[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԸ կամ ճիշտն ու սխա­լը

ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Էն գլ­խից ա­սեմ, որ գրե­լուց զզ­վե­լի բան չկա աշ­խար­հի ե­րե­սին։ Էլ չեմ ա­սում, որ գրե­լա­ցա­վով տա­ռա­պող­նե­րին ոչ մի ժա­մա­նա­կաշր­ջա­նում, ոչ մի երկ­րում չեն կա­րո­ղա­ցել ու չեն կա­րո­ղա­նում բու­ժել։ Դա ուղ­ղա­կի հնա­րա­վոր չէ։ Գոր­ծը բար­դա­նում է նաև նրա­նով, որ նման հի­վան­դու­թյուն­նե­րից ոչ մե­կը մինչև օրս բուժ­վե­լու, այդ սպա­նող վի­ճա­կից դուրս գա­լու ցան­կու­թյուն չի հայտ­նել։ Եվ այս ա­ռու­մով նո­րու­թյան սպա­սե­լը պար­զա­պես միամ­տու­թյուն է։ Ընդ­հա­կա­ռա­կը, դրանց շար­քե­րը գնա­լով մե­ծա­նում են, կա­յա­նում, դառ­նում ա­վե­լի ու ա­վե­լի ան­կա­ռա­վա­րե­լի, բնա­կա­նա­բար, վտան­գա­վոր։ Բայց ա­ղե­տը գրե­լու խե­լա­հեղ ցան­կու­թյան մեջ չէ, ա­ղե­տը ՙինչ՚-ն է։ Ա­զա­տու­թյուն է, եղ­բայր։ Ինչ ու­զում ես գրիր, որ­տեղ ու­զում ես տպագ­րիր ա­րա­րած գո­հար­ներդ և լու­սա­վո­րիր խա­վա­րի մեջ տա­ռա­պող ժո­ղովր­դիդ, դուրս եկ եվ­րո­պա­կան տա­րածք­ներ, այն­տե­ղից հա­սիր ա­մե­րի­կա­ներ, հե­տո նո­րից քեզ գցիր Հա­յաս­տան, հե­տո…ու­զում եմ ա­սել՝ խան­գա­րող չկա, գաղտ­նիք չկա, դու ես, քո գրի­չը, ա­վե­լի ճիշտ` իբր դու ես քո տե­րը…իբր ինչ ա­նում ես հա­նուն քո հայ­րե­նի­քի ես ա­նում, հա­նուն քո սի­րե­լի ժո­ղովր­դի, հա­նուն քո այն­քան սի­րե­լի երկ­րի ա­պա­գա­յի…Կա­սեի՝ վատ չէ հն­չում, ոգևո­րիչ ե­րանգ­նե­րի պա­կաս էլ չկա։ 

Ինձ վա­խեց­նում են հատ­կա­պես սոց­ցան­ցե­րը հե­ղե­ղած գրա­ռում­նե­րը, ե­լույթ­ներն ու մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը։ Թաքց­րած ոչ մի տա­րածք, պա­տաս­խա­նատ­վու­թյան ոչ մի դրսևո­րում, ա­մեն ինչ բո­լո­րի աչ­քի ա­ռաջ է, ա­մեն բան կա­րե­լի է քն­նարկ­ման դնել, ա­մեն ինչ կա­րե­լի է ա­զա­տո­րեն ցու­ցադ­րել, խո­սել բո­լո­րի հաս­ցեին, կեղ­տո­տել ա­մեն ինչ, մե­ղադ­րել ամ­բողջ ժո­ղովր­դին։

Բո­լորն էլ լրագ­րող են, պար­տա­դիր ինչ-որ լրատ­վա­մի­ջոց են ներ­կա­յաց­նում։ Այն­քան շատ են, որ մի տե­սակ չես էլ կա­րո­ղա­նում հա­վա­տալ, թե­պետ ան­վս­տահ ու երկ­չոտ մե­կը չկա նրանց մեջ։ Գրո­հում են, պա­շա­րում են շեն­քեր, մե­քե­նա­ներն ու մարդ­կանց, քա­ղաք­ներ ու շե­ներ են գրա­վում, նկա­րա­հա­նում են հե­ռա­խո­սով, տե­սախ­ցի­կով, լու­սան­կար­չա­կան ծա­նոթ ու ան­ծա­նոթ սար­քե­րով։ Նպա­տա­կաս­լաց են հատ­կա­պես փափ­կա­սուն տիկ­նայք։ Նրան­ցից, օ­րի­նա­կի հա­մար, փր­կու­թյուն չկա, ա­վե­լի ճիշտ ոչ մե­կին դեռևս չի հա­ջող­վել փրկ­վել։ Նրանց լե­զուն էլ է ու­րիշ, ոճն էլ, պահ­ված­քը, տի­րա­պե­տում են մի քա­նի լեզ­վի և այդ, մի քա­նի լե­զուն ի­րար խառ­նած, հար­ցե­րի տես­քով մա­տու­ցում պա­տանդ վերց­րա­ծին։ Փոր­ձիր չպա­տաս­խա­նել միան­գա­մից մի քա­նի­սի կող­մից քեզ մո­տե­ցող հար­ցե­րին։ Չի լի­նի, ե­թե, ի­հար­կե, ու­զում ես ողջ և ա­ռողջ վե­րա­դառ­նալ տուն։ Չա­սե՞ս, որ, իս­կա­պես, հե­րո­սա­կան աշ­խա­տանք են կա­տա­րում մեր գր­չա­կից ըն­կեր­նե­րը՝ անձրևի ու ձյան տակ, ամ­ռան խա­շո­ցին, լի­քը հրա­պա­րակ­նե­րում, փայ­լփ­լուն աշ­խա­տա­սե­նյակ­նե­րում ու ան­շուք շեն­քե­րում։ Ա­մե­նուր նրանք են, գի­շեր-ցե­րեկ, մե­քե­նա­յով ու ա­ռանց, դռ­նե­րի ու դար­պաս­նե­րի ա­ռաջ…Եվ ա­մե­նա­կարևո­րը, հայ­տն­վում են անս­պա­սե­լի ու անս­պա­սե­լի էլ հե­ռա­նում…Հե­տա­խու­զա­կան ոչ մի ծա­ռա­յու­թյուն չի կա­րող նա­խօ­րոք հս­տակ պար­զել նրանց գտն­վե­լու վայ­րը, ընտ­րած թի­րախ­նե­րի տե­ղը և, ա­մե­նամ­տա­հո­գի­չը, ոչ մե­կը չի կա­րող գլուխ հա­նել նրանց ակն­թար­թո­րեն մշա­կած ծրագ­րե­րից ու կա­յաց­րած ո­րո­շում­նե­րից։ ՙԼրագ­րո­ղա­կան է­թի­կա՚ սո­վա­ծի հո­ղաթմ­բի տեղն էլ ան­հայտ է վա­ղուց։ Այն­պես որ, ա­մեն ինչ էլ մեր ու­զա­ծով է։ Մե­կի մա­սին մի քա­նի ան­գամ ընդ­գծ­ված, բազ­մա­լե­զու բա­ռամ­թեր­քով մի եր­կու հայ­հո­յա­խառն բան ես գրում, դառ­նում է բա­րե­կամդ, հա­րա­զա­տի նման մե­կը։ Էլ պաշ­տո­նի ա­ռա­ջար­կու­թյուն, էլ աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցում, էլ կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լա­վում, էլ…մի խոս­քով` հա­զար ու մի չք­նաղ բան` ժա­մա­նա­կի ո­գուն հա­մա­պա­տաս­խան։ Բա ո~նց, ախ­պերս, էդ լավ ապ­րե­լը, որ ա­սում են, մի քա­նի հո­գու հա­մար չէ միայն…Վեր­ջա­պես գրի­չը պետք է գնա­հատ­վի, գր­չից պի­տի վա­խե­նան, գրի­չը պի­տի դառ­նա եր­կր­պա­գու­թյան ար­ժան… Հա­մա­ձայն չեք, ա­սեք, որ հա­մա­ձայն չեք…
Թե չէ հա­րյուր տար­վա լրագ­րող ու­նենք, տե­ղը ի­մա­ցող չկա։ Իր հա­մար հան­գիստ ապ­րում է։ Ինչ գրել և գրում է, ցա­վով է գրում, չի չա­րա­խան­դում, պատ­վեր չի կա­տա­րում, գրում է խղ­ճով՝ մտա­ծե­լով, որ գո­նե մեկն ու մե­կը կար­դա­լու է գրա­ծը։ Ոչ իշ­խա­նա­մետ է, ոչ՝ ընդ­դի­մա­դիր։ Ա­սում է` գործս պե­տու­թյան հետ է, ես պե­տու­թյան մարդ եմ։ Նրա ծա­ռան էլ եմ ես, տերն էլ։ Ինչ մնում է լրագ­րու­թյա­նը, ընդ­հան­րա­պես, գրե­լուն, հա­մո­զում է, որ այդ գոր­ծում հին ու նոր չի լի­նում։ Ե­թե մտա­ծում են, որ հայ­հո­յան­քը, չմ­շակ­ված տո­ղը, սուտ կա­ռու­ցած տե­ղե­կատ­վու­թյու­նը և է­ժան ինք­նա­գո­վազ­դը լրագ­րու­թյան ժա­մա­նա­կա­կից դրսևո­րում­ներ են, ես այդ խա­ղից դուրս եմ, ես նման տա­րածք­նե­րում չկամ, ես ո­չինչ չեմ հաս­կա­նում, և մինչև հի­մա ինչ ա­րել եմ, մեղմ ա­սած, սխալ եմ ա­րել։
Մար­դը չա­սի՞, որ չի կա­րե­լի ա­մեն ին­չի մա­սին գրել, որ ա­մեն ինչ չէ, որ պետք է դնել հան­րա­յին քն­նարկ­ման, որ ժո­ղո­վուր­դը միշտ չէ ճիշտ, որ ժո­ղովր­դին տե­ղից շար­ժո­ղը, է­լի մարդն է, ան­հա­տը, որ անձ­նա­կա­նի տա­րածք­նե­րում լրագ­րու­թյամբ զբաղ­վել, կոր­ծա­նա­րար բան է, ան­թույ­լատ­րե­լի բան…
Եվ, պարզ­վում է, որ այդ հա­զար տար­վա լրագ­րո­ղը մո­լոր­վել է, ա­սում է՝ չգի­տեմ ճիշտ եմ ապ­րել, թե՝ սխալ, այս­պես է ա­սում, ո­րով­հետև, պատ­կե­րաց­նու՞մ եք, չգի­տի ճիշ­տը որն է, սխա­լը՝ ո­րը…