[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ՋՈՒՐ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Վեր­ջերս հա­ճախ եմ ինքս ինձ հարց­նում՝ չե՞մ ու­շա­ցել...և պա­տաս­խանս՝ հնա­րա­վոր է... չնա­յած դա էլ նշա­նա­կու­թյուն չու­նի... ու­շա­նա՞լ... ին­չի՞ց... ու­շա­նալ որ­տե­ղի՞ց... ան­բո­վան­դակ զգա­ցո­ղու­թյուն է... չէ՞ որ, մեծ հաշ­վով, մեզ ոչ մի տեղ, ոչ մե­կը չի սպա­սում, և ոչ ոք չի ա­սել, որ ե­կել է ՏԱ­ՊԱ­ՆԸ վե­րա­նո­րո­գե­լու կամ նոր տա­պան կա­ռու­ցե­լու ժա­մա­նա­կը, որ կոր­ծա­նա­րա­րն ա­մենևին էլ ՄԵԾ ջու­րը չէ... մտա­ծե՞լ եք... ՄԵԾ ջու­րը փր­կու­թյուն է, ինչ­պես այն ժա­մա­նակ... սա­կայն ինչ-որ ան­տե­սա­նե­լի, ան­ճա­նա­չե­լի բա­ցիլ մեր էն մյուս աշ­խար­հից տա­պա­նի մեջ թաքն­ված ե­կել, տա­րած­վել է լեռ­նա­լան­ջե­րին, տա­փաս­տան­նե­րում, դաշ­տե­րում, այ­գի­նե­րում ու ճա­նա­պարհ­նե­րին... փր­կու­թյան դու­ռը բա­ցող չի լի­նե­լու, ՏԵ­ՐԸ մեզ­նից հրա­ժար­վե­լու է... Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև մենք նրան վա­ղուց ենք թո­ղել մե­նակ իր տիե­զե­րա­կան տա­րածք­նե­րում, մեր տա­նը, մեր բա­կում, փո­ղո­ցում, մեր ցն­ծու­թյան մեջ, ո­րով­հետև մենք հրա­ժար­վել ենք ապ­րել... բայց ե­ղավ մի պահ, երբ հաս­կա­ցա, որ, կար­ծես, ու­զում եմ ապ­րել և դա իմ տար­բե­րու­թյունն էր մյուս­նե­րից, դա իմ ա­ռա­վե­լու­թյունն էր... հի­մա է, որ է­լի չգի­տեմ՝ ինչ եմ ա­նե­լու, և ծանր է շն­չե­լը, քայ­լե­լը, ժպ­տա­լը... հի­մա ես չեմ ու­զում վե­րա­դառ­նալ այն­տեղ, որ­տեղ մի ժա­մա­նակ ապ­րել եմ, որ­տե­ղից ե­կել եմ... հի­մա եմ հաս­կա­ցել, որ ԽԱՉ­ՎԵ­ԼԸ ԹԱ­ԳԱԴ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ Է ...

... դի­մա­ցա, երբ լքե­ցին ինձ, հաղ­թա­հա­րե­ցի, երբ ակ­նար­կե­ցին, որ ոչ մե­կին պետք չեմ, բայց տխ­րե­ցի, երբ սկ­սե­ցին գայ­թել, մե­ղան­չել, ա­նընդ­հատ տա­նուլ տալ ինձ լքող­ներն ու ինձ­նից հրա­ժար­վող­նե­րը... և ա­մենևին էլ չբերկ­րե­ցի, երբ խոս­տո­վա­նե­ցին, որ ճա­նա­պարհն ա­ռանց ինձ ա­նան­ցա­նե­լի է, եր­կին­քը՝ տա­տաս­կոտ... և ա­սա­ցի, որ ա­ճա­պա­րել պետք չէ, ո­րով­հետև ոչ մե­կը ոչ մի տե­ղից չի ու­շա­նում, ո­րով­հետև ժա­մա­նա­կը հա­ճախ կանգ է առ­նում հան­գս­տա­նա­լու... որ­պես­զի տեղ հաս­նեն ետ մնա­ցած­նե­րը և հաս­կա­նան, որ պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ ա­մե­նա­հեշտ բա­նը ապ­րելն է...

Հե­տո՞... չգի­տեմ։ Ան­սահ­ման, ան­ծա­վալ ա­նո­րո­շու­թյուն է... օ­րը չի ամ­բող­ջա­նում, օ­րը մնում է կի­սատ, չձևա­վոր­ված, չբեր... ՀԵ­ՏՈ-ի մեջ օ­րը վախ­ճան­վում է... Խոս­տո­վա­նեմ՝ ես հե­րոս չեմ, ան­վերջ հաղ­թա­հա­րու­մը իմ տե­սա­կի մեջ տե­ղա­վոր­վե­լու մտադ­րու­թյուն եր­բեք չի ու­նե­ցել և կաս­կա­ծում եմ, որ երբևէ ու­նե­նա­լու է... ես սկ­սել եմ վա­խե­նալ կո­րուստ­նե­րից, ա­նընդ­հատ կորց­նե­լուց, զրկ­վե­լուց... հե­տո՞... ինչ էլ լի­նի, չվե­րա­դառ­նալ, չդա­վա­ճա­նել, չհ­րա­ժար­վել ու­նե­ցա­ծից... շնորհ­վա­ծից... չս­պա­սել վաղ­վան, սին գո­վեր­գու­թյան, սուտ փր­կիչ­նե­րի... ինձ ըն­դա­մե­նը մի օր է պետք... եր­կն­քից վեր և մտա­ծել, որ ա­մե­նա­դյու­րին բա­նն աշ­խար­հիս ե­րե­սին մեռ­նելն է... դա մի տե­սակ նույ­նիսկ տղա­մարդ­կա­յին էլ չէ...
Մարդն, ինչ­պես հա­զար տա­րի ա­ռաջ, այ­սօր էլ ծն­վում, մա­հա­նում է։ Ուղ­ղա­կի մե­կը հասց­նում է այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ա­րան­քում ինչ-որ բան տե­ղադ­րել, մյու­սը չի հասց­նում, մե­կը ինք­նաս­պա­նու­թյուն է գոր­ծում, մյու­սը գն­դա­կա­հար­վում է, մեկ ու­րիշն էլ, իբր ապ­րում է մինչև խոր ծե­րու­թյուն։ Ա­հա ե­ղած-չե­ղա­ծը, ու­զում ես ըն­դու­նիր, չես ու­զում մի ըն­դու­նիր։ Ա­վե­լին ա­սեմ, մար­դը նույն սրի­կան է, նույն մեղ­սա­գոր­ծը, մե­կը մար­մինն է վա­ճառ­քի հա­նում, մյու­սը՝ հո­գին, ինչ­պես ա­սում են, ա­մեն ինչ հան­վում է շու­կա, ա­մեն բան են­թա­կա է վա­ճառ­քի։ Գու­ցե դա­ժան բան եմ ա­սում, բայց մարդն, իս­կա­պես, ար­ժան չէ սի­րո, մարդն իր ա­րար­ման օ­րից դուրս է այս հե­քիա­թա­յին, մաք­րա­մա­քուր, ան­դի­մակ տա­րածք­նե­րից։ Մարդն ապ­րել է, ապ­րում է և ապ­րե­լու է հա­մայն­քի, ամ­բո­խի, խմ­բի, կու­սակ­ցու­թյան չգր­ված, բայց պար­տա­դիր, հա­զա­րա­մյակ­նե­րով չփո­փոխ­ված ար­ժե­հա­մա­կար­գով... Իր ԵՍ-ը փնտ­րո­ղը միշտ էլ դա­տա­պարտ­վել է մահ­վան՝ չհասց­նե­լով հե­րո­սա­նալ, չհասց­նե­լով հմայ­վել իր գտա­ծո­յի մե­ծու­թյամբ ու շքե­ղու­թյամբ...
Միա­միտ­նե­րն աշ­խար­հը փո­խե­լու մա­սին են մտա­ծում։ Մարդ ա­րար­ա՞ծը դա պի­տի ա­նի, հան­ճա­րեղ զո­րա­վար­նե­՞րը, գո՞ւ­ցե հան­ճա­րեղ պոետ­նե՞­րը կամ հան­ճա­րեղ խե­լա­գար­նե­՞րը... հա՞... փի­լի­սո­փա­նե­՞րը... զե՞ն­քը... բա­նաս­տեղ­ծու­թյո՞ւ­նը... քան­դա՞­կը... գի՞ր­քը... ե՞ս... ծի­ծա­ղե­լի է... գո­նե ինքս ինձ կա­րո՞ղ եմ փո­խել... ու՞մ է մինչև հի­մա հա­ջող­վել...
Իսկ մահ­վան մա­սին մտա­ծե­լն իմ ա­մե­նօ­րյա զվար­ճա­լի զբաղ­մունքն է։ Այդ ան­տե­րն ինձ հան­գիստ թող­նե­լու մտադ­րու­թյուն եր­բեք էլ չի ու­նե­ցել։ Ես, կա­րե­լի է ա­սել, ստիպ­ված նրա հետ կար­գին, շատ կար­գին ըն­կե­րու­թյուն եմ ա­նում։ Ըն­կե­րու­թյուն ա­նե­լու ո­րո­շումս էլ կա­յաց­րել եմ, երբ հաս­կա­ցել եմ, որ նա իմ հան­դեպ ան­տար­բեր չէ, նույ­նիսկ սի­րում է, ա­մե­նուր հետևում է ինձ, խան­դում էլ է, վի­ճում, իբր խռո­վում, վի­րա­վոր­վում իմ ան­տար­բե­րու­թյու­նից։ Ես էլ բռ­նե­ցի ու այդ հա­րա­բե­րու­թյուն­ները վե­րա­ծե­ցի ըն­կե­րու­թյան, ո­րը, պետք է խոս­տո­վա­նել, բա­վա­կա­նին ազ­նիվ է ու ան­կեղծ, ինչ-որ տեղ՝ ջերմ ու ան­բռ­նազ­բոս, հե­ռու պաշ­տո­նա­կան ձևա­չա­փից ու պա­հանջ­նե­րից։ Թվում է՝ նա մի օր կձանձ­րա­նա այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րից և հան­գիստ կթող­նի ինձ, այ­սինքն՝ կգ­նա մեկ ու­րի­շի հո­գին հա­նե­լու, ու­րի­շին ըն­կե­րա­նա­լու՝ մո­ռա­նա­լով, որ աշ­խար­հի ե­րե­սին մի օր ինձ նման ըն­կեր է ու­նե­ցել։ Իսկ երբ հի­շի էլ, ես կլի­նեմ հե­ռու-հե­ռու՛ և շա՛տ, անն­կա­րագ­րե­լի ծեր, և ինձ ուղ­ղա­կի հա­ճույք կպատ­ճա­ռի նրա վե­րա­դար­ձը...
Մի կարևոր բան էլ, հե­ռա­նա­լիս կփոր­ձեմ պահ­պա­նել սառ­նասրտու­թյունս ու սթա­փու­թյունս և պա­տե­րազմ չհայ­տա­րա­րել ԱՍՏ­ԾՈՒՆ, կա­պերս չխ­զել նրա հետ, չմտ­նել հա­կա­սու­թյան մեջ, վեր­ջա­պես՝ կաս­կա­ծի տակ չդ­նել նրա հա­վեր­ժա­կան գո­յու­թյու­նը...

(Շարունակելի)