[ARM]     [RUS]     [ENG]

ՊՈ­ԼԻ­ՏԻԿ կամ` ՎԵՐ­ՋԻՆ ԼԱՅ­ՆԵԶՐ ԳԼ­ԽԱՐ­ԿԸ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Ես եր­բեք քա­ղա­քա­կա­նու­թյամբ չեմ զբաղ­վել և զբաղ­վե­լու ցան­կու­թյուն էլ չու­նեմ։ Դա իմ գոր­ծը չէ, ա­վե­լի ճիշտ՝ դա ինձ եր­բեք չի հե­տաք­րք­րել։

Հար­ցեր չտալ։ ՙԻն­չու­ներ՚-ի տե­ղը չի։ Միշտ էլ հա­մոզ­ված եմ ե­ղել, որ այդ` այս­պես կոչ­ված քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, մար­դու տուն քան­դող է, դեռ երկ­րի մա­սին չեմ խո­սում, ու­զում եմ ա­սել, նման դեպ­քեր էլ են լի­նում։ Սխալ մարդ, սխալ տեղ։ Է­լի նույն խոր­հուրդս` հար­ցեր չտալ, պա­տաս­խան չի լի­նե­լու։ Չեմ թաքց­նում գայ­թակ­ղե­լու փոր­ձեր ե­ղել են, այն էլ բա­վա­կա­նին շատ: Հա­ճախ` թա­քուն խոս­տում­նե­րի գույ­նզ­գույն կա­պոց­նե­րի տես­քով։ Ծի­ծա­ղե­լի էլ է հի­շե­լը։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք հի­մա իմ վի­ճա­կը` քանդ­ված-ա­վեր­ված-տա­պալ­ված, սուտ։ Մար­դիկ կա՞ն, չէ՞, չեն հասց­նում մի կու­սակ­ցու­թյան կուռ շար­քե­րում գտն­վե­լուն հար­մար­վել, շրը~խկ, տես­նում ես մի ու­րիշ, հնա­րա­վոր է հենց հա­կա­ռա­կորդ կու­սակ­ցու­թյան շար­քե­րում։ Չէ, չեմ ա­սում ո­չինչ չեմ հաս­կա­նում, շատ էլ լավ հաս­կա­նում եմ, ուղ­ղա­կի չեմ հար­մար­վում, մի տե­սակ տհաճ է, չնա­յած ա­սում են սո­վո­րու­թյան խն­դիր է, պար­զա­պես հար­կա­վոր է հար­մար­վել ու ա­մեն ինչ ըն­դու­նել այն­պես, ինչ­պես կա… Հո դրա­նից աշ­խար­հը փուլ չե­կա՞վ։ Ա­մեն մարդ էլ ինքն է իր տե­րը, կու­զի կապ­րի, չի ու­զի, կկանգ­նի ա­մե­նա­բարձր շեն­քի կա­տա­րին և՝ նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լով տի­րո­ջից, ի­հար­կե, ե­թե քիչ թե շատ հա­վա­տում է Երկ­նա­յին տի­րո­ջը, թրըխկ, ու­ղիղ սա­լա­հա­տակ փո­ղո­ցի ա­մե­նա­պինդ տե­ղը… ողջ մնա­լու ոչ մի հնա­րա­վո­րու­թյուն։ Թքած, ով ինչ է ա­սել… Ո՞ւմ է դա հե­տաքր­քիր։ Նո­րից եմ խնդ­րում, հար­ցեր չտալ։ Սա­կայն ընդ­հա­նուր, այս­պես որ վերց­նում ես, լավ չէ, կա­րե­լի է ա­սել նաև՝ ծան­րո­րեն մտա­հո­գիչ է։ Ի­րա­վուն­քը ի­րա­վունք, բայց մար­դը ե­ղել է և մար­դը չկա։ Այն­պես որ հենց էն գլ­խից ես բարձր-բարձր շեն­քեր փնտ­րե­լու ցան­կու­թյու­նից հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րե­րի հե­ռա­վո­րու­թյուն եմ պա­հել, այդ նույն պո­լի­տիկ­նե­րի բա­ռա­պա­շա­րով՝ դիս­տան­ցիա…Բա՛ ոնց, ախ­պեր ջան… Այն­քա~ն գործ կա ա­նե­լու, էլ դու՝ սուս։ Ինձ մոտ, օ­րի­նակ, դեռ ե­րե­խա ժա­մա­նակ­նե­րում են ա­սել, որ գրելն է լավ ստաց­վում, ես էլ ինձ ի­րա­վունք չեմ վե­րա­պա­հել չհա­վա­տալ ա­սող­նե­րին ու մինչ հի­մա լավ-վատ գրում եմ, չնա­յած է­լի ա­սում են, որ այն­քան էլ վատ չի ստաց­վում, մեկ-մեկ էլ ոգևոր­ված, իբր ինքս ինձ գե­րա­զան­ցում եմ գրե­լու գոր­ծում։ Այս­պես էլ կա­րե­լի է մեկ­նա­բա­նել՝ մի քա­նի­սից վատ, բայց, հաս­տատ, մի քա­նի­սից էլ լավ… Այդ­պես չե­ղավ, ա­սեմ ի­մա­նաք, շեն­քի տե­ղը գի­տեմ…Բա­վա­կա­նին էլ գե­ղե­ցիկ շի­նու­թյուն է, ճար­տա­րա­պե­տա­կան ժա­մա­նա­կա­կից լու­ծում­նե­րով և, ա­մե­նա­կարևո­րը, հա­մա­պա­տաս­խան բարձ­րու­թյամբ…

Քա­նի ան­կեղ­ծու­թյունս բռ­նել է, թա­քուն մի բան էլ ա­սեմ, էդ քա­ղա­քա­կա­նու­թյուն կոչ­վա­ծը, հատ­կա­պես մեր կող­մե­րում, մի տե­սակ ձգող, տա­նող, ցա­վաց­նող բնա­վո­րու­թյուն ու­նի։ Մարդ ա­րա­րա­ծը կա­րող է նույ­նիսկ չհաս­կա­նալ էլ, թե ինքն ինչ­պես հայ­տն­վեց նրա, չգի­տեմ ճան­կե­րում ա­սե՞մ, թե՞ ծնկ­նե­րին, կամ երբ մի բան հաս­կա­նում է, վե­րա­դառ­նալն ար­դեն ուշ է լի­նում, անհ­նար, ոչ մի ցան­կու­թյուն։ Մե­ռած վի­ճակ։ Հար­ցեր չտալ։ Եվ խաբ­ված մար­դու սիր­տը փո­փո­խու­թյուն է տեն­չում, ճամ­փոր­դու­թյուն, նոր տա­րածք­ներ, նո­րա­նոր գա­ղա­փար­ներ, նոր մար­դիկ, նոր խոս­տում­ներ ու նոր ա­ռա­ջար­կու­թյուն­ներ։ Ես, օ­րի­նա­կի հա­մար եմ ա­սում, չեմ մե­ղադ­րում, ընդ­հա­կա­ռա­կը, նա­խան­ձում էլ եմ, ե­րա­նի տա­լիս, մեկ-մեկ ցան­կա­նում նման­վել նրանց, թե­պետ եր­բեք դա ինձ չհա­ջող­վեց։ Գի­տե՞ք ին­չու, ա­սեմ, ո­րով­հետև, իմ խո­րին հա­մոզ­մամբ, ես չեմ տի­րա­պե­տում մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նուրբ, հա­ճախ ան­տե­սա­նե­լի, ան­շո­շա­փե­լի ար­վես­տին, ո­րով­հետև ա­մե­նա­ճա­կա­տագ­րա­կան պա­հե­րին տե­սո­ղու­թյունս էլ է ինձ դա­վա­ճան, լսո­ղու­թյունս էլ, էլ մարդ­կանց ա­ռաջ­նոր­դե­լու, ինչ-որ տեղ հասց­նե­լու ան­կա­րո­ղու­թյու­նից չեմ խո­սում։ Իմն է­լի մնում է գրի­չը։ Չնա­յած այս­պես շա­րու­նա­կե­լու դեպ­քում, մի պահ ան­գամ չեմ կաս­կա­ծում, նա էլ է ինձ­նից հրա­ժար­վե­լու։ Մտա­ծում եմ, որ ին­ձն­ման­նե­րի կող­քին եր­կար մնա­լը, լրիվ ա­նի­մաստ է։ Մնան, որ ի՞նչ։ Օ­գու­տը՛… Նման դեպ­քե­րում երևի հիաս­թա­փու­թյու­նից ծանր բան գո­յու­թյուն չու­նի աշ­խար­հի ե­րե­սին…Այս դեպ­քում էլ փր­կու­թյու­նը միայն ու միայն բարձ­րա­հար­կի կար­միր տա­նիքն է…
Քիչ էր մնում մո­ռա­նա­յի, երբ դեռ փոքր էի, ու­զում եմ ա­սել՝ աշ­խար­հից դեռ ո­չինչ չէի հաս­կա­նում, մի տե­սակ վա­խե­ցած ու պատ­կա­ռան­քով էի նա­յում մուգ կոս­տյու­մով, ճեր­մակ վեր­նա­շա­պի­կով ու փող­կա­պով աշ­խա­տան­քի գնա­ցող մարդ­կանց։ Նրանց քայլքն էլ էր ու­րիշ, հա­յացքն էլ, խոս­քը, շար­ժուձևը, ձայ­նը։ Մեզ հետ նույն շեն­քում էին ապ­րում, բայց թվում էր մեզ հետ ոչ մի կապ չու­նեն, այլ մո­լո­րա­կի բնա­կիչ էին, հե­ռու, ո՜չ նյու­թա­կան։ Իսկ, երբ բա­կում կանգ­նում էր ծա­ռա­յո­ղա­կա­նը, պար­տա­դիր սև, փայ­լփ­լող ավ­տո­մո­բի­լը, ես նա­խան­ձում էի, նա­խան­ձում էի հատ­կա­պես նրանց ե­րե­խա­նե­րին ու մտա­ծում էի, որ ինձ եր­բեք, եր­բե~ք չի հա­ջող­վի նման­վել նրանց։ Գի­տե՞ք ին­չու, ա­սեմ, ո­րով­հետև հա­մոզ­ված էի, որ նրանք շա՛տ խե­լոք են, շա՛տ կար­դա­ցած, շա՛տ, ո՞նց ա­սեմ՝ աշ­խարհ տե­սած։ Ե­զա­կի, ընտ­րյալ…Զար­մա­նա­լին հատ­կա­պես այն էր, որ նրանք բո­լորն էլ ի­րար նման էին, և, թվում էր, հագ­նում էին նույն շո­րե­րը, կրում նույն կո­շիկ­նե­րը, դնում նույն լայ­նեզր գլ­խար­կը։ Եվ բո­լորն էլ, հորս ա­սե­լով, ի­հար­կե, կո­մու­նիստ էին, բոլշևիկ։ Ոչ կո­մու­նիս­տը միայն որմ­նա­դիր հայրս էր, հյուսն հո­րեղ­բայրս, փո­ղոց­նե­րը սր­բող կա­նայք, մեր կող­քի գա­րա­ժի պա­հա­կը՝ ան­փամ­փուշտ ՙթաք­լու­լան՚ ու­սից կախ, նաև ըն­կեր Պետ­րո­սյա­նը, ա­վե­լի ճիշտ մի ժա­մա­նակ նա էլ էր կո­մու­նիստ, բայց մի ան­գամ մար­դու հա­մար­ձա­կու­թյու­նը բռ­նել է, ա­սել է երկ­րում ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյու­նը մի քիչ խա­խուտ է, և նրան այդ մի կի­սատ-պռատ նա­խա­դա­սու­թյան հա­մար հե­ռաց­րել են հա­րա­զատ կու­սակ­ցու­թյան շար­քե­րից… և դա դար­ձել է մեզ նման մե­կը…Թե­պետ տա­րի­ներ շա­րու­նակ ա­սում էին, որ նա կա­րող էր դառ­նալ քա­ղա­քա­կան մեծ գոր­ծիչ և մնա­ցա­ծի նման փայ­լփ­լուն ավ­տո­մո­բի­լով գնալ աշ­խա­տան­քի։
Ես, ինչ­քան հի­շում եմ, կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին գե­ղե­ցիկ հա­գու­կա­պից մնա­ցել էր միայն արևա­հար­ված լայ­նեզր գլ­խար­կը, ո­րը նա, պետք է նշել, կրում էր ընդ­գծ­ված, մի ա­ռանձ­նա­կի հպար­տու­թյամբ…
Վեր­ջում մի բան էլ ա­սեմ, ա­մենևին չզար­մա­նաք, ինձ թվում է, իմ քա­ղա­քա­կան գոր­ծիչ չդառ­նա­լու պատ­ճառ­նե­րից մեկն էլ հենց լայ­նեզր գլ­խար­կը գլ­խիս պա­հե­լու ան­կա­րո­ղու­թյու­նից էր…
Չնա­յած մի գլ­խար­կի ե­ղածն ինչ էր, որ ամ­բողջ ըն­տա­նի­քով չկա­րո­ղա­ցանք դրա հար­ցե­րը լու­ծել, բնա­կա­նա­բար, հա­նուն երկ­րի ու ժո­ղովր­դի…