Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՄՏԱԾԵԼՈՒ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ… ՆԱԵՎ` ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՁԱՆՁՐԱԼԻ ՄԱՐԴԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Ամ­բոխ… նաև՝ բազ­մու­թյուն, իբր՝ ժո­ղո­վուրդ, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ժո­ղովր­դա­կան լայն զանգ­ված… ին­չո՞ւ չէ՝ խառ­նամ­բոխ, գու­ցե ա­վե­լի ճիշտ՝ խա­ժա­մուժ, մեկ-մեկ էլ ՝ ան­կազ­մա­կերպ բազ­մու­թյուն… պատ­րաստ ջար­դե­լու, ա­վե­րե­լու, քան­դե­լու, ոչն­չաց­նե­լու, բնա­կա­նա­բար, այդ­քանն ա­ռանց մտա­ծե­լու… Ու­զում եմ ա­սել, կա­րե­լի է ձևա­կեր­պել նաև այս­պես՝ բա­նա­կա­նու­թյու­նը ինչ-որ տեղ մո­ռա­ցած, ի­րա­րից ոչն­չով չտար­բեր­վող, ա­նընդ­հատ ինչ-որ մե­կի հրա­մա­նին սպա­սող ա­րա­րած­նե­րի կու­տա­կում… աջ դարձ, ձախ դարձ, տե­ղում քայ­լով մա՛րշ… ՙհետ­դարձ՚-ը չի աշ­խա­տում… դա այդ կու­տա­կում­նե­րի հետ ոչ մի կապ չու­նի… Հա, մի ան­չափ կարևոր դի­տար­կում ևս. հա­զա­րա­վոր մարդ­կանց այդ շի­նու­թյունն ամ­բող­ջու­թյամբ զուրկ է ընտ­րե­լու շնորհ­նե­րից… օ­րի­նա­կի հա­մար եմ ա­սում, ընտ­րու­թյուն­նե­րը կա­րող են ա­րա­գո­րեն կոր­ծա­նել այդ կուռ, հա­մա­րյա կա­տա­րե­լու­թյան հասց­ված շար­քե­րը…

Է­լի չա­սեք՝ բան ա­սեք, բան հաս­կա­նանք… Հոգ­նել ու ձանձ­րա­ցել եմ լսե­լուց՝ ժո­ղո­վուր­դը չի սխալ­վում։ Մի տե­սակ շատ միա­միտ ու մի քիչ էլ ծի­ծա­ղե­լի է հն­չում… լո՞ւրջ, չե՞ք մտա­ծում, որ այդ չս­խալ­վող ժո­ղո­վուր­դը հա­ճախ է տա­նուլ տա­լիս պա­տե­րազմ­նե­րը, քա­րու­քանդ ա­նում եր­կի­րը, թա­գադ­րում ա­մե­նա­թույ­լին ու ա­նար­ժա­նին, որ այդ չս­խալ­վո­ղի ե­րե­սից են վե­րա­նում եր­կր­նե­րը… թաքց­նե­լու բան չկա, ես այդ չս­խալ­վո­ղի հետ գործ չու­նեմ, ե­թե ա­վե­լի ան­կեղծ, ես նրա­նից այն­քան էլ գոհ չեմ…
Եվ այդ ա­մե­նի կող­քին` միշտ էլ հա­զար ան­գամ կրկն­ված, պի­տա­նե­լիու­թյան ժամ­կե­տը վա­ղուց, շա՛տ վա­ղուց սպա­ռած, մի քա­նի բա­ռը՝ ժո­ղո­վուր­դը մե­ղա­վոր չէ… բան չու­նեմ ա­սե­լու, կա­րող եմ հա­վա­տալ էլ, ա­վե­լին՝ փոր­ձել նույ­նիսկ հաս­տա­տել, որ այդ ա­ռու­մով եր­կու կար­ծիք լի­նել չի կա­րող, որ ինչ-որ բա­նում ժո­ղովր­դին մե­ղադ­րե­լը սե­փա­կան մեղ­քից հրա­ժար­վել է նշա­նա­կում, սխա­լը չըն­դու­նել։
Ժո­ղո­վուր­դը մե­ղա­վո՞ր… չէ մի՛… Էս ո՞ւր ենք հա­սել, եղ­բայր, էս ի՞նչ բա­նի ենք։ Բայց, ճիշ­տը որ խո­սե­լու լի­նենք, մի քիչ, կար­ծես, մո­լոր­վել եմ, մեկ-մեկ ժո­ղովր­դին ամ­բո­խից չեմ տար­բե­րում, նաև հա­կա­ռա­կը՝ ամ­բո­խին նմա­նեց­նում եմ ժո­ղովր­դին։ Սա, ի­հար­կե, ա­մենևին էլ լավ բան չէ, բայց ինքս ինձ կեղ­ծել չեմ կա­րող։ Կա­րե­լի է, չէ՞, օ­րի­նա­կի հա­մար, ա­սել՝ ժո­ղո­վուր­դը որ­տե՛ղ, ամ­բո­խը՝ որ­տեղ… կամ էլ՝ ժո­ղո­վուր­դը եր­բեք չի կա­րող վե­րած­վել ամ­բո­խի… ան­շուշտ, բայց մի տե­սակ ազ­նիվ չէր լի­նի, սու­տի մի պատ­կեր կս­տաց­վեր, ո՞նց ա­սեմ, այդ ժո­ղո­վուրդն ինքն էլ չէր հա­վա­տա նման վեր­լու­ծու­թյուն- բա­ցատ­րու­թյուն­նե­րի…

Հե­տո էլ՝ ժո­ղովր­դա­վա­րու­թյո՛ւն… Մի՞­թե հրա­շա­լի չէ… ոչ մի փակ դուռ ու լու­սա­մուտ, ինք­նու­րույն ոչ մի ո­րո­շում, բո­լո­րը` մե­կի, մե­կը` բո­լո­րի հա­մար, ան­հա­տը հա­վա­տա­րիմ ծա­ռան է ժո­ղովր­դի, պատ­մու­թյան գիրկն են ան­ցել իշ­խե­լու դա­ժան ու կոր­ծա­նա­րար ժա­մա­նակ­նե­րը, ան­հա­տի պաշ­տա­մուն­քը… վերջ թա­լա­նին… իշ­խա­նա­վո­րի ան­հա­վա­տա­լի շքեղ կեն­ցա­ղին… վատ ժո­ղո­վուրդ չկա, բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րը բա­րե­կամ­ներ են, թշ­նա­ման­քը կոր­ծա­նում է աշ­խար­հը… Իս­կա­պես, վատ չէ։ Կեց­ցե՛… ո՞վ, բնա­կա­նա­բար, ժո­ղո­վուր­դը։ Մի՞­թե կա մե­կը, որ կաս­կա­ծում է…
Փրկ­չին խա­չելն էր, չէ՞, ճիշտ… Մար­դիկ հարց­րին, չէ՞, ժո­ղովր­դից, մար­դիկ ինք­նու­րույն ո­րո­շում չկա­յաց­րին, չէ՞, է­լի ժո­ղո­վուր­դը ո­րո­շեց, չէ՞… ու­րիշ էլ ո՞վ… Չա­սեք, այն­տեղ ժո­ղո­վուրդ չկար, այն­տեղ ամ­բոխն էր, ա­սենք էլ, հա­վա­տա­ցող չի լի­նե­լու: Մեկն էլ ինքն ի­րեն ի­րա­վունք է վե­րա­պա­հե­լու ծի­ծա­ղել, իսկ ժո­ղո­վուր­դը որ­տե՞ղ էր… կա­րո՞ղ եք ա­սել, ժո­ղո­վուր­դը ին­չով էր զբաղ­ված… ան­ցել էր գետ­նի տա՞կ… ինք­նաս­պա՞ն էր ե­ղել…
Փր­կե­ցին, չէ՞, հա­զար մար­դու գլուխ կե­րա­ծին… կար­ծո՞ւմ եք` ինչ-որ բան փոխ­վե՞լ է հա­րյու­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քում, ո­չինչ էլ ա­ռաջ­վա նման չէ՞… դա ա­ռա­ջին և վեր­ջին սխա՞լն էր… վեր­ջա­պես, ի՞նչ եք ու­զում այս խեղճ ու կրակ ժո­ղովր­դից… ո՞վ է ձեզ այդ ի­րա­վուն­քը շնոր­հել…
Մեկն էլ, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ա­սում է ար­դեն քա­նի տա­րի փնտ­րում եմ, բայց ժո­ղովր­դին չեմ գտ­նում… ո՜չ ծո­վում, ո՜չ ցա­մա­քում, ո՜չ էլ նույ­նիսկ եր­կն­քում… ոչ մի տեղ… Հնա­րա­վոր է գո­ղա­ցել են կամ մեկն ուղ­ղա­կի իր հետ ինչ-որ տեղ է տա­րել ու կորց­րել վե­րա­դար­ձի ճա­նա­պար­հը… Ճիշտ է, նման բան դժ­վար է պատ­կե­րաց­նել, բայց տե­սա­կա­նո­րեն հնա­րա­վոր է… Իսկ ե­թե տե­սա­կա­նո­րեն հնա­րա­վոր է, ու­րեմն… լավ, եզ­րա­կա­ցու­թյու­նը թող­նում եմ ձեզ…
Կար­ծում եմ, չեք հա­կա­ճա­ռի, ե­թե ա­սեմ, որ Ու­լյա­նով Վլա­դի­միրն էլ էր գժ­վում ժո­ղովր­դի հա­մար, հայր Ստա­լի­նի մա­սին էլ չեմ ու­զում խո­սել, ա­մեն ինչ՝ հա­նուն ժո­ղովր­դի, հա­նուն այդ ժո­ղովր­դի պայ­ծառ ա­պա­գա­յի: Դե, Հիտ­լերն էլ, գի­տենք, նույ­նիսկ մի քա­նի ժամ չէր կա­րող ա­ռանց իր չք­նաղ ու ի­մաս­տուն ա­րիա­կա­նի: Կար­ծում եմ, ա­վե­լորդ է ա­սել, որ ժո­ղո­վուրդն էլ նրանց հա­մար էր հո­գի տա­լիս, որ նրանց հա­մար էր ապ­րում… հա­նուն նրանց հրա­ժար­վում ան­գամ երկ­նա­յի­նից… հա­ճախ չի­մա­նա­լով` որ­տեղ են տա­նում ի­րեն…
Ո՞վ էր ո­րո­շում­ներ կա­յաց­նո­ղը… հրա­ման­ներ ար­ձա­կո­ղը… ա­ռաջ­նոր­դո­ղը… մո­լո­րեց­նո­ղը… և ո՛վ է պատ­վան­դա­նին… ե­թե հի­շո­ղու­թյան հետ կապ­ված խն­դիր­ներ ու­նեք, կա­րող եմ ա­սել՝ մե­կը, միշտ մե­կը, բո­լոր ժա­մա­նակ­նե­րի միա­կը, ե­զա­կին… մնա­ցա­ծը, ինչ­պես ա­սում են, կարևոր չէ… մնա­ցա­ծը պատ­մու­թյան է­ջե­րից դուրս է… լու­սան­ցք­նե­րում փնտ­րե­լը՝ ա­նի­մաստ…
Պատ­մու­թյու­նը զուրկ է հա­նու­րին սի­րե­լու շնորհ­նե­րից։ Ու­զում եմ ա­սել՝ պատ­մու­թյան հե­նա­սյու­նը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ ե­ղել է ան­հա­տը, մնա­ցա­ծին իր հետևից տա­նո­ղը…
Այս­քա­նից հե­տո, կար­ծում եմ, կա­րե­լի է ա­ռանց եր­կար-բա­րակ մտա­ծե­լու եզ­րա­կաց­նել, որ պարտ­վողն էլ, հաղ­թողն էլ ա­ռաջ­նորդն է, այդ ա­ռեղծ­վա­ծա­յին ե­զա­կին… ժխ­տելն ուղ­ղա­կի խո­խա­յու­թյուն է։ Այլ կար­ծի՞ք։ Չկա։ Թե­ման փակ­ված է։
Մնում է մտա­ծել, օ­րի­նա­կի հա­մար, մտա­ծե­լու մե­նաշ­նոր­հը եր­բեք, գո­նե մի ան­գամ չտալ ու­րի­շի։ Չեմ թաքց­նում, դժ­վար է, բայց փոր­ձե­լը չէր խան­գա­րի։ Հե­տո էլ, ի՞նչ վատ բան կա մտա­ծե­լու մեջ, չեմ ու­զում ա­սել՝ վի­րա­վո­րա­կան։ Հաս­տատ, շատ բան կա­րող է փոխ­վել, ա­նա­սե­լի, ա­ներևա­կա­յե­լի շատ։ Միայն այդ դեպ­քում ող­բեր­գա­կան ո­չինչ տե­ղի չի ու­նե­նա, ե­թե ա­ռաջ­նոր­դը հա­մար­ձակ­վի հրա­ժար­վել ամ­բո­խից, ու­զում էի ա­սել՝ ժո­ղովր­դից… Այն­պես որ, փր­կու­թյունն էլ, երկ­րի սահ­ման­նե­րի ա­նա­ռի­կու­թյունն էլ, ցա­վի հերն ա­նի­ծելն էլ միայն ու միայն մտա­ծե­լու մեջ է։
Ես, հաս­տատ, փոր­ձե­լու եմ, լուրջ բան եմ ա­սում, չեմ հրա­ժար­վե­լու իմ այդ մե­նաշ­նոր­հից։ Բան չու­նեմ ա­սե­լու, սկզ­բում մի քիչ դժ­վար է լի­նե­լու, խան­գա­րող­ներ էլ, բնա­կա­նա­բար, կգտն­վեն, բայց ամ­բո­խից հե­ռա­նա­լու եմ, իսկ, բան է, ե­թե հա­ջող­վի ա­ռանց պար­տադ­րան­քի ու հա­մո­զե­լու մի քա­նի­սին էլ հետս տա­նել, հաշ­վեք գոր­ծի կեսն ար­դեն ար­ված է։
Պապս ա­սում էր՝ մտա­ծող մար­դուց ձանձ­րա­լի ու ան­տա­նե­լին է­լի միայն մտա­ծող մարդն է, բայց նրա­նից ե­կած օ­գու­տը, միան­շա­նակ, ա­վե­լի շատ է, քան վնա­սը։
Չեմ հա­մար­ձակ­վում մտա­ծել, որ պա­պիս ա­սա­ծի մեջ սխալ բան կար, որ պապս աշ­խար­հի գոր­ծե­րից ո­չինչ չէր հաս­կա­նում, ա­վե­լին՝ ինձ ա­մենևին էլ չի մտա­հո­գում, ե­թե վա­ղը մեկն էլ` ինձ մատ­նա­ցույց ա­նե­լով, քրք­ջա.
-Ա­հա, ա­հա, ա­հա նա, աշ­խար­հի ա­մե­նա­ձանձ­րա­լի մար­դը…