[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱ­ՂԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Պարզ­վում է մեր այս պու­ճու­րիկ, ա­փի մեջ հան­գիստ տե­ղա­վոր­վող, քեզ հետ ու­սե­րիդ ա­մեն տեղ ե­կող երկ­րում եր­կու­սից մե­կը, հաս­տատ, ի­մաս­տուն է, ա­մեն ինչ ի­մա­ցող, ի­րե­նից ա­մե­նա­քի­չը մի 30-32 տա­րի ա­ռաջ տես­նող, այն էլ՝ ա­ռանց աչքն ու միտ­քը կկո­ցե­լու։ Չա­սեք էլ, գի­տեմ, որ աշ­խար­հի ե­րե­սին գտն­վող ոչ մի երկ­րում նման զար­մա­նահ­րաշ երևույթ գո­յու­թյուն չու­նի։ Չկա նման բան։ Օ­րի­նա­կի հա­մար եմ ա­սում, գո­յու­թյուն ու­նեն մար­դիկ, ով­քեր, ա­սենք, մի 25 տա­րի ա­ռաջ մի գրամ ան­գամ չէին կաս­կա­ծում, որ թուր­քը 2020-ի սեպ­տեմ­բե­րին գա­լու է մեր երկ­րի վրա ու մենք էլ չենք կա­րո­ղա­նա­լու դրա դեմն առ­նել, ո­րով­հետև այդ 25 տար­վա մեջ ուղ­ղա­կի ո­չինչ չենք ա­րել, ի՛նչ բա­նակ, ի՛նչ բան… թե­պետ ես, որ­պես մի հա­սա­րակ մահ­կա­նա­ցու, ինձ ի­րա­վունք եմ վե­րա­պա­հում հարց­նել` լավ, եղ­բայր, ե­թե բա­նակ գո­յու­թյուն չու­ներ, ին­չո՞ւ թուր­քը հար­ձա­կու­մը բե­րեց հասց­րեց 20-ի ա­շուն… Կա­րո՞ղ էր, չէ՞, օ­րի­նա­կի հա­մար, 2010-ին, կամ՝ 2015-ին, գո­նե 17-ին այդ բանն ա­նել… բայց չա­րե՞ց, չէ՞… թե­պետ 16-ին փոր­ձեց…

Լավ, չեմ հա­կա­ճա­ռում, ի­մաս­տուն մարդ ես, ե­թե ա­սում ես, ու­րեմն մի բան գի­տես, հե­տո էլ՝ ի­մաս­տուն­նե­րի հետ վի­ճելն ուղ­ղա­կի խո­խա­յու­թյուն է, միա­միտ զբաղ­մունք, ե­թե կու­զեք՝ ինք­նաս­պա­նու­թյուն: Մեկն էլ փոր­ձում է գլ­խին հա­վաք­ված մի քա­նի ի­րա­տե­սի հա­մո­զել, որ 88-ից այս կողմ ինչ ա­րել ենք, սուտ է, այ­սինքն՝ ինք­ներս մեզ ա­նընդ­հատ խա­բել ենք, մխի­թա­րել, գե­ղե­ցիկ բա­ռեր շռայ­լել, ա­նի­մաստ ոգևոր­վել, շքան­շան­ներ ու մե­դալ­ներ հանձ­նել, պաշ­տոն­ներ ու կո­չում­ներ բա­ժա­նել։ Եվ ին­քը, ու­զում եմ ա­սել` այդ ի­մաս­տու­նը, միշտ էլ երկ­րի ղե­կա­վար­նե­րին զգու­շաց­րել է ա­պա­գա վտանգ­նե­րի մա­սին, ցույց տվել ճշ­մա­րիտ ճա­նա­պար­հը, ա­ռա­ջար­կել իր ե­զա­կի, փր­կա­րար ծա­ռա­յու­թյուն­նե­րը…
Եր­րորդ ի­մաս­տու­նը, պարզ­վում է, ա­վե­լի ի­մաս­տուն է։ Գի­տե՞ք ինչ է ա­սում մեր այդ ոչ մի պա­տե­րազ­մի չմաս­նակ­ցած այ­րը, ա­ռանց աչք թար­թե­լու, դեմ­քի բա­վա­կա­նին լուրջ ար­տա­հայ­տու­թյամբ ա­սում է, որ 94-ին չպի­տի կանգ­նեինք, պի­տի անց­նեինք Քուռ գե­տը, պի­տի ա­զա­տագ­րեինք ամ­բողջ պատ­մա­կան Հա­յաս­տա­նը, վե­րա­դարձ­նեինք մեր եր­բեմ­նի Ծո­վից­ծո­վը… Եվ մար­դը չի թաքց­նում, որ ին­քը հա­մա­րյա պար­տադ­րում էր այն ժա­մա­նակ­վա պա­տաս­խա­նա­տու ըն­կեր­նե­րին՝ շար­քա­յին զին­վոր­նե­րից մինչև հրա­մա­նա­տար ու երկ­րի ղե­կա­վար, պար­տադ­րում էր, ո­րով­հետև, զար­մա­նա­լի կան­խա­տե­սում, տես­նում էր 20-ի ա­շու­նը։
Այս­պես, որ լսում ես, իս­կա­պես, վատ չի հն­չում, հրա­շա­լի էլ ցան­կու­թյուն է, պինդ մար­տահ­րա­վեր… բայց, դե, ա­սո­ղին լսող էլ է հար­կա­վոր… հրա­ման կա­տա­րող, ի­մաս­տու­նի ա­սած՝ նվի­րյալ, եր­կիր սի­րող, զենք պաշ­տող, մի խոս­քով՝ կռ­վող տղա…
Հի­մա էս ի՞նչ է մեր վի­ճա­կը, ով զարթ­նում է, մատ է թափ տա­լիս… քրք­ջում, ձեռ առ­նում.. ծաղ­րում… մեր զին­վո­րին հա­լա­ծում մեր սա­րե­րից։ Սա­րի ա­վե­լոր­դու­թյան հարց է, եղ­բայր, ոչ ծա­ղիկ կա, ոչ ծառ… Գոմ­շա­սա­րը տե­սե՞լ եք… լավ՝ Օ­մա­րը… մտա­ծե­լու բան է… Ալ­պիա­կան մա­նու­շակն էլ Մռո­վի լան­ջե­րին է… Ա­սում են` ա­ռաջ չկար, զին­վորս բարձ­րա­ցավ, մա­նու­շակն էլ՝ հե­տը… Հա­վա­տալ-չհա­վա­տալն ար­դեն քո գործն է… Պար­տադ­րե­լու ցան­կու­թյուն բա­ցար­ձա­կա­պես չու­նեմ, ու­զում եմ ա­սել՝ հա­վա­տաս, է­լի տա­նուլ ես տա­լու… կորց­նե­լու ես…
Բայց հան­կարծ չմ­տա­ծեք, որ ես այս­պես հեշ­տու­թյամբ իմ ծո­վե­րից և այդ ծո­վե­րի ա­րան­քում ե­ղած-ստեղ­ծա­ծից հրա­ժար­վում եմ: Չէ, իմ տե­սա­կը իր ու­նե­ցա­ծից հրա­ժար­վող տե­սակ չէ, բայց ժա­մա­նակն ինձ, ի­հար­կե, կար­ծես, մի քիչ մտեր­մաց­րել է ի­րա­կա­նու­թյան հետ, որ­տեղ, ցա­վոք, ես ըն­դա­մե­նը մի պու­ճու­րիկ տա­րածք եմ զբա­ղեց­նում, շատ-շա՛տ պու­ճու­րիկ տա­րածք, չերևա­ցող, մի տե­սակ սուտ, ա­ներևա­կա­յե­լի չշո­շափ­վող… ըն­դա­մե­նը մի ոտ­քի տեղ…
Ո՞վ կմ­տա­ծեր…
Հենց այն­տեղ էլ, հենց Մռո­վի լան­ջին, չէ ա­մե­նա­բարձր տե­ղը, զին­վոր տղեր­քից մե­կը, հի­սունն անց մարդ էր, չգի­տես ին­չու, կար­ծես, հենց այն­պես, մի քա­նի բառ դրեց մա­նու­շա­կի ոտ­քի տակ.

- Նոր եմ հաս­կա­նում, որ մենք ա­վե­լորդ սար չու­նենք, ոչ էլ՝ ծառ, ոչ էլ՝ թուփ, ոչ էլ՝ աղ­բյուր… մեր այս Աստ­ծո տված երկ­րում ա­մեն ինչ իր տեղն ու դերն ու­նի, իր նշա­նա­կու­թյու­նը… ին­չու չէ՝ ա­ռա­քե­լու­թյու­նը… նոր եմ հաս­կա­նում, որ միայն մարդ ա­րա­րա­ծը չէ եր­կիր պա­հո­ղը…
Բայց է­լի դառ­նանք մեր նո­րօ­րյա ի­մաս­տուն­նե­րին, ա­վե­լի ճիշտ նրան­ցից մե­կին, ով, կա­րե­լի է ա­սել, ա­մենևին էլ սո­վո­րա­կան ի­մաս­տուն չէ, օ­րի­նա­կի հա­մար, ժո­ղովր­դի ընտ­րյալ էլ է ե­ղել, կար­գին, փա­փուկ բազ­կա­թոռ­ներ է զբա­ղեց­րել, պարգևատ­րել է պե­տա­կա­նա­շի­նու­թյա­նը ակ­տի­վո­րեն, անմ­նա­ցորդ մաս­նակ­ցե­լու հա­մար, հա­մա­ժո­ղով­նե­րի կազ­մա­կերպ­ման հս­կա­յա­կան փորձ է կու­տա­կել, մի խոս­քով, դա­սա­կան նմուշ պատ­մու­թյան, հե­տա­գա սե­րունդ­նե­րի հա­մար։ Եվ ա­սե՞մ ինչ է ա­սում այդ դա­սա­կան ի­մաս­տու­նը։ Ե­թե, ի­հար­կե, ցան­կու­թյուն ու­նեք լսե­լու։ Ու­րեմն այդ դա­սա­կան ի­մաս­տու­նը անխ­տիր մե­ղադ­րում է բո­լո­րին, բնա­կա­նա­բար, բա­ցի ի­րե­նից, ա­սում է սխալ եք ապ­րել, տիկ­նայք ու պա­րո­նայք, ի­րա­կա­նու­թյան հետ եր­բեք ոչ մի կապ չեք ու­նե­ցել, չեք նկա­տել խե­լոք ու ազ­նիվ մարդ­կանց, ա­վե­լորդ գո­վա­բա­նել եք, ա­վե­լորդ գնա­հա­տել, ա­վե­լորդ բարձ­րաց­րել… Ա­սում է անձ­նա­կա­նը միշտ էլ գե­րակշ­ռող է ե­ղել… այ­սինքն՝ անձ­նա­կա­նից այն կողմ դա­տար­կու­թյուն է…
Ծա­փա­հա­րու­թյուն… բո՛ւռն, եր­կա­րատև… ա­մեն օր ու ժամ, պար­տա­դիր փո­ղա­յի­նի ու­ղեկ­ցու­թյամբ…
Իսկ մենք ըն­կել, պար­տու­թյան պատ­ճառ­ներ ենք փնտ­րում… մե­ղա­վոր­ներ, դա­վա­ճան­ներ, դիր­քը լքած­ներ… հա­սա­րակ ժո­ղովր­դին չսի­րող-ար­հա­մար­հող­ներ… Ի­մաս­տուն մար­դիկ էլ բան են ա­սում, ծի­ծա­ղում եք… Չէ, չի լի­նի, այս­պես եր­բեք ճշ­մար­տու­թյան ետևից չեք հաս­նե­լու… Եվ ա­մե­նա­կարևո­րը, մեզ ոչ մե­կը չի ըն­դու­նե­լու, մեզ հետ նույ­նիսկ զրու­ցե­լու ցան­կու­թյուն չի ու­նե­նա­լու…
Լավ, հի­մա ի՞նչ եք ա­նե­լու… ո՞րն է ապ­րե­լու, եր­կի­րը պա­հե­լու ան­քն­նե­լի տար­բե­րա­կը։ Չա­սեք, գի­տես, ա­սա, մենք էլ ի­մա­նանք։ Չեմ թաքց­նում, ո­րոշ բա­ներ, ի­հար­կե, գի­տեմ, բայց այն­քան էլ ի­մաս­տուն չեմ, որ ի­մա­ցածս հա­ջո­ղու­թյամբ դարձ­նեմ հա­նու­րի սե­փա­կա­նու­թյու­նը, կամ՝ հան­րա­յին տա­րածք։ Միայն մի բան կա­րող եմ ա­սել, չնա­յած ա­սածս հա­մա­րյա կապ չու­նի մեր վաղ­վա հետ։
Ու­րեմն` Շու­շիում, իմ ման­կու­թյան տա­րի­նե­րին, բո­լոր մու­սուլ­ման բա­կե­րում շատ էին մտա­վոր ու­նա­կու­թյուն­նե­րից զուրկ ե­րե­խա­նե­րը, հաշ­ման­դամ­ներն էլ չէին քիչ, ե­րե­խա­ներ կա­յին ձեռ­քի եր­կու կամ ե­րեք մա­տով, կա­յին նաև կա­կա­զող ե­րե­խա­ներ, մի քա­նիսն էլ չէին կա­րո­ղա­նում մեզ նման, օ­րի­նա­կի հա­մար, ու­ղիղ քայ­լել… դպ­րոց չգ­նա­ցող­ներն էլ էին ան­հա­շիվ։ Ես, ի­հար­կե, սկզ­բում ո­չինչ չէի հաս­կա­նում, բայց երբ մե­ծա­ցա մի քիչ և տե­սա ոչ մեզ նման­նե­րի այդ ա­ռա­տու­թյու­նը, և մայրս էլ հաս­կա­ցավ, որ շատ-շատ հար­ցեր ա­նընդ­հատ գրո­հում են իմ ան­պաշտ­պան աշ­խար­հա­մա­սը, փոր­ձեց ըն­դա­մե­նը մի քա­նի բա­ռով վա­հա­նել իմ այդ միա­միտ տա­րած­քը.
- Սա Աստ­ծո պա­տիժն է…
Բնա­կա­նա­բար, ես է­լի ո­չինչ չհաս­կա­ցա, մինչև… մինչև… իմ ա­ռա­ջին ճա­կա­տա­մար­տը վաթ­սու­նա­կան­նե­րին, նույն այդ մու­սուլ­ման բա­կե­րից մե­կում, մե­նակ` տա­սի դեմ և իմ զար­մանքն ի վեր բարձ­րա­ցող թուրք կա­նանց ձայ­նը՝ սպա­նեք, հա­յին էդ էլ է քիչ…

Հետգ­րու­թյուն. Չգիտեմ ինչպես են այս ամենը մեկնաբանելու մեր իմաստունները, բայց մի բան հաստատ է՝ մինչև մեր վերադարձը Շուշիում էլի նման երեխաներ են ծնվելու՝ քայլելու ու մտածելու կարողությունից զուրկ, երեխաներ, ովքեր չեն ճանաչելու նույնիսկ իրենց ծնողներին…