[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՆ­ԿՈՒՐ­ՏԸ ՄԻ ՔԱՅԼ Ա­ՌԱՋ…

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 

Էն գլ­խից ա­սեմ, որ ես բա­րե­կամ­ներ չու­նեմ։ Ձեր հա­վա­տալ-չհա­վա­տալն էլ ինձ բա­ցար­ձա­կա­պես չի հե­տաք­րք­րում, ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել՝ ո­չինչ չի կա­րող փո­խել իմ այս ե­սա­կենտ­րոն ու գու­ցե մի քիչ էլ հնա­ցած հա­մոզ­մունք­նե­րում։ Մեկն էլ, հաս­տատ, մեր այս երկ­րում կգտն­վի ու, գի­տե՞ք, ինչ կա­սի, կա­սի մենք մեզ­նից ինչ ենք ներ­կա­յաց­նում, որ մեզ հետ բա­րե­կա­մու­թյուն կամ ըն­կե­րու­թյուն ա­նեն։ Մեզ­նից ի՞նչ օ­գուտ։ Մի ու­րիշն էլ կփոր­ձի հա­մո­զել, որ ուղ­ղա­կի մենք չենք ու­զում բա­րե­կա­մու­թյուն ա­նել ու­րիշ­նե­րի հետ, եր­րորդն էլ, ա­ռանց եր­կար-բա­րակ մտա­ծե­լու, կհայ­տա­րա­րի, որ մեր այս դժ­բախ­տու­թյուն­նե­րի ու կո­րուստ­նե­րի մե­ղա­վո­րը միայն ու միայն մենք ենք։
Ա­մե­նա­տա­րօ­րի­նակն էլ այն է, որ աշ­խարհ կոչ­վա­ծի ցան­կա­ցած կե­տից մենք լավ էլ երևում ենք։ Պար­զա­պես մե­կը տես­նում է, մյու­սը՝ չէ, մե­կը մեզ կար­գին, տե­ղը-տե­ղին ու­սում­նա­սի­րում է, մեկ ու­րի­շը նման զգաց­մուն­քա­յին զբաղ­մուն­քի հա­մար ոչ ժա­մա­նակ ու­նի, ոչ էլ` տրա­մադ­րու­թյուն։ Կարճ` մենք հե­տաքր­քիր չենք, մեր կա­րի­քը ոչ մեկ չու­նի, մեր պա­հան­ջար­կը չկա, մենք բո­լո­րին կամ ձանձ­րաց­րել ենք, կամ՝ հոգ­նեց­րել։
…Դե գնա, Պե­պո, գե­տի­նը լի­զե…
Չնա­յած՝ Պե­պոն ինչ կապ ու­նի։
…Խալ­խի ո­տե­րը պաչ ա­րա…
Կապն այն է, որ միշտ էլ վա­խե­ցել ենք գնալ ու­րիշ­նե­րի վրա, հրա­ժար­վել ենք նույ­նիսկ մեր բա­ժին դաշ­տե­րից ու այ­գի­նե­րից, մեր բա­ժին եր­կն­քից, մեր բա­ժին ի­րա­վուն­քից…Ա­նընդ­հատ հրա­ժար­վել ենք մեզ շնորհ­վա­ծից և, ա­մե­նա­տա­րօ­րի­նա­կը` սար­սա­փել ենք մե­ղադր­վե­լուց… և հա­վա­տա­ցել ենք… բո­լո­րին, նույ­նիսկ մեր եր­կի­րը քան­դո­ղին, մեզ ա­վե­րո­ղին… Չա­սեք ծեծ­ված բա­ներ ես խո­սում, ըն­կեր, ժա­մա­նակ­նե­րը փոխ­վել են, աշ­խարհն այլևս ա­ռաջ­վա­նը չէ… Մարդ ա­րա­րա­ծը վա­ղուց լուս­նի վրա խո­րո­ված է ա­նում… Եվ ես իմ այս ծե­րու­նա­կան պահ­ված­քով ազ­գիս ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը և հե­ղի­նա­կու­թյու­նը տա­նում, կա­մո­վին դնում եմ հա­մաշ­խար­հա­յին ըն­տիր հան­րու­թյան մաք­րա­մա­քուր ոտ­քե­րի տակ։
Հի­մա աչ­քե­րը բա­ցո­ղը բա­րե­կա­մու­թյու­նից է խո­սում։ Մար­դիկ մեկ­նա­բա­նում էլ են, իբր, ա­ռանց դրա հե­տաքր­քիր չէ, իբր, ե­թե այդ բա­րե­կա­մու­թյու­նը չլի­նի, է­լի կորց­նե­լու ենք, է­լի ոչ մե­կը մեզ չի հաս­կա­նա­լու։ Եվ հան­կարծ պարզ­վում է, որ թուրքն ա­մենևին էլ իմ թշ­նա­մին չէ։ Լավ է, չէ՞։ Բա ո՛նց, եղ­բայր, ա­ռանց դրա ի՛նչ քա­ղա­քակր­թու­թյուն, ի՛նչ բան… Մենք էլ միա­միտ-միա­միտ գնա­ցել, ին­չի ետևից ենք ըն­կել… Մե­կը չկա ա­սի՝ էս ի՞նչ բա­նի եք, այ մարդ, էս ի՞նչ եք ա­նի­մաստ փնտ­րում, ո՞վ է ձեզ ի­րա­վունք տվել… Մի տե­սակ լավ էլ չի հաս­կաց­վում, թո՞ւրքն է իմ թշ­նա­մին, թե՞ ես եմ թուր­քի թշ­նա­մին։ Բայց էս­պես որ գնա, պարզ­վե­լու է հենց ես եմ թուր­քի թշ­նա­մին էլ, իմ թշ­նա­մին էլ, ու­րիշ­նե­րի թշ­նա­մին էլ… թուր­քին ի՞նչ է ե­ղել, իր հա­մար հան­գիստ, խա­ղաղ ապ­րում է… Իմ մա­սին էլ, ընդ­հան­րա­պես, չի մտա­ծում…
…Դե գնա, Պե­պո…
Կո­մու­նիստ պապս էր ա­սում՝ ինչ­քան թոր­քը էս վե­ղեն ի­րե­սին շոր կյա, կռե­վը մը­զա­նա պըկ­սը­լա­կան չի… ըշ­խար­քան էլ…
Ես ուղ­ղա­կի, երբ շատ փոքր էի, և ինձ հա­մո­զել էին, որ ինձ էլ, եղ­բորս էլ ծո­վից են բե­րել, կաս­կա­ծում էի` թուր­քի ե­րե­խա­նե­րի՞ն էլ են ծո­վից բե­րել…
-Տա­հան­ցը ծով չի, տա­հան­ցը մին օ­րիշ պե­նա, տա­հանց ծո­վը պ….իմ։
Մայրս էլ, երբ եղ­բորս հետ դպ­րոց էինք գնում, վա­խե­ցած ա­սում էր.
-Էն ան­պետ­քին (ան­պետ­քը, բնա­կա­նա­բար, թուրքն էր) դու­քա­նին կող­քա­վը չի քի­նիք…
Բայց մենք միշտ էլ էն ան­պետ­քի խա­նու­թի կող­քով էինք գնում դպ­րոց։ Ին­չու՞, ո­րով­հետև դպ­րոց տա­նող ա­մե­նա­կարճ ճա­նա­պար­հը դա էր, և` երկ­րորդ, կա­սեի ա­մե­նա­կարևո­րը, հորս տված ծա­լո­վի դա­նա­կը պա­յու­սա­կիս մեջ էր և ու­զում էինք հենց էդ ան­պետ­քին և դրա կող­քին կանգ­նած­նե­րին ցույց տալ, որ մենք ոչ մի բա­նից էլ չենք վա­խե­նում… Հնար լի­ներ, այն­պես կա­նեինք, որ նա մեր դա­նակն էլ տես­ներ… Բայց հնար չկար, ո­րով­հետև հայրս զգու­շաց­րել էր՝ նա­յիր տես­նող չլի­նի… Նաև հաս­կաց­րել էր, ե­թե թուր­քը վրա տա, օգ­տա­գոր­ծեմ… Ճիշտ է, դա­նա­կը գր­պա­նում հան­գիստ տե­ղա­վոր­վող դա­նակ էր, սա­կայն մի քա­նի ան­գամ այդ պստ­լիկ տե­ղով իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կար­գին էլ, ու­զում եմ ա­սել՝ ան­թե­րի կա­տա­րել էր…
Հի­մա ստաց­վում է, որ պապս էլ էր, օ­րի­նա­կի հա­մար, սխալ, մայրս էլ, հայրս, մեր հարևան Տիգ­րա­նը, Պետ­րոսն էլ, որ ա­սում էին, գիրք էր գրում հա­յի և թուր­քի մա­սին… Մար­դիկ, պարզ­վում է, ո­չինչ էլ չեն հաս­կա­ցել աշ­խար­հի գոր­ծե­րից և ան­մեղ ու քա­ղա­քակ­րթ­ված թուր­քի մա­սին նման փիս-փիս բա­ներ են ա­սել, դեռ փոք­րիկ ե­րե­խա­յի գր­պա­նում էլ դա­նակ դրել…
Բրի­տա­նա­ցի գրող կա՝ Ֆի­լիպ Մարս­դեն, տա­րի­ներ ա­ռաջ, կար­ծես, մի քա­նի հա­զար կի­լո­մետր ճա­նա­պար­հը կտ­րել, հա­սել էր Ար­ցախ, որ­պես­զի գտ­նի գրող Նո­րեկ Գաս­պա­րյա­նին ու ստա­նա իր մա­ռախ­լա­պատ երկ­րից հե­տը բե­րած միակ հար­ցի պա­տաս­խա­նը։ Գրող Նո­րեկ Գաս­պա­րյա­նը կա­րո՞ղ է նե­րել թուր­քին։
-Դու կնե­րեի՞ր, ե­թե այդ նույն թուր­քը 15-ին քեզ զր­կեր այ­սօր 25-30 մի­լիո­նա­նոց եր­կիր ու­նե­նա­լու ի­րա­վուն­քից…
Ու­զում եմ ա­սել, որ 15-ին թուր­քը վե­րաց­րել է ոչ թե 2, այլ 30 մի­լիո­նա­նոց Հա­յաս­տա­նը… Եվ ես զգում էի, որ բրի­տա­նա­ցին չէր հաս­կա­նա նե­րո­ղա­միտ հայ գրո­ղին և կմ­տա­ծեր, որ այդ հայ գրո­ղը բան չու­նի ու­րիշ­նե­րին տա­լու, որ այդ հայ գրո­ղը ո­տից գլուխ սուտ է, մեռ­նե­լու ար­ժան… Իսկ երբ նրան ցույց տվե­ցի գր­քե­րիս կող­քին հան­գիստ բազ­մած հորս նվի­րած դա­նա­կը, ա­սաց հա­յե­րեն` հատ-հատ ար­տա­բե­րե­լով ա­մեն մի բա­ռը.
-Ես ձեզ սի­րում եմ…
Հի­մա՝ բա­րե­կա­մու­թյո՛ւն։ Ջերմ հա­րա­բե­րու­թյուն­նե՛ր։ Հրա­ժեշտ ան­ցյա­լին։ Ե­ղա­ծը ե­ղել է։ Փոխ­վել են ժա­մա­նակ­նե­րը։ Ա­պաշր­ջա­փա­կո՛ւմ։ Ա­զատ ան­ցու­դա՛րձ… Է­ժան ապ­րանք… Էս­տի հա­մե­ցե՛ք… Էս­տի հա­մե­ցե՛ք…
STOP
Ո՞վ է Ման­կուր­տը։ Մի քայլ ա­ռաջ։ Թե­պետ դրա կա­րի­քը բա­ցար­ձա­կա­պես չկա։ Բո­լորն էլ լա՛վ երևում են… Ու­զում եմ ա­սել՝ պահմ­տո­ցին հնա­ցած խաղ է…