[ARM]     [RUS]     [ENG]

...ԵՎ Ե­ՐԱ­ՆԻ ԱՅՆ ԾԱ­ՌԱ­ՆԵ­ՐԻՆ, Ո­ՐՈՆՑ ԱՐ­ԹՈՒՆ ԿԳՏ­ՆԻ ՏԵ­ՐԸ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Հ Ա Յ /Ս/... Ժա­մա­նակն է՝ դաշ­նակ­ցիր քո ներ­սի զին­վո­րի հետ, ե­թե ու­զում ես տե­սակդ ապ­րի՝ զին­վիր նախ ներ­սից, ա­պա նոր կա­պիր փամ­փշ­տա­կալդ, սուրդ ու վա­հանդ... Ա­ռա­վո­տյան աշ­խա­տան­քի շտա­պե­լիս մի ոտ­քիդ ան­պայ­ման զին­վո­րա­կան կո­շիկ հա­գիր ու քայլդ ա­րա Աստ­ծո նա­խան­շած ու­ղուն հա­մե­մատ, քայ­լե­րիցդ մե­կը նվի­րիր Ար­ցա­խին և հո­գի դիր ա­րածդ գոր­ծի մեջ ու կտես­նես, որ օրդ, ա­պա կյանքդ կի­մաս­տա­վոր­վի ու Եր­կիրդ հա­վա­քա­կան կհառ­նի նաև մի­րիկ­ցի աղջ­նա­կի ա­նուշ ժպի­տով. ՙԵս թուր­քի դրո­շը կհա­նեմ ու իմ դրո­շը կդ­նեմ Մի­րի­կիս գլ­խին՚,- ա­սում ու հետն էլ սեղ­մում է մատ­նե­րը, ա­պա փոք­րիկ բռունց­քը...

Ա­հա այդ փոք­րիկ բռունց­քը, տա­քաց­րո՜ւ քո ա­փե­րի մեջ... Շու­շի տեն­չա­ցող ու­սուց­չու­հի Նա­րի­նե Ա­վա­նե­սյա­նի կա­րո­տը հան­գց­րու՝ Ղա­զան­չե­ցո­ցի գմ­բե­թը վե­րա­նո­րո­գե­լու, նրան կր­կին հա­վա­տով ու ա­ղոթ­քով շունչ տա­լու տեն­չով... Լեո­յի նման մտա­ծիր, տղուկ Լեո­յի, որ ըն­դա­մե­նը 5 տա­րե­կան է, բայց քեզ ՙհա­մո­զում՚ է, որ իր տե­ղը զին­վո­րի կող­քին է և ա­մեն Աստ­ծո օր պատ­րաստ­վում է նրանց հա­մար եր­գե­լու ՙԴեհ տղերք ա­ռաջ, քաջ զին­վոր­ներ քաջ՚ եր­գը, ա­պա պն­դում է, որ Երևան չի գնա­լու, ո­րով­հետև զին­վոր­ներն ի­րեն են սպա­սում, որ միա­սին եր­գեն ՙՀե­րոս տղեր­քը մեր՚ եր­գը։ Նա վս­տահ է նաև, որ ի­րեն միա­նա­լու են ՙՏուն-տու­նիկ՚-ի իր ըն­կեր­նե­րը՝ Նա­րե­կը, Ար­թու­րը, Ռո­բեր­տը, Ա­լեքսն ու Տիգ­րա­նը...
Հ Ա Յ, ի վեր­ջո, ե?րբ ես ըն­կե­րա­նա­լու քո ներ­սի ՀԱՅ-ի հետ, ե­թե ա­նե­լու ես քո քայ­լը, ա­պա մի հա­պա­ղիր ու այն ա­րա այ­սօր, ու հենց այ­սօր ըն­կե­րա­նա­լու հայտ ու­ղար­կիր Վի­գեն Ա­րա­բյա­նին, ըն­կե­րա­ցիր նրա սր­տի ու հո­գու Հայ-ին, որ­դեգ­րիր պահ­ված­քը նրա, ունկ­նդ­րիր նրա խոս­քին, երբ ա­սում է. ՙԱյդ ես չէ, որ ո­րո­շել եմ շե­նաց­նել Ար­ցա­խը, այլ ար­ցախ­ցի կի­նը, որ վե­ցամ­սյա որ­դուն գր­կած ե­կել ու ան­տուն ծվա­րել-բնա­վոր­վել է ու­զում Մար­տա­կեր­տում, ով ինձ ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն չի թող­նում, և ա­հա թե ին­չու ես պի­տի վե­րա­կեր­տեմ Ար­ցա­խը՚։
...Դու այ­լընտ­րանք չու­նես , եղ­բա՜յր, կո­շի­կիդ մի զույ­գը պի­տի կոշտ լի­նի ու ան­պայ­ման զին­վո­րա­կան... Ար­ցա­խում լի­նելդ /ոչ միայն ֆի­զի­կա­պես/ այ­լընտ­րանք չու­նի, եղ­բայր­ներդ 44 օր շա­րու­նակ ի­րենց ա­րյունն են շա­ղել-շա­ղա­խել բիբ­լիա­կան հո­ղին՝ հա­վա­տա­լով, որ ի­րենց ըն­կած սու­րը մի օր ան­պայ­ման բարձ­րաց­վե­լու է... Բարձ­րաց­վե­լու է նաև ա­ղոթ­քի հետ ու ա­ղոթ­քի պես, և Բարձ­րյա­լը խոստ­մա­նը հա­մե­մատ /Փոք­րիկ հոտ ես, միշտ քո կող­քին եմ.../ օրհ­նե­լու է քո ճա­նա­պար­հը... Օրհ­նե­լու է Ղու­կաս ա­վե­տա­րա­նի­չի բե­րա­նով. ՙԹող ձեր գո­տի­նե­րը մեջք­նե­րիդ պնդ­ված լի­նեն, և ճրագ­ներդ վառ­ված ... Եվ ե­րա­նի՛ այն ծա­ռա­նե­րին, ո­րոնց ար­թուն կգտ­նի Տե­րը՚։ Դու, հաս­տատ, այդ ար­թուն­նե­րի շար­քից ես, հա­վա­տա­ցած եմ, որ Ճա­նա­պարհդ ա­ռա­ջին հեր­թին Ար­ցախ է բե­րե­լու սերդ, հե­տո նոր՝ կամքդ ու նվի­րումդ։ Դու գա­լու ես, որ բա­րե­րար Լևոն Հայ­րա­պե­տյա­նի Վան­քը կեր­տել-վե­րա­կեր­տե­լու ե­րա­զան­քը կի­սատ չմ­նա, որ կո­րու­սյալ Գտ­չա­վան­քը, Վան­քա­սա­րը, Սուրբ Ստե­փա­նո­սը, Կու­սա­նաց Ա­նա­պա­տը հան­կարծ ճաք չտան հա­վատ­քի պա­կա­սից... Դու գա­լու ես, որ քո տաք շն­չով բոր­բո­քես Նոր Շա­հու­մյա­նի, Նոր Քա­րին­տա­կի ու նո­րա­կերտ Տո­ղի կե­նաց Բու­խա­րի­կում ծեգ­ծե­գող ապ­րե­լու տեն­չը, ու բոր­բոք ես պա­հե­լու կրա­կը, որ մի օր, քո ա­փե­րի մեջ մո­խիր ցա­նե­լով, այն հասց­նես նախ­կին հան­գր­վա­նը... Քո հան­գր­վան­նե­րի հան­գր­վա­նը, վս­տահ եմ, դարձ­նե­լու ես Ար­ցա­խը, այն դարձ­նե­լու ես քո հա­վեր­ժա­կան սի­րո եր­կի­րը, որ­տեղ նաև քո ձեռ­քե­րով են շա­ղախ­վե­լու հա­յու­թյան ե­րա­զանք­նե­րը, զի Թթխ­մորն ու Կյան­քի Գի­նին դեռ կճուճ-պու­լի­կի ու կա­րա­սի մեջ ե­ռում-խմոր­վում են, դեռ կա­րա­սի մեջ ե­ռում է գի­նին, որ մեր նախ­նի­քը հող­վո­րել են լավ օ­րե­րի հույս-հա­վա­տով՝ հա­վա­տով ու Խա­չի զո­րու­թյամբ...

Դու Վի­գեն Ա­րա­բյան ես լի­նե­լու, ով ողջ կյան­քի գոր­ծը բա­րե­գոր­ծա­կանն է դարձ­րել, սա­կայն չի սի­րում բա­րե­րար բա­ռը և իր ա­րա­ծը հա­մա­րում է շար­քա­յին հա­յի պար­տա­կա­նու­թյուն։ ՙՀա­յը եր­կիր մո­լո­րա­կի աղն է, հայն ա­սե­լիք ու­նի՚,- վս­տա­հեց­նում է Ա­րիա­վա­նի հա­մայն­քա­պետ Անդ­րա­նիկ Չա­վու­շյանն ու պինդ, շատ պինդ է կառ­չած իր բա­ժին մի պա­տառ հո­ղից։ Դու չես ծն­կե­լու, Հայս, դրա­նում ա­ռա­վել քան հա­մոզ­ված եմ, քո մա­քա­ռող որ­դի­ներն ի­րենց զոհ­ված կա­պի­տան ըն­կե­րոջ որ­դուն ծնն­դա­տան բա­կում դի­մա­վո­րում են ՀՀ օրհ­ներ­գը եր­գե­լով։ Դու, ինչ­պես ես ու ինձ նման շատ - շա­տե­րը, ամ­բողջ կյան­քում խո­նարհ­վե­լու ես ար­ցախ­ցի մե­ծա­մայր Լյու­բով Տեր-Սա­հա­կո­վա­յի ա­ռաջ, մի մոր, ով Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում կորց­րել է չորս զա­վակ­նե­րին, իսկ 44-օ­րյա ար­հա­վիր­քի օ­րե­րին էլ ան­հետ կո­րել է թո­ռը և ու­մից ա­ռայ­սօր ոչ մի լուր չկա... սա­կայն 30 տար­վա ըն­թաց­քում այդ սևազ­գեստ մոր ու տա­տի­կի /ո­րի մի աչ­քում ար­ցունք է, մյու­սում՝ծի­ծաղ/, շուր­թե­րից ափ­սո­սան­քի մի բառ ան­գամ չլ­սե­ցի, մե­ղադ­րան­քի մի խոսք... Դեռ ա­վե­լին, երբ ա­մեն հան­դիպ­ման ժա­մա­նակ տես­նում է, որ հուզ­վում եմ, ինքն է ինձ սփո­փան­քի խոս­քեր ա­սում։
Մենք հա­վերժ խո­նարհ­վե­լու ենք մեր Ե­ռա­գույն Պան­թեո­նում, Եր­կի­րը խրա­մատ ենք դարձ­նե­լու, մենք՝ զին­վոր հա­վեր­ժա­կան ու մեր այ­լընտ­րան­քը Մոն­թե-ներն են լի­նե­լու։ Դու իմ գոր­ծի և գա­ղա­փա­րի ըն­կեր Տաթևիկ Պո­ղո­սյա­նի պես քո վրեժն ես փո­խան­ցե­լու զա­վակ­նե­րիդ, ու քո հո­գին էլ իր հա­մար զույգ հե­նա­րան­ներ է ու­նե­նա­լու՝նժ­դե­հյան եր­կու աստ­վա­ծու­թյուն­նե­րը՝ Աստ­ված և Հայ­րե­նիք։
...Հ Ա Յ-ս, աշ­խար­հի որ ծի­րում էլ ապ­րես /ընտ­րու­թյու­նը քոնն է/, եր­ջա­նիկ ե­ղիր, Աստ­ված քեզ մի կյանք է շնոր­հել, բայց դու կա­րող ես այդ մի կյան­քը եր­կու­սը դարձ­նել ու մե­կը նվի­րել քո ներ­սի ՀԱՅ-ին և այն բնա­կեց­նել Ար­ցա­խում, իսկ Ար­ցախն էլ քո հո­գում բնա­կեց­նել... Ուր էլ որ լի­նես, քո քայ­լը կա­տա­րիր Աստ­ծու կամ­քին հա­մե­մատ, որ Եր­կն­քում էլ տուն ու­նե­նաս, քո Տա­ճա­րը՝ քո հա­վեր­ժա­կան բնա­կա­տե­ղին, ո­րի ման­րա­կեր­տը հենց այս­տեղ է՝ բիբ­լիա­կան Ար­ցա­խում, և որն այ­սօր ոչ միայն քո ա­ղոթ­քի, այլև ձեռ­քիդ մեջ պինդ պա­հած Խա­չի, Մա­ճի ու Սրի կա­րիքն ու­նի...
Հայ, քո կո­շի­կի զույ­գի մե­կը /թա­յը՝ կա­սեր ար­ցախ­ցին/ զին­վո­րա­կա­նի դարձ­րու, նո­րո­գիր Ուխ­տը Շու­շիի՝ Նա­րե­կա­ցու մե­ռո­նա­կաթ ա­ղոթ­քով. ՙԵս՝ զարկ­վածս, հաղ­թող եմ կր­կին՚։