[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՐԻՇԽՈՂ ՄԹՆՈԼՈՐՏ

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 Ա­ռա­վո­տյան տնից դուրս գա­լով, նկա­տե­ցի հարևան­նե­րիս տր­տում հա­յաց­քը, սա­կայն, ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյուն չըն­ծա­յե­ցի. պա­տե­րազ­մից հե­տո դա սո­վո­րա­կան երևույթ է դար­ձել, ուս­տի շա­րու­նա­կե­ցի ճա­նա­պարհս։ Գրե­թե բո­լո­րը, ում հան­դի­պում էի, քայ­լում էին գլ­խի­կոր, մտա­սույզ ու տխուր... Սիրտս մղկ­տում էր։ Ցավն ու կս­կի­ծը, վի­րա­վո­րան­քի զգա­ցու­մը հա­մա­կե­ցին ինձ...

Ա­յո, մեզ ու մեր երկ­րի հետ տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գա­կան անց­քե­րը ստի­պե­ցին հրա­ժար­վել ա­պա­գա­յի ծրագ­րե­րից։ Դեռ բո­լո­րո­վին վեր­ջերս մեզ թվում էր, որ բո­լո­րից ու­ժեղ ենք, երկ­րագն­դի վրա ապ­րող ա­մե­նաան­կա­խը հենց մենք ենք։ Հի­մա, ա­սես, մո­լոր­ված ճամ­փորդ­ներ լի­նենք։ Ա­յո, ո­չինչ ե­րաշ­խա­վոր­ված չէ այս երկ­րի վրա։ Կտ­րուկ փո­փոխ­վող ի­րա­վի­ճակ­նե­րը հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում ծնում են կաս­կած­ներ, շփոթ­վա­ծու­թյուն և սթ­րես։ Իսկ ա­մե­նա­սար­սա­փե­լին՝ ան­վս­տա­հու­թյուն։ Այլևս ոչ մե­կին և ոչն­չի չենք հա­վա­տում։ Մեր կյան­քում մի շր­ջան է, երբ հայ­տն­վել ենք ա­նո­րո­շու­թյան ու ան­կան­խա­տե­սե­լի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում։ Ա­մեն ինչ ըն­թա­նում է, մեղմ ա­սած, ոչ այն­քան լավ և խիստ ան­կան­խա­տե­սե­լի։ Ոչ մեկս չենք պատ­կե­րաց­նում՝ ի՞նչ ա­նել հի­մա և ի՞նչ է մեզ սպաս­վում ան­գամ մոտ ա­պա­գա­յում։ Պաշ­տո­նա­տար ան­ձինք լուռ են մնում։ Չէ, նրանք ինչ-որ բան ա­նում են՝ հան­դի­պում­ներ, ըն­դու­նե­լու­թյուն­ներ, նիս­տեր, խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ... Բայց ժո­ղովր­դին ոչ ոք չի դի­մում, ոչ ոք չի ա­սում՝ ի՞նչ է մեզ սպա­սում, ին­չի՞ն պետք է պատ­րաստ լի­նենք, ի վեր­ջո, ո՞վ ենք մենք հի­մա։ Տա­րօ­րի­նակ ու սար­սա­փե­լի է հն­չում։ Բայց սրանք մեր ի­րո­ղու­թյուն­ներն են։ Պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րի հան­դեպ հա­վատ չկա, հա­սա­րա­կու­թյու­նը բա­ժան­ված է ՙմե­րոնց՚ ու ՙնրանց՚։ Ա­մեն տե­ղից լսում ենք, որ պարտ­վել ենք, բայց մենք չենք ըն­դու­նում դա և եր­բեք չենք ըն­դու­նի։ Տե­ղի ու­նե­ցա­ծը բո­լո­րիս հա­մար ժա­մա­նա­կա­վոր թյու­րի­մա­ցու­թյուն է։ Ի­րենց գյու­ղերն ու քա­ղաք­նե­րը լքած մեր հայ­րե­նա­կից­նե­րը վս­տահ են՝ շատ շու­տով կվե­րա­դառ­նան հա­րա­զատ վայ­րե­րը։

Չգի­տեմ՝ կկա­րո­ղա­նա՞նք մար­սել այս փո­փո­խու­թյուն­նե­րը և հաղ­թա­հա­րել ա­նո­րո­շու­թյու­նը։ Ա­յո, ո­չինչ ե­րաշ­խա­վոր­ված չէ այս երկ­րի վրա։ Այ­սօր ապ­րում ենք ՙմեծ փո­փո­խու­թյուն­նե­րի՚ ժա­մա­նա­կաշր­ջա­նում, և մեզ ու­ղեկ­ցում են սթ­րես պատ­ճա­ռող բազ­մա­թիվ գոր­ծոն­ներ։ Ո­խե­րիմ թշ­նա­մուն կա­մե­ցած ա­մե­նա­սար­սա­փե­լի բա­նը չի­նա­ցի Կոն­ֆու­ցիոսն այս­պես է ձևա­կեր­պել. ՙԱպ­րե՜ս փո­փո­խու­թյուն­նե­րի շր­ջա­նում՚։ Բնա­կա­նա­բար, կա­յուն և կան­խա­տե­սե­լի կյան­քը միշտ էլ նա­խընտ­րե­լի է փո­փո­խու­թյուն­նե­րի խա­ռը և ծանր ժա­մա­նակ­նե­րից։ Ա­վագ և մի­ջին սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հի­շում են նման կյանք խոր­հր­դա­յին շր­ջա­նում։ Այդ ժա­մա­նակ վաղ­վա օր­վա հան­դեպ ա­մուր հա­վատ կար։ Եվ որ­քան էլ մեզ հրամց­վում են խոր­հր­դա­յին շր­ջա­նի բա­ցա­սա­կան կող­մե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, դրա­կան կող­մերն ա­վե­լի շատ էին։ Այ­սօր ապ­րում ենք, այս­պես կոչ­ված, ՙժո­ղովր­դա­վա­րու­թյան՚, ՙա­զա­տու­թյան՚, ՙհրա­պա­րա­կայ­նու­թյան՚ ժա­մա­նակ­նե­րում, և՝ ի՞նչ։ Ի­րա­կան կյան­քում դա նշա­նա­կում է՝ ա­մե­նա­թո­ղու­թյուն, ա­նար­խիա, ա­նար­դա­րու­թյուն, և ա­մե­նա­սար­սա­փե­լին՝ միան­գա­մայն ա­նո­րոշ կյանք... Իսկ երբ վաղ­վա օ­րը չես պատ­կե­րաց­նում, շատ ծանր է։ Բայց մենք ձգ­տում ենք չվ­հատ­վել և սպա­սել հրաշ­քի, ո­րը, ցա­վոք... շատ է ու­շա­նում։ Իսկ կյանքն օր-օ­րի դառ­նում է էլ ա­վե­լի ա­նո­րոշ, էլ ա­վե­լի ան­տա­նե­լի։ Ա­սում են՝ մարդն ա­մեն ին­չի հար­մար­վում է, ըն­տե­լա­նում կյան­քի ցան­կա­ցած պայ­ման­նե­րի, փո­փո­խու­թյուն­նե­րի։ Հա­յաս­տա­նի ող­բեր­գա­կան դա­րա­վոր պատ­մու­թյու­նը դրա վառ ա­պա­ցույցն է։ Միան­գա­մայն հնա­րա­վոր է՝ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հար­մար­վե­լու այդ ու­նա­կու­թյու­նը ներ­դր­վել է հա­յի գե­նե­տիկ կո­դում, ինչն օգ­նել է նրան վե­րապ­րել հա­զա­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քում։
Սո­ղո­մոն թա­գա­վո­րի մա­տա­նու վրա գր­ված էր՝ ՙԱ­մեն ինչ ան­ցո­ղիկ է, դա էլ կանց­նի՚։ Բո­լորն էլ կյան­քում բազ­մա­թիվ խն­դիր­ներ են ու­նե­նում՝ սկ­սած ան­պա­տաս­խան սի­րուց, վեր­ջաց­րած աշ­խա­տան­քա­յին վայ­րում ու­նե­ցած խն­դիր­նե­րով։ ՙԵ­րա­նի՛ ձեր խն­դիր­նե­րը մե­րը լի­նեին՚՝ մտ­քում քմ­ծի­ծաղ տա­լով կա­սեին ար­ցախ­ցի­նե­րը։
Այ­սօր կեն­ցա­ղա­յին բո­լոր խն­դիր­նե­րը մեզ հա­մար սո­վո­րա­կան հար­ցեր են, ո­րոնք կա­րե­լի է լու­ծել, ա­պա դրանց մա­սին հի­շել տխուր ժպի­տով։ Այ­սօր մենք հայ­տն­վել ենք ան­կան­խա­տե­սե­լի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի այն­պի­սի հոր­ձա­նու­տում, որ չգի­տենք՝ ինչ­պես ա­պա­վի­նել փր­կու­թյան... Ու­րիշ էլ ի՞նչ են պատ­րաս­տել մեզ հա­մար աշ­խար­հիս ու­ժեղ­նե­րը... Էլ ի՞նչ փոր­ձու­թյուն­նե­րով կանց­նենք մենք: Ա­սում են՝ հա­վատ ու­նե­ցի՜ր լա­վա­գույ­նի հան­դեպ, և ա­մեն ինչ լավ կլի­նի, որ պետք է լա­վա­տես մնալ ան­գամ բարդ և ա­նո­րոշ ժա­մա­նակ­նե­րում։ Փոր­ձել ենք՝ չի ստաց­վում։ Ժպի­տը հե­ռա­ցել է ժո­ղովր­դիս դեմ­քից, բո­լո­րը տխուր են։ Ա­նո­րո­շու­թյունն ու ան­վս­տա­հու­թյու­նը գե­րիշ­խում են։ Սո­ղո­մոն թա­գա­վո­րի մա­տա­նուն գր­վածն էլ ա­ռանձ­նա­պես չի քա­ջա­լե­րում...