[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՐՁԻ ԺԱՄԱՆԱԿԸ…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Թաքց­նե­լու բան չկա, շա՛տ ա­մո­թա­լի գոր­ծեր ա­րե­ցինք։ Ինչ մտա­ծում էինք, ա­սա­ցինք ի­րար ու շա­րու­նա­կում ենք՝ ա­մեն ժամ ու օր ա­վե­լի ոգևոր­վե­լով մեր ա­սա­ծից, մեր բռ­նած գոր­ծից, իբր մեր ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից, մեր սո­վո­րու­թյուն­նե­րից, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, մեր հայ­րե­նա­սի­րու­թյու­նից… Ոչ մի գաղտ­նիք, ոչ մի թաքց­րած խոս­տում, ոչ մի նե­րում-բե­կում։ Չգի­տեմ, կհա­վա­տաք, թե՞ չէ, ե­թե ա­սեմ, որ պե­տա­կան մտա­ծո­ղու­թյան տա­րածք­նե­րը ա­նընդ­հատ են­թարկ­վում են ան­հաս­կա­նա­լի ու հաս­կա­նա­լի հար­ձա­կում­նե­րի, որ բա­նա­կա­նու­թյու­նը հա­ճախ մատն­վում է պա­րա­պուր­դի, և ՙա­նո­րո­շու­թյան՚ կոչ­վող հի­վան­դու­թյունն ա­վե­րում է մեր` մի ժա­մա­նակ երկ­րա­շեն հա­մար­վող գա­ղա­փար­նե­րը։ Ա­սա­ծիս հա­վա­տալ չեմ պար­տադ­րում, մեկ է, դրա­նից ո­չինչ չի փոխ­վե­լու։ Մար­դը չգի­տի ինքն ինչ ու­նի և ին­չից է ոգևոր­ված հրա­ժար­վում հա­նուն ինչ-որ մե­կի։ Չգի­տեմ, իս­կա­պես, չգի­տեմ, մենք նո՞ր ենք այս­քան տկա­րա­ցել, թե ուղ­ղա­կի ժա­մա­նա­կը եր­բեք մեր այդ տկա­րու­թյու­նը նման դա­ժա­նու­թյամբ ու ան­տար­բե­րու­թյամբ չի դրել մեր ա­ռաջ, և մեր մտ­քին այս­պես քուն չի բե­րել մեր մո­լո­րյալ ըն­թաց­քը։

Ե­րե­սուն ար­ծա­թի բա­ցած վեր­քե­րը սպիա­նա­լու ցան­կու­թյուն չու­նեն, ե­րե­սուն ար­ծա­թից հզոր զենք մարդ­կու­թյու­նը մինչև հի­մա չի ստեղ­ծել։ Դժ­վար է հա­վա­տալ, բայց, ե­թե ու­նես այդ ե­րե­սուն ար­ծա­թը, հաշ­վիր բակն էլ է քո­նը, փո­ղոցն էլ, քա­ղա­քը, գե­տերն ու ծո­վե­րը։ Ու­զում եմ ա­սել՝ այդ ե­րե­սուն ար­ծա­թով կա­րե­լի է գրա­վել ամ­բողջ աշ­խար­հը, մե­նակ դրա փայ­լը հե­րիք է, որ­պես­զի մատ­նեն, եր­կր­պա­գեն, խո­նարհ­վեն, սպա­նեն, հանձ­նեն ա­մե­նա­թան­կը…
Չա­սես ինձ ոչ այդ ե­րե­սուն ար­ծաթն է հե­տաքր­քիր, ոչ էլ` հա­րյու­րը, չեմ հա­վա­տա, կծի­ծա­ղեմ քո այդ անտ­րա­մա­բա­նա­կան ինք­նավս­տա­հու­թյան ու միամ­տու­թյան վրա։ Գի­տե՞ս ին­չու, ո­րով­հետև, եղ­բայր, դու ոչ ա­ռա­ջինն ես, ոչ էլ, ցա­վոք սր­տի, վեր­ջի­նը… և ա­ռա­քյալ­նե­րի ժա­մա­նակն էլ հա­վեր­ժա­կան է…փոր­ձու­թյան են­թար­կե­լու պա­հանջն էլ` հե­տը։ Այն­պես որ, դրա­նից փր­կու­թյուն չկա, ա­մե­նուր հետևում է մեզ, քսմս­վում, գրա­վում, պար­տադ­րում…փր­կու­թյու­նը Տի­րոջ ձեռ­քին է, ե­թե, ի­հար­կե, դեռ չենք լքել նրան…
Չէ, մեզ լրիվ կորց­րել ենք, դար­ձել ենք ան­ճա­նա­չե­լի, ան­բո­վան­դակ, ոչ սի­րե­լի…Եվ մեզ թույլ ենք տա­լիս մեծ-մեծ եր­կր­նե­րից տա­րածք խնդ­րել` շե­նե­րով, քա­ղաք­նե­րով տե­ղա­փոխ­վե­լու հա­մար…Նման բան լսած կա՞ս, եղ­բայր…է­լի գնում ենք…ա­վե­լի ճիշտ կլի­ներ այս­պես ձևա­կեր­պել՝ մե­կը գնում է, մյուս­նե­րը՝ հետևից, լուռ ու մունջ, խո­նարհ, ա­ռանց կար­ծիք հայտ­նե­լու, ա­ռանց նույ­նիսկ ի­մա­նա­լու որ­տեղ և ին­չու…Չա­սե՞մ՝ կեց­ցե հա­մայ­նա­կան մտա­ծո­ղու­թյու­նը, հա­մայ­նա­կան ծա­փա­հա­րու­թյու­նը, հա­մայ­նա­կան հնա­զան­դու­թյու­նը…Չա­սելն ազ­նիվ չէ։ Չա­սե­լը եր­կիր քան­դել է…ինք­նաս­պա­նու­թյուն, փր­կա­րար տա­պա­նից հրա­ժա­րում…
Ա­կանջդ կան­չի Ա­շոտ Գաս­պա­րյան (պապս է)։ Երբ ինձ ի­րա­վունք վե­րա­պա­հե­ցի ար­դեն յո­թա­նա­սունն անց պա­պիս, ով քսան­հինգ տա­րի կո­լեկ­տիվ տն­տե­սու­թյուն էր ղե­կա­վա­րել, հարց­նել, կա­րո՞ղ է հի­մա էլ ղե­կա­վա­րել գյու­ղը, վի­րա­վոր­վեց։ Եվ իմ տղա­յա­կան սխա­լը շտ­կե­լու հա­մար շա­րու­նա­կե­ցի՝ լավ, պապ, ինչ­պես հա­ջող­վեց քսան­հինգ տա­րի, այն էլ տար­բեր գյու­ղե­րում կոլ­տն­տե­սու­թյուն ղե­կա­վա­րել։ Եվ գի­տե՞ք, ինչ ա­սաց պապս, հաս­տատ, չեք գու­շա­կի, ես էլ չէի սպա­սում, բայց ա­սաց.
-Քսան­հինգ տա­րի ես ոչ մե­կին չեմ վի­րա­վո­րել…ոչ մե­կին ցուրտ խոսք չեմ ա­սել…Իսկ քո Ա­նա­հիտ տա­տը արևա­ծա­գից մայ­րա­մուտ գյու­ղի դաշ­տե­րում ու այ­գի­նե­րում էր, քո հայ­րը տաս­ներ­կու տա­րե­կա­նից բո­լո­րին հա­վա­սար գործ էր ա­նում կոլ­խո­զում…իմ եղ­բայր Իշ­խանն էլ դպ­րո­ցից տուն չէր գնում…
Այ, հենց դրա հա­մար էլ ու­զում եմ հարց­նել, էս ի՞նչ բա­նի ենք եղ­բայր, տի­կին, քույր, հա­րա­զատ, էս ի՞նչ սա­տա­նա է մտել մեր տու­նը, էս ինչ չա­րու­թյուն է տի­րու­թյուն ա­նում երկ­րում, էս ինչ ա­տե­լու­թյուն է ա­վե­րում մեզ ու բա­ժան-բա­ժան ա­նում ըն­դա­մե­նը մի բուռ հայ­րե­նի­քը…
Չա­սե՞մ բո­լո­րին հոգ­նեց­րել եմ։ Ես խո­սում եմ, աշ­խար­հը ծի­ծա­ղում է, երկ­րի ե­րե­սին ըն­դա­մե­նը հա­րյուր տա­րի ապ­րածն ինձ ձեռ է առ­նում, ծաղ­րում է…եղ­բայր… ինձ հա­մա­րում է տուն ու տեղ չու­նե­ցո­ղի մե­կը, ե­րեկ­վա հաղ­թո­ղին, ե­րեկ­վա ու­ժե­ղին…
…Ես քսան­հինգ տար­վա մեջ ոչ մե­կին ցուրտ խոսք չեմ ա­սել…չեմ ա­սել տեղդ, ոնց որ մի քիչ ծուխ է, ե­թե ու­զում ես, վեր կաց, մի ու­րիշ, հար­մար տեղ նս­տիր, ըն­կեր գյու­ղա­ցի…ա­սեի, մի օր էլ ի­րենք էին ինձ ա­սե­լու…
Չէ, ով ինչ ու­զում է ա­սի, եր­կի­րը պա­հել է պետք։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, տա­րի­ներ շա­րու­նակ գե­նե­րալ ենք գո­վեր­գել, ա­սել ենք մեր գե­նե­րալ­նե­րից լա­վը Եր­կիր մո­լո­րա­կում չկա, պարզ­վել է այդ­պես չէ, մեր գե­նե­րա­լը ա­մենևին էլ լավ գե­նե­րալ չէ, ոչ էլ գն­դա­պետն է գն­դա­պե­տի նման, ոչ էլ ազ­գա­յին հե­րոսն է ազ­գա­յին հե­րոս, տա­կը միայն մի սո­վո­րա­կան, շար­քա­յին զին­վոր է մնա­ցել, նա էլ, պարզ­վում է, վատ չէր լի­նի, ե­թե, օ­րի­նա­կի հա­մար, իր ծա­ռա­յու­թյունն անց­կաց­նի տա­նը, շառ ու փոր­ձան­քից հե­ռու։ Նս­տի դռան կամ դար­պա­սի ա­ռաջ ու թող մե­կը հա­մար­ձակ­վի մո­տե­նալ, թող մե­կը փոր­ձի ծուռ խոսք ա­սել տան հաս­ցեին…Այդ­պես ա­մեն մեկն իր տու­նը, ծայ­րա­հեղ դեպ­քում բա­կը կամ շեն­քը…Ի~նչ վատ է , որ …Հան­գիստ, խա­ղաղ…
Շատ եք լսե՞լ, չէ՞, ժո­ղո­վուրդ կոչ­վող շար­ժիչ ու­ժի մա­սին։ Երբ մեզ ա­մե­նուր, ա­մեն քայ­լա­փո­խի, գի­շեր, թե` ցե­րեկ հա­մո­զում էին, բա­ցատ­րում, մեկ­նա­բա­նում, բան­վոր դա­սա­կարգ, գյու­ղա­ցիու­թյու~ն….Պարզ­վում է այս­տեղ էլ են մեզ խա­բել։ Նման բան չկա, դա ո­ղոր­մե­լի ու տա­փակ սուտ է։ Շար­ժի՛չ…չէ~ մի…Շար­ժի­չը մեկն է…ու միշտ էլ մեկն է ե­ղել…խե­լոք, ոչ խե­լոք, խի­զախ, վախ­կոտ, ինք­նա­մե­ծար կամ խո­նարհ…կապ չու­նի…հենց այդ շար­ժիչն էլ ա­նում է իր գոր­ծը, մե­կը Աստ­ծո հոր­դո­րով, մյու­սը սա­տա­նա­յի հրա­մա­նով…
Ես էլ բան չու­նեմ ա­սե­լու։ Մնա­ցա­ծը ո­րո­շեք դուք…Ես ուղ­ղա­կի ժա­մա­նակ չու­նեմ ձեզ կր­կին խա­բե­լու, ոչ էլ՝ տրա­մադ­րու­թյուն… նոր բա­ցատ­րու­թյուն­նե­րի… մի բան գի­տեմ, մի քիչ էլ ու­շա­ցանք, մեր ա­պաշ­խա­րանքն ըն­դու­նող չի լի­նե­լու…և մենք մնա­լու ենք դր­սում…