[ARM]     [RUS]     [ENG]

1967…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կու­րո­պատ­կի­նո կոչ­վող բնա­կա­վայ­րում էին հայն ու թուր­քը ապ­րում միա­սին, միա­սին դպ­րոց հա­ճա­խում, նս­տում նույն սե­ղա­նի շուրջ։ Ար­շա­դը միշտ ժպ­տե­րես էր, բա­րի մար­դու տպա­վո­րու­թյուն էր թող­նում` թվում էր, հիա­ցած էր հայ և ադր­բե­ջա­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյամբ։ Նա դպ­րո­ցի տնօ­րենն էր, Նել­սո­նը` դպ­րո­ցի սան, ըն­դա­մե­նը ութ տա­րե­կան, նման իր բո­լոր հա­սա­կա­կից­նե­րին, ան­մեղ, միա­միտ, գե­ղե­ցիկ։ Ար­շա­դին էլ Ար­շադ քե­ռի էր ա­սում, հպարտ, որ դպ­րո­ցի տնօ­րենն իր հայ­րի­կի ըն­կերն էր։ Հե­ծա­նիվ ու­ներ և սի­րում էր դա­սե­րից հե­տո գյու­ղի փո­շոտ փո­ղոց­նե­րով հե­ծա­նիվ քշել։ Մեկ-մեկ էլ Ար­շա­դի դե­ղին Մոսկ­վի­չով Կու­րո­պատ­կի­նո­յից գա­լիս էր Բեր­դա­շեն՝ տա­տի­կի ու պա­պի­կի մոտ։
Էռ­նեստ ԱՌՍ­ՏԱ­ՄՅԱՆ. ՆԵԼ­ՍՈՆ ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱ­ՆԻ ՔԵ­ՌԻՆ:
-Դա զուտ ազ­գա­յին ձե­ռա­գիր էր։ Նրանք ու­զում էին Կու­րո­պատ­կի­նոն ամ­բող­ջու­թյամբ դարձ­նել ադր­բե­ջա­նա­կան։ Դրա­նից ա­ռաջ մորս հո­րեղ­բոր տղա­յին էին սպա­նել` տե­ղա­մա­սի պետն էր, Գրի­շա Սո­ղո­մո­նյա­նը։
Բեր­դա­շեն գյու­ղում, թե­պետ ա­ռի­թից ա­ռիթ են հի­շում 40 տա­րի­ներ ա­ռաջ տե­ղի ու­նե­ցա­ծը, ա­մեն ինչ պատ­մում են ման­րա­մաս­նո­րեն, ցա­վով, ո­չինչ չմո­ռա­նա­լով։ Ա­սում են` թուր­քից վնաս­ներ շատ ենք տե­սել, բայց էս մե­կը, կար­ծես, անս­պա­սե­լի էր, ան­պատ­մե­լի դա­ժան, ինչ-որ տեղ՝ զար­մա­նա­լի։ Գյու­ղը ցնց­ված էր։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զում ներ­քին փո­թո­րիկ էր, ա­մեն ինչ ան­կան­խա­տե­սե­լի էր, սա­կայն ոչ ոք չէր կա­րող գու­շա­կել, թե ինչ էր տե­ղի ու­նե­նա­լու։

Յու­րի ՍՏԵ­ՓԱ­ՆՅԱՆ. 1967-ԻՆ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԻ ՇՐ­ՋԱ­ՆԻ ԵՎ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԻ ԴԱ­ՏԱ­ԽԱԶ:
-Քն­նու­թյա­նը ես ակ­տիվ մաս­նակ­ցել եմ։ Ար­շա­դը ան­զուսպ, ան­հա­վա­սա­րակ­շիռ բնա­վո­րու­թյան տեր մարդ է ե­ղել։ Միշտ խան­գա­րում էր մեզ, քրեա­կան գոր­ծի նա­խաքն­նու­թյա­նը։

Էռ­նեստ ԱՌՍ­ՏԱ­ՄՅԱՆ.
-Ձեր­բա­կա­լել են էդ սրի­կա­յին, Զոհ­րաբ ա­նու­նով մի մար­դու, հե­տո էլ՝ Ա­լամ­շա­դին: Բաք­վից նրանց ա­սել են` ո­չինչ չխոս­տո­վա­նեք, հրա­ժար­վեք ա­մեն մի մե­ղադ­րան­քից և չմ­տա­հոգ­վեք, գոր­ծը լավ ըն­թացք է ու­նե­նա­լու։

Ալ­բերտ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ. ՄԱ­ԿԱ­ՆՈՒ­ՆԸ` ՋԱ­ԳԱ:
-Հա­սե ստեղ (ցույց է տա­լիս դա­տա­րա­նի դահ­լի­ճի տե­ղը` նախ­կին սո­վե­տա­կան զո­րա­մա­սին կից, Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան կո­մի­տեի և Ներ­քին գոր­ծե­րի վար­չու­թյան շեն­քե­րից ըն­դա­մե­նը մի քա­նի մետ­րի վրա գտն­վող) սու­դը­նա ի­լալ։ Վեր կար­թալն` Ար­շա­դին տվալն 15 տա­րի, Մա­մե­դով Ա­լամ­շա­դին՝ ռաստ­րել, Զո­հար­բին էլ դա­տա­րա­նի դահ­լի­ճից ը­զա­դալ։ Ստեղ ժո­ղո­վուր­դը սկ­սա­լա…
Այն տա­րի­նե­րին դա ա­մա­ռա­յին կի­նո­թատ­րոն էր։ Կող­քին՝ լու­սան­կար­չա­տուն կար և կր­պակ, որ­տեղ ամ­ռան ա­միս­նե­րին սա­ռը ջուր և հյութ էին վա­ճա­ռում։ Եվ դա­տը տե­ղի էր ու­նե­նում հենց այդ­տեղ, թե­պետ շատ ի­րա­վա­պահ­ներ խոր­հուրդ էին տա­լիս այն կազ­մա­կեր­պել փակ մի տա­րած­քում՝ ժո­ղովր­դի աչ­քից ու ուն­կից հե­ռու։ Եվ երբ ներ­կա­յաց­վեց մե­ղադ­րա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը, ժո­ղո­վուր­դը հար­ձակ­վեց, քան­դեց, ա­վե­րեց՝ ու­շադ­րու­թյուն չդարձ­նե­լով պա­հա­կախմ­բի սադ­րող կրա­կոց­նե­րին, ժո­ղո­վուր­դը ին­քը դա­տեց հան­ցա­գործ­նե­րին` կա­յաց­նե­լով միակ, ճիշտ ո­րո­շու­մը, ժո­ղո­վուր­դը մա­հա­պատ­ժի են­թար­կեց մար­դաս­պան­նե­րին։

Ար­տյու­շա ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ: 1967-ԻՆ 18 ՏԱ­ՐԵ­ԿԱՆ: ԴԱ­ՏԱՎ­ՃԻ­ՌԸ` ՄԱ­ՀԱ­ՊԱ­ՏԻԺ: ՀԵ­ՏՈ ԱՅՆ ՓՈ­ԽԱ­ՐԻՆ­ՎԵԼ Է 15 ՏԱՐ­ՎԱ Ա­ԶԱ­ՏԱԶ­ՐԿ­ՄԱՆ:
-Ես էլ ժո­ղովր­դի հետ մտա։ Մտա էն­տեղ, զին­վոր­նե­րի հրա­մա­նա­տա­րը, նա, է­լի, որ հս­կում էր հան­ցա­գործ­նե­րին, գո­ռում էր, որ կրա­կե­լու են` հե­ռա­ցեք այս­տե­ղից, և սկ­սե­ցին կրա­կել։ Մեր տղեր­քից մե­կը կանգ­նեց դրանց ա­ռաջ և ա­սաց՝ կրա­կիր, սրի­կա։ Եվ հար­ձակ­վե­ցինք։

 

Ա­լեք­սանդր ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ։ 1967-ԻՆ ԿՈՄ­ԿՈՒ­ՍԻ ԼԵՌ­ՆԱ­ՅԻՆ ՂԱ­ՐԱ­ԲԱ­ՂԻ ԻՆՔ­ՆԱ­ՎԱՐ ՄԱՐ­ԶԻ ՄԱՐԶ­ԿՈ­ՄԻ ՔԱՐ­ՏՈՒ­ՂԱՐ:
-Հար­ձակ­վում են, կա­լա­նա­վոր­նե­րին սպա­նում, հե­տո շր­ջում են մե­քե­նան և վա­ռում։

Ս. ԴԱՎ­ԹՅԱՆ. 1967-ԻՆ ԼՂԻՄ ԿՈ­ՄԵ­ՐԻՏ­ՄԱՐԶ­ԿՈ­ՄԻ ՔԱՐ­ՏՈՒ­ՂԱՐ:
-Հենց նման դա­տա­վա­րու­թյու­նը ժո­ղովր­դին ստի­պեց գնալ այդ­պի­սի քայ­լե­րի։ Ճիշտ է, ո­րոշ պաշ­տո­նյա­ներ փոր­ձում էին դա ներ­կա­յաց­նել որ­պես ինք­նա­դա­տաս­տան, բայց այդ­պես չէր։ Ժո­ղո­վուր­դը ու­րիշ քայ­լի չէր կա­րող դի­մել այն ժա­մա­նակ, ժո­ղովր­դին ուղ­ղա­կի զր­կել էին ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նից։

Ալ­բերտ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ.
-Կնե­գը դա­տի ժա­մա­նակ ա­սու­մա` Ար­շադ, վա­խու­մել, 5 կի­լո վես­կեյմ տլա­կան քեզ ը­զա­դիմ, հենգ օր էլ չըս նստ­լա­կան։
Դե 5 օր նստ­լա­կան­չըս, նստ­լա­կան­չըս։ Մունք էլ ստեղ թը­խումնք, լոխ կըլ­խըր­նե­րեն կու­տըր­հա­տըմնք։
Այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին ոչ մի փաս­տա­թուղթ չկա։ Ոչ ԽՍՀՄ Պե­տանվ­տան­գու­թյան մար­զա­յին կո­մի­տեի շեն­քում, ոչ էլ ԽՍՀՄ Ներ­քին գոր­ծե­րի մար­զա­յին վար­չու­թյու­նում։ Ա­մեն ինչ տար­վել է Բա­քու, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զի ամ­բողջ ար­խի­վը։ Մեզ ա­մեն ինչ ներ­կա­յաց­նում են ա­կա­նա­տես մար­դիկ, ով­քեր ապ­րել են այն ա­մե­նը, ին­չը ցն­ցել է խոր­հր­դա­յին եր­կի­րը, երկ­րորդ ցն­ցու­մը 1988-ին էր։

Ա. ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ.
-Էն եր­կու­սին վեր սպա­նալնք, սկ­սալն մըզ­րա կրա­կե­լը, 17 ավ­տո­մատ­չի­կա ի­լալ, մոտ մի 50-60 էլ մի­լի­ցա` պիս­տա­լետ­նե­րավ։ Մենք սալ­դաթ­նե­րան ավ­տո­մատ­նեն խլալ ընք, հե­տո, ի­հար­կե, խնդ­րալն, տը­վալնք ու­րանց, բայց մի պայ­մա­նով, որ չկ­րա­կեն։

Էռ­նեստ ԱՌՍ­ՏԱ­ՄՅԱՆ.
-Մեզ հա­ջող­վու­մա տրանց սատ­կաց­նել։

Ալ­բերտ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ.
-Վա­րա­նո­կը պա­րա­նընք տվալ, էն մին տա­րե տվա­ծը մե­չին վառ­վու­մա… Սի­գա­րե­տա լի՛, թո­ղում ը­րալ, մա­շի­նը նի­յա կա­ցալ… էն եր­կու­սին էլ տի­րալնք ու­րուր յի­րա, բեն­զի­նը ա­ծալ… դե…մնա­ցա­ծը տուք գի­դըմք։ Ի­րե­քին էլ շի­նա­լընք պե­պել:
Պա­հա­կա­խում­բը կրա­կել է ժո­ղովր­դի վրա։ Շա­տերն են վի­րա­վոր­վել։ Ժո­ղովր­դին ճն­շե­լու հա­մար փոր­ձել են օգ­տա­գոր­ծել նույ­նիսկ Ստե­փա­նա­կեր­տում տե­ղա­կայ­ված խոր­հր­դա­յին բա­նա­կի զո­րա­մա­սե­րից մե­կը, սա­կայն հրա­մա­նա­տա­րու­թյու­նը հրա­ժար­վել է՝ ա­սե­լով, որ բա­նա­կը գոր­ծում է միայն ու միայն Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հա­տուկ հրա­մա­նով։ Ան­զոր են գտն­վել նաև հր­շեջ ջո­կատ­նե­րը, ներ­քին գոր­ծե­րի աշ­խա­տա­կից­նե­րը, ոչ մե­կին չի հա­ջող­վել կանգ­նեց­նել վրի­ժա­ռու­նե­րին։ Ու­թա­մյա Նել­սո­նի հայ­րը՝ Բե­նիկ Մով­սի­սյա­նը, լսե­լով ա­նար­դար դա­տավ­ճի­ռը, ջար­դում է ա­մա­ռա­յին կի­նո­թատ­րո­նի դու­ռը և հայ­տն­վում ու­ղիղ Ար­շա­դի գլ­խա­վերևում, և ժո­ղո­վուր­դը ըն­դա­մե­նը մի քա­նի վայր­կյա­նում գրա­վում է ամ­բողջ կի­նո­թատ­րո­նը։ Դա­տա­վոր­նե­րին հա­ջող­վում է դի­մել փա­խուս­տի։ Համ­բար­ձում Առս­տա­մյա­նը` Նել­սո­նի պա­պը, մատ­նե­րով փո­րում է հան­ցա­գոր­ծի աչ­քե­րը՝ գո­ռա­լով, որ­պես­զի էն աշ­խար­հում ո­չինչ չտես­նես։

Շարունակությունը
հաջորդ համարում