[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐ­ՏԵ՞Ղ Է Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ ԿԱՄ` ՈՒՄ Է ՊԱՏ­ԿԱ­ՆՈՒՄ ԳԱՂՏ­ՆԱ­ԳԻ­ՐԸ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Հենց այս­պես էլ սկ­սեմ։ Վեր­ջերս մի հար­ցազ­րույ­ցում գի­տե՞ք ինչ եմ ա­սել գյու­ղիս մա­սին, ա­սել եմ` տա­րի­քը չգի­տեմ, բայց գի­տեմ, որ հայրս ծն­վել է այն­տեղ 1936 թվա­կա­նին, պապս էլ՝ նույն դա­րաս­կզ­բին, հորս պապն էլ՝ ար­դեն էն մյուս դա­րա­վեր­ջին, պա­պիս պապն էլ՝ էն, էն մյուս դա­րաս­կզ­բին, պա­պիս պա­պի պապն էլ… Ա­սել եմ մնա­ցա­ծը գնա­ցեք դուք հաշ­վեք, ե­թե, ի­հար­կե, հե­տաքր­քիր է… Ստաց­վում է, որ պապս կող­քի, այս­պես կոչ­ված հան­րա­պե­տու­թյու­նից տա­րի­քով է… գյու­ղի դպ­րոցն էլ, իսկ ե­կե­ղե­ցու մա­սին, բան չեմ ա­սե­լու, նա էլ միջ­նա­դա­րից է գա­լիս…պա­պիս պա­պի, պա­պի պապն է կա­ռու­ցել… տան նման, հո­գով, մտ­քով ու սր­տով… Ամ­բողջ գյուղն էլ է այդ­պես կա­ռուց­վել… Ցան­կա­ցած տուն վերց­նես-տա­նես-խառ­նես ֆրան­սիա­կան կամ, օ­րի­նա­կի հա­մար եմ ա­սում, ի­տա­լա­կան գյու­ղե­րի ու քա­ղաք­նե­րի տնե­րին, չեն տար­բեր­վի, ե­թե, ի­հար­կե, մեր խո­տի, ան­տա­ռի, ծաղ­կի, ծա­ռի, պա­պու­տա­տի բույ­րը չլի­նի…

Հի­մա մեր էս հարևան, այս­պես կոչ­ված՝ հան­րա­պե­տու­թյան մե­ծը իր ձեռ­քով փոր­ձում է ջն­ջել մեր այդ տա­ճար­նե­րի, վան­քե­րի ու տնե­րի ճա­կա­տին գր­վա­ծը… որ հա­մար­ձակ­վել են փո­րագ­րել ՙվայ­րե­նի հա­յե­րը՚… կար­ծում եմ, գու­շա­կե­ցիք, թե ինչ կա­սեր ու­շուն­ցա­տու հայրս, ում դի­վա­նա­գի­տու­թյու­նը ու­շուն­ցավ սկ­սում, ու­շուն­ցավ էլ բա­րե­հա­ջող ա­վարտ­վում էր, և նա ա­նընդ­հատ մշա­կում էր դի­վա­նա­գի­տա­կան ու քա­ղա­քա­կան այդ լեզ­վամ­տա­ծո­ղու­թյու­նը…
Եվ այ­սօր էդ մե­ծը իր բա­րակ մատ­նե­րը բե­րում-դնում է մեր տա­ռին, ծաղ­կին, խա­չին ու ա­նընդ­հատ կորց­նում է ի­րեն… բա դրա քայլ­ված­քը՛, դրա շո­րո­րա­լը՛, դրա կանգ­նե­լը, էլ մատ թափ տա­լու մա­սին չեմ խո­սում, մի խոս­քով՝ նկա­րե­լու բան, իս­կա­կան կի­նո… Մե­կը լի­ներ, դրան կող­քից հարց­ներ՝ որ ի՞նչ… ի՞նչ ես այդ­պես, իբր զար­մա­ցած փնտ­րում… Ա­սեմ ի­մա­նաս, չես գտ­նե­լու, գի­տես ին­չո՞ւ, ո­րով­հետև չգի­տես գաղտ­նա­գի­րը…գաղտ­նա­գի­րը տա­ռե­րի տակ չէ, ոչ էլ ծա­ղիկ­նե­րի ու խա­չե­րի վրա… Դա միայն ու միայն ես գի­տեմ, հայրս, պապս, պա­պիս պա­պը, պա­պիս պա­պի պա­պը… հաշ­վիր, տես ինչ­քան է ստաց­վում ու հա­մե­մա­տիր ու­նե­ցածդ… Այն­պես որ, ի­զուր այդ­պես քեզ մի տան­ջիր, մի պա­տա­ռո­տիր, էդ ֆոր­մեդ էլ հա­նիր դեն նե­տիր, մե­կը դեմդ կկանգ­նի, լե­ղիդ կտ­րա­քի… Քո ամ­բողջ ա­զեր­բայ­ջա­նում էլ չի լի­նի մե­կը, ում հա­ջող­վի տես­նել դա, գի­տե՞ս ին­չու, ո­րով­հետև հա­րյուր տար­վա մեջ ըն­դա­մե­նը մի քա­նի բան եք սո­վո­րել՝ քան­դե­լը, ջն­ջե­լը… վե­րաց­նե­լը։ Օ­րի­նակ, խնդ­րեմ, Քար­վա­ճառն ամ­բող­ջու­թյամբ, Ծար գյու­ղը… Կար­ծում եմ, այն­տեղ էլ ա­վե­րե­լու, այն­տեղ էլ քան­դե­լու շատ բան կա, է­լի ըն­տա­նյոք հան­դերձ կգ­նաս…

Ա՛յ մեծ, է­լի էդ բա­րակ մա­տերդ կք­սես քո հա­րա­զատ­նե­րի շի­նած տնե­րի պա­տե­րը ամ­րաց­նող խա­չի թևե­րին ու իմ մես­րո­պյան տա­ռե­րի ա­ղա­ղա­կին, որ քո այդ հա­րա­զատ­նե­րը բե­րել են ե­կե­ղե­ցու տա­րած­քից, ա­վե­լի ճիշտ հինգ ե­կե­ղե­ցուց եր­կու­սը քան­դել, քա­րե­րը բե­րել-դրել են ի­րենց շա­րած պա­տե­րի մեջ… գնա տա­քա­ցիր այն­տեղ ու է­լի մատ թափ տուր… ա­սա, որ էդ տառն էլ է քո­նը, խաչն էլ, ե­կե­ղե­ցին էլ, չեմ զար­մա­նա, երբ ա­սես որ քո նախ­նի­ներն էլ են քրիս­տո­նյա ե­ղել ու… ո­րով­հետև Քար­վա­ճա­ռում ա­ռանց խա­չի գե­րեզ­մա­նա­քար չկա։
Հայրս ողջ լի­ներ, կա­սեր` ա քեզ խե՞ գո­նե պա­տառ տղա­մար­դա­վա­րի չըս պա­հում, հինչս կն­գան նման… ծեռ­քերտ քսի-քսի ը­նե­լի… օ­րիշ տեղ չկա՞…
Չէ, աչ­քիս մի բան հաս­տատ այն չէ։ Սրանք մեր կող­մե­րը շատ են ֆռֆ­ռում։ Այն տպա­վո­րու­թյունն է, որ իս­կա­պես, ինչ-որ բան են կորց­րել և է­լի ըն­տա­նյոք հան­դերձ ո­րո­նում­նե­րի մեջ են, թե­պետ պարզ էլ երևում է, դրանց աղ­ջի­կը բա­վա­կա­նին ան­տար­բեր է այդ կարևոր ըն­տա­նե­կան ա­ռա­ջադ­րան­քի հան­դեպ, իսկ որ­դին, ընդ­հան­րա­պես, ոչ մի տեղ չի երևում, կար­ծես գո­յու­թյուն էլ չու­նի, չկա, չի ե­ղել։ Եվ դրա ա­սե­լով Քա­րին տա­կը, Հադ­րու­թի շր­ջա­նի բո­լոր գյու­ղե­րը, Շու­շին իր պա­պերն են կա­ռու­ցել կա­մար­նե­րով, խա­չե­րով, սր­բա­տաշ քա­րե­րով, վեր­ջում էլ ա­մեն տան ու տա­ճա­րի ճա­կա­տին թո­ղել ի­րենց ստո­րագ­րու­թյու­նը, բայց, չգի­տես ին­չու, հա­յե­րեն։ Ա­սում եմ, չէ՞, մի բան էն չի, օ­րի­նա­կի հա­մար, դրան պա­պեր որ­տե­ղի՞ց… Հինգ հա­րյուր, հա­զար տա­րե­կան գյու­ղը որ­տե՛ղ, դրա հա­րյուր տա­րե­կան պա­պե­րը որ­տե՛ղ… Շու­շիում հա­րյուր տուն շի­նած հայրս ողջ լի­ներ կա­սեր՝ սու­տեն…ա­վե­լի լավ է չշա­րու­նա­կեմ, կա­սեն քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ նման ձևա­կեր­պում­ներն ու մո­տե­ցում­ներն այն­քան էլ նպա­տա­կա­հար­մար չեն և չեն բխում մար­դու ի­րա­վունք­նե­րի գա­ղա­փա­րից… ա­վե­լին, չի հա­մա­պա­տաս­խա­նում մի­ջազ­գա­յին ըն­դուն­ված չա­փա­նիշ­նե­րին…
Ա­մե­նա­զար­մա­նա­լին ու ան­հաս­կա­նա­լին էլ այն է, որ դրանք ի­րենց նախ­նի­նե­րի կա­ռու­ցա­ծը վայ­րե­նա­բար քան­դում են, ա­վե­րում, հա­վա­սա­րեց­նում հո­ղին։
Այ մարդ, չէ է՛, չէ, սրանք մեր քա­րե­րից ա­վե­լի շատ են վա­խե­նում, քան մե­զա­նից, մեր տա­ռե­րից սար­սա­փում են, մեր ա­մե­նա­փոք­րիկ, հո­ղի մեջ խր­ված ու մնա­ցած խաչ­քա­րը սրանց հա­մար մի­ջու­կա­յին զենք է, տու­նը՝ ռմ­բա­կո­ծիչ… Ու­զում եմ ա­սել, որ սրանց կռի­վը էն գլ­խից քա­րե­րի հետ էր… օ­րի­նա­կի հա­մար, ան­բա­ցատ­րե­լի ո­չինչ էլ չկա, սրանք ի­րենց ապ ու պա­պե­րին չեն ըն­դու­նում և՝ վերջ։ Հա­րյուր տա­րուց այն կողմ վա­խեց­նող դա­տար­կու­թյուն է, ա­մա­յի տա­րածք…
Նա­խորդ դա­րի յո­թա­նա­սու­նա­կան­նե­րին մեր Սզ­նեք գյու­ղում մի թուրք հայ­տն­վեց, ա­սաց ինչ գործ տաք, կա­նեմ։ Եվ սրան տա­րան ու­ղիղ ա­նաս­նա­պա­հա­կան ֆեր­մա, ա­սա­ցին մե­րոնք չեն աշ­խա­տում, սա մեր գոր­ծե­րը կա­նի։ Ու կար­գին էլ գործ էր ա­նում այդ թուր­քը։ Մի քա­նի ա­միս անց ա­սաց` այս­տեղ շատ լավ է, գնամ կնոջս էլ բե­րեմ։ Ա­սա­ցին` լավ կլի­նի։ Եվ մարդ ու կին հենց ֆեր­մա­յում էլ ապ­րում էին։ Հե­տո ի­րար ետևից ե­րե­խա­ներ հայ­տն­վե­ցին ֆեր­մա­յի տա­րած­քում։ Գյու­ղի կա­նայք ա­սում էին, որ դրա կի­նը տա­րին եր­կու ան­գամ է ծնն­դա­բե­րում։ Հե­տո էլ ո­րո­շե­ցին տուն շի­նել գյու­ղում։ Բայց այդ ըն­թաց­քում հենց տան բա­կից ան­հե­տա­ցան իմ Ե­ղիշ քե­ռու կո­վե­րը, մարդն ա­ռա­վո­տյան դուրս ե­կավ բակ, ոչ մի կով չկար, օ­րի­նա­կի հա­մար, ան­հե­տա­ցել էին։
Հե­տո էլ հարևա­նի կո­վե­րը ան­հե­տա­ցան, մի քա­նի օր անց` մյուս հարևա­նի­նը։ Իսկ երբ մի քա­նի­սը ա­սա­ցին, որ դա հենց թուր­քի գործն է, իմ Ե­ղիշ քե­ռին գի­տե՞ք ինչ ա­սաց, ա­սաց նա մեզ­նից մեկն է, մա­քուր, բա­րի մարդ և մեր տանն էլ հա­զար ան­գամ հաց է կե­րել… դա հնա­րա­վոր բան չէ… Հարևանն էլ նույն բանն ա­սաց, էն մյուս հարևանն էլ… Եվ մե­կը չկար, ա­սեր՝ սու­տեն…. մնա­ցա­ծը չա­սեմ….
Չա­սեք վեր­ջը ի՞նչ ե­ղավ։ Վեր­ջը, չեմ կար­ծում, որ այն­քան էլ կարևոր է։ Ուղ­ղա­կի, երբ գյուղ էինք գնում, ֆեր­մա­յի տա­րած­քով անց­նե­լիս թուր­քի լա­կոտ­նե­րը մեզ քար­կո­ծում էին… Եվ մենք չէինք հաս­կա­նում, որ դրանք այդ­պես պաշտ­պա­նում էին ի­րենց պա­պե­նա­կան հո­ղե­րը…
…Որ­տե՞ղ է ե­կե­ղե­ցին…