[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻ՞ՐՔ… ՉԷ ՄԻ…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Շատ չեմ խո­սե­լու, ըն­դա­մե­նը մի քա­նի դի­տար­կում ու խոս­տո­վա­նու­թյուն։ Ընդ­հան­րա­պես, վեր­ջերս նկա­տել եմ, որ մար­դիկ կար­դա­լու ու­նե­ցած ցան­կու­թյունն էլ են կորց­րել։ Ա­սում են՝ զահ­լա չկա, ոչ էլ՝ ժա­մա­նակ, մեկ-եր­կու նա­խա­դա­սու­թյու­նը լրիվ հե­րիք է։ Փոր­ձում ես հաս­կա­նալ, տպագր­ված գր­քի կարևո­րու­թյունն էլ են ժխ­տում, իբր ո՞ւմ են պետք, այդ որ խե­լոքն է հի­մա վեպ ըն­թեր­ցո­ղը։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, մարդ նս­տի ու օ­րե­րով դառ­նա մի 300-400-է­ջա­նոց գր­քի գե­րին, հպա­տա­կը, ծա­ռան, չգի­տեմ էլ ին­չը։ Ո՞վ կհա­վա­տա։ Լուրջ մար­դիկ, բնա­կա­նա­բար, ի­րենց հս­կա­յա­կան քթի տակ անն­կա­տե­լի, ա­վե­լի ճիշտ՝ ան­լուրջ կծի­ծա­ղեն։ Եվ լավ էլ կա­նեն, ձեզ ո՞վ է խնդ­րել այդ­քան բան գրել: Վեպ, չէ՛ մի… պատմ­վածքն էլ է շատ, բա­նաս­տեղ­ծու­թյունն էլ, գրում եք, որ ի՞նչ… Լավ, են­թադ­րենք մի քա­նի­սը ըն­թեր­ցե­ցին, ըն­թեր­ցե­լով ոգևոր­վե­ցին, հե­տո՞… աշ­խար­հում ի՞նչ է փոխ­վե­լու… Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, մարդ աշ­խա­տան­քից հոգ­նած հաս­նի տուն ու բա­նաս­տեղ­ծու­թյուն կար­դա… երբ կա­րող է, օ­րի­նա­կի հա­մար, քնել, բա­կում մարդ­կանց հետ դո­մի­նո շրըխ­կաց­նել, բամ­բա­սել իր նման­նե­րի հետ, քա­ղա­քա­կան կարևոր հար­ցեր քն­նար­կել՝ պար­տա­դիր ներ­կա­յաց­նե­լով իր հե­ղի­նա­կա­վոր ու քն­նարկ­ման տա­րածք­նե­րից դուրս բնակ­վող կար­ծի­քը… Չի՜ լի­նի։ Ինչ­քան էլ մտա­ծում ես, էդ գիրք աս­վա­ծը կար­գին էլ խան­գա­րում է, բռ­նա­նում մար­դու ա­մե­նա­սո­վո­րա­կան ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյան վրա, նույ­նիսկ ճա­նա­պար­հից է շե­ղում, ու­զում եմ ա­սել` ինչ­քան հե­ռու նրա­նից, այն­քան՝ հա­ճե­լի։ Մի խոս­քով, մեր բո­լոր դժ­բախ­տու­թյուն­նե­րի, ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի, սխալ­նե­րի ու պար­տու­թյուն­նե­րի պատ­ճա­ռը միայն ու միայն գիրքն է և այդ գիրք գրող­նե­րը։ Ա­սեմ նաև, որ միշտ էլ այդ­պես է ե­ղել, այն էլ` բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի մոտ։ Ոչ մե­կին չի հա­ջող­վել փրկ­վել այդ հի­վան­դու­թյու­նից, մեզ ա­մե­նուր հետևող, ազ­գու­թյուն չճա­նա­չող հա­մաշ­խար­հա­յին այդ բռ­նա­կա­լից։

Ո՜չ մի գիրք։ Էլ ինչ­պես բա­ցատ­րեմ, որ այ­սօր դրա ժա­մա­նա­կը չէ։ Ե­րեկ էլ չէր դրա ժա­մա­նա­կը։ Վաղն էլ չի լի­նե­լու դրա ժա­մա­նա­կը, մյուս օրն էլ, ընդ­հան­րա­պես՝ եր­բեք դրա ժա­մա­նա­կը չի լի­նե­լու։ Կա­րո­ղա­նո՞ւմ ես եր­գել, մարդ­կանց ու­րա­խաց­նել, եր­գիր, դրան զու­գա­հեռ էլ պա­րիր, շար­ժիր մարմ­նիդ էն գե­ղե­ցիկ, տե­սար­ժան մա­սե­րը, թե չէ` գիրք, կտավ, բարձ­րար­ժեք ե­րաժշ­տու­թյուն։ Ե­թե ու­զում եք ի­մա­նալ, իս­կա­կան մշա­կույ­թը, որ ա­սում եք, հենց այդ մեզ ու­րա­խաց­նող, չգի­տես որ­տե­ղից ե­կած երգն է։ Փո­ղո­ցում, տա­նը, զբո­սայ­գի­նե­րում, շու­կա­նե­րում ու խա­նութ­նե­րում՝ սիրտդ տակ­նուվ­րա ա­նող, քեզ պա­տե­պատ զար­կող ու եր­ջան­կաց­նող։ Ա՛յ մարդ, ժո­ղո­վուրդն ինչ ու­զում է, այն էլ պի­տի տրա­մադ­րես, ա­ռանց դես ու դեն ընկ­նե­լու, ա­ռանց ա­վե­լորդ քն­նար­կում­նե­րի ու ար­դա­րա­ցում­նե­րի։ Օ­րի­նա­կի հա­մար՝ կըլ­կը­լո՞ց, խնդ­րեմ, ոչ մի հարց, կամ, ա­սենք՝ հա­յե­րեն, բայց ոչ հա­յե­րեն, իբր հու­մո­րեսկ` ան­հաս­կա­նա­լի ծա­մած­ռու­թյուն­նե­րով, խն­դիր չկա, օ­րե­րով կա­րող եք վա­յե­լել։ Բո­լոր հե­ռուս­տաա­լիք­նե­րը հաշ­վի առ­նե­լով պա­հան­ջար­կը, չեն կա­րող չմա­տու­ցել ա­ռա­տո­րեն։ Եվ ինչ­քան ա­ռատ ոչ հա­յե­րեն ու ծա­մած­ռու­թյուն, այն­քան հա­ճե­լի։ Ժո­ղովր­դին չի կա­րե­լի շե­ղել, պար­տադ­րել, խա­բել։ Օ­րի­նա­կի հա­մար եմ ա­սում, ե­թե ժո­ղո­վուր­դը պա­հան­ջի գն­դա­կա­հա­րել ինչ-որ մե­կին, բա­ցար­ձա­կա­պես կապ չու­նի, թե ով է այդ ինչ-որ մե­կը, պետք է ա­րա­գո­րեն, ա­ռանց դատ ու դա­տաս­տա­նի ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել պա­հան­ջը… ո­րով­հետև ժո­ղո­վուր­դը եր­բեք, եր­բե՛ք չի սխալ­վում, չի սխալ­վում, ո­րով­հետև ի­մաս­տուն է, ի­մաս­տուն է, ո­րով­հետև շատ է գն­դա­կա­հար­վել, շատ է գն­դա­կա­հա­րել, ո­րով­հետև շատ է սխալ­վել… Ա­հա այս­պի­սի մի շր­ջան-հա­նե­լուկ… Իսկ մենք ե­կել գր­քից ու մշա­կույ­թից ենք խո­սում, կար­գին, գե­ղե­ցիկ նս­տել-վեր­կե­նա­լուց, հա­զար­նե­րի կող­քին կանգ­նե­լուց, ինք­ներս մեզ նուրբ մա­տու­ցե­լուց…

Հենց այն­պես ա­սեմ, որ պապս ա­նի­մաստ շատ էր ըն­թեր­ցում, օ­րը մի գիր­քը քչու­թյուն էր ա­նում։ Մար­դը չէր ծու­լա­նում ու հա­տուկ տետ­րի մեջ ար­տագ­րում էր ի­րեն դուր ե­կած նա­խա­դա­սու­թյուն­ներն ու հատ­ված­նե­րը և ի­րիկ­նա­հա­ցին մա­տու­ցում մեզ, իբրև ա­մե­նա­հա­մեղ ու­տեստ… Մի՞­թե ա­վե­լորդ չէր, ի­հար­կե, ա­վե­լորդ էր, միա­միտ էլ, մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հար­ման մա­սին չեմ էլ խո­սում, չի կա­րե­լի քնե­լուց ա­ռաջ այդ­քան ծան­րա­բեռ­նել ե­րե­խա­յի փոք­րիկ գլու­խը… Բայց զար­մա­նում էի, երբ հարևան Ա­ռա­քե­լը ե­րե­կո­նե­րը գա­լիս էր մեր տուն ու պա­պիս խնդ­րում էր բարձ­րա­ձայն կար­դալ, օ­րի­նա­կի հա­մար, ՙՍամ­վել՚-ը կամ ՙԳևորգ Մարզ­պե­տու­նի՚-ն։ Զար­մա­նա­լի բան է, բայց պապս եր­բեք չմեր­ժեց Ա­ռա­քե­լին և այդ­պես բարձ­րա­ձայն կար­դաց, պատ­կե­րաց­նում եք, ՙՎար­դա­նանք՚-ը։ Իսկ Ա­ռա­քե­լը այդ ժա­մե­րին, ու­զում եմ ա­սել՝ երբ պապս ըն­թեր­ցում էր, և՜ ու­րա­խա­նում էր, և՜ ե­րե­խա­յի նման լաց էր լի­նում, և՜ մար­տի էր պատ­րաստ­վում, և՜ մե­զա­նից թա­քուն ու­շունց էր տա­լիս… Հե­տո էլ կնոջ հետ էր գա­լիս, ե­րե­խա­նե­րի հետ, մի ու­րիշ հարևա­նի հետ… Իսկ պապս, թվում էր, չէր հոգ­նում, ընդ­հա­կա­ռա­կը, ա­վե­լի ու ա­վե­լի էր ոգևոր­վում հան­դի­սա­տե­սի ներ­կա­յու­թյու­նից։
Իսկ տատս այդ ըն­թաց­քում չէր մո­ռա­նում մո­շի մու­րա­բա­յով թեյ մա­տու­ցել` թա­քուն սր­բե­լով ար­ցունք­նե­րը։
Այ­սօր մե­կի հա­մար բարձ­րա­ձայն գիրք ըն­թեր­ցես, կա­սեն` մար­դը գժ­վել է և պա­րա­պու­թյան ձեռ­քը կրակն է ըն­կել։ Եվ ճիշտ էլ կա­նեն։ Ի­րա­վունք ու­նեն դա­տի էլ տալ։ Է­լի ո­րո­շո­ղը ժո­ղո­վուրդն է։ Այդ ո՞վ է գե­լի սիրտ կե­րել, որ հա­մար­ձակ­վի դեմ գնալ այդ ժո­ղովր­դին։ Ե­թե դուք նման բան գո­նե պատ­կե­րաց­նում եք, ա­սեք մենք էլ ի­մա­նանք, ես, օ­րի­նակ, չեմ պատ­կե­րաց­նում։
Այն­պես որ, այդ մշա­կույթ աս­վա­ծը, էդ գիր­քը, կտա­վը սուտ բան է, հար­կա­վոր է կոնկ­րետ գոր­ծով զբաղ­վել, շեն­քեր քան­դել, տե­ղը նոր շեն­քեր շի­նել, ու­զում եմ ա­սել՝ շի­նա­րա­րու­թյամբ զբաղ­վել, ձուկ լո­ղաց­նել, ա­նա­սուն ա­րա­ծեց­նել, հավ պա­հել, ցո­րեն ցա­նել, ա­մեն ինչ, բա­ցի գր­քից։ Ին­չո՞ւ։ Էդ էլ ա­սեմ։ Ո­րով­հետև գր­քի մեջ փող չկա։ Փող լի­ներ, գրող մար­դը հի­մա գի­տե՞ք, ինչ հե­ղի­նա­կու­թյուն ու տեղ կու­նե­նար հա­սա­րա­կու­թյան մեջ, ինչ­պես կըն­դու­նեին… անն­կա­րագ­րե­լի… Դրա հա­մար եմ ա­սում՝ ինչ­քան գր­քից ու մշա­կույ­թից հե­ռու, այն­քան` լավ… այն­քան՝ հան­գիստ ու հա­ճե­լի…
Ով հա­մա­ձայն չէ ինձ հետ, կա­րող է ձեռք բարձ­րաց­նել…