նի­մաստ…
Փոր­ձե՞լ եք հաս­կա­նալ բրի­տա­նա­ցու, ֆրան­սիա­ցու, գեր­մա­նա­ցու կամ իս­պա­նա­ցու հա­ջո­ղու­թյան, ին­չո՞ւ չէ, գե­ղեց­կու­թյան գաղտ­նի­քը։ Ես փոր­ձել եմ և հաս­կա­ցել, որ ոչ մի գաղտ­նիք էլ չկա, նրանք պար­զա­պես եր­բեք ոչ մե­կին նման­վե­լու ցան­կու­թյուն չեն ու­նե­ցել և միշտ էլ մտա­ծել են երկ­րորդ, մեկ-մեկ էլ եր­րորդ ճա­նա­պար­հի մա­սին…

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.